Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/248

Այս էջը սրբագրված չէ

տացորենի, թեյի մշակությամբ, այգեգոր–ծությամբ և անասնապահությամբ։ Ունի հայկ․ ութամյա դպրոց, բուժկայան։ Տիմ– նադրել են Տրապիզոնից գաղթած հայերը, 1894-ին։

ԳՈՒՄԱՐԻ, գյոլդ ՌՍՖՍՏ Կրասնոդարի երկրամասի Սոչիի Ադլերի շրջանում, Գումարի գեաի ափին, Ադլերից 8 կմ հյու– սիս–արնելք։ Բնակիչները՝ հայեր և ռուս–ներ։ Կոլտնտեսությունն զբաղվում է բան–ջարանոցային կուլտուրաների, ծխախոտի, թեյի մշակությամբ, այգեգործությամբ։ Ունի տարրական դպրոց, թռչնաբուծա–կան ֆաբրիկա։ Տին բնակատեղի Է։ Ներ–կայիս գյուղը հիմնադրել են Սամսունից գաղթած հայերը, 1899-ին։

ԳՈՒՄԱՐԻՁ, թվաբանական սարքի հիմ–նական հանգույցը, որը կատարում է թվերի թվաբանական գումարում։ Կառուց–վում է տարրական գումարող սխեմանե–րից, որոնք կատարում են գումարելիների համանուն կարգերի և նախորդ կարգից ստացված փոխանցման գումարում։ Գ ները լինում են հաջորդական և զուգահեռ գործո–ղության։ Տաջորդականը կազմված է մեկ տարրական գումարող սխեմայից, գու–մարումը կատարվում է հաջորդաբար՝ սկսած ամենացածր կարգի թվանշաննե–րից։ Զուգահեռ գործողության Գ․ կառուց–վում է որոշակի քանակի (տվյալ թվաբա–նական սարքի համար ևաստատուն) տար–րական գումարող սխեմաներից այնպես, որ գումարելիների համանուն կարգերի և նախորդ կարգից ստացված փոխանց–ման թվանշանների գումարումը (բոլոր կարգերի համար) կատարվում է միաժա–մանակ։ Ըստ կառուցվածքի Գ ները լի–նում են համակցված (կառուցվում են տրամաբանական սխեմաների համակց– մամբ) և կուտակող (կառուցվում են ւորի– գերների համակցմամբ)։

ԳՈՒՄԱՐՏԱԿ, գնդի և առանձին դեպքե–րում բրիգադի բարձրագույն տակտիկա–կան ստորաբաժանումը։ XIV–XV դդ․ Գ–եեր էին կոչվում հետևազորի այն զո–րամասերը, որոնք մարտական դասավո–րություն էին ընդունում քառանկյան ձևով՝ միմյանցից որոշակի հեռավորության վրա։ Ռուսաստանում գնդերը Գ–ների են բա–ժանվել և առանձին Գ ներ են ստեղծվել XVIII դ․ սկզբներից։ Զորատեսակների և հատուկ զորքերի զարգացումը հանգեց–րեց տանկային, պարաշյուտա–դեսանտա– յին, սակրավոր և այլ Գ–ների, ինչպես նաև հատուկ նշանակության Գ–ների կազ–մավորմանը։ ժամանակակից մոտոհրա– ձըգային կամ տանկային Գ․ կազմված է 3–4 վաշտից և տարբեր դասակներից (ականանետային, հակատանկային, կա–ռավարվող արկերի, կապի, հետախու–զական են)։ Գ–ի թվական կազմը տարբեր բանակներում տարբեր Է։ Օրինակ, ԱՄՆ–ի բանակում մոտոհետեակային Գ․ կազմված է մոտ 900 մարդուց, իսկ անգլ․ բանակում՝ 800 մարդուց։

ԳՈՒՄԱՐՈՒՄ, տես Հանրահաշվական գոր–ծողություններ։

ԳՈՒՄԲԵԹ, Գմբեթ, Գ ու մ պ ա թ, գյուղ Արևմտյան Տայաստանում, Խարբեր– դի վիլայեթի Բալու գավառում (Դերսիմ)։ 1915-ին ուներ 38 տուն (304 անձ) հայ բնակիչ։ Կար եկեղեցի (Ս․ Աստվածածին) ե դպրոց։ Բնակչության հիմնական զբաղ–մունքը հողագործությունն Էր։ Զբաղվում Էին նաև անասնապահությամբ, պարտիզ–պանությամբ, արհեստներով։ Գյուղի արլ․ կողմում պահպանվում էին Ս․ Ավետման եկեղեցու ավերակները։ Քիչ վերևում, լեռան ծերպերի միջև նշմարվում էին հին ամրոցի հետքերը։ Բնակիչները տեղա–հանվել են 1915–ին, Մեծ եղեռնի ժամա–նակ։

ԳՈՒՄԲՈՒՐԴՈ, հայաբնակ գյուղ Վրացա–կան ՍՍՏ Ախալքալաքի շրջանում։ Շրջ–կենտրոնից 14 կմ հարավ–արևմուտք։ Միա–վորված է Տոկամի սովետական տնտեսու–թյան հետ։ Զբաղվում են անասնապահու–թյամբ, կարտոֆիլի, գարու, ցորենի, կե–րաբույսերի մշակությամբ, մասամբ այ–գեգործությամբ։ Ունի միջնակարգ դըպ– րոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ Բնակիչները գաղթել են 1830-ին, Էրզրու– մի Վիլայեթից։ ԳՈՒՄ–ԳԱՓՈՒԻ ՑՈՒՅՑ 1890, եվրոպական պետությունների ուշադրությունը Հայկա–կան հարցի վրա հրավիրելու և Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածը իրագործել տալու ձախող փորձ։ Կազմակերպել են հնչակյանները հուլիսի 15–ին, Կ․ Պոլսի Գում–Գափու թաղամասում (այստեղ է գտնվում Տայոց պատրիարքարանը)։ Ցու–ցարարները հարկադրեցին պատրիարք Խորեն Աշըգյանին ընկերակցելու իրենց երթին դեպի սուլթանի պալատը՝ հայկ․ բարենորոգումների մասին պահանջագիր ներկայացնելու, ինչպես նաև հայկ․ վիլա–յեթներում տեղի ունեցող վայրագություն–ների դեմ բողոքելու համար։ Զորքի և ցույցի մասնակիցների միջև տեղի ունե–ցավ ընդհարում, որի ժամանակ եղան սպանվածներ և վիրավորներ։ Թուրք, կա–ռավարությունը Գ–Գ․ ց․ օգտագործեց արև– մըտահայերի հալածանքներն ուժեղաց–նելու և ցեղասպանության իր քաղաքա–կանությունն արդարացնելու համար։ Գբկ․ Լ և ո, Թուրքահայ հեղափոխության գաղափարաբանությունը, հ․ 1, Փարիզ, 193Հ։ Մարկոսյան Ս․, Արևմտահայության վիճակը XIX դարի վերջերին, Ե․, 1968։

ԳՈՒՄԳՈՒՅՈՒ, գյուղ Թուրքիայում, Ան– կարայի վիլայեթի Յոզղատ գավառում։ XX դ․ սկզբին ուներ 30 տուն հայ բն․։ Զբաղվում էին երկրագործությամբ և արհեստներով։ Կար եկեղեցի (Ս․ Աստվա–ծածին) և վարժարան։ Գ․ բնաջնջվել է 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։

ԳՈՒՄԵԴԻՆ (Մելիք–Դադայան) Գուրգեն Խորենի (20․11․1902, Գորիս - 1938), կո–մերիտական, կուսակցական աշխատող։ ՍՄԿԿ անդամ 1919-ից։ 1911 –17-ին սո–վորել է Շուշիի ռեալական դպրոցում։ Վաղ հասակից հարել է հեղափոխական շարժումներին՝ քաղ․ աշխատանք տարել Գորիսի երիտասարդության շրջանում։ Մասնակցել է Արևելքի ժողովուրդների I (1920) և ՏամԼԿԵՄ III (1920) համագու–մարներին։ Աշխատել է Զանգեզուրի (1920), Ջիվանշիրի (Ադրբ․ ՍՍՏ, 1921), Դիլիջա– նի (1923) գավառների ԼԿԵՄ կոմիտեների քարտուղար։ 1924–26-ին եղել է ՏԼԿԵՄ Կենտկոմի, 1926–28-ին՝ ԼԿԵՄ Անդրեր– կըրկոմի քարտուղար։ 1928–30-ին սովո–րել է Մոսկվայի կոմունիստական ակա–դեմիայում։ 1930-ին՝ ՏԿԿ Ղարաքիլիսայի (այժմ՝ Կիրովական) օկրուգկոմի քարտու–ղար։ 1937-ին նշանակվել է ՏՍՍՏ հողա–գործության ժողկոմ։ Ընտրվել է կուսակ–ցության Անդրերկրկոմի, ՏԿԿ Կենտկոմի բյուրոյի, ՏամԼԿԵՄ Կենտկոմի, Անդր– ֆեդերացիայի Կենտգործկոմի անդամ։ Հ․ Կաբախանյան

ԳՈՒՄԻԼՅՈՎ Նիկոլայ Ստեպանովիչ [3(15)․4․․1886, Կրոնշտադ – 24․8․1921 , Պետրոգրադ], ռուս բանաստեղծ։ Կազմա–կերպել է (1911) «Բանաստեղծների համ–քարություն» գրական խմբակը, դարձել ռուս, ակմեիզմի պարագլուխներից։ Չափածո առաջին գրքույկներն են «Կոնկիստադորների ճանապարհը» (1905) և «Ռոմանտիկական ծաղիկներ»–ը (1908)։ Այնուհետև հրատարակել է «Մարգարիտ–ներ» (1910), «Օտար երկինք» (1912), «Խարույկ» (1918) ժողովածուները։ Պայ–քարելով սիմվոլիստական «գեղեցկու–թյունների» դեմ՝ բանաստեղծական լե–զուն մոտեցրել է խոսակցականին։ Վեր–ջին գրքույկում («Տրեղեն սյուն», 1921) ռոմանտիկական ձգտումների հետ առկա են հոռետեսությունն ու միստիկան։ Տան– դես է եկել նաև որպես արձակագիր, թարգ–մանիչ, գրականության տեսաբան։ Եբկ․ Стихотворения․ Посмертный сборник, 2 изд․, П․, 1923․

ԳՈՒՄԻՍՏԱ, գյուղ Աբխազական ԻՍՍՏ Սուխումի շրջանում, շրջկենտրոնից 31 կմ հյուսիս–արևմուտք։ Բնակիչները՝ հայեր, վրացիներ, աբխազներ։ Կոլտնտեսությու– նըն զբաղվում է ծխախոտի, եգիպտացո–րենի, թեյի, բանջարանոցային և ցիտրու–սային կուլտուրաների մշակությամբ, այ–գեգործությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, շերամապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ–կինո, գրադարան, բուժկայան, կապի բաժան–մունք։ Տիմնադրել են Սամսունից և Օր–դուից գաղթած հայերը, 1883-ին։

ԳՈՒՄԼՈՒՊՈՒՃԱՒ, Ղ ու մ լ ու պ ու– ճ ա խ, գյուղ Արևմտյան Տայաստանում, էրզրումի վիլայեթի Դիադինի գավառում, Նպատ լեռան ստորոտում։ 1909-ին ուներ 35 տուն հայ բն․։ Զբաղվում էին երկրա–գործությամբ և անասնապահությամբ։ Մո–տակայքում էր Ս․ Տովհաննես կամ Ուչքի– լիսեի վանքը։ Գյուղը բազմիցս ենթարկվել է թուրք, հրոսակների հարձակումներին։ Գ–ցիները բնաջնջվել են 1915-ի ամռանը։

ԳՈՒՅՆ, մարմնի՝ տեսողական որոշակի զգացողություն առաջացնող հատկություն, որ պայմանավորված է առաքվող կամ անդրադարձվող ճառագայթների սպեկտ–րային կազմությամբ։ Սպեկտրային տար–բեր բաղադրության ճառագայթումների՝ միևնույն տեսողական ընկալումն առա–ջացնելու հատկությունը պայմանավոր–ված է աչքի յուրահատուկ կառուցվածքով։ Աչքն օժտված է լույսի երեք տեսակի ըն–դունիչներով, որոնցից յուրաքանչյուրն ար–ձագանքում է ալիքի երկարության որոշ տիրույթի։ Ընդունիչներից մեկը զգայուն է տեսանելի տիրույթի միջին մասի նկատ–մամբ (դեղնականաչավուն ճառագայթում), մյուս երկուսը՝ այդ տիրույթի տարբեր եզրամասերի նկատմամբ, ընդ որում զգայնության տիրույթներն իրար ծածկում են, այսինքն՝ ընդունիչներից յուրաքան–չյուրն առավել զգայուն լինելով նշված