Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/249

Այս էջը սրբագրված չէ

երեք տիրույթներից մեկի նկատմամբ, զգայուն է նաև մյուս տիրույթների նկատ–մամբ, բայց՝ ավելի քիչ։ Գունային ընկա–լումը այդ երեք տեսակի ընդունիչների համաժամանակյա գործողության ար–դյունքն է։ Գ․ նկարագրող հատկություն–ներն են՝ լուսեղությունը, գունային տո–նը, Գ–ի հագեցածությունը։ Ամենապարզ Գ․ սպիտակն է թվում։ Սպիտակ Գ–ի լու– սեղությունը նվազեցնելով, կարելի է ստա–նալ այս կամ այն չափով մութ, երանգա– զուրկ բոլոր գորշ Գ–երը։ Երանգավոր Գ–երը երանգազուրկներից տարբերվում են այս կամ այն գունային տոնով, որքան հստակ է արտահայտված գունային տո–նը, այնքան Գ․ հագեցած է համարվում։ Օրինակ, ճամփեզրի փոշոտ կանաչ խո–տի Գ․ ավելի քիչ է հագեցած, քան գե–տափի մաքուր և, մանավանդ, փոքր–ինչ խոնավինը։ Գ–ի մասին ստացվող տպավո–րությունը կազմվում է շրջապատի հետ համեմատելու միջոցով։ Մարմնի Գ․ բա–ցատրվում է ընտրողական կլանումով (կլանման գործակցի կախումն ալիքի եր–կարությունից)։ Ընտրողական կլանման շնորհիվ մարմնից անդրադարձած լույսը չի ունենում նրա վրա ընկած լույսի սպեկտ–րային բաղադրությունը, ուստի, օրի–նակ, սպիտակ լույսով լուսավորված մար–մինների Գ․ ունենում է այս կամ այն գու–նային տոնը։ Մարմնին ցանկացած Գ․ տալու համար այն ծածկում են ընտրողա–կան կլանմամբ օժտված ներկանյութերի շերտով։ Գ–ի առաջացման պատճառ կա–րող է լինել նաև ընտրողական ցրումը (ցրման կախումն ալիքի երկարությու–նից), որով բացատրվում է, օրինակ, երկնքի կապույտ Գ․։ Մետաղների գունա–վորման համար էական է ընտրողական անդրադարձումը՝ անդրադարձման գոր–ծակցի կախումն ալիքի երկարությունից, իսկ մետաղների բնորոշ փայլը պայմա–նավորված է ցրման ուղղությամբ։ Տես նաև ԴաԱայնության տեսություն։ Երկ․ Բ ր և գ գ Վ․, Լույսի աշխարհը, Ե․, 1956։ Нюберг Н․ Д․, О происхождении цветовых понятий, «Проблемы физиологичес–кой оптики», 1948, № 6; Поль Р․ В․, Оптика и атомная физика, пер․ с нем․, М․, 1966․ Հ․ Երից յան

ԳՈՒՅՆ ա ր վ և ս տ ու մ, պատկերման միջոցներից մեկը կերպարվեստում։ Գե–ղանկարչության ու գրաֆիկայի մեջ Գ–ի օգնությամբ վերարտադրվում է պատկեր–վող օբյեկտի նյութեղենությունն ու ձեր, տարածական հարաբերությունը, լուսա–վորությունը, օդային միջավայրը ևն։ Գ․ օժանդակում է արձանների ու հարթաքան–դակների արտահայտչականությանն ու նրանց ընկալմանը։ Գ․ հաճախ կատարում է զարդարանքի Էական դեր, հատկապես՝ դեկորատիվ–կիրառական արվեստում։ ճարտարապետության բնագավառումԳ–ով գործնական, տեխ․ և գեղարվեստական խնդիրներ են լուծվում։ Գ․ գեղանկար–չական երկի գաղափարական բովանդա–կության բացահայտման, հուզական ար–տահայտչականության հասնելու կարևոր միջոց է (տես Կոչորիտ)։ Կերպարվեստում տարբեր Գ–երը ստացվում են ներկերի կամ զանազան գունավոր նյութերի (օրի–նակ՝ խճանկարում) օգնությամբ, միագույն քանդակագործության մեջ՝ նյութի Գ–ով, ճարտ․ ասպարեզում՝ ներկերով և նյու–թերի Գ–երով։ Գ–ի մեկնաբանման բնույթը (Գ–երի ինտենսիվությունն ու քանակը, նրանց հակադրամիասնությունը ևն) պայ–մանավորված է պատկերվող օբյեկտի գունային հատկանիշներով և արվեստա–գետի գեղարվեստական կոնկրետ մտա–հղացումով, նրա ստեղծագործական մե–թոդով և այլ գործոններով։ Գ–ի զարգա–ցումը կերպարվեստում եղել է աստիճա–նական՝ 2–3 լոկալ Գ–երի (հին քարի դար) կիրառումը հետզհետե հասցվել է բնության Գ–երի ու նրանց երանգների ողջ բազմազանության օգտագործման։ Տես նաև Գունաթափանցում։

ԳՈՒՅՆԵՐ ՇԻԿԱՑՄԱՆ, մետաղի լուսար–ձակման գույներ (կարմիր, սպիտակ ևն), որոնք կախված են նրա տաքացման ջեր–մաստիճանից։ Օրինակ, մինչև 500° տա–քացված ածխածնային պողպատն ունի գորշ–կարմիր, մոտ 1400°-ում՝ դեղին, մոտ 1500°-ում սպիտակ Գ․ շ․։ Մինչև օպտիկա–կան հրաչափի և ավտոմատ վերահսկիչ– չափիչ սարքերի ստեղծելը տարբեր տեխ–նոլոգիական գործողությունների ժամա–նակ մետաղի տաքացման ջերմաստիճանը որոշում էին շիկացման գույներով։

ԳՈՒՅՆԻ ՑՈՒՑԻՉ, միևնույն լուսատուի աստղային մեծության՝ ճառագայթման տարբեր ընդունիչներով գնահատումների տարբերությունը։ Սովորաբար ընդուն–վում է որպես լուսանկարչական և վիզուալ մեծությունների տարբերություն։ Գ․ ց–ով կարելի է որոշել Էներգիայի բաշխվածու– թյունը (գույնը, սպեկտրային դասը, ջեր–մաստիճանը ևն) լուսատուի սպեկտրում։

ԳՈՒՅՁԺՈՈՒ, նահանգ Տարավ–Արևմտյան Չինաստանում։ Տարածությունը 170 հզ․ կմ2 Է, բնակչությունը՝ 17 մլն (1967), հիմնա–կանում չինացիներ։ Վարչական կենտրո–նը՝ Գույյան։ Գտնվում է խոր գետահովիտ–ներով մասնատված Օուննան–Գույչժոուի բարձրավանդակում։

ԳՈՒՅՈՒՄՃՅԱՆ Տակոբ [1904, Մերսին (Տայկական Կիլիկիա)–1961, Ֆիլադելֆիա (ԱՄՆ)], հայ գրող, հասարակական գոր–ծիչ։ 1924-ին մեկնել է ԱՄՆ, հաստատվել Ֆիլադելֆիայում։ Ավարտել է Թեմբլի համալսարանի լրագրական ֆակուլտետը (1932)։ Տիմնել է «Տայ սիրտ» շաբաթա–թերթը (1923), որի խմբագիրն է եղել մինչև 1932-ը։ Նույն թվականին տեղա–փոխվել է Նյու Ցորք, վեց տարի աշխա–տակցել «Բանվոր» թերթին, ապա աշխա–տել «Լրաբեր»-ի խմբագրությունում։ Գրել է բանաստեղծություններ, պատմվածքներ, վեպ, ակնարկներ, կատարել թարգմանու–թյուններ։ 1958-ին այցելել է Սովետական Տայաստան։ Երկ․ Երկեր, Ե․, 1958։ Այսպես է Ամերիկան, Ֆիլադելֆիա, 1934։ Լենինյան երգեր, Նյու Ցորք, 1935։ Փոթորիկ, Նյու Յորք, 1936։ Եգիպտոս, Նյու Ցորք, 1938։ Արյունոտ անա–պատ, Բոստոն, 1949։ Ահա քեզի Ամերիկան, Բոստոն, 1949։ Գրկ․ Ե ր և մ յ ա ն Ա․, Հակոբ Գույում– ճյան և իր գրականությունը, Բոստոն, 1958։ Ս․ Կուրտիկյան

ԳՈՒՅՈՒՄՃՅԱՆ Մեսրոպ Կարապետի (ծն․ 4․9․1897, Կեսարիա), հայ բառարանագիր։ Կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա՝ Կ․ Պոլսի զինվորական վարժարա– նում։ 1923-ից տեղափոխվել է Կահիրե։ Կազմել է «Ընդարձակ բառարան հայերե– նե–անգլիերեն» (1950), «Ընդարձակ բառա–րան անգլիերենե–հայերեն» (1961) ևն։ Ա– ռաջինում հավելվածով տրված են տերմին–ներ, որոնք որոշակի արժեք են ներկայաց–նում հայ մասնագիտական տերմինաբա–նության հարստացման համար։ Գրել է նաև «Տամադրական առածանի և ասաց–վածք անգղիերեն–հայերեն» (1967), «Ըն–դարձակ բառարան հատկաբանության և առածներու» (1969) և այլ աշխատություն–ներ։ Գ․ Գասպարյան

ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄ, ինվենտարիզա–ցիա (լատ․ inventarium–գույքի ցուցա–կագրում), նյութական արժեքների (հիմ–նական և շրջանառու ֆոնդերի) վիճակի և առկայության՝ բնեղեն արտահայտու–թյամբ, ինչպես նաև դրամական միջոցնե–րի, բանկի հաշվում միջոցների մնացորդ–ների և պարտատուների ու վարկատունե–րի հետ այլ հաշվարկների ստուգում։ Գ․ սոցիալիստական սեփականության պահ–պանման վերահսկողության, հումքի, նյու–թերի, պատրաստի արտադրանքի որակա–կան վիճակի, պահեստային տնտեսության և ընթացիկ հաշվառման, վարման, վերա–հսկման կարևոր ձևերից Է։ ՍՍՏՄ–ում պարտադիր է պետ․, կոոպերատիվ և հա–սարակական բոլոր ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հիմնարկու– թյունների համար։

ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ, իրավահարա–բերության մասնակիցների տնտեսական բովանդակություն ունեցող սուբյեկտիվ քաղաքացիական իրավունք։ Գ․ ի–ի տե–սակներ են սովետական քաղաքացիների անձնական սեփականության, գույքի ժա–ռանգման, պայմանագրով գույք ստանա–լու, գրական կամ գիտական երկի հրա–տարակման համար վարձատրություն ստանալու իրավունքները ևն։ Գույքային հարաբերությունները կարգավորվում են ինչպես քաղաքացիական, այնպես էլ վար–չական, աշխատանքային, ընտանեկան, հողային, կոլտնտեսային իրավունքի նոր–մերով։ Քաղաքացիական իրավունքի մաս–նակիցների Գ․ ի–ի ծավալը որոշվում է նրանց իրավունակությամբ։ Գ․ ի․ կարող է հաջորդվել և վւոխանցվել այլ անձի։

ԳՈՒՆԱԹԱՓԱՆՑՈՒՄ, լ և U ՈԼ մ ( <գերմ․ Lasierung), գեղանկարչության մեջ ներ–կերի նուրբ թափանցիկ կամ կիսաթա– փաևցիկ շերտեր, որոնցով ծածկում են նկարի չորացած կամ կիսաչոր ներկաշեր– տերը՝ գունային տոները (տես Գույն) փո–փոխելու՝ ուժեղացնելու կամ թուլացնելու, կոլորիտը հարստացևելու, նրա ներդաշ–նակությանն ու միասնությանը հասնելու նպատակով։ XVI –XIX դդ․ գեղանկարիչ–ները նկարը սովորաբար ավարտում Էին Գ–ով։

ԳՈՒՆԱԿԻՐՆԵՐ, քրոմաֆորներ (հուն․ Хроэ^а – գույն և форос; – կրող), ատոմ– ների խմբեր՝ –N=N–, –CH=CH–, – NO են, որոնք օրգ․ միացություննե–րին տալիս են որոշակի գույն։ Միայն Գ․ պարունակող միացությունները հաճախ թույլ են գունավորված, ընդունակ չեն գործվածքին ամրանալ և որպես ներկա– նյութեր չեն օգտագործվում։ Օգտագործ–վող օրգ․ ներկանյութևրը բացի Գ–ից պա–