Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/260

Այս էջը սրբագրված չէ

ղում են) ։ Անկումները կարող են հասնել մինչև 2%, իսկ չարորակ ընթացքի դեպ–քում՝ մինչև 50%։ Բուժումը՝ ախտահար–ված հատվածների լվացում ախտահանիչ լուծույթներով, խոցերի բուժում օծանե–լիքով։ Կճղակները մաքրում և լվանում են պղնձարջասպի լուծույթով, քսում փայ–տի ձյութ։ Կանխարգելիչ միջոցառումնե–րը՝ անապահով տնտեսությունների նկատ–մամբ սաևմանվում է կարանտին։ Տամա– ճարակի օջախը ցանկապատում են, ամեն օր ախտահանում, կենդանիներին պա–հում մսուրային պայմաններում։ Խիստ հսկողություն է սահմանվում մթերման, սպանդի, կենդանական հումույթներ վե–րամշակող բոլոր ձեռնարկությունների, մթերքների ելքի ու մուտքի նկատմամբ։ Տիվանդ կենդանիներին բուժում են, պայ–մանական առողջներին՝ իմունացնում հա–մապատասխան վակցինայով։ Իմունաց– վում են նաև Գ–ի վտանգին ենթակա տըն– տեսությունների կենդանիները։ Կարան–տինային սաևմանափակումները վերաց–վում են արձանագրված վերջին հիվանդի առողջացումից 21 օր հետո եզրափակիչ ախտահանմամբ հանդերձ։ Վակցինացված կենդանիների սպանդը թույլատրվում է 21 օր անց։ Հ․ Բոյախչյւսն Մարդկանց Դ․, մարդիկ Գ–ով վարակվում են հիվանդ կենդանիների չվարակազերծված կաթի օգտագործումից կամ հիվանդ կենդանիներ խնամելիս։ Նկատվում է տենդ, գլխացավ, ընդհանուր թուլություն և ստամոքս–աղիքայիև ուղի–ների խանգարումներ։ Տիվանդությունը տևում է 1 – 2 շաբաթ։ Բուժումը՝ ախտաևշանային։ ԴԱ ԲԱՂՍ ԲՈՒՅՍԵՐ, դաբաղանյութեր պա–րունակող բույսեր։ Դաբաղանյութերով առանձնապես ևարուստ են որոշ բույսերի հատուկ գոյացությունները՝ գալերը։ ՍՍՏՄ–ում աճող Գ–ից են՝ կաղնին, շա– գանակենին, եղևնին, սոճին, ուռենին, թրթնջուկը, հնդկացորենը, արյունխմիկը։ Կաշվի արդյունաբերության մեջ ամենից շատ օգտագործվում են կաղնու, շագա–նակենու բնափայտն ու կեղևը, ուռենու կեղևը, թրթևջուկը։ Գ–ից ստացվող նյու–թերը օգտագործվում են բժշկության (թու–նավորումների, այրվածքների, ստա–մոքսի հիվանդությունների դեմ), սննդի արդյունաբերության մեջ։

ԴԱԲԱՂԱՆՅՈՒԹԵՐ, ա ղ ա ղ ա ն յ ու– թ և ր, կաշվի և մորթու մշակման՝ դա–բաղման համար օգտագործվող նյութեր։ Տարբերում են օրգանական և անօրգա–նական Դ․։ Անօրգանական Գ–ից են եռարժեք քրոմի հիմնային աղը, կա– լիում–ալյումական պաղլեղները։ Օրգա–նական Դ․ ունեն կենդանական (օրի–նակ, վորվանը՝ կետի ճարպը) և բուսա–կան (օրինակ, տանիդները) ծագում կամ ստացվում են արհեստական և սինթետիկ եղանակներով։ Վորվանն օգտագործվում է հիմնականում եղջերվենու մշակման համար։ Տանիդները ջրում քիչ լուծվող ամորֆ նյութեր են։ Նրանցից տանինը, որը գալաթթվի ածանցյալն Է, հիդրոլիզ– վող է– Արհեստական Դ․ բարձրա– մոլեկուլային միացություններ են։ Սին–թետիկ Դ–ի՝ սինտանների ստացման համար հումք են ծառայում արոմատիկ ածխաջրածինները, ֆորմալինը, ֆենոլը ևն։ Սինտաններն օգտագործվում են բու–սական Դ–ի հետ, միաժամանակ նաև կաշ–վի սպիտակեցմաև՝ գունավորման հա–մար։ Պարզ օրգանական միացություն–ներից դաբաղևլու հատկություն ունեն քինոնը, մրջնալդեհիդը։

ԴԱԲԱՂՅԱՆ Նորայր Տարությունի (1904, Վան – 12․7․1955, Երևան), ևայ սովետա–կան գրականագետ։ Պրոֆ․ (1936)։ ՍՄԿԿ անդամ 1925-ից։ Ավարտել է Երևանի պետ․ համալսարանի պատմագրական ֆակուլ–տետը (1925), Մոսկվայի կարմիր պրոֆե–սուրան (1932)։ Խմբագրել է «Գրական Դիրքերում» (1927–30), «Խորհրդային գրականություն» (1936–37) ամսագրերը և «Գրական թերթ»-ը (1930–36)։ Եղել է ՏԿԿ Կենտկոմի կուլալուս բաժևի վարիչ (1935–37)։ Դասախոսել է Երևանի պևտ․ համալսարանում, Խ․ Աբովյանի անվ․ մանկավարժական ինստ–ում (1940–55)։ Պարբերական մամուլում հրատարակել է գրականագիտական, քննադատական հոդ–վածներ՝ նվիրված սովետական գրակա–նության տեսության հարցերին։ Դ–ի կարե– վոր աշխատություններն են՝ «Ինչ է սպե–ցիֆիզմը և ինչու են պայքարում նրա դեմ» (1928), «Գ․ Պլեխանովի Էսթետիկական հայացքների մասին» (1934), «Եղիշե Չա– րենց» (1954)։ Ա․ Ոսկերչյան

ԴԱԲԱՂՈՒՄ, ա ղ ա ղ ու մ, կաշվի ար–տադրության հիմնական պրոցեսներից։ Դ–ման հետևանքով փոքրանում է կաշվի կծկումը և մեծանում ծակոտկենությունը (կաշին չորացնելիս), խզման ամրությու–նը։ Կաշին ավելի կայուն է դառնում ֆեր–մենտների ու տարբեր հիդրոլիզող միջոց–ների ներգործության նկատմամբ։ Դ․ կա–տարվում է տարբեր օրգանական և հաև– քային նյութերով, Դ–ման թմբուկներում, զանազան գուռերում։ Տին և միջնադար–յան Տայաստանում կաշին դաբաղել են տաշտի մեջ, օգտագործելով գղթոր և աթոր (սումախ), իևչպես ևաև ըևկույզի կանաչ կեղև, շագանակ, խաղողի կորիզ–ներ և նռան կեղև, հաստ կաշիևերի հա–մար՝ պաղլեղ։ Դ․ կիրառվում է նաև մոր– թու արտադրությունում։ Տես Դաբաղա–նյութեր։

ԴԱԳԵՐՈՏԻՊԻԱ (Լ․ ժ․ Դագերի անունից և հուն, tvjtoc; – դրոշմ, պատկեր), չու– սանկ ար չութ յան առաջին տեխնիկապես մշակված եղանակ։ Այժմ ունի զուտ պատ–մական հետաքրքրություն։ Դ․ հայտնա–բերել է ֆրանսիացի նկարիչ Լ․ ժ․ Դագե– ՐԸ (1787–1859) Ն․ Նիեպսի փորձերի ևիման վրա։ Դ–ի մասին առաջին տեղե–կությունը հրապարակվել է 1839-ին, որն Էլ համարվում է լուսանկարչության հայտ–նադործման տարի։

ԴԱԳՈՄԻՍ, ավան ՌՍՖՍՏ Կրասնոդարի երկրամասում, Սոչիի Լազարևսկի շրջա–նում, շրջկենտրոնից 45 կմ հարավ–արե– վելք։ Երկաթուղային կայարան Է, ծով–ափնյա առողջարան, զբոսաշրջիկության կենտրոն։ Բնակչությունը՝ ռուսներ, հա–յեր, Էստոնացիներ։ Թեյագործական սո–վետական տնտեսությունն զբաղվում է նաև պտղաբուծությամբ և բանջարաբու–ծությամբ։ Ունի թեյամշակման գործարան, կաևույքի ֆաբրիկա, հանգստյան տուն, միջնակարգ դպրոց, ակումբ–կինո, հիվան– դանոց, դեղատուն, պոլիկլինիկա։ Տիմ– նադրվել է 1914-ին։ Տայերը եկել են շրջա–կա գյուղերից, 1930-ին։

ԴԱԴԱԻԶՄ (ֆրանս․ dadaisme, < dada – «ձիուկ», փայտե ձի, փոխաբերական իմաս–տով՝ մանկական անկապ թոթովանք), մո–դեռնիստական գր ական–գեղարվեստ ա– կան հոսանք Արևմտյան Եվրոպայում (հիմնականում՝ Ֆրանսիայում և Գերմա– նիայում)։ Առաջացել է 1916-ին, Ցյուրի– խում, անարխիստորեն տրամադրված մտավորականության միջավայրում, որն առաջիև ևամաշխարհային պատերազմն ընկալում էր որպես մարդու գազանային, դարավոր բնազդների ձևրբազատում, իսկ բանականությունը և գեղագիտությունը՝ որպես նրա ևրեսպաշտական դիմակավո–րում։ Դրանից էլ բխում էին դադաիստնե– րի ծրագրային իռացիոնալիզմն ու ծայր–աստիճան նիհիլիստական, ցուցադրական հակաէսթետիզմը։ Դադաիստների (նկա–րիչներ՝ ֆրանսիացի Մ․ Դյուշան, Ֆ․ Պի– կաբիա, ժ․ Արպ, գերմանացիներ Մ․ էռնստ և Կ․ Շվիտերս, ֆրանս․ բանաստեղծ Տ․ Տցարա, գերմ․ բանաստեղծ Ռ․ Գյուլ– զենբեկ, ռումին գրող Մ․ Յանկո և ուրիշ–ներ) մեթոդները հանգում էին տարբեր բնույթի սկանդալային ելույթների՝ ան–պարկեշտ խզբզոցներ, կևղծ տեխնիկա–կան գծագրեր, բառերի և հնչյունների ան–իմաստ զուգորդումներ, պատահական առարկաների զուգակցումներ կամ կպուկ–ներ կտավին (կուչաժ)։ Դադաիստները Ցյուրիխում հրատարակում էին «Կաբարե Վոլտեր» («Cabaret Voltaire») ամ–սագիրը։ Պատերազմից հետո խումբը բաժանվեց։ 1919 ին Տցարան փոխադրվեց Ֆրանսիա, որտեղ գլխավորում էր «բա–ցարձակ դադաիստներին», որոնք հրա–տարակում էին «Դադա» ալմանախը, «Լիտերաթուր» («Litterature»), «Պրո– վերբ» («Proverbe»), «Կաննիբալ» («Сап- nibale») և այլ ամսագրեր, պայքարում հաևուն սոցիալական խնդիրներից հե–ռու՝ «բացարձակ» արվեստի։ Գերմանիա– յում դադաիստների խմբեր են կազմվել Բեռլինում (1917–20), Քյոլնում (1918– 1920), Տաննովերում (1919)։ Առանձնա–նում էր «քաղաքական դադաիստների» բեռլինյան խումբը, որի ևլույթները եր–բեմն միլիտարիզմի և բուրժ․ կարգերի դեմ անարխիստական բողոքի բնույթ էին կրում։ 1920-ական թթ․ Ֆրանսիայում Դ․ միաձուլվեց սյուրռեաւիզմին, Գերմանիա– յում՝ էքսպրեսիոնիզմին։ «Քաղաքական դադաիստնևրից» մի քանիսը հետագա–յում անցան հեղափոխական, պրոլետա–րական արվեստի դիրքերը (Գ․ Գրոս, Ջ․ Տարտֆիլդ)։ «Պատրաստի» առարկա–ների զուգակցման դադաիստական մե–թոդները XX դ․ կեսին դարձան <պոպ– արա>-ը սնող աղբյուր։ Տևս նաև Մոդեռ–նիզմ, Ավանգարդիզմ։

ԴԱԴԱՅԱՆ Սուրեն Քրիսաափորի (15․6․ 1904, Բաքու– 21․5․1972, Մոսկվա), սո–վետական պետական աշխատող։ ՍՄԿԿ անդամ 1927-ից։ 1935-ին ավարտել է Ադրբ․ ՍՍՏ արդ․ ակադեմիայի տնտես–վարների ինստ–ը։ Ավելի քան 35 տարի ղեկավար աշխատանք է կատարել ՍՍՏՄ նավթարդյունաբերության, ապա Պեապլա–