Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/267

Այս էջը սրբագրված չէ

Դերբենդը, ւսասավյուրւոը, Իզբերբաշը, Կասպիյսկը, Կիզիլյուբաը։ Պատմական ակնարկ։ Դ–ի տերիտորիա–յում մարդը բնակություն է հաստատել հին քարի դարում։ Տայտնաբերվել են այդ շրջանի ևուշարձաններ (Չու–մուս– Ինից, Ուսիշա, Չող, Ռուգուջա)։ Բրոնզի դարաշրջանում կատարվել է աշխատանքի առաջին բաժանումը, զարգացել են բրի–չային հողագործությունը և անասնապա–հությունը։ Երկաթի յուրացման և ներդըր– ման դարաշրջանում (մ․ թ․ ա․ I հազար–ամյակ) արագացել է տոհմական կարգերի քայքայման պրոցևսը․ ստեղծվել են ցեղա–յին միություններ, որոնք մ․ թ․ ա․ I հա–զարամյակի վերջին մտել են Աղվանքի մեջ (տես Աղվանք)։ Այդ ժամանակ Դ–ի տերիտորիայում առաջացել են քաղաքներ (Չոլա, Թոփրաք–կալա, Ուրցեկի ևն)։ Մ․ թ․ III դ․ Տարավային Դ–ի մինչև այժմյան Դերբենդի շրջանը գրավել են Սասանյան–ները, իսկ IV դ․ Դերբենդից հս․ առավւնյա շրջանները՝ հոները։ VI – X դդ․ քայքայ–վել են նախնադարյան–տոհմատիրական կարգերը և հաստատվել ֆեոդալական հա–րաբերություններ։ 664-ից Դ․ բազմիցս ենթարկվել է արաբների ասպատակու–թյուններին։ IX դ․ սկզբին ուժեղացել են հակաարաբական ելույթները։ X–XI դդ․ զարգացել են հողագործությունը և անաս–նապահությունը, դարբնությունը, ոսկեր–չությունը, բրուտագործությունը։ Բարձր աստիճանի են հասել շինարարական տեխ–նիկան, կիրառական արվեստը, տարած– վել է արաբ, դպրությունը։ XI դ․ սելջուկ–ները գրավել են Դ–ի մեծ մասը*․ XII դ․ վերջին Դ–ում ձևավորվել են համեմատա–բար մեծ պետ․ միավորումներ (Ավարա–կան խանությունը, Կազիկումուխի շամ– խալությունը, Ղայթաղի ուցմիությունը ևն)։ XIII դ․ 20-ական թթ․ ենթարկվել է մոնղոլ–թաթարների ավերիչ արշավանք–ներին։ XIV դ․ Դ․ են ներխուժել Ուզբեկի, Թոխտամիշի, Լենկթեմուրի զորքերը։ Ռուսական կենտրոնացված պետության ստեղծումից և հատկապես նրան Կազանի (1552) ու Աստրախանի (1556) խանու–թյունների միանալուց ևետո, Ռուսաստա–նի և Դ–ի միջև հաստատվել են սերտ հա–րաբերություններ։ Զարգացել են նրա տնտ․ կապերը Անդրկովկասի հետ։ Ֆեոդալական մասնատվածության, թուրք, և պարսկ․ նվաճողների ևաճախակի ասպատակություննևրի պատճառով Դ–ում երկար ժամանակ պահպանվել են նահա– պետական–ֆեոդալական հակաբերու–թյունները։ Այս պայմաններում Դ․ փընտ– րել է Ռուսաստանի հովանավորությունը։ Պետրոս Առաջինը 1722-ին Դ–ի որոշ շրջաններ միացրել է Ռուսաստանին, սա–կայն հետագայում դիվանագիտական նկա–տառումներով դրանք զիջել է Պարսկաս–տանին։ Չնայած երկրի քաղ․ ու տնտ․ մասնատ– վածությանը և օտարերկրյա նվաճողների մշտական արշավանքներին, XVII – XVIII դդ․ զարգացել է Դ–ի ժողովուրդների մշակույթը։ Դ–ի միացումը Ռուսաստանին իրավաբանորեն ձևակերպվել է 1813-ի Գյուլիստանի հաշտության պայմանա–գրով, որի շնորհիվ Դ․ մեկընդմիշտ զերծ է մնացել օտարերկրյա արշավանքներից, պայմաններ են ստևղծվել քաղ․ մասնատ– վածության վերացման, տնտեսության և մշակույթի զարգացման համար։ Սակայն ցարիզմի գաղութային քաղաքականու–թյունը լեռնականների տարերային ընդ– վըզումներ էր ․առաջացնում։ XIX դ․ 30-ական թթ․ սկզբներին, մյուրիդակա– նության դրոշի նևրքո սկսվեց լեռնական–ների հակագաղութային ազատագրական շարժում՝ Դ–ի և Չեչենիայի իմամ հռչակ–ված Ղազի–Մուհամմեդի (1828–32), Տամ– զաա–բեկի (1832–34) և Շաւէիւի (1834– 1859) գլխավորությամբ։ Ցարիզմի ռազմ, ճնշմամբ 1859-ին Շամիլը անձնատուր է եղել։ 1860-ին կազմակերպվել է Դաղստա– նի մարզը, ստեղծվել ռազմա–ժողովրդա– կան կառավարչություն։ 1865–68-ին ազա–տագրվել են ստրուկները և ֆեոդալական կախման մեջ գտնվող գյուղացիների մի մասը։ Ցարական կառավարությունը կախ–յալ գյուղացիներին ֆեոդալական պար–հակներից ազատելու օրենքը հրապարա– կել է միայն 1913-ին։ XIX դ․ կևսերին և հատկապես 90-ական թթ․, Վլադիկավկազյան երկաթուղու կա–ռուցման շնորհիվ, Դ․ ներգրավվեց կա–պիտալիստական զարգացման ոլորտը։ XX դ․ սկզբին Դ–ում կար գերազանցապես տնայնագործական շուրջ 70 ձեռնարկու–թյուն։ Ձևավորվեց բանվոր դասակարգը։ Փոփոխություննևր եղան նաև գյուղա–տնտեսության մեջ, դաշտային և նախալեռ–նային շրջաններում առաջացան կապի–տալիստական տնտեսություններ։