Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/27

Այս էջը սրբագրված չէ

ՍՍՏՄ պեա․ մրցանակի (1941, 1949, 1951)։

ԳԵՐԱՍԻՄՈՎ Սերգեյ Վասիլնիչ [14(26)․9․ 1885, Մոժայսկ (այժմ՝ Մոսկվայի մար–զում)– 20․4․1964, Մոսկվա)], ռուս սովե–տական նկարիչ։ ՍՍՏՄ ժող․ նկարիչ (1958)։ ՍՍՏՄ Գեղարվեստի ակադեմիա–յի իսկական անդամ (1947)։ 1907–12-ին սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետու–թյան ուսումնարանում։ Լավագույն բնա–նկարներն են «Ձմեռ»-ը (1939), «Սառցա–հալքը (1954)։ Տայրենական մեծ պատե–րազմի տարիներին ստեղծել է հայրենա–սիրական շնչով տոգորված «Պարտիզանի մայրը» նկարը (1943, մասամբ վերափոխել է 1949–50-ին, նշված բոլոր գործերը Տրետյակովյան պատկերասրահում են); Նկարազարդել է Մ․ Գորկու ստեղծագոր–ծությունները։ Գ–ի «Ուշ աշուն» (1936), «Նկարչուհի Լ․ Բաժբեուկ–Մելիքյանի դի–մանկարը» (1959) և «Գարնանային երե–կո» կտավները գտնվում են Տայաստանի պետական պատկերասրահում։ Լենինյան մրցանակի դափնեկիր է (1966)։

ԳԵՐԱՐՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ, հիպերեմիա (հիւցեյշ․․․ аща – արյուն), հյուսվածքների կամ օրգանների տեղական գերարյունա– լեցում։ Տարբերում են զարկևրակային և ևրակային Գ․։ Զարկերակայինը (ակտիվ) առաջանում է անոթալայնիչ նյարդերի տոնուսի բարձրացման կամ անոթասեղմիչ նյարդերի տոնուսի անկ–ման դեպքում։ Պատճառներն են՝ ֆիզիո–լոգիական գրգռիչների, մանրէների թույ–ների, բարձր ջերմության, հյուսվածքների քայքայումից առաջացած նյութերի հան–դեպ արյան անոթների զգայնության բարձ–րացումը և նյարդա–հոգեկան գործոնները (ամոթ, վախ)։ Արտահայտվում է զարկե–րակային լայնացումով, արյան ուժեղ հոս–քով, տեղական կարմրությամբ, ջերմու–թյան բարձրացմամբ։ Ուղեկցվում է նյու–թափոխանակության պրոցևսների արա– գացմամբ։ Արյան անոթների ախտահա–րումների ժամանակ կարող է արյունազե–ղումների պատճառ դառնալ։ Բուժական նպատակով զարկերակային Գ․ առաջաց–նում են մանանեխի և բժշկական բաժակ–ների միջոցով։ Երակայինը (պաս* սիվ, կանգային) նկատվում է երակնևրով արյան ետհոսքի դժվարացման ժամանակ։ Պատճառներն են՝ երակների պատերի վրա երկարատև ճնշումը (սպի, ուռուցք, երակների հանգուցավոր լայնացում, այ–տուց), սիրտ–անոթային համակարգի ան–բավարար գործունեությունը։ Բնորոշվում է արյան հոսքի դանդաղումով (երբեմն, ախտահարված հատվածում՝ արյունա–կանգ), հյուսվածքներում թթվածնային քաղցի զարգացմամբ, անոթների պատերի թափանցելիության բարձրացմամբ և այ–տուցի առաջացմամբ։ Հ․ Գևորգյան

ԳԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԸԳ–

ՆԱԺԱՄ, տես Տնտեսական ճգնաժամ։ ԳԵՐԲ (գերմ․ Erbe – ժառանգություն), զինանշան, կրողի պատմական ավանդույթներն արտահայտող պատկեր–ների ու առարկաների համադրությամբ խորհրդանշանային ժառանգական տար–բերանշան։ Յուրահատուկ է պետություն–ներին, ազնվականական կամ իշխանա– Վաչուայաեեերի զինանշանը (XIII դ․, ՝Հով– հաննավանք, այժմ՝ Հայաստանի պատմու–թյան պետական թանգարանում) կան տներին, պետության կազմի մեջ մտնող վարչա–տարածքային միավորնե–րին (մարզ, նահանգ, գավառ, քաղաք ևն), համքարություններին, երբեմն՝ նաև առանձին անձանց և արտացոլում է դրանց վարչական, աշխարհագրական, տնտ․, կենցաղային, անհատական և այլ առանձ–նահատկությունները։ Պատկերվում է կնիքների, դրամների, մեդալների, դրոշ–ների, ռազմի առարկաների (վահան ևն), ճարտ․ հուշարձանների ևնի վրա։ Գ–ի սաղմերն ի հայտ են ևկել նախնադարյան հասարակարգում (կենդանիների տոտե– մական կամ տոհմի հովանավորների պատ–կերներ), այնուհետև ակնառու երևում ևն հին աշխարհի ժողովուրդների թողած բազմաթիվ խորևրդանշանային պատկեր–ներում։ Գ–ին անմիջականորեն նախոր–դել են տոհմային կամ ընտանեկան պատ– ft ԱՂԱՔԱՑԻՆ ԳԵՐԲԵՐ Վլադիմիր Աստրախան Ցարոսլավլ Վյատկա Սմոլենսկ Կա զան Վարշավա Ֆլորենցիա Փարիզ Բեռլին (ԳԳՏ) Լոնդոն