Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/276

Այս էջը սրբագրված չէ

դյան, Գ․ Սունդուկյան, Ե․ Չարենց, Տ․ Շի– բազ և ուրիշներ) կրել են Դ–ի ազդեցու–թյունը, դիմել դանթեական թեմաներին։ Երկ․ La divina commedia, a сига di N․ Sapeg- no, v․ 1–3, Firenze, 1955–57; Աստվածային կատակերգություն (h․ 1–3), թրգմ․ Ա․ Տայան, Ե․, 1947 – 59, Ե․, 1969։ Գբկ* Սոդոմոնյան Ս․, Գանթե, Պեւորարկա, Շեքսպիր, Մոլիեր, Ե․, 1973։ Дживелегов А․ К․, Данте Алигьери, 2 изд․, М․, 1946; Дакте в СССР․ Библиогра–фия переводов и критической литературы, М․, 1965․ Ս․ Սոդոմոնյան

ԴԱՆԺՈՒԱ (Denjoy) Առնո (5․1․1884, Օշ, Ֆրանսիա – 21․1․1974), ֆրանսիացի մա–թեմատիկոս։ Փարիզի ԳԱ անդամ (1942) և պրեզիդենտ (1962), ՍՍՏՄ ԳԱ արտա–սահմանյան անդամ (1971)։ 1922-ից Փարի–զի համալսարանի պրոֆ․։ Ֆրանս, մաթ․ ընկերության պրեզիդևնտ։ Տիմնական աշ–խատությունները վերաբերում են իրական– փոփոխականի ֆունկցիաների տեսությա–նը։ Տվել է նախնական ֆունկցիաների վե–րաբերյալ դասական խնդրի լրիվ լուծումը։ Զբաղվել է նաև կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաների տեսության, քվազիանա– լիտիկ ֆունկցիաների և տոպոլոգիայի հարցերով։

ԴԱՆԻԱ (Danmark), Դանիայի թա–գա վ ո ը ու թ յ ու ն (Kongeriget Dan–mark)։ Բովանդակ ու թյունը I․ Ընդհանուր տեղեկություններ ․ ․ ․ 276 II․ Պետական կարգը • 276 III․ Բնությունը 276 IV․ Բնակչությունը 276 V․ Պատմական ակնարկ 276 VI․ Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները և մյուս հա–սարակական կազմակերպու–թյունները 277 VII․ Տնտեսա–աշխարհագրական ակ–նարկ , 278 VIII․ Առողջապահությունը 278 IX․ ժողովրդական կրթությունը • ․ ․ ․ 278 X․ Գիտությունը և գիտական հիմ–նարկները 279 XI․ Մամուլը, ռադիոն, հեռուստատե–սությունը 279 XII․ Գրականությունը 279 XIII․ ճարտարապետությունը և կերպ–արվեստը 280 XIV․ Երաժշտությունը 280 XV․ Բալետը 280 XVI․ Թատրոնը 280 XVII․ կինոն ․ 280 I․ Ընդհանուր տեղեկություններ Դ․ պետություն է Արևմտյան Եվրոպա– յում։ Գտնվում է Ցուտլանդիա թերակղզու, Դանիական արշիպելագի (Զևլանդիա, Ֆյուն, Լոլան, Ֆալստեր, Մյոն ևն) և Բորն– հոլմ կղզու վրա։ Արմ–ից ողողվում է Տյու– սիսային, արլ–ից՝ Բալթիկ ծովևրով։ Ակա– գերակ նեղուցով անջատվում է Նորվե– գիայից, Կատեգատով և Երեսունով՝ Շվե–դիայից։ Տվ–ում սահմանակից է ԳՖՏ–ին։ Տարածությունը 44,5 հզ․ կմ21, բն․՝ 5094 հզ․ (1975)։ Մայրաքաղաքը՝ Կոպենհագեն։ Բաժանված է վարչական 14 միավորի (ամտի)։ Դ–ի կազմի մեջ են մտնում Գրեն– լանդիան (տարածությունը՝ 2,2 մլն կմ2, բն․՝ 48 հզ․) և ներքին ինքնավարության իրավունքով Ֆարերյան կղզիները (տա–րածությունը՝ 1,4 հզ․ կմ2, բն․՝ 40 հզ․)։ Քարտեզը տես 280-րդ էջից հետո՝ ներ–դիրում։ II․ Պետական կարգը Դ․ սահմանադրական միապետություն է։ Ըստ 1953-ի սահմանադրության, գե–րագույն իշխանությունն իրականացնում է թագավորը՝ կառավարության միջոցով։ Թագավորն իրավասու է պրեմիեր–մինիս– տըրի և պառլամենտի (ֆոլկետինգ) նա–խագահի կամ պառլամենտական ֆրակ–ցիաների ղեկավարների ներկայացմամբ նշանակել և ազատել պրեմիեր–մինիստ– րին ու մինիստրներին, իրավունք ունի արձակել պառլամենտը։ Թագավորը նաև զինված ուժերի գերագույն գլխավոր հրա–մանատարն է ու եկեղեցու ղեկավարը։ Օրենսդրական բարձրագույն մարմինը՝ ֆոլկետինգը, ընտրվում է 4 տարի ժամ–կետով։ Դատական համակարգը կազմում են գերագույն դատարանը, II ատյանի 2 դատարանը և ստորին դատարանները։ 4 ․արչա ч աս բաժասումը Ամտը Տարածությու–նը հզ․ կմ2 Բնակչությունը հզ, մարդ (1974) Ամտի կենտրոնը Արևմտյան Զելանդիա 2,98 257,0 Սորյո Բորնհոլմ 0,59 47,4 Ռյոննե Կոպենհագեն 0,6 1346,7 Կոպենհագեն "Հարավային Ցուտլանդիա 3,93 237,3 Օբենրո Հյուսիսային Ցուտլանդիա 6,16 455,1 Օլբորգ Օրհուս 4,56 525,2 Օրհուս Ստորստրյոմ 3,39 251,8 Նյուկյոբինգ – – – Ֆալստեր Վայլե 2,99 304,4 Վայլե Վիբորգ 4,11 220,2 Վիբորգ Ռիբե 3,14 196,9 Ռիբե Ռինգկյոբինգ 4,88 240,0 Ռինգկյոբինգ Ռոսկիլե 0,89 147,4 Ռոսկիլե Ֆյուն 3,48 431,0 Օդենսե Ֆրեդերիկսբորգ 1,3 252,6 Հիլերյոդ III․ Բնությունը Դ․ գտնվում է Միջին–Եվրոպական հար–թավայրի հս–ում։ Արմ–ում և հս–արմ–ում սփևրը հարթ են, ցածրադիր, գոտևորված Ավազաթմբերով, որոնք Ռինգկյոբինգ– եիորդը, Նիսում Ֆիորդը և մյուս ծովա– ճակները բաժանում են Տյուսիսային

  • ովից։ Ափերը խիստ կտրտված են։

Կլիման բարեխառն է․ ծովային, ւմեռը՝ անկայուն, մեղմ, ամառը՝ զով։ Իետրվարի միջին ջերմաստիճանը 0°C հոււհսհնո՝ 15-ha 16°C․ տաոեհան տե– ղումները՝ 600–800 մմ։ Տաճախակի են մառախուղները։ Գետերն ունեն անձրևա–յին սնում։ Տողերը արմ–ում պոդզո– լային են, արլ–ում՝ գորշ անտառային։ Ծովափնյա ցածրադիր շրջաններում զար–գացած են ալյուվիալ մարգագետնային հողերը։ Մարդը խիստ փոփոխել է բուսա–կանությունը։ Տերիտորիայի մոտ 10% –ը անտառածածկ է՛․ Տարածքի մեծ մասը գյուղատնտեսության համար պիտանի հո–ղեր ևն։ Կենդանական աշխար– հ ի ներկայացուցիչներից են ազնիվ և բծավոր եղջերուն, այծյամը, սկյուռը, նա–պաստակը, փասիանը, բազմատեսակ թըռ– չուններ։ IV․ Բնակչությունը Դ–ի ազգային կազմը միատարր է, 98%-ից ավելին դանիացիներ են (1974), ապրում են նաև գերմանացիներ, ֆարեր– ցիներ, գրենլանդացիներ, շվեդներ։ Պաշ–տոնական լեզուն դանիերենն է*- Գրեթե ամբողջ հավատացյալ բնակչությունը բո–ղոքական է։ Առավել խիտ են բնակեցված Զելանդիա (1 կմ2 վրա 250 մարդ) և Ֆյուն (ավելի քան 100 մարդ) կղզիները։ Բնակ–չության ավելի քան 2/3-ը ապրում է քա–ղաքներում։ խոշոր քաղաքներն են Մեծ Կոպենհագենը, Օրհուսը, Օդենսեն, Օլ– բորգը։ V․ Պատմական ակնարկ Դ–ի տերիտորիայի բնակեցումն սկսվել է ուշ պալեոլիթի դարաշրջանում։ Տնա– գույն բնակիչները եղել են յոսոերը, անգ– լերը, սաքսերը, կիմվրները, տևտոնները։ V դ․ կեսերին սկսվեց անգլերի և յուտերի գաղթը Բրիտանիա, իսկ V–VI դդ․ Տարա– վային Շվեդիայից Դ–ի տարածքը փոխա–դրվեցին դաները (նրանցից էլ երկիրն ստացևլ է Դ․ անունը)։ VI–VIII դդ․ քայ– քայվեց տոհմական կարգը, ուժեղացավ կոնունգների (զինվորական առաջնորդ–ների) իշխանությունը, VIII – XI դդ․ ծայր առան վիկինգների կիսաավազակային– կիսաառևտրական ծովային արշավանք–ները։ Դանիացիները, որոնք մասնակցում Էին այդ արշավանքներին, IX դ․ երկրորդ կեսին հարձակվեցին ֆրանկական պե–տության հս․ ծովափնյա շրջանների վրա, նվաճեցին հս–արլ․ Անգլիան, իսկ X դ․ սկզբին մասնակցեցին Տյուսիսային Ֆրան–սիայի նվաճմանը։ Գորմ Ալևոր թագավորի