Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/279

Այս էջը սրբագրված չէ

X․ Գիտությունը և գիտական հիմնարկ–ները Բնական և տեխնիկական գիտություն–ները։ Գիտությունը Գ–ում ծնունդ է առել XV դ․ վերջին։ Բնական գիտություններից առաջինն սկսել է զարգանալ աստղագի–տությունը։ Տ․ Բրագեն 1576-ին հիմնել է Ուրանիբորգի աստղադիտարանը։ Բրա– գեի ուսումնասիրությունների հիման վրա 6ո․ Կեսվերը հայտնագործել է մոլորակ–ների շարժման օրենքները։ XVII դ․ գի–տական կենտրոն է դարձել Կոպենհա–գենի համալսպրանը, որի հետ է կապված Բարտոլինների գերդաստանի մի քանի սերունդների գործունեությունը՝ գլխա–վորապես բժշկագիտության բնագավա–ռում։ 1675-ին ֆիզիկոս, մաթեմատիկոս և աստղագետ 0․ Ռյոմերը առաջինը չափեց լույսի արագությունը։ 1742-ին հիմնվեց Գիտությունների դա–նիական թագավորական ընկերությունը։ XIX դ․ ընդլայնվեցին ուսումնասիրու–թյունները բնական ու տեխ․ գիտություն–ների բնագավառում։ Խ․ Կ․ Էրստեդը զբաղվել է էլեկտրականության, օպտիկա–յի և ակուստիկայի հարցերով, 1820-ին հայտնագործել հոսանքի մագնիսական ազդեցությունը։ 1824–ին նրա նախաձեռ–նությամբ ստեղծվել է Բնագիտությունը խրախուսող ընկերությունը, 1829-ին բաց–վել դանիական բարձրագույն տեխ․ դըպ– րոցը։ Այնուհետև հիմնվել են Բնագիտու–թյան պատմության (1833), Բուսաբանա–կան (1840), Միջատաբանական (1868), Աշխարհագրական (1876), Քիմիական (1879), Էլեկտրատեխնիկական (1906), Աստղագիտական (1916) և գիտական այլ ընկերություններ։ 1876-ին ստեղծվել է գիտական հետազոտությունները ֆինան–սավորող Կարլսբերգի մասնավոր ֆոնդը։ Այդ ժամանակվա ականավոր ֆիզիկոս–ներից է Լ․ Լորենցը։ Տետագայում մեծ զարգացում ապրեցին քիմիան ու կենսա–բանությունը։ Ցու․ Թոմսենը ջերմա– քիմիայի հիմքերը դրեց։ XIX դ․ վերջե–րին քիմիկոս Ի․ Կելդալը հայտնագործեց օրգ․ միացություններում ազոտը որոշե–լու մեթոդը։ Առաջին համաշխարհային պատերազմից (1914–18) հետո Դ․ դար–ձավ ատոմի ֆիզիկայի բնագավառի հե–տազոտությունների խոշոր կենտրոն։ Ն․ Բորը ստեղծեց ատոմի կառուցվածքի առաջին տեսությունը։ Մեծ առաջընթաց ունեցան մաթեմատի–կան և բուսաբանությունը։ Խ․ Բորը (Ն․ Բո–րի եղբայրը) ստեղծեց համարյա պարբե–րական ֆունկցիայի տեսությունը (տես Համարյա պարբերական ֆունկցիաներ), բուսաբան, ֆիզիոլոգ ն գենետիկ Վ․ 6ո– հանսենը ստեղծեց «մաքուր գծերի» ուս–մունքը, մտցրեց «զեն», «գենոտիպ» և «ֆենոտիպ» հասկացությունները։ Կենդա–նաբանության բնագավառում մեծ ներդը– րում ունի Ա․ Կրոգը, որին նոբելյան մըր– ցանակ է շնորհվել 1920-ին։ 1926-ին նո– բելյան մրցանակ է ստացել 6ո․ Ֆիբիգե– րը՝ քաղցկեղի ևետազոտման բնագավա–ռում կատարած աշխատանքների համար։ К վիտամինի հայտնադործման համար 1943-ին նոբելյան մրցանակի է արժանա–ցել Տ․ Գամը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939–45) հետո կազմա– կերպվել են կիրառական էլեկտրոնիկայի, իզոտոպների, սպիտակուցների քիմիայի և այլ ԳՏԻ–ներ ու կենտրոններ։ 1957-ին ստեղծվել է միջուկային հետազոտու–թյունների կենտրոն։ Հասարակական գիտությունները։ Դ–ի փիլիսոփայությանը բնորոշ է Գերմանիայից և Անգլիայից փոխառնը– ված գաղափարների վերամշակումը, ձըգ– տումը դեպի բարոյագիտական և հոգե–բանական պրոբլեմները։ Միջնադարյան Դ–ի փիլիսոփայությունը սերտորեն կապ–ված է ևղել եվրոպական սխոլաստիկայի հետ (Ա․ Սունեսեն, XIII դ․)։ XVIII դ․ տա–րածվել է լուսավորականությունը, որի ներկայացուցիչներն էին պատմաբան, պո–ետ ն դրամատուրգ Լ․ Տոլբերգը, իրավուն–քի և բարոյագիտության տեսաբան Ե․ Ս․ Սնեդորֆը, վոլֆականներ Ե․ Կրաֆտը և Ֆ․ Կ․ Էյլսկոուն։ XVIII դ․ վերջին Դ–ում տարածվել է կանտականությունը (Կ․ Տոր– նեման, Ա․ Գամբորգ, Ա․ Ս․ էրստեդ), XIX դ․ 30-ական թթ․՝ հեգելականությունը։ XIX դ․ 70-ական թթ․ Դ–ում տարածվում է մարքսիզմը։ Լ․ Պիոն, Դ․ Բրիկսը, Պ․ Գե– լեֆը անմիջական կապ են ունեցել Կ․ Մարքսի հետ։ Մինչև XX դ․ 20-ական թթ․ Դ–ում տիրապետում էին դասական պոզիտիվիզմի գաղափարները։ Դ–ում կոմունիստական կուսակցության առաջացումով նոր պայմաններ ստեղծ–վեցին մարքսիզմի պրոպագանդայի հա–մար։ Երկրորդ համաշխարհային պատե–րազմից հետո և հատկապես 1960-ական թթ․ ուշադրություն է դարձվևլ մարքսիստա–կան տեսության, պատմական մատերիա–լիզմի և սոցիոլոգիայի պրոբլեմների մշակ–մանը։ Պատմագիտական առաջին աշ–խատությունները Դ–ում երևացել են XII դ․։ Դ–ի լուսավորչական–աբսոլյուտիստական պատմագրության հիմնադիրը Լ․ Տոլբեր– գըն է։ Բանաստեղծ և պատմաբան եպիս–կոպոս Ն․ Ֆ․ Գրունտվիգը, հենվելով գըլ– խավորապես գևրմանական մտածողնևրի վրա, ստեղծել է պատմության խիստ պահ–պանողական կրոնական փիլիսոփայու–թյունը։ Նրա հայացքների, այնուհետև նաև XIX դ․ կեսերի դանիական ռոման–տիկական պատմագրության բնորոշ առանձնահատկությունը եղել է սկանդի– նավիզմը՝ հին սկանդինավյան մշակու–թային ժառանգությաև փառաբանումը, սկանդինավյան ժողովուրդների պատմա–կան ազգակցության, փոխադարձ մերձա–վորության ընդգծումը։ XX դ․ առաջին քսանամյակում բուրժ․ պատմաբանները գերադասում էին խորա–նալ մեդիևիստիկայի ևարցերում, տար–վում էին աղբյուրների հիպերկրիտիցիզ– մով։ Ետպատերազմյան տարիներին նրանք ստեղծեցին համահավաք աշխա–տություններ՝ փորձելով ներկայացնել երկ– րի պատմության (ևնագույն ժամանակ–ներից ի վեր) զարգացման հիմնական մի–տումները և տալ նրա բուրժուա–դեմոկրա– տական կուռ մեկնաբանությունը։ XI․ Մամուլը, ռադիոն, հեռուստատե–սությունը Առաջին կանոնավոր թերթը՝ «Դանսկե Մերկուրիուս» («Den danske Merkurius»), լույս է տեսել 1666-ին։ 1970-ին հրատա– րակվել է 52 կենտրոնական թերթ, 30 ընդհանուր բնույթի շաբաթաթերթ, 150 մասնագիտացված շաբաթաթերթ ու ամ–սագիր, շուրջ 300 տեղական թերթ։ Դրան– ցից կարևորագույններն են «Լանդ օգ Ֆոլկ» («Landog Folk», 1941-ից ԴԿԿ կենտ–րոնական օրգան), «Ակտուելտ» («Aktu- elt», 1872–1959-ին լույս է տեսել «Սոսիալ– դեմոկրատեն» («Socialdemokraten» անու–նով, ԴՍԴԿ կենտրոնական օրգան), «Բեր– լինգսկե տիդենդե» («Berlingske Tidende», 1749-ից, ՊԺԿ կենտրոնական օրգան), «Ֆյունս տիդեննև» («Fyens Tidende», 1872-ից, ԴՎԼԿ կենտրոնական օրգան, հրատարակվում է Օդենսեում), «Տիդեն» («Tiden» ամսագիր, 1939-ից, հրատարա–կում է ԴԿԿ)։ Դանիական Ռիտսաուսբյու– րո ինֆորմացիոն գործակալությունը (հիմ– նըվել է 1866-ին) նյութերով ապահովում է մամուլը և ռադիոն։ Ռադիոհաղորդում–ները տրվում են 1925-ից, հեռուստատե–սայինը՝ 1951-ից։ 1970-ին կար 12 ռադիո–կայան։ Ռադիոհաղորդումները (դանիե–րեն) տրվում են 3 ծրագրով, հևռուստատե– սայինը (դանիերեն)՝ մեկ։ XII․ Գրականությունը Գրական առաջին հուշարձանները երե– վան են եկել XII դ․, լատիներեն։ Առավել նշանակալից է Սաքսոն Գրամատիկոսի «Դանիացիների գործերը» գիրքը։ XIII– XIV դդ․ ծաղկում է ժող․ բալլադի ժանրը։ XVI դ․ կապված է Ռեֆորմացիայի և Դ–ում ԳՐՔԻ տպագրության ևետ։ Աստվածաշնչի՝ Կ․ Պեդերսոնի թարգմանությունը հիմք հանդիսացավ գրական լեզվի զարգացման համար։ Տրատարակվեցին աստվածա–բանական տրակտատներ, սաղմոսագըր– քեր, ավելի ուշ՝ կրոնական չափածո ստեղ–ծագործություններ (K Կ․ Ստեն, Տ․ Կին– գո)։ XVI դ․ 2-րդ կեսին և XVII դ․ զգացվում Էր Վերածննդի դարաշրջանի իտալ․ և հոլանդական հումանիստական գրակա–նության, ապա նաև ֆրանս․ կլասիցիզմի ազդեցությունը։ Տրատարակվեցին հին դանիական և սկանդինավյան հուշարձան–ներ ու ժող․ բալլադներ։ Տնտ․ ն սոցիալ– քաղաքական կյանքի տեղաշարժերը XVIII դ․ սկզբներին նպաստեցին գրակա–նության վերելքին։ Դանիական լուսավո–րության նշանավոր գործիչ Լ․ Տոլբերգը սկզբնավորեց ժամանակակից ռեալիստա–կան գրականությունը։ XVIII դ․ կեսին զարգացավ սենտիմենտալիզմը (Ի*․ Ա․ Բրորսոն)։ Ի․ Էվալդի դրամատուրգիան համակված էր խոր հուզականությամբ, Ե․ Բագեսենի, Պ․ Ա․ Տեյբերգի և Մ․ Բրու– նի սաեղծագործությունևևրը՝ Ֆրանս, մեծ հեղափոխության գաղափարներով։ XIX^ սկզբին դանիական գրականության մեջ իշխում էր ռոմանտիզմը։ Ա․ էլենշլեգերը փառաբանում էր ևախաֆեոդալական և նախաքրիստոնեական մշակույթը («Ոս–կյա եղջյուրներ», 1801), հավաստում ժո–ղովրդի լավատեսությունը («Ալադինը կամ կախարդական լամպը», 1805)։ Անդրա–դառնալով ժամանակակից կյանքին՝ ռո–մանտիկները (Ս․ Ս․ Բլիկեր, Կ․ Վին–տեր) հանդես էին գալիս բնության և գյու–ղական կյանքի պատկերներով։ XIX դ․ 30-ական թթ․ ուժեղացան ռեալիստական միտումները։ Տ․ Ք․ Անդերսենը գրեց իր հեքիաթները։ Տ․ Կ․ Գյուլեմբուրգը ձըգ–