ւոում էր պատկերել առօրյա կյանքը։ 40-ական թթ․ զարգացան քաղ․ քնարեր–գությունը և երգիծանքը (Մ․ Ա․ Գոլդ– շմիտ, Կ․ Պ․ Պլոուգ)։ 70-ական թթ․ ուժեղա–ցավ արտասահմանյան գրականության ազդեցությունը (Գ․ Բրանդես, Ե․ Պ․ 6ա– կոբսեն, Խ․ Պոնտոպիդան, Կ․ Գելերուպ, Է․ Բրանդես)։ 80-ական թթ․ Դրախմանի, Գելերուպի և Բրանդեսի ստեղծագոր–ծություններում իշխել սկսեցին անհա–տապաշտական, սիմվոլիստական միտում–ները։ 1890-ական թթ․ և XX դ․ սկզբներին շատ գրողների ստեղծագործություննե–րում զգալի տեղ էր գրավում ռեալիզմը (Պոնտոպիդան, «Բախտավոր Պերը», 1898–1904, Ի․ Վ․ Իենսեն, «Երկար ճա–նապարհ», վեպերի շարք, 1908–22,Գ․Վիդ, Կարին Միքաելիս, Ի․ Մ․ Սկոլբորգ, Ի․ Օկ– յոր)։ Գրական ասպարեզ մտավ Մ․ Անդեր– սեն–Նեքսյոն՝ առաջին պրոլետարական գրողը, սոցիալիստական ռեալիզմի ավան–դույթները շարունակողը («Պելլե նվաճող», հ․ 1–4, 1906–10, «Գիտեն՝ մարդկու–թյան զավակ», հ․ 1–5, 1917–21 ևն)։ Ֆաշիստական Գերմանիայի Դ–ի օկու–պացման շրջանում (1940–45) գրական գործիչներից շատերն իրենց կյանքը կա–պեցին Դիմադրության շարժման հետ։ Ֆաշիզմի դեմ պայքարն արտահայտված է անլեգալ, կոլեկտիվ հրատարակված «Վառվում է կրակը» (1944) ժողովածուում։ Ետպատերազմյան տարիներին ռեալիս–տական սոցիալ–քննադատական ուղղու–թյունը զարգացում ապրեց Անդերսեն– Նեքսյոյի («Մորտեն Կարմիր», 1945–48), Տանս Շերֆիգի («Կարիճ», 1953) և այլոց ստեղծագործություններում։ 50–60–ական թթ․ դրամատուրգիային բնորոշ է բուրժ․ հասարակության սուր քննադատությունը։ Այդ միտումն արտաևայտվել է Է․ Բրուն– Օլսենի, Է․ կնուդսենի, Կ․ Ռիֆբերգի և Ի․ Իենսենի պիեսներում։ XIII․ ճարտարապետությունը և կերպ–արվեստը Դ–ի տարածքում հանդիպում են մ․ թ․ ա․ VIII հազարամյակի գեղարվեստական մշակույթի հուշարձաններ։ «Վիկինգնե–րի դարաշրջանից» պահպանվել ևն Տրելե– բորգ (Զելանդիա կղզում), Ագերսբորգ (Լիմ–Ֆիորդի մոտակայքում) ամրոցների մնացորդները, ինչպես նաև ռունագրե– րով քարակոթողներ։ Դանիական միաս–նական թագավորության ստեղծումով (X դ․) և քրիստոնեության ընդունումով (մոտ 960) սկսվում է փայտե, ապա՝ քա–րե, բազիլիկ եկեղեցիների կառուցումը։ Ռոմանական շրջանում կերտվում են լատ․ խաչի համամասնությունների հատակա–գծով տաճարներ։ Գոթական շրջանում (XIII դ․ սկիզբ–XVI դ․) ստեղծվել են Ռոս– կիլեի և Օդենսեի տաճարները, ինչպես նաև ուղղանկյուն հատակագծով ամրոց–ներ։ Կոպենհագենի գեղարվեստի ակադե–միայի հիմնադրումը (1754) նպաստեց կլասիցիզմի զարգացմանը (ճարտ–ներ Կ․ Ֆ․ Տարսդորֆ, Տ․ Ք․ Տանսեն, Մ․ Գ․ Բինեսբյոլ, քանդակագործներ Վիդևելւո, Բ․ Տորվալդսեն, նկարիչ Ն․ Ա․ Աբիլգոր և ուրիշներ)։ Այդ շրջանի դիմանկարներին և բնանկարներին բնորոշ է բարոկկոյի, ռոկոկոյի և կյասիցիզմի ոճերի միահյու– Ե․ 6 ու լ․ Նկարչի ինքնանկարը կնոշ հեւո (1791–92, Արվեստի թանգարան, Կոպենհա–գեն) սումը։ XIX դ․ 1-ին կեսին գեղանկարչու–թյան ասպարեզում առաջատար տեղ գրա–վեցին Ք․ Վ․ Էկերսբերգը և նրա հետևորդ–ները։ 1880-ական թթ․ սկսվեց դանիական գեղարվեստական ճենապակու ծաղկումը (արտադրվում էր 1760-ական թթ․)։ XIX դ․ վերջին և XX դ․ 1-ին կեսին ճարտ–յան մեջ հաստատվում է ազգային ռոմանտի–կան։ Երկրորդ համաշխարհային պատե–րազմից հետո քաղաքները (Օդենսե, Կո–պենհագեն) վերաշինվում են, կառուցա–պատվում բացված մատներով ձեռքի տեսք ունեցող հատակագծով։ Մատների միջև ընկած տարածությունը կանաչապատ է (ճարա․ Ս․ է․ Ռասմուսեն և ուրիշներ)։ Գեղանկարչությունը նոր վերելք ապրեց՝ կապւլած մի խումբ ռեալիստ նկարիչների ստեղծագործության հետ։ Տիշյալ խմբի ականավոր դեմքն էր դանիական իմպրե–սիոնիզմի հիմնադիր, քանդակագործ և նկարիչ Թ․ է․ Ֆիլիպսենը։ Առանձնահա–տուկ տեղ է գրավել Ք․ Սարտմանի ստեղ–ծագործությունը՝ Դ–ի պատմական թեմա–ներով։ ՅՕ–ական թթ․ կեսերից գոյակցում են ամենատարբեր մոդեռնիստական ուղ–ղություններ, որոնց հակադրվում է գեղա–նկարիչներ Օ․ Ռուդեի, Ք․ էնսենի, գծա–նկարիչ Պ․ Քրիստենսենի, է․ Ֆրեդերիկ– սենի, ծաղրանկարիչ Խ․ Բիդստրուպի ար–վեստը։ XX դ․ 1–ին կեսի դանիական քան–դակագործներից են Կ․ Նիլսենը, ժ․ Գո– գենը և ուրիշներ։ XIV․ Երաժշտությունը Դ–ի երաժշտության մասին առաջին գրավոր վկայությունը հանդիպում է Սաք–սոն Գրամատիկոսի պատմական ժամա–նակագրությունում (մոտ 1200-ին)։ Մինչև XII դ․ երաժշտությունը սահմանափակ–ված էր ժող․ ստեղծագործության ժանրե–րով (հերոսական, էպիկական երգեր, պարային երաժշտություն)։ Երաժշտական մշակույթի ներկայացուցիչները թափառա–կան երաժիշտներն էին՝ լեգերները։ Պրո– ֆեսիոնալ երաժշտության առաջին նմուշ–ները (պաշտամունքային) երևան եկան XII դ․։ XV–XVI դդ․ զարգացավ պալա–տական աշխարհիկ երաժշտությունը։ 1744-ին հիմնադրվեց Երաժշտական ընկե–րություն։ 1748-ին Կոպենհագենում բաց–վեց օպերային թատրոն (1770-ից՝ Թագա–վորական)։ Ազգային ոճի առաջին ստեղ–ծագործություններն են Ֆ․ Կունցենի «Խոլ– գեր Դանսկե» օպերան (1789), Ի․ Ա․ Պ․ Շուլ– ցի «Երգեր ժողովրդական ոգով» ժողովա–ծուն (1782) և զինզշպիլները։ Նշանավոր երաժիշտներից են կոմպոզիտորներ Ն․ Գաղեն (կոմպոզիտորական ազգային դպրոցի ղեկավար), է․ Տարտմանը,Պ․ Լան– գե–Մյուլլերը, Ա․ Տամերիկը, Կ․ Նիլսենը, Ֆ․ Տյոֆդինգը, Ն․ Վ․ Բենասոնը (XIX– XX դդ․), օպերային երգիչներ Վ․ Տարոլ– դը, է․ Դոնսը, երաժշտագետ Կ․ Եպեսենը, կատարողներ Վ․ Շյոլերը, Կ․ Օլսոնը, Ա․ Սվենսենը։ 1901-ին հիմնադրվել է Դանիական համերգային ընկերությունը, 1913-ին՝ Դանիայի կոմպոզիտորների միությունը, 1920-ին՝ Ֆիլհարմոնիկ ընկե–րությունը։ 1971-ին Դ․ ուներ հինգ կոն–սերվատորիա։ Երաժշտական խոշոր կենտրոններ են Կոպենհագենը, Օդենսեն և Օրխուսը։ XV․ Բալետը 1630-ական թթ․ հիմնվել է պալատական բալետը։ 1748-ին «Դանիական բեմ» թատ–րոնին կից ստեղծվել է բալետային խումբ (1770-ից՝ Թագավորական բալետ), իսկ 1754-ին՝ պարի դպրոց (շարունակում է գործել)։ Դ–ի բալետի ծաղկումը կապված է Ա․ Բուռնոնվիլի գործունեության հետ, որը ստեղծել է ժող․ ծեսերն ու սովորույթ–ները պատկերող, ինչպես նաև դիցաբա–նական թեմաներով ներկայացումներ։ XIX դ․ կեսերին կազմավորվեց պարար–վեստի դպրոցը, որը այժմ էլ լայն համբավ ունի։ XVI․ Թատրոնը 1722-ին Կոպենհագենում հիմնադրվել է աոաջին պրոֆեսիոնալ ազգային թատ–րոնը (1770-ից՝ Դանիական թագավորա–կան թատրոն), որտեղ բեմադրվել են Լ․ Տոլբերգի, Վոլւոևրի, Մոլիերի, Բոմար– շեի, Լեսսինգի, Ռ․ Շերիղանի պիեսները։ XIX դ․ 20-ական թթ․ ազգային ռոմանտի–կական դրամայի (Ա․ էլենշլեգեր, Տ․ Տերց, Տ․ Ք․ Անդերսեն) հաստաւոմամբ սկսվեց դանիական թատրոնի զարգացման նոր փուլ։ Այն մի նոր աստիճանի բարձրացավ Տ․ Իբսենի սուր քննադատական, հումա–նիստական դրամաների բեմադրությամբ։ 1920–ՅՕ–ական թթ․ բեմադրվեցին Կ․ Մուն– կի, Կ․ Աբելի, Կ․ Սոյայի սոցիալ–քննադա– տական և հակաֆաշիստական ստեղծա–գործությունները։ 60-ական թթ․ թատերա–կան արվեստին բնորոշ էր, այսպես կոչ–ված, փոքր թատրոնների («Ֆյոլթեատր», «Կոմեդիեհուսեթ») առաջացումը։ Թատե–րական կադրեր է պատրաստում Կոպեն–հագենի դրամատիկական դպրոցը։ XVII․ Կինոն Առաջին կինոնկարը («Մահապատիժ», ռեժիսոր Լ․ էլֆելտ) թողարկվել է 1903-ին, 1906-ին Կոպենհագենում հիմնադրվել է «Նորդիսկ» կինոստուդիան։ Դանիական կինոյի զարգացման վաղ, այսպես կոչ–ված, դասական շրջանի կինոռեժիսորնե–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/280
Այս էջը սրբագրված չէ