Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/281

Այս էջը սրբագրված չէ

րից են Ու․ Դադը, Ա․ Բլոմը, Ռ․ Դինեսենը, Տոլգեր–Մադսենը, դերասաններից՝ Ա․ Նիլ– սենը, Վ․ Պսիլանդերը, 0․ Ֆյոնսը։ Մեծ ժողովրդականություն են վայելել Լ․ Լաու– րիտցենի կինոկոմեդիաները՝ դերասան–ներ Տ․ Մադսենի և Կ․ Շենստրյոմի (Պաա ն Պատաշոն) մասնակցությամբ։ Պատե–րազմի տարիներին (1940–45) թողարկ–վել են առավելապես կեղծ, սոցիալական դրամաներ ն պարզունակ կինոկոմեդիա–ներ։ 1960-ական թթ․ սկսած դանիական կինոյի զարգացմանը խոչընդոտում է ամե–րիկյան ն արնմտաեվրոպական ֆիրմանե–րի մրցակցությունը։ Դրամատիկական խոր կոնֆլիկտներ և սոցիալական կարևոր խնդիրներ են լուսաբանում К Կարլսենի «Երկընտրանք» (1963), Պ․ Կիերուլֆ–Շմի– տի «Ոփկենդ» (1963), «Երկուսը» (1964) կինոնկարները։ 1941-ից Կոպենհագենում գործում է Դանիական կինոթանգարանը։ Պատկերազարդումը տևս 256–257 էջե–րի միջն՝ ներդիրում, աղյուսակ X։ Գրկ․ Маркс К․ и Энгельс Փ․; Соч․, 2 изд․, т․ 5, с․ 260-63, 411-24, 441-42; К а н А․ С․, История скандинавских стран, М․, 1971; Похлебкин В․ В․, Скан–динавские страны и СССР, М․, 1958; Ен- сен А․, Движение Сопротивления в Дании, «Вопросы истории», 1962, № 9; С е р е б- рянный JI․P․, Физическая география и четвертичная геология Дании, М․, 1967; Горн Ф․ В․, История скандинавской ли–тературы от древнейших времен до наших дней, М․, 1894; Неустроев В․ П․, Датская литература, в кн․։ История зарубеж–ной литературы конца XIX–начала XX в․, [М․], 1968; Гозенпуд А․ А․, Датский театр, в кн․։ История западноевропейского театра, т․ 2, 4, М․, 1957–64; Danmarks па- tur, bd 1 – Lands–kabernes opstaen, Kbh․, 1967; Dansk teknik․ Deni, udvikling og ind- sate, Kbh․, 1942; Lunn S․, La vie musi- cale au Danemark, Cph․, 1962․

ԴԱՆԻԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ՏԱՎԱՐ, կաթնատու ն կաթնամսատու ցեղ։ Ստեղծվել է Գա– նիայում։ Ունի ամուր կոնստիտուցիա, երկար իրան, կարճ ոտքեր, լայն կրծքա–վանդակ, լավ զարգացած ու կանոնավոր կուրծ։ Կենդանի քաշը՝ մինչև 570 կգ, ամենածանրը՝ 800 կգ, իսկ ցլերինը՝ 1000 կգ ն ավելի։ Դանիայում բուծվող կո–վերի տարեկան միջին կաթնատվությունը 4400 կգ Է, տոհմային գրքերում արձանա–գրված որոշ նախիրների միջինը՝ մինչն 5700 կգ։ Միջին յուղայնությունը մինչև 4,18%։ Ռեկորդային կաթնատվությունը՝ 13614 կգ, յուղայնությունը՝ 5,4% ։ ՍՍՏՄ–ում կովերի միջին կաթնատվու–թյունը 3600 կգ Է, իսկ յուղայնությունը՝ 3,3%, առաջավոր տնտեսություններում՝ համապատասխանաբար 4300 կգ և 4%։ Դանիական կարմիր տավարի ցեղի կով Ցլիկների մսի ելքը 57–60% է։ Գ․ կ․ տ․ տարածված է Դանիայում, ԱՄՆ–ում, Լե–հաստանում ն այլ երկրներում։ ՍՍՏՄ–ում օգտագործվել է լիտվական գորշ, լատ–վիական և Էստոնական կարմիր տավարի ցեղերը բուծելիս՝ որպևս ելակետայիև ցեղ։

ԴԱՆԻԱԿԱՆ ՆԵՂՈՒՑ, նեղուց Գրենլան– դիա ն Իսլանդիա կղզիների միջև։ Լայ–նությունը մոտ 260 կւ1 Է, նավարկուղում նվազագույն խորությունը՝ 227 մ։ Դ․ ն–ով հս–ից հվ․ են անցնում Արնելա–Գրենլան– դական ցուրտ, իսկ հվ–ից հս․՝ Իրմինգերի տաք հոսանքները։

ԴԱՆԻԱՅԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿ ՑՈՒԹ6ՈՒՆ (ԳԿԿ), հիմնադրվել և մտել է Կոմինտերնի մեջ 1919-ին։ 1932-ին ԴԿԿ–ի ներկայացուցիչներն ընտրվել են Դանիա–յի պառլամենտում։ Երկրի օկուպացիայի տարիներին (1940–45) ԴԿԿ կազմակեր–պել և ղեկավարել է ժողովրդի դիմադրու–թյան շարժումը։ ԴԿԿ–յան ներկայացու–ցիչներն ընտրվել են ետպատերազմյան դանիական «Ազատագրական կառավա–րության» (1945-ի մայիս–նոյեմբեր) կազ–մի մեջ։ Դանիայի կոմկուսը գլխավորել է հանուն խաղաղության, ընդդեմ երկիրը ՆԱՏՕ–ի ագրեսիվ բլոկին միանալու ժո–ղովրդական շարժումը։ ԴԿԿ XVII համա–գումարում (1952) ընդունված «Դանիա–կան ժողովրդի ուղին» ծրագրում ձևակերպ–վել է կուսակցության վերջնական նպա–տակը․ բանվոր դասակարգի քաղ․ իշխա–նության հաստատում, սոցիալիստական հասարակարգի կառուցում։ ԴԿԿ ներկա–յացուցիչները մասնակցել են կոմունիս–տական և բանվորական կուսակցություն–ների 1957, 1960 և 1969 թթ․ Մոսկվայի խորհրդակցություններին, հավանություն տվել դրանց փաստաթղթերին։ ԴԿԿ կազ–մակերպական հիմքը դևմոկրատական ցենտրալիզմն է, բարձրագույն օրգանը՝ համագումարը։ Տամագումարների միջև ընկած ժամանակաշրջանում կուսակցու–թյունը ղեկավարում է ԿԿ, որը ընտրում է գործադիր կոմիտե։ ԴԿԿ կենտրոնական օրգանը «Լանդ օգ Ֆոլկ» («Land og Folk») թերթն է» տեսականը՝ «Տիդեն» («Tiden») ամսագիրը։

ԴԱՆԻԱ ՆՈՐՎԵԳԱԿԱՆ ՈՒՆԻԱ 1380– 1814, Դանիայի ն Նորվեգիայի (Իսլան– դիայի հետ) միավորումը մեկ պետության մեջ։ Առաջացել է դինաստիական ժամա–նակավոր միավորմամբ, իսկ 1397-ից՝ Կալմարյան ունիայով (տես Կաչմարյան ունիա 1397–1523), դարձել մշտական։ Վերացվել է 1814-ին, երբ Անգլիայի ն Շվեդիայի դեմ պատերազմում պարտվել է Դանիան, իսկ Նորվեգիան անցել է Շվեդիայի իշխանության տակ։

ԴԱՆԻԱՑԻՆԵՐ, ազգ, Դանիայի բնակչու–թյան 98%–ը (շուրջ 5 մլն, 1970)։ Ապրում են նաև ԳՖՏ–ի՝ Դանիային կից հս–արմ․ շրջաններում (15 հզ․), Շվեդիայում (25 հզ․) և ԱՄՆ–ում (450 ևզ․)։ Պատկանում են եվրոպեոիդ ռասային։ Լեզուն դանիերենն Է։ Տավատացյալների մեծ մասը լյութերա–կաններ են։ Տնում Դանիայի տարածքում բնակվում էին գերմ․ ցեղերը (կիմվրներ, յուտեր, սաքսեր են)։ Նախնադարյան համայնական կարգերի քայքայմամբ X– XI դդ․ այդ ցեղերից կազմավորվել Է դանիական ժողովուրդը։ Այդ շրջանում Էլ Դ․ ընդունել են քրիստոնեություն։ XIX դ․ կազմավորվել է դանիական ազգը։ Պատմության, տնտեսության և մշակույթի մասիև տես Դանիա հոդվածում։

ԴԱՆԻԵԼ (ծև․ և մահ․ թթ․ անհտ․), XV դա–րի հայ գրիչ և մաևրանկարիչ։ Ապրել և ստեղծագործել է Աղթամարում։ Աշակեր–տել է հորեղբորը՝ Զաքարիա նկարչին։ Դ ա ն ի և լ․ «Անդամալույծի և դիվահարի բուժու–մը», մանրանկար 1436-ի Ավետարա–նից (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենա–դարան, ձեռ․ № 5543) Դ–ի ընդօրինակած կամ պատկերազար–դած մեզ հայտնի ձեռագրերն են՝ 1403-ի «Ավետարան»-ը, 1404-ի«Մաշտոց»-ը, 1409-ի «ճառընտիր»-ը, 1412-ի «ճաշոց»-ը, 1433-ի և 1436-ի ավետարանները (բոլորն Էլ՝ Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ N՝H 4923, 4787, 994, 9093,4963, 5543) ու ՎՍՍՏ ԳԱ Կ․ Կեկելիձեի անվ․ հին ձեռագրերի ինսա–ում (Թբիլիսի) պահվող 1426-ի «Ավետարան»-ը (ձեռ․ N* 23)։ Դ․ շարունակել է Վասպուրականի մանրանկարչության դպրոցի ավանդնե–րը։ Նա ևայ մանրանկարչության «ժողո– վըրդական ուղղության» ներկայացուցիչ–ներից Է։

ԴԱՆԻԵԼ [աշըղ Դոնի, Տոնի, իսկական ազգանունը՝ Սարգսյան, մոտ 1740, գ․ Դաշբուլաղ (այժմ՝ Ադրբ․ ՍՍՏ Շաքիի շրջանում) – 1845], հայ աշուղ։ Կյանքի ու գործունեության մասին քիչ բան է պահ–պանվել։ Դ–ի բազմաթիվ երգեր տպագըր– վել են հայ և ադրբ․ աշուղական հավաքա–ծուներում։ Նրա երգերից 1967-ին հայտնա–բերվել և այժմ ձեռագիր վիճակում պահ–վում եև Մեսրոպ Մաշտոցի աևվ․ Մատե–նադարանում (ձեռ․ JSP 9003)։ Երկ․ Սոխակ Հայաստանի, Մ․, 1895։ Հայ աշուղներ, հավաքեց և կազմ․ Գ․ Թարվեր– դյանը, Ե․, 1937։ Լ․ Գաբրիեւյան․

ԴԱՆԻԵԼ (Դանիելյան) Էրնեստ (1843– 1923), հայազգի պետական գործիչ Տուն– գարիայում։ Իրավաբանական կրթությունն ստացել է Բուդապեշտում։ 1870-ին ընտըր– վել է Բուդապեշտի խորհրդարանի դեպու–տատ։ 1876-ին նշանակվելով Տունգա– րիայի ճարտարապետության և հաղոր–դակցության գործերի վարիչ՝ կարևոր աշ–խատանք է տարել Տիսա գետի ողողման կարգավորիչ հանձնախմբում, Տրանսիլ– վանիայի երկաթուղաշինության ասպա–րեզում։ 1894-ին նշանակվել է առևւորի մինիստր, ղեկավարել է Բուդապեշտի 1896-ի համաշխարհային ցուցահանդեսի կազմակերպումը (այդ առթիվ Ֆրանց Իոսիֆ կայսրը Դ–ին շնորհել է բարոնի