Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/282

Այս էջը սրբագրված չէ

տիտղոս)։ Դ․ գործուն մասնակցություն է ունեցել հունգարահայ համայնքի կյան–քում։ Նրա անունով է կոչվում Բուդապեշ– տի փողոցներից մեկը։

ԴԱՆԻԵԼ Ա ՍՈՒՐՄԱՌԵՑԻ (ծն․ թ․ անհտ․– 1808, Երևան), ամենայն Տայոց կաթողի–կոս (1801–1808)։ 1799– 1800-ին՝ Կ․Պոլսի հայոց պատրիարք։ Ընտրվել է կաթողի–կոս, սակայն մինչև նրա Էջմիածին հաս–նելը կաթողիկոսական գահը գրավել է Դւսվիթ Ե էնեգեթցին։ Դ–ի կողմնակից–ները ստիպված նրան կաթողիկոս են օծել Բագրևանդի Երեք խորան (Ուչ–քի– լիսա) եկևղեցում։ Այդպես ծնունդ առավ Դավիթ–Դանիեւյան վեճը՝ երկու կաթողի–կոսների պայքարը Էջմիածնի գահի հա–մար։ 1802-ին Դ․ բռնությամբ Բայազետից տարվեց էջմիածին ն կալանավորվեց, իսկ 1805-ին, շահի հրամանով, աքսոր–վեց Մարաղա։ 1807-ին քաղ․ նոր պարա–գաներում շահը գահընկեց արեց Դավիթ էնեգեթցուն և գահ բարձրացրեց Դ–ին։ Դ–ի կարևոր միջոցառումներից էր Էջմիած–նի բարձրագույն խորհրդարանի՝ սինոդի հիմնադրումը (1808), որը սահմանափա–կում էր կաթողիկոսի իշխանությունը, կո–լեգիալության սկզբուևք մտցնում եկեղե–ցու կառավարման մեջ։ Վ․ Դիչոյան

ԴԱՆԻԵԼ ՏԱՐԱԳՐՅԱԼ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XII –XIII դարերի հին ռուսա–կան գրականության հուշարձանի՝ «Դա– նիել Տարագրյալի աղերսանք»-ի ենթա– դըրյալ հեղինակը։ Պահպանվել է այդ ևրկի երկու խմբագրություն։ Երկում ար– տաևայտված է ուժևղ իշխանության ան–հրաժեշտության գաղափարը ն քննադատ–ված են բոյարնևրն ու հոգևորականու–թյունը։

ԴԱՆԻԵԼՅԱՆ Դերենիկ Մկրտչի [ծն․ 4(17)․ 4․1912, Քանաքեռ], հայ սովետական քան–դակագործ։ ՏՍՍՏ վաստ․ նկարիչ (1967)։ Սովորևլ է Մոսկվայի Պլեխանովի անվ․ պլանային ինստ–ում։ Ցուցահանդեսներին մասնակցում է 1940-ից։ Ստեղծագործում է ւ/ոեոււքեեաալ–դեկորաաիվ քանդակա–գործության, կիրառական արվեստի և ևատկապես՝ հաստոցային դիմաքանդա–կի բնագավառներում։ Դիմաքանդակնե–րում լակոնիկ, դևկորատիվ արտահայտ–չականության, նյութերի բազմազանության միջոցով բացահայտված են ժամանակա–կիցների կերպարները («Արա Սարգսյան», 1947, բրոնզ, արձանիկ, Ա․ Սարգսյանի և Տ․ Կոջոյանի տուն–թանգարան, Երե– վան, «Ուսանողուհի», 1962, ևրակավ, Տա–յաստանի պետական պատկերասրահ ևն)․ Դ․ Դ ա ն ի և լ– յ ա ն․ «Արև, օդ և ջուր» (1962, դրվագված պղինձ, Բաքու) Դեկորատիվ քանդակագործության մեջ զարգացնում է անիմալիստական ժանրը («Արագիլներ», 1964, դրվագված ալյու–մին, Դիլիջանի լիճ)։ Մ․ Այվազյան

ԴԱՆԻԵԼՅԱՆ Լևոն Ֆրանկի (ծն․ 31․10․ 1920, Նյու Ցորք), ամերիկյան բալետի արտիստ, բալետմայստեր։ Պարարվեստի նախնական կրթությունն ստացել է Նյու Ցորքում՝ Սեդա Սյունու ստուդիայում, ապա աշակերտել Մ․ Մորդկինին և Մ․ Ֆո– կինին։ 1937–46-ին որպես դասական բա– լևտի մենապարող հաևդևս է եկել Մ․ Մորդ– կինի պարախմբում և «Բալե թիետրում», 1946–54–ին՝ Մոնտե Կառլոյի «Ռուսական բալետ», «Լը բալե Շանզ Էլիզե» և Սան Ֆրանցիսկոյի բալետային խմբերում։ Տայտնի են՝ Ֆրաևցի (Դելիբի «Կոպելիա»), Վարդի տեսիլքի («Վարդի տեսիլք», երա– ժըշտությունը Կ․ Մ․ Վեբերի) դերերը, ինչպես և «Գեղեցիկ Դանուբ» (երաժշտու–թյունը Յո․ Շտրաուսի), Զ․ Մորոսի «Ֆրեն– կի և Ջոննի», Ռ․ Գլիերի «Կարմիր կակաչ» բալետների գլխավոր դերապարերը։ Բե–մադրել է պարային մանրապատումներ («Սոմբրերո», «Մազուրկա» ևն)։ 1958-ին Ուայտ Փլեյնսում (Նյու Չորքի նահանգ) հիմնել է «Լեոն Դանիելյան բալե սքուլ» դասավան պարարվեստի դպրոցը։

ԴԱՆԻԵԼՅԱՆ Տայկանուշ Բաղդասարի [3(15)․12․1893, Թիֆլիս – 19․4․1958, Երե– վան], հայ սովետական երգչուհի (լիրի– կա–կոլորատուրային սոպրանո)։ ՍՍՏՄ ժող․ արտիստուհի (1939)։ ՍՄԿԿ անդամ' 1941-ից։ 1920-ին ավարտել է Պետրոգրա– դի կոնսերվատորիան (դասատու՝ Ն․ Ա․ Իրեցկայա)։ 1920–22–ին աշխատել է Պետ– րոգրադում, Կ․ Մարջանիշվիլու ղեկավա–րությամբ գործող երաժշտական կոմեդիա–յի թատրոնում, հանդես է եկել նաև որպես կամերային երգչուհի։ 1922–32-ին երգել է Թիֆլիսի օպերայի և բալետի պետ․ թատրոևում, 1924-ին Լ․ Իսեցկու և Շ․ Տաչյանի հետ մասնակցել է Լենինա– կանի օպերա–օպերետային խմբի ներկա–յացումներին։ 1932-ից աշխատել է Երևա–նի պետ․ օպերայիև թատրոնում։ 1943– 1951-ին դասավաևդել է Երևանի պետ․ կոնսերվատորիայում (պրոֆ՝․ 1949-ից), 1949–52-ին եղել է Երևանի Չայկովսկու անվ․ երաժշտական տասնամյա դպրոցի դիրեկտոր։ Դ–ի երգեցողությունն աչքի է ընկել գեղարվեստական կատարելու–թյամբ, հազվագյուտ վարպետությամբ և կուլտուրայով։ Նրա արտակարգ գեղեցիկ, մաքուր ձայնը հավասարապես անբասիր է հնչել բոլոր ռեգիստրներում։ Դ–ի ար–վեստին բնորոշ է վոկալ բնութագրման միջոցների հարստությունն ու բազմազա–նությունը, զմայլող կանտիլենան, երա– ժըշտական արտահայտման նրբությունն ու անմիջականությունը։ Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի թատրոնում կերտած դերերգերից նշանավոր են՝ Զիլ– դա, Վիոլետտա, Դեզդեմոնա (Վերդիի «Ռիգոլետտո», 1933, «Տրավիատա», 1936, «Օթելլո», 1942), Ռոզինա (Ջ․ Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ», 1933), Մարգարիտ (Շ․ Գունոյի «Ֆաուստ», 1933), Բատերֆ– լայ (Ջ․ Պուչչինիի «Չիո–Չիո–սան», 1934), Անուշ (Ա․ Տիգրանյանի «Անուշ», 1935), Լակմե (Լ․ Դելիբի «Լակմե», 1937), Սոֆի (Ա․ Այվազյանի «Թափառնիկոս», 1938), Ե․ Ի․ Դանիելյանց Տ․ Բ․ Դանիելյան Մարֆա (Ռիմսկի–Կորսակովի «Թագավո–րի հարսնացուն», 1940), Նիգյար (Ու․ Տա– ջիբեկովի «Քյոռ օղլի», 1942), Անտոնիդա (Գլինկայի «Իվան Սուսանին», 1942), Մարգարիտ Վալուա (Մեյերբերի «Տու– գենոտներ», 1943), Մարո (Փալիաշվիլու «Դաիսի», 1943), Օլիմպիա (Չուխաճյանի «Արշակ II», 1945)։ 1946-ին Անտոնիդայի և Մարգարիտ Վալուայի դերակատարում–ների համար Դ–ին շնորհվել է ՍՍՏՄ պետ․ մրցանակ։ Կամերային համերգացանկում Դ․ ընդգրկել է Չայկովսկու, Ռիմսկի–Կոր–սակովի, Ռախմանինովի, Գլազունովի ռո–մանսներն ու երգևրը։ Դ․ հայ վոկալ ար–վեստի խոշոր վարպետ է, հայրենի երգի և ռոմանսի նուրբ ու հարազատ մեկնա–բանող։ Ազգային երաժշտության տար–բեր նմուշներին Դ․ հաղորդել է անկըրկ– նելի հմայք, երաժշտական երանգների ճոխություն՝ վեր հանելով նրանց ինքնա–տիպ կոլորիտի ամբողջ գեղեցկությունը։ Տատկապես խոր ներշնչանքով է կատա–րել «Ծիծեռնակ», Կոմիտասի «Ալագյազ բարձր սարին», «Չինար էս»․ «Ծիրանի ծառ», «Քելև–քելե», «Քելեր–ցոլեր», «Էս առուն» երգերը, Սպենդիարյանի «Առ սի–րուհիս», «Թաթարական օրորոցային», Ռ․ Մելիքյանի «սև կաքավիկ», «Շափաղ կուտաս», «Ծիլ–ծիլա» ռոմանսները։ ՍՍՏՄ II գումարման Գերագույն սովետի և ՏՍՍՏ I և III գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։ Դ–ի անվամբ է կոչվում Երնանի երաժշտական դպրոցներից մեկը։ Գրկ․ Գասպարյան Ս․, Տայկանուշ Դանիելյան, Ե․, 1958։ Барсова В․, На вершине артистического счастья, в сб․։ Друж–ба, 2 книга, Е․, 1960, с․ 463–70․ Ա․ Թադևոսյան ՝Հ․ Դանիելյանը (աջից) Անուշի դե–րում (Ա․ Տիգրանյանի «Անուշ»)

ԴԱՆԻԵԼՅԱՆ Սմբատ Մելիքի [4․5․1895, գ․ Չարդախլու (այժմ՝ Ադրբ․ ՍՍՏ Շամ–