Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/288

Այս էջը սրբագրված չէ

կեբպումը պայմաններ ստեղծեց հողի խելացի օգտագործման և գյուղատնտե–սության հետագա զարգացման համար։ 1972-ին ՏՍՍՏ–ում վարելահողերը կազ–մել են շուրջ 0,5 մլն հա, այդ թվում՝ դաշ–տային կուլտուրաների ցանքատարածու–թյունները՝ 388 հզ․ հա։ Առավել մեծ տարա–ծություններ են զբաղեցնում հացահատի–կային կուլտուրաները՝ 170 հզ․ հա, որից ցորենը՝ 105 հզ․ հա, գարին՝ 45 հզ․ հա։ Տացահատիկային կուլտուրաների միջին բերքատվությունը կազմել է 14,7 ց/հա, աշնանացան ցորենինը՝ 16,1 ց/հա, ևգիպ– տացորենինը՝ 26,5 ց/հա։ 1971-ին հան–րապետությունը արտադրել է 750 հզ․ ա հացահատիկ։ Տեխ․ կուլտուրաների ցան–քատարածությունները կազմել են 31 հզ․ հա։ 1971-ին շաքարի ճակնդեղի (4 հզ․ հա) արտադրությունը (գործարանային) կազմել 169 հզ․ հա, իսկ միջին բերքատվու–թյունը՝ 209 ց/հա։ Կարտոֆիլն զբաղեցնում է 18 հզ․ հա տարածություն։ Տանրապետու– թյունում մշակվում է ծխախոտ (շուրջ 8 հզ․ հա)։ Իարդևնին մշակվում է Տոկտեմ– բերյանի և Էջմիածնի շրջաններում։ 1971-ին ստացվևլ է 31,6 հզ․ ա կանաչ զանգված։ Կերային կուլտուրաների ցանքատարա–ծությունները 1971-ին կազմել են 183 հզ․ հա, որից բազմամյա խոտաբույսեր (կորնգան, առվույտ, երեքնուկ)՝ 110 հզ․ հա, միամյա խոտաբույսեր՝ 39 հզ․ հա։ Տայաստանում Դ–յան արտադրանքի հե–տագա ավելացումը հիմնականում կա–տարվելու է բերքատվության բարձրաց–ման հաշվին, իսկ որոշ կուլտուրաների (կարտոֆիլ, խորդենի և այլն) համար նա–խատեսվում է նաև ցանքատարածու–թյունների ավելացում։ Տես նաև Ագրոնոմիա, Երկրագործու–թյուն ։

ԴԱՇՏԱՔԱՐ (մինչև 1968-ը՝ Գաշլու), գյուղ Տայկական ՍՍՏ Արարատի շրջանում, Վեդի գետի մոտ, Ուրծի լեռների ստորո– ւոիե, շրջկենտրոնից 3 կմ արևելք։ Միավոր–ված է Վեդիի կոլտնտեսության հետ։ Ունի տարրական դպրոց, ակումբ–գրադարան, կինո։

ԴԱՇՏԵՆՅ (Տ ո ն ո յ ա ն) Խաչիկ Տոնոյի [25․5․1910, գ․ Դաշւոադեմ (որտեղից և նրա գրական անունը), Բիթլիսի վիլայևթի Իաւթ– Բռնաշեն գավառ – 9․3․1974, Երևան], հայ սովետական գրող, թարգմանիչ, բանասեր։ ՏՍՍՏ կուլտուրայի վաստ․ գործիչ (1967)։ Ավարտել է Երևանի պետակաև համալսա–րանը (1932), Մոսկվայի օտար լեզուների ինստ–ի անգլ․ բաժինը (1940)։ 1965-ին ստացել է բանասիրական գիտություննե–րի թեկնածուի աստիճան։ Դասախոսել է Երնանի բուևերում։ 1965–74-ին աշխա–տել է ՏՍՍՏ ԳԱ արվեստի ինստ–ում որ–պես ավագ գիտաշխատող։ Բանաստեղծությունների առաջին ժո–ղովածուն՝ «Երգերի գիրք»-ը, լույս է ըն– ծայել 1932-ին։ Այնուևևտև ևրատարակել է «Գարնանային երգեր» (1934), «Բոց» (1936) ժողովածուները և «Տիգրան Մեծ» (1947) չափածո ողբերգությունը։ Դ–ին լայն ճանաչում է բերել արևմտահայու–թյան ողբերգությունը և սասունցիների նորոգ կյանքն արտացոլող «Ւադևդան» (1950) վեպը։ Գրել է բանասիրական աշ– խատություններ՝ «Բայրոնը և հայերը» (1959), «Ըղձյալ այգաբացի երգիչը» (1967, Ե․ Չարենցի մասին)։ Անգլերենից թարգ–մանել է Վ– Շեքսպիրի «Սխալների կոմե–դիան», «Անսանձ կնոջ սանձահարումը», «Տասներկուերորդ գիշեր», «Վինձորի գվարճասևր կանայք», «Ռիչարդ Երրորդ», «Տուլիոս Կեսար», «Անւոոնիոս և Կլեո– պատրա», «Տիմոն Աթենացի», «Լիր ար–քա», «Ռոմեո և Զուլիեւո» և այլ ողբերգու–թյուններ ու պատմական քրոնիկներ, Տ․ Լոնգֆելլոյի «Տայավաթի երգը» (1943, 1958), «Ռոբին Տուդ» (1945), Ռ․ Բրաու–նինգի «Տամելինի նախշուն սրնգահարը» (1941, 1963), Վ․ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում Է», «Խաղողի այգին»։ Կազմել է հայկ․ դպրոցների անգլերենի դասագիրք (Պ․ Սրապյանի հեղինակակցությամբ)։ Դ․ ԳԴՏ–ի Վայմար քաղաքի Շեքսպիրագի– տության ընկերության անդամ էր (1973-ից)։ Երկ․ Ւտդեդան, Ե․, 1960։ Լեռան ծաղիկ–ներ, Ե․, 1963։ Ֆ․ Տոնոյան

ԴԱՇՏԻ, գյուղ Արևմտյան Տայաստանում» Վանի վիւայեթի Մոկս գավառում։ XX դ․ սկզբին ուներ 40 տուն հայ բնակիչ։ Զբաղ–վում էին երկրագործությամբ և անասնա–պահությամբ։ Բնակիչները տեղահանվել են 1915-ի եղեռնի ժամանակ։ Մի մասը զոհվել է․ փրկվածները տարագրվել են օտար երկրներ։

ԴԱՇՏԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ֆի–զիկական տեսություն, որի խնդիրը մա–տերիայի միասնական, «նախամատերիա– յին» հատուկ ունիվերսալ օրենքներով բոլոր տարրական մասնիկնևրի (կամ մասնիկների խմբի), դրանց հատկություն–ների, շարժման օրենքների, փոխարկում– ների նկարագրությունն է– Գ․ մ․ տ–յան կառուցման առաջին փորձն արել է Տ․ Լո– րենցը՝ էլեկտրոն շարժումը էլեկտրամագ–նիսական դաշտը նկարագրող օրենքնե–րով բացատրելու օրինակով։ Ընդհատն (էլեկտրոնն ընդունվում էր նյութական կետյ ու անընդհատը (էլեկտրամագնիսա–կան դաշտ) «հաշտեցնելու» այդ ծրագիրը հաջողություն չունեցավ, սակայն ավելի ուշ դարձյալ կիրառվեց մատերիայի տար–բեր ֆունդամենտալ տեսակնևրը նկարա–գրելու համար։ Մատերիայի միասնական նկարագրման գործում մեծ նշանակություն ունեցավ Ա․ Էյնշտեյնի հարաբերականու–թյան ընդհանուր տեսությունը, ըստ որի, գրավիտացիան կապվում է տարածության– ժամանակի երկրաչափական հատկու–թյունների հետ․ Էյնշտեյնը ենթադրում էր, որ այդպիսի երկրաչափական մոտեցու–մը կարելի է տարածել նաև Էլեկտրամագ–նիսական երևույթների վրա, ստանալով այդ դեպքում միասնական հավասարում– ներ, որոնց տարբեր լուծումները կտան առանձին մասնիկների շարժման օրենք–ները։ Էյնշտեյնը չկարողացավ շատ առա ջանալ այդ ծրագրի իրականացման մեջ, քանի որ դրանում հենց սկզբիգ հաշվի չէր առնվել մասնիկների շարժման քվան–տային բնույթը։ Մեծ արագացուցիչների վրա և տիեզերա–կան ճառագայթների բնագավառում բազ–մաթիվ փորձնական հետազոտություննե–րը հարուստ տևղեկություններ տվեցին տարրական մասնիկների մասին։ Տայտնա– բերվեցին կյանքի կարճ տևողությամբ բազմաթիվ ևոր մասնիկներ, որոնք բարդ ձևով փոխարկվում են մեկը մյուսին՝ հիմ– նակաևում ուժեղ և թույլ փոխազդեցու–թյունների շնորհիվ։ «Տարրականություն» հասկացությունն անորոշ դարձավ։ Տար–րական մասնիկների միասնակաև նկա–րագրման փորձերը շարունակվեցին նոր, ավելի բարձր մակարդակով։ Լույսի նեյտ– րինային տևսության վերաբերյալ Լ․ դը Բրոյլի աշխատանքներում ֆոտոնը դիտ–վում էր իբրև «ձուլված» նեյտրինոների զույգ։ է․ Ֆերմիի, Ցանգ Չժեն Նինի առա– ջարկած մոդելում я-մեզոնը դիտվում էր որ–պես նուկլոնի և հականուկլոնի կապված վիճակ։ ճապոնացի ֆիզիկոս Ս․ Սակա– տայի, սովետական ֆիզիկոսներ Մ․ Մար– կովի և Լ․ Օկունի մոդելը ենթադրում էր, որ ուժեղ փոխազդող բոլոր մասնիկները կազմված են երեք ֆունդամենտալ մաս–նիկներից։ 1957-ին Վ․ Տայզենբերգը և նրա աշխատակիցները փորձեցին տար–րական մասնիկների հատկությունները դուրս բերել այսպևս կոչված ոչ գծային միասնական դաշտի հավասարումներից, սակայն այդ հետազոտությունները հու– սադրող արդյունքների չհանգեցրին։ 1964-ին Մ․ Գել–Մանը և Գ․ Ցվայգը առա– ջարկեցին քվարկների մոդելը։ Մինչև այժմ քվարկներն ազատ վիճակում չեն հայտնա–բերվել․ ևավանական է, որ դրանք գոյու–թյուն ունեն միայն կապված վիճակում։ Քվարկների մոդելի հիմնական դժվարու–թյունը հենց այդ հարցի պարզումն է։ Թույլ փոխազդեցությունների բնագա–վառում հետաքրքիր արդյունքների են հասել Մ․ Վայնբևրգը և Ա․ Սալամը (1967)։ Թույլ և էլեկտրամագնիսական փոխ–ազդեցությունների նրանց ստեղծած տե–սության համաձայն, թույլ փոխազդեցու–թյունն իրագործվում է հատուկ ծանր մասնիկների՝ այսպես կոչված միջան–կյալ բոզոնների միջոցով, այնպես, ինչպես էլեկտրամագնիսական փոխազդեցությու–նը՝ ֆոտոննևրի միջոցով։ Միջանկյալ բոզոնների մեծ զանգվածով (100 պրոտո–նի զանգվածի կարգի) են բացատրվում թույլ փոխազդեցությունների մոտազ– դող բնույթը և փոքր ինտենսիվությունը (էլեկտրամագնիսական ուժերի համե–մատ)։ Ֆոտոնները և միջանկյալ բոզոն– ները համապատասխանում են էլեկտրա–մագնիսական բնույթի միևնույն դաշտի տարբեր քվանտային վիճակների։ Թույլ և էլեկտրամագնիսական միասնական տե–սությունը կանխագուշակում էր նեյտրի– նոյի առաձգական ցրումը էլեկտրոնի և պրոտոնի վրա (այսպես կոչված, չեզոք հոսանքների էֆեկտ)։ 1972-ին այդ երե–վույթը հայտնաբերվեց հզոր արագացու–