Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/294

Այս էջը սրբագրված չէ

մեջ չնչին տոկոս է կազմում։ Դասակար–գերը և Դ․ պ․ միաևգամից չեև ոչնչանում։ Նախ վերանում են անտագոնիստական դասակարգերն ու նրանց հակասություն–ները․ մնում են ոչ անտագոնիստական դասակարգերն ու հին հասարակարգից ժառանգություն մնացած այն հակասու–թյունները, որոնք աստիճանաբար տնտ․ ու կուլտուրական զարգացմանը համապա–տասխան լուծվում ու ևաղթահարվում են։ ՍՄԿԿ XXIV և XXV համագումարների ընդունած որոշումներում մեր երկրի զար–գացման խնդիրներից մեկն էլ մտավոր ու ֆիզիկական աշխատանքի, գյուղի և քա–ղաքի, բաևվոր դասակարգի ու գյուղա–ցիության միջև եղած էական տարբերու–թյունների վերացումն է, որը, ի վերջո, կհանգեցնի անդասակարգ կոմունիստա–կան հասարակարգին։ Գրկ․ Մարքս Կ․, Դասակարգային պայ–քարը Ֆրանսիայում 1848-ից մինչև 1850 թվա–կանը, Մարքս Կ․ և Էնգելս Ֆ․, Ընտիր երկ․, հ․ 1, Ե․, 1972։ Նույնի, Քաղաքացիական պատերազմը Ֆրանսիայում, նույն տեղում, հ․ 2, Ե․, 1973։ Ն ու յ ն ի, Գոթայի ծրագրի քննադատությունը, Ե․, 1955։ Էնգելս Ֆ․, Գյուղացիական հարցը Ֆրանսիայում և Գեր– մանիայում, Մարքս Կ․ ն Էնգելս ՝Ֆ․, Ընտիր երկ․, հ․ 2, Ե․, 1950։ Նույնի, К критике проекта социал-демократической программы 1891 г․, նույն տեղում։ Նույնի, Բանվոր դասակարգի դրությունն Անգլիայում, Ե․, 1934։ Լենին Վ․ Ի․, Ի՝նչ անել, Երկ․, հ․ 5։ Ն ու յ ն ի, Սոցիալ–դեմոկրատիայի երկու տակտիկան դեմոկրատական ոնոլյուցիայի մեջ, Երկ․, հ․ 9։ Ն ու յ ն ի, Դասակարգային պայքարի լիբերալ և մարքսիստական ըմբըռն– ման մասին, Երկ․, հ․ 19։ Նույնի, Պրո–լետարական ռևոլյուցիան ն ռենեգատ Կաուց– կին, Երկ․, հ․ 28։ Նույնի, Կարլ Մարքս, Երկ․, հ․ 21։ Ն ու յ ն ի, Պրոլետարիատի դիկ–տատուրայի մասին, Երկ․, հ․ 30։ ՍՄԿԿ ծրա–գիրը, Ե․, 1974։ ՍՄԿԿ XXIV համագումարի նյութերը, Ե․, 1971։ ՍՄԿԿ XXV համագու–մարի նյութերը, Ե․, 1976։ Ա ռ ու ս տ ա մ– յ ա ն Մ․ Ա․, Դասակարգային պայքարի ձևերի մասին եվրոպական ժողովրդա–դեմոկ– րատական էրկրներում, Ծ․, 1958։ Հով–հաննիսյան Ե․ Վ․, Դասակարգային պայքարը գյուղում կապիտալիզմից սոցիա–, լիզմին անցման ժամանակաշրջանում, Ե․, 1969։ Տես նան Դասակարգեր հոդվածի գրա–կանությունը։ Գ․ Մխիթարյան

ԴԱՍԱԿԱՐԳԵՐ հասարակական, «․․․ մարդկանց մեծ խմբերը, որոնք տար–բերվում են հասարակական արտադրու–թյան պատմականորեն որոշ սիստեմում իրենց գրաված տեղով, արտադրության միջոցների նկատմամբ իրենց ունեցած (մեծ մասամբ օրենքնևրով ամրապնդված ն ձնակերպված) վերաբերմունքով, աշխա–տանքի հասարակական կազմակերպման մեջ իրենց ունեցած դերով և, հետևաբար, հասարակական հարստության այն բաժ–նի ստացման եղանակներով ու չափերով, որ իրենց տրամադրության տակ ունեն» (Լենին Վ․ Ի․, Երկ․, հ․ 29, էջ 515)։ Անտագոնիստական հասարակարգի տնտ․ ու քաղ․ կառուցվածքը որոշում են երկու հիմնական Դ․, որոնցից մեկը շահագոր–ծում է մյուսին, յուրացնում նրա աշխա–տանքը՝ հասարակական կացութաձնի մեջ նրանց գրաված տեղի տարբերության և շահերի հակամարտության պատճառով։ Մյուս Դ․ ու սոցիալական խմբերը համար–վում են ոչ հիմնական Դ․ (օրինակ, ազատ, մանր գյուղացիությունը՝ ստրկատիրա–կան հասարակարգում, գյուղացիությունը՝ կապիտալիզմի ժամանակ ևն), քանի որ տվյալ սոցիալական կարգի, նրա արտա–դրության եղանակի համար բնորոշ չեն։ Դրանք կամ հին ևասարակարգի ժառան–գություն են (գյուղացիությունը կապի–տալիզմի ժամանակ), կամ, ծնվելով տըվ– յալ ֆորմացիայում, դառնում են ապագա հասարակարգի նախապայմանները (բուր–ժուազիան ֆեոդսղիզմի ժամանակ)։ Ամեն մի անտագոնիստական հասարակարգի արտադրության եղանակի կրողները նրա երկու հիմնական դասակարգերն են՝ իշ–խողները, շահագործողները, որոնք ար–տադրության միջոցների սեփականատե–րերն են, ուրեմն և արտադրության կազ–մակերպողները, նախաձեռնողներն ու կա–ռավարողները, և աշխատավորները՝ են–թարկվողները, ունեզուրկները, տվյալ սո–ցիալական համակարգի արտադրողական ուժերը։ Այդպիսի դասակարգային անտա–գոնիզմի պատմական ձևերև են՝ ստրկա–տիրությունը, ճորտատիրություևը և վարձու աշխատանքը (կապիտալիզմը)։ Սոցիալա–կան այդ համակարգերի հիմնական հակա–մարտ Դ․ են՝ ստրուկն ու ստրկատերը, ճորտն ու ֆեոդալը, կապիտալիստն ու բանվորը։ Մնացած սոցիալական շերտերն ու Դ․ այդ հասարակարգերի բաղկացուցիչ մասն են և զարգանում ևն հիմնական Դ–ի հակասությունևերի պայմաևներում։ Դ–ի գիտակաև ըմբռնումը, նրանց ծագման, էության, զարգացման ու չքացման, սո–ցիալական դերի ու նշանակության բա–ցատրությունը տվել են մարքսիգմ–լենի– նիզմի հիմնադիրևերը։ Նախամարքսյան սոցիոլոգիան, ինչպես նշում է Կ․ Մարքսը, կարողացել էր ցույց տալ Դ–ի տնտ․ կա–ռուցվածքը (անգլ․ դասական տնտեսա–գետները), Դ–ի և դասակարգային պայքա–րի առկայությունը պատմության մեջ (Ռես–տավրացիայի շրջանի պատմաբանները Ֆրանսիայում)։ 1852-ի մարտի 5-ին, Ի․ Վայդեմայերին գրած նամակում, Կ․ Մարքսը Դ–ի ն նրանց պայքարի ըմ– բըռնման ոլորտում իր ծառայությունը համարել է հետնյալը․ «1) որ դասակար–գերի գոյությունը կապված է արտադրու–թյան զարգացման որոշ պատմական վւու– լերի հետ միայն, 2) որ դասակարգային պայքարն անհրաժեշտաբար տանում է դեպի պրոլետարիատի դիկտատուրան, 3) որ այդ դիկտատուրան ինքը սոսկ մի անցումն է դեպի ամեն տեսակ դասակար–գերի ոչնչացումն ու դեպի անդասակարգ հասարակությունը․․․», (Մարքս Կ․, Էնգելս Ֆ․, Ընտիր երկ․, հ․ 1, 1972, էջ 722)։ Մարքս–լենինյան պատմափիլիսոփա–յության տեսակետից Դ․ առաջացել են հասարակության տնտ․ զարգացման որո–շակի աստիճանում, արտադրության, ար–տադրողական ուժերի, աշխատանքի ար–տադրողականության աճի և աշխատանքի հասարակական բաժանման ընթացքում։ Դ–ի ծագումը կապված է մարդու կողմից մարդու շահագործման առաջացման հետ։ Իսկ դա օբյեկտիվորեն հնարավոր է միայն այն ժամանակ, երբ առանձին անհատը ավելի շատ է արտադրում, քան սպառում է կամ յուրացնում։ «Ընտանիքի, մասնա– վոր սեփականության ն պետության ծա զումը» ն «Անտի–Դյուրինգ» աշխատություն ներում պատմության փաստերի քննական վերլուծության միջոցով Ֆ․ էնգելսը ցույց է տվել ստրկատիրության առաջացման պրոցեսը, որի ընթացքում տեղի է ունեցեւ նան աշխատանքի ամենահիմնական բա–ժանումը հարուստների և աղքատևերի, ստրկատերերի ու ստրուկների միջև, մտա–վոր աշխատանքի բաժանումը ֆիզիկա–կանից։ Սրա հետևանքով տիրապետող Դ․ իրենց մենաշնորհն ևն դարձնում մտա–վոր աշխատանքը, կառավարման ու ար–դարադատության ֆունկցիան։ Իսկ աշխա–տավորության միակ զբաղմունքը դառնում է տևական ու ծանր ֆիզիկական աշխա–տանքը, որի վզին, ինչպես Մարքսն է ասում, մշտապևս կախված է մնում հա–վերժական աղքատության անեծքը։ Դ․ լինում են անտագոնիստական (հակա–մարտ) և ոչ անտագոնիստական։ Անտա–գոնիստական են համարվում այն Դ․, որոնց շահերը անհամատեղելի են, հակադիր, մեկը մյուսին ժխտող։ Դ–ի անտագո–նիզմը լուծվում է միայն կապիտալիստա–կան հասարակարգի արմատական հեղա–շրջման միջոցով։ Ոչ անտագոնիստա–կան Դ․ բնորոշ են սոցիալիստական հասա–րակարգին, որի երկու հիմնական Դ․՝ բանվոր դասակարգը և գյուղացիությունը աշխատավորական Դ․ են, նրանք դեռ հեղափոխության շրջանից դաշինքի մեջ են միմյանց հետ, իսկ սոցիալիստական հասարակարգում աստիճանաբար վերա–նում են նրանց միջն եղած էական տարբե–րությունները։ Սոցիալիստական հեղափոխության և պրոլետարիատի քաղ․ իշխանությաև հաստատմամբ սկսվում է դասակար–գային հակասությունների աստիճանա–կան լուծման պրոցեսը։ Դ–ի վերացումը տեղի է ունենում նույնպիսի անխուսա–փելիությամբ, ինչպես նրանց ծագումը, քանի որ այն բխում է հասարակության հետագա զարգացման ու նոր վերելքի անհրաժեշտությունից։ Սակայն, եթե Դ․ ծագել են ինքնաբերաբար, տարերայնո–րեն, ապա նրանք վերանում են հասա–րակության զարգացումը գիտականորեն կազմակերպելու ու կառավարելու միջո–ցով։ Դ–երի վերացման և անդասակարգ ևասարակարգի կառուցման մարքս–լենին– յան տեսության իրականացման գործնա–կան շարժումը սկսվել է Տոկտեմբևրյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակով և սոցիալիզմի ստեղծմամբ։ «Սոցիալիզմը դասակարգերի ոչնչացումն է։ Դասակարգերը ոչնչացնելու համար պետք է, նախ՝ տապալել կալվածատե–րերին ու կապիտալիստներին․․․ երկրորդ՝ ոչնչացնել բանվորի ն գյուղացու տարբե–րությունը, բոլորին աշխատա–վոր դարձնել։ Այդ միանգամից չի կարե–լի անել․․․ Այդ կարևլի է վճռել միայև ամ–բողջ հասարակակաև տնտեսության կազ–մակերպական վերակառուցմամբ, անց–նելով անհատական, մեկուսացած, մանր ապրանքային տնտեսությունից հասարա–կական խոշոր տնտեսության» (Լենին Վ․ Ի․, Երկ․, հ․ 30, էջ 122)։ Ի տարբերու–թյուն կապիտալիզմի, սոցիալիստական հասարակարգում վերանում են սոցիա–