Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/300

Այս էջը սրբագրված չէ

ԴԱՎԻԴՈՎ Ալեքսանդր Դավթի, Կարա–պետյան Արսեն Դավթի [4(16)․ 1․1850, Վաղարշապաա – 20․1(2․2)․ 1911, Պեաերբուրգ], հայազգի երգիչ (տենոր), օպերետի, էստրադայի արտիստ։ Սովո–րել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում։ 1869–71-ին աշխատել է Թիֆլիսի հայկ․ թատրոնում, 1871–72-ին՝ Թիֆլիսի իտալ․ օպերային խմբում, ապա՝ Վլադիկավ– կազի, Բրյանսկի, Ռոստովի և այլ քաղաք–ների թատրոններում։ Խաղացել է Մոսկ–վայի հանրամատչելի թատրոնում (1876-ից), ավելի ուշ՝ Մոսկվայի արտիս–տական խմբակում, գերազանցապես Լեն– տովսկու բեմադրած օպերետներում (Օֆենբախի «Կապույտ մորուք» և «Եր–գեցիկ թռչուններ», «Գնչուական երգեր ըստ գործող անձանց»), 1879–82-ին՝ Մոսկ–վայի Փոքր թատրոնում, 1883-ից՝ «Էրմի– տաժ» և այլ թատրոններում։ Դ–ի ելույ–թը «Գնչուական երգեր ըստ գործող ան–ձանց» երաժշտ, խճանկարում, ուր կա–տարել է գնչու Անտիպի դերը, նրան մեծ հռչակ է բևրել․ այնուհետև նա գերազան–ցապես երգել է էստրադայում՝ որպես գնչուական ռոմանսների հանրահայտ կա–տարող («Զույգ աշխետ ձիեր», «Տեռացիր», «Լաց եղիր, մի թաքցնիր հեկեկոցդ» նն)։ Ելույթներ է ունեցել նաև մելոդեկլամա–ցիայով։ Վերսաովսկու «Ասկոլդի գերեզ–մանը» օպերայում Տորոպկայի դերևրգի լավագույն կատարողն Էր։ 1892-ին հա–մերգ է ավել Փարիզում։ Դ․ սերտորեն կապված է եղել ևայ իրականությանը, երգել է հայկ․ երգեր, 1883-ին Պ․ Ադամ– յանին ծանոթացրել է դրամատուրգ Ա․ Ն․ Օստրովսկու հետ։ Գբկ․ Давыдов В․ Н․, Рассказ о прош–лом, М․–Л․, 1962; (Театрал), Кончина ко–роля цыганского романса А․ Д․ Давыдова, «Петербургская газета», 1911, 21 янв․, № 20․ Մ․ Մուբւսղյւսն, Բ․ Հովակիմյան

ԴԱՎԻԴՈՎ Դենիս Վասիլնիչ (1784– 1839), 1812-ի Տայրենական պատերազմի հերոս, ռազմական գրող, բանաստեղծ, գեներալ–լեյտենանտ (1831)։ Ծագումով ազնվական։ 1806–12–ին (որպես զեն․ Պ․ Ի․ Բագրատիոնի համհարզ) մասնակ–ցել է Ֆրանսիայի (1806–07), Շվեդիայի (1808–09) և Թուրքիայի (1809–12) դեմ պատերազմներին։ 1812-ի Տայրենական պատերազմի սկզբին եղել է գումարտակի հրամանատար, ապա որպես պարտիզա–նական ջոկատի հրամանատար հաջողու–թյամբ գործել է նապոլեոնյան բանակի թիկունքում։ Մասնակցել է ռուս, բանակի 1813–14–ի արտասահմանյան արշավանք–ներին։ 1826–27-ին ծառայել է Կովկասում (1826-ի սեպտեմբերին՝ Լոռի–Փամբակում և Շիրակում պարսկ․ բանակի դեմ գոր– ծող ռուս, զորքերի հրամանատար)։ Մաս–նակցել է 1830–31-ի լեհական ապըս– տամբության ճնշմանը։ Գրել է ռազմա– պատմական աշխատություններ («1812-ի պատերազմական գործողությունների օրա–գիր», 1860, «Պարտիզանական գործողու–թյան տեսության փորձ», 1821)։ Դ․ առա–ջինն է հերքել Նապոլեոնի պարտությունը ռուս, սառնամանիքներով պատճառաբա–նելու մեկնակերպը, թողել է Ա․ Վ․ Սու– վորովի, Մ․ Ի․ Կուտուզովի, Պ․ Ի․ Բագ–րատիոնի և ուրիշների ցայտուն բնութա–գրեր։ Դ․ այսպես կոչված՝ «հուսարական քնարերգության» հիմնադիրն է («Տուսա– րական խնջույք», «Բորոդինոյի դաշտը» նն), գրել է նան հակացարական բանաս– տեոծություններ։ Գբկ • Орлов В․ Н․, Денис Давыдов, М․, 1940․

ԴԱՎԻԹ (մ․ թ․ ա․ մոտ 1020, Բեթղեհեմ– 950), Տուդա–Իսրայելյան պետության թա–գավոր մ․ թ․ ա․ մոտ 990-ից։ Տուդայեցի Տեսսեի որդին։ Եղել է արքունի թիկնա–պահ զորքի հրամանատար, Սավուղ թա–գավորի գահաժառանգ որդու՝ Տովնա– թանի ընկերը և քեռայրը։ Կասկածելով դավադրության մեջ, Սավուղը հալածել է Դ–ին, որը ապաստանել է հրեաների թշնամի ցեղերի՝ փղշտացիների մոտ, պայ–քարել Սավուղի դեմ։ Երբ վւղշտացիների հետ կռվում զոհվել է Տովնաթանը, Դ․ վերադարձել է, Սավուղի մահից հետո հռչակվել նախ Տուդայի, ապա Իսրայելի թագավոր։ Սկզբում հաջողությամբ կռվել է փղշտացիների, մովաբացիների և ուրիշ ցեղերի դեմ, ընդարձակել իր տիրապետու–թյունը։ Երուսաղեմը հռչակել է Տրեաս– ւոանի մայրաքաղաք։ Դաշնակցելով Տյու– րոսի Քիրամ I թագավորին, առևտրական հարաբերություններ է հաստատել վա–ճառաշահ քաղաքների ու հարևան երկրնե– րի հետ։ Դ․ կատարել է մարդահամար (մ․ թ․ ա․ մոտ 973-ին), կարգավորել հարկերը, կազմակերպել բանակ, ստեղծել արքունի մշտական պահակազոր։ Ընդարձակել է հոգևորական դասի իրավունքները, գըլ– խավոր աստվածություն հռչակել Եհովա– յին, նախաձեռնել տաճարի կառուցումը, որն ավարտվել է որդու և հաջորդ գահա–կալի՝ Սողոմոնի օրով։ Դ–ի կերպարը Աստվածաշնչում (Ա թագավորություն, գլուխ ԺԶ, մինչն Գ թագավորություն, գլուխ Բ) արտացոլվել է որպես քաջ կըռ– վող, իմաստուն թագավոր, բանաստեղծ։ Դ–ին վերագրվող սաղմոսնևրը կարևոր նշանակություն ունեն հրեական հնագույն պոեզիայի ու կրոնի ուսումնասիրման հա–մար։ Սուրբ Գրոց մեջ Քրիստոսը հռչակ–վել է «Դ–ի որդի», որը, իբր, պետք է տի–րանար նրա գահին։ Միջին դարերում Դ–ի կերպարով ներշնչվել են արվեստա–գետները, նրան պատկերել իբրև Քրիստո–սի ևախատիպար, հովիվ, սաղմոսերգու, Գողիաթ հսկային հաղթող։ Գբկ․ Weill R․, La cite de David, [ ․ 1-2], P․, 1947․

ԴԱՎԻԹ Ա (ծն․ թ․ անհտ․–մոտ 1165), Աղթամարի կաթողիկոս 1113-ից։ Աղ– թամարի ն Ամյուկի տեր Աբդլմսեհ Արծ– րունու որդին։ Պատրվակ դարձնելով Գրի–գոր Գ Պաևլավունի կաթողիկոսի մանկա– հասակությունը՝ հրաժարվել է հնազանդ– վել նրան և իրեն հռչակել է Ամենայն Տայոց կաթողիկոս։ Կիլիկիայում, Սև լե– ռան վանքերից մեկում գումարված ժո– ղովը դատապարտել է Գ․ Ա–իև։ Սակայն վերջինս չի ենթարկվել ժողովին և շարու–նակել է մինչև մահ գահակալել Աղթամա– րում՝ այև հռչակելով առանձին կաթողի–կոսական աթոռ։ Գբկ․ Թովմա Արծրունի, Պատմու– թիւն Տանն Արծրունեաց, ՍՊԲ, 1887։ Ա կ ի ն– յ ա ն Ն․, Գավազանագիրք կաթողիկոսաց Աղթամարա, Վնն․, 1920։

ԴԱՎԻԹ Ա ԱՐԱՄՈՆԵՑԻ [ծն․ թ․ անհտ․, Արամոնք գյուղ (այժմ՝ ՏՍՍՏ Աբովյանի շրջանի Արամուս գյուղ) – 741, Արա–մոնք], Տայոց կաթողիկոս 728-ից։ Տա– ջորդևլ է Հովհան Գ Օձնեցուն։ Նստա–վայրը նախ եղել է Դվինը, ապա՝ հայ–րենի գյուղը, որտեղ կառուցել է եկեղեցի (կիսականգուն ցայսօր)։

ԴԱՎԻԹ ԱԼԱՎ4Ա ՈՐԴԻ (ծն․ թ․ անհտ․, Գանձակ– 1129 կամ 1139), միջնադար–յան հայ իրավագետ, մանկավարժ։ Վար– դան Արևելցին Դ․ Ա․ Ո–ուն անվանել է «լծակից Տովհաննես Իմաստասերի», Կի– րակոս Գանձակեցին՝ «լուսավորիչ»։ Տա–յոց կաթողիկոսը Աղվանից կաթողիկոս նշանակելիս հաշվի է առել նրա կարծիքը։ Գրել է 97 հոդվածից բաղկացած *Կանո– նւսկւսն օրինադրություն»-ը։

ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), V–VI դարերի հայ փիլիսոփա, նեոպւա– աոնականության հետևորդ։ Տին հայկ․ փիլիսոփայության աշխարհիկ ուղղության ևիմնադիր, հունաբան դպրոցի գլխավոր գործիչներից։ Նպաստել է հայ փիլ․ գի–տության կազմավորմանը, վճռական դեր խաղացել փիլիսոփայության ճշգրիտ տեր–մինաբանության և գիտակարգերի մշակ–ման բնագավառում։ Սովորել է Ալեքսան– դրիայում՝ Օլիմպիոդորոս Կրտսերի փիլ․ դպրոցում։ Վերադառնալով Տայաստան՝ ծավալել է գիտական և մանկավարժական գործունեություն։ Մեծ հռչակ է վայելել նաև հուն, աշխարհում։ Դ․ Ափն վերա–գրվող բազմաթիվ երկերից անկասկած նրան է պատկաևում չորս աշխատություն՝ «Սահմանք իմաստասիրութեան» (կամ «Գիրք սահմանաց»), «Վևրլուծութիւն Նե– րածութեանն Պորփիւրի», «Մեկնութիւն Ստորոգութեանցն Արիստոտէլի» և «Մեկ– նութիւն ի Վերլուծականն Արիստոտէլի», ընդ որում, առաջին երեքը պահպանվել են նաև հունարեն։ Որպես նորպլատոնական, Դ․ Ա․ իդեա–լիստական հիմքի վրա զուգակցել է Պլա–տոնի, Արիստոտելի և Պյութագորասի ուսմունքները։ Աստված, ըստ Դ․ Ա–ի, բոլոր գոյերի լինելիության պատճառն է։ Պաշտպանում է աստծո գոյության տիե–զերաբանական ապացուցման սկզբունքը, համարելով, որ միայն բնությունը ճանաչե–լով է հնարավոր ճանաչել նրա արարչին։ Դ․ Ա–ի իմացության տեսությունը մոտ է Արիստոտելի իմացաբանությանը և ըն–դունել է նրա որոշ մատերիալիստական գծեր։ Աշխարհը Դ․ Ա–ի կարծիքով լիովին ճանաչելի է։ Մարդու հինգ զգայարաննե–րը և բանականությունը հնարավորություն են տալիս զննելու և ճանաչելու ողջ բնու–թյունը։ ճանաչման պրոցեսն ունի երկու ձև՝ զգայակաև ու բանական, և իրար հա–