Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/306

Այս էջը սրբագրված չէ

թատրոնի հրնանյան հյուրախաղերի (1954), հայ h ադրբեջանցի թատերական գործիչների բարեկամության մասին։ Ար– ժանացեւ է ՍՍՏՄ պետ․ մրցանակի (1948)։ Բ․ Հովակիմյան․

ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒ–

ԹՅՈՒՆ, տես Փորձաքննություն դատա–բժշկական։

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ, ՍՍՏՄ–ում մինիս–տրությունների, գերատեսչությունների, դրանց ենթակա ձեռնարկությունների, գործադիր կարգադրիչ մարմինների, տե–ղական սովետների, հասարակական ն կոոպերատիվ կազմակերպությունների ու քաղաքացիների գործունեության վրա բարձրագույն հսկողություն իրականաց–նող պետական մարմին՝ օրենքի ճշտիվ կատարման համար։ Նրա գործունեու–թյունը առավել մանրամասն սահմանում է Գ–յան հսկողության մասին կանոնադրու–թյունը։ ՍՍՏՄ առաջին Գ–ները հիմնա–դրվել են 1922-ին։ Մինչն 1933-ը արդ– ժողկոմատների կազմում էիև։ 1923-ին Դ․ էր կազմվել նաև ՍՍՏՄ Գերագույն դատարանի ապարատում, որը լիազոր–ված էր միայն նրա շրջանակներում հսկո–ղություն իրականացնելու ֆունկցիանե–րով։ ՍՍՏՄ Դ․ դատախազական մարմին–ների միասնական համակարգ է։ ՍՍՏՄ գլխավոր դատախազը ղեկավարում և հըս– կում է դատախազական բոլոր օղակների աշխատանքը։ Գ–յան համակարգում գոր–ծում են՝ գլխավոր զինվորական, միութե–նական և ինքնավար հանրապետություն–ների, ինքնավար մարզևրի, ազգային օկրուգների, երկրամասերի, ինչպես նաև հանրապետական, երկրամասային և մար–զային ենթակայության քաղաքների ու շրջանների Գ–ներ, սովետական բանակում և ռազմածովային նավատորմում՝ զինվո–րական օկրուգների, նավատորմերի, միա–վորումների և կայազորների զինվորա–կան Գ–ներ։ Գ–յան կենտրոնական ապա–րատը կազմված է ՍՍՏՄ գլխավոր դաաա– խազից (նշանակում է ՍՍՀՄ Գերագույն սովևտը՝ 7 տարով), նրա տեղակալներից, մի շարք վարչությունևերից ու բաժիննե–րից։ ՍՍՏՄ գլխավոր դատախազին և միու–թենական հանրապետությունների դատա–խազներին կից գործում են կարևորագույն գործերի քննիչներ։ Օրենքի ճշտիվ կա–տարման վրա հսկողություն իրականացնե–լու սահմանադրական սկզբունքը յուրա–քանչյուր դատախազ իրականացնում է տեղական մարմիններից անկախ։ ՍՍՏՄ–ում դատախազական հսկողության նպատակը սոցիալիստական օրինակա–նության ամրապնդումն է, ամեն տեսակ ոտնձգություններից տնտեսության սոցիա–լիստական համակարգի, սոցիալիստա–կան սեփականության, քաղաքացիների ու կազմակերպությունների օրինական շա–հերի պաշտպանությունը։ ՍՍՏՄ Գ–յան կազմի մեջ է մտնում ՏՍՍՏ Դ․։ Կազմակերպվել է 1922-ին, արդարա–դատության ժողկոմատին կից։ 1927-ին ստեղծվել է հանրապետության Գերա–գույն դատարանի Գ․։ 1929-ին, արդժող– կոմատի վերացումից հետո, կազմվել է հանրապետության Գ․։ ՏՍՍՏ Դ․ գլխավո–րում է հանրապետության դատախազը, ոոին նշանակում է ՍՍՏՄ դատախազը' 5 տարով։ ՏՍՍՏ դատախազներ են եղել՝ Լ․ Վարդանյանը (1923–27), Զ․ Աշրաֆ– յանը (1927–29), Ա․ Տովսեփյանը (1929), Ս․ Խանոյանը (1930–33), Պ․ Թորոսյանը (1933–37), Ա․ Տարությունյանը (1937– 1939), Տ․ Մեղավորյանը (1939–48), Վ․ Թադնոսյանը (1948–49), Ի․ Իսագու– յովը (1949–54), Կ․ Իոաննեսյանը (1954– 1959), Ա, Գնորգյանը (1959–61), Վ․ Մու– սախանյանը (1961–71)։ 1971-ից հանրա–պետության դատախազ է Ս․ Օսիպյանը։

ԴԱՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, տեսա–կան բժշկագիտության մասնաճյուղ, որը գիտականորեն ուսումնասիրում և գործ– նականում լուծում է քննչական և իրավա–բանական պրակտիկայում ծագող բժըշ– կական ու կենսաբանական բնույթի հար–ցեր։ Դ․ բ․ առնչվում է բժշկագիտության մյուս մասնաճյուղերի, քրեական իրա–վունքի ն քրեագիտության հետ։ Դ․ բ–յան ուսումնասիրության օբյեկտներն են՝ դի–ակները (դիահերձում, արտաշիրմում), կենդանի անձինք (մարմնական վնաս–վածքներ, աշխատունակության կորուստ, հղիություն, ծննդաբերություն, արհես–տական վիժումներ), իրեղեն ապացույց–ները (արյան տեսակի և խմբի որոշում, մազի հետազոտություն), դատա՜քննչա–կան նյութերը (տես Փորձաքննություն դատա՜բժշկական)։ Դ․ բ–յան հիմնական նպատակը անձի կյանքի, առողջության, ազատության և արժանապատվության ոտնահարման դեմ ուղղված հանցագոր–ծությունների բացահայտումն է*․ Գ– Բ– կիրառվել է դեռնս Տին Տռոմում, Տու– նաաոանում և Տնդկաաոանում։ Դ․ բ–յան զարգացման սկիզբը համարվում է XVI դ․։ 1621–35-ին իտալացի բժիշկ Պ․ Զաք– հիասը լույս ընծայեց «Դատական բժշկու–թյան հարցեր» 9 ևատորանոց ձեռնարկը։ Տետագայում՝ ֆրանսիացի Ա․ Պարեի և Ֆ․ Ֆեդելյեի աշխատությունները հանդի–սացան Դ․ բ–յան գիտական հիմքերը։ Ռուսաստանում Դ․ բ–յան գիտական զար–գացման սկիզբը համարվում է XIX դ․ առաջին կեսը․ 1812-ին բոլոր համալսա–րաններին կից բացվել են Դ․ բ–յան ամ–բիոններ։ 1865-ին հրատարակվել է «Դա–տական բժշկության և հասարակական հիգիենայի արխիվ» («Архив судебной медицины и общественной гигиены») ամ–սագիրը, որը հետագայում վերանվանվել է «Տասարակական հիգիենայի, դատա–կան և գործնական բժշկության լրաբեր» («Вестник общественной гигиены, судеб–ной и практической медицины»)։ XIX դ․ երկրորդ կեսին Դ․ բ–յան ուսումնասի–րությունների ասպարևզն ընդլայնվել է շնորհիվ դատական վնասվածքաբա–նության, թունագիտության և իրեղեև ապացույցների հևտազոտման նոր մե–թոդների։ ՍՍՏՄ–ում 1932-ին ստեղծվել է Դ․ բ–յան գիտահետազոտական ինստ․։ 1946-ին հիմնվել է Դատական բժիշկների և քրեագետների համամիութենական ըն–կերություն։ ՍՍՏՄ առողջապահության մի–նիստրությանն առընթեր գործում է Դա– տա–բժշկական փորձաքննության բյուրո։ Տայաստանում Դ․ բ–յան մասին վկա–յություններ են հասել X դարից։ (989-ին Անի քաղաքում լուր է տարածվում, թե մի քանի օր առաջ թաղված Սմբատ թա– գավորը ողջ է գերեզմանում։ Քաղաքացի–ների հուզմունքը զսպելու համար քան–դում են Սմբատի գևրեզմանը, փորձաքըն– նության ենթարկում նրա դիակը)։ XII դ․ սկզբին Տայաստանում եղել են իրավա–կան հարաբերությունները սահմանող դատաստանագրքեր (Դավիթ Ալավկա Որ–դի, «Կանոնական օրինադրություն», Մխի–թար Գոշ, «Դատաստանագիրք»)։ 1921-ին Սովետական Տայաստանում կազմակերպ–վել է Դատա՜բժշկական փորձաքննության ծառայություն, որը ղեկավարել է Վ– Կրժի– վինսկին։ 1927-ին Երնանի պետական հա մալսարանի Դ․ բ–յան ֆակուլտետում ստեղծվել է ամբիոն, իսկ 1929-ին հիմնվել է Տայկական ՍՍՏ գլխավոր դատա–բժըշ– կական վւորձագետի պաշտոն։ Գրկ․ Авдеев М․И․, Курс судебной медицины, М․, 1959; Авакян Н․ М․, Макарян Е․А․, Торосян А․ С․, Очерки истории судебной медицины Арме–нии, Е․, 1970․ Ն․ Ավագյան

ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾ 1883, ցարական իշխա–նությունների հարուցած առաջին քաղա–քական դատը Երևանում։ Պատասխանա– տըվության են կանչվել 39 հոգի և մեղա–դրվել <<,այասեր–ազգասեր> գաղտնի խըմ– բակցություն կազմակերպելու համար։ Դեռնս 1881-ի վերջերին երևանցի մի խումբ մտավորականներ, առանց իշխանություն–ների թույլտվության, հիմնել էին գրագի–տության տարածման ընկերություն, որի նպատակն էր հրատարակել ժող․ ընթեր–ցանության գրքեր։ 1882-ին ընկերությունը դարձել էր Կովկասի հայոց բարեգործա–կան ընկերության մասնաճյուղը ն ծավա– լել կրթական–լուսավորական գործու–նեություն։ Ընկերության շուրջ համախըմբ– ված մտավորականները երիտասարդու–թյան և սովորողների շրջանում միաժա–մանակ բացատրական աշխատանք են տարել՝ հօգուտ արևմտահայության ազա–տագրման, արթնացրել նրանց հոգում հայրենասիրական ոգի, ընդդիմացել ցա–րիզմի մեծապետական քաղաքականու–թյանը, դրամական միջոցներ հավաքել Կիլիկիայի հայկ․ դպրոցներին ու Վանի սովյալներին օգնելու համար, նամակա–գրական կապեր հաստատել արևմտահայ հայրենասիրական կազմակերպություն–ների, Մոսկվայի <Հայրենասերների միու– թյան>, Րաֆֆու և այլոց հետ։ Տայրենա– սիրական գաղափարների տարածման գոր–ծում հատկապես աչքի ընկնող դեր է խա–ղացել «Պսակ» (1880–84) լրագիրը, որը կոչ է արել հայրենիքը ազատագրել սե–փական ուժերով, հույս չդնել եվրոպական դիվանագիտության խոստումների վրա։ Անօրինական համարելով «Տայասեր–ազ– գասեր»-ի գործունեությունը՝ ցարական իշխանությունները խմբակցության ան–դամներին մեղադրեցին պետ․ հանցա–գործության մեջ։ Սակայն մեծ աղմուկ չբարձրացնելու նպատակով մեղմ վճիռ կայացրին։ Թ․ Մհերյանը 3 ամիս բան–տարկվելուց հետո աքսորվեց Կազան, իսկ Լ․ Տիգրանյանը, Ռ․ Ջալալյանը, Տ․ Մատակյանը, Տ․ Տեր–Զաքարյանը, Գ․ Տովհաննիսյանը, Ս․ Տեր–Գրիգորյանը 1–3 տարով արտաքսվեցին Կովկասի սահմաններից։ «Պսակ» թերթն արգելվեց, մի շարք մտավորականների նկատմամբ