Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/309

Այս էջը սրբագրված չէ

ներին օրենքը հարգելու ոգով դաաոիա– բակելու գործում։ Դատավարության ազ–գային լեզվի սահմանադրական սկզբուն–քի ևամաձայն, դատավարությունը կարող է տարվել շրջանի (քաղաքի) ազգաբնակ–չության մեծամասնության լեզվով։ Հ․ Պիվազյան ԴԱՏՍ ՎԱՐՁԱԿԱՆ ԲԱՐԵՆՈՐՈԳՈՒՄ 1889, Ռուսաստանի եվրոպական մասի տեղական կառավարման վերակառու–ցում։ Իրականացվել է 1889-ի հուլիսի 12-ի զեմստվոների պետերի մասին օրենքի համապատասխան։ Դ–վ․ բ–ների համաձայն նախկին վարչական ն դատական մարմին–ների փոխարեն հաստատվեցին զեմստ– վային տեղական մարմիններ՝ գյուղական մարմինների նկատմամբ հսկողություն իրականացնելու իրավունքով։ Դ–վ․ բ–նե– րով հաշտարար դատարանների ֆունկ–ցիաները, գյուղական և գավառային կա–ռավարման մարմինների նկատմամբ հըս– կողություն իրականացնելու իրավունքը դրվեց տեղական ազնվականությունից նշանակվող և որոշակի գույքային ցենզ ունեցող զևմստվոյական պևտերի վրա։ Երդվյալ դատարանները զրկվեցին մի շարք կարևոր գործեր քննելու իրավուն–քից։ Գյուղական ն գավառային կառավար–ման մարմինների նկատմամբ հսկողու–թյուն իրականացնելու իրավունքը դրվեց ատյանի վրա։ Դ–վ․ բ․ հետապնդում էր կալվածատերերի ճնշումը գյուղացիների վրա ուժեղացնելու, գյուղացիական շար–ժումների դեմ խոչընդոտ ստեղծելու նպա–տակ և նշանակում էր նահանջ 1864-ի բարենորոգումներից (տես Դատական կա–նոնադրություններ 1864)։

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, Տա–յոց գերագույն դատավորի պարտականու–թյունը կատարող գործակալություն միջ–նադարում (տես Մեծ դատավարություն)։

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ, դա–տավարությունում իրենց կամ ուրիշի օրի–նական շահերի պաշտպանությամբ հան–դես եկող անձինք։ Քրեական դատավա–րությունում Դ․ մ․ են համարվում մեղա– դըրյալը, պաշտպանը, տուժողը, քաղաքա–ցիական ևայցվորն ու պատասխանողը, հասարակական մեղադրողն ու հասարա–կական պաշտպանը։ Քաղաքացիական դա–տավարությունում Դ․ մ․ կարող են լի–նել կողմերը, երրորդ անձինք, պետական կառավարման մարմինները, արհմիու–թյունները, կոլտնտեսությունները, կոո– պերատիվ–հասարակական կազմակեր–պություններն ու առանձին քաղաքացիներ։ Դատավարության ակտիվ մասնակիցներ են դատարանն ու դատախազը։ Դ․ մ․ դառնալու հիմքը քրեական դատավարու–թյունում դատաքննչական մարմինների որոշումն է* Քաղաքացիական դատավա–րությունում Դ․ մ․ են դառնում հայց հարու– ցելու կամ հարուցված հայցի հիմքով պատասխանատվություն կրելու հետևան–քով։ Դ․ մ․ ունեն լայն լիազորություններ, կարող են ներկայացնել ապացույցներ, հարուցել միջնորդություններ, ծանոթանալ գործի նյութերին, մասնակցել ապացույց–ների հետազոտմանը, բացարկ հայտնել, գանգատ տալ դատախազի, դատարանի (քրեական և քաղաքացիական դատավա–րությունում) հետաքննություն կատարող անձի, քննիչի գործողությունների ու որո–շումների (քրեական դատավարությունում) դեմ։ Դ․ մ–ի այս և մյուս իրավունքները պայմանավորված են գործի նկատմամբ նրանցից յուրաքանչյուրի ունեցած շահա– գըրգռվածությամբ։ Այսպես, մեղադրյա– լըն իրավունք ունի իմանալու, թե ինչում է մեղադրվում, առաջադրված մեղադրանքի առթիվ ցուցմունք տալ, ունենալ պաշտ–պան, հանդես գալ վերջին խոսքով։ Հ․ Պիվազյան

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, դատական մարմին–ների գործունեության կարգ։ Քրեական Դ–ում կարգավորվում է հևտաքննության և նախաքննության մարմինների, դատա–խազության և դատարանների գործու–նեությունը՝ քրեական հանցագործություն–ների գործերով, քաղաքացիական Դ–ում՝ դատական մարմինների գործունեությունը քաղաքացիական գործերով։

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 50-Ի» կամ «Մ П U կ– վ ա ցիների դատավար ու– թ յ ու ն», հեղափոխական–նարոդնիկների դատ․ տեղի է ունեցել Պետերբուրգում 1877-ի փետրվար–մարտին։ Դատվողների մեծ մասը «Տամառուսական սոցիալ–հե– ղափոխական կազմակերպության» ան–դամներ Էին, որոնք մեղադրվում Էին բանվորների շրջանում հեղափոխական պրոպագանդա անելու համար։ Դատավա–րությունում նշանակալից էին Ս․ Ի․ Բայւ– դինայի և Պ․ Ս․ Աչեքսեեի ճառերը։ Նրանք իրենց խոսքում մերկացրեցին ցարա–կան դատարանը և անարգանքի սյունին գամեցին ցարիզմը։ Դատը մեծ տպավո–րություն գործեց հեղափոխական մտավո–րականության վրա։ Մեղադրյալների (նրանց թվում էին հայ հեղափոխական–ներ Ս․ Ղարդաշյանը, Ե․ և Տ․ Թումանովա քույրերը) մի մասը դատապարտվեց տա–ժանակրության ու աքսորի, մյուսը՝ ավե–լի մեղմ պատիժների։ Գրկ․ Процесс 50-ти, М․, 1906․

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 193-Ի» կամ «Մեծ դատավար ու թյու ն», հեղափոխա–կան–նարոդնիկների քաղաքական դատ։ Տեղի է ունեցել Պետերբուրգում (1877-ի հոկտեմբեր – 1878-ի հունվար)։ Գլխավոր մեղադրյալներն էին Ի․ Ն․ Միշկինը, Ս․ Ֆ․ Կովալիկը, Պ․ Ի․ Վոյնարալսկին, Դ․ Մ․ Ռոգաչյովը։ Մեղադրյալների (որոնցից 38 կին) թվում էին նաև ապագա նարոդո– վոլեցներ Ա․ Ի․ ժելյաբովը, Ա․ Լ․ Պերովս– կայան ն ուրիշներ։ Նրանք մեղադրվում Էին բանվորների շրջանում պրոպագանդա անելու համար։ Դատավարության կարե– վոր իրադարձությունը Միշկինի հեղափո–խական ճառն Էր։ Մեղադրյալների մի մասը դատապարտվեց տաժանակրության և աքսորվեց Սիբիր, մի մասն էլ արտաքս–վեց Պետերբուրգից։ Դատավարությու–նը մեծ ազդեցություն ունեցավ Ռուսաս–տանի առաջադեմ հասարակայնության վրա։ Գրկ․ Троицкий Н․ А․, Процесс «193-х», в сб․։ Общественное движение в пореформенной России, М․, 1965․

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՌՈՄԵԱԿԱՆ, տես Հռոմեական իրավունք։

ԴԱՏԱՎՃԻՌ, առաջին ատյանի դատարա–նի որոշումը ամբաստանյալին մեղավոր կամ անմեղ ճանաչելու, իսկ մեղքի առկա– յության դեպքում պատիժ կիրառելու մա– ււին։ Դ․ բաղկացած է ներածական, նկա– րագրական–պատճառաբանական և եզրա–փակիչ մասերից։ Դ․ օրինական ուժի մեջ է մտնում վճռաբեկության գանգատի (դա–տապարտյալի իրավունք) կամ բողոքարկ–ման (դատախազի իրավունք) ժամկետն անցնելուց կամ բողոքարկման հիման վրա վճռաբևկ ատյանի դատարանում դատա–վճիռն օրինական համարվելուց հետո։ Այն Դ․, որը վճռաբեկության կարգով գանգատարկման կամ բողոքարկման են–թակա չէ, ուժի մեջ է մտնում դրա հրա–տարակման պահից։ Մեղադրական Դ․ ի կատար է ածվում օրինական ուժի մեջ մտնելուց հետո։ Արդարացման և ամբաս–տանյալին պատժից ազատելու վերաբեր–յալ Դ․ ի կատար է ածվում նրա հրապարա–կումից հետո՝ անհապաղ։ Դ․ ի կատար ածող մարմինները՝ ուղղիչ աշխատան–քային հիմնարկներ, բանտ, միլիցիայի կարգապահական գումարտակներ, ֆի–նանսական մարմիններ ևն, Դ–ի կատար–ման մասին անմիջականորեն ևաղորդում են Դ․ կայացնող դատարանին։

ԴԱՏԱՎՈՐ, պետության անունից դատա–րաններում արդարադատությունն իրա–կանացնող ընտրովի պաշտոնատար անձ։ ՍՍՏՄ–ում բոլոր դատարանների և զինվո–րական տրիբունալների դատավորներն ընտրովի են․ ժողդատավորին ընտրում է շրջանի (քաղաքի) բնակչությունը՝ համ–ընդհանուր, ևավասար, ուղղակի ընտրու–թյուններով՝ փակ քվևարկությամբ, 5 տա–րի ժամկետով, ՍՍՏՄ, միութենական և ինքնավար հանրապետությունների գե–րագույն դատարաննևրի, մարզային, երկ–րամասային, օկրուգների դատարաննևրի նախագաևներիև, նրանց տեղակալներին ու դատարանի անդամնևրին ընտրում են համապատասխան սովետները՝ 5 տարի ժամկետով։ Զինտրիբունալների անդամ–ներին ընտրում է ՍՍՏՄ Գերագույն սովե–տի Նախագահությունը՝ նույն ժամկետով։

ԴԱՏԱՐԱՆ, պետության ընտրովի մարմին, որը կոչված է իրականացնելու արդարա–դատությունը։ ՍՍՏՄ–ում Դ–ների կազմա–կերպման և գործունեության հիմնական սկզբունքները հռչակված են ՍՍՏՄ Սահ–մանադրությամբ, ավելի մանրամասն՝ ՍՍՏ Միության, միութենական և ինքնա–վար հանրապետությունների դատարա–նակազմության օրենսդրության և ՍՍՏ Միության ն միութենական հանրապետու–թյունների քրևական դատավարության, ՍՍՏ Միության և միութենական հաևրա– պետությունների քաղաքացիական դատա–վարության հիմունքներով։ Դ–ների կազ–մակերպման, գործունեության հարցերը կարգավորվում ևն նաև միութենական ևանրապետությունների համապատաս–խան օրենսդրություններով։ ՍՍՏՄ–ում Դ–ները դատական նիստում քննում են քաղաքացիակաև և քրեական գործեր և կայացնում վճիռ կամ դատավճիռ։ ՍՍՏՄ դատական համակարգը կազմում են՝ ՍՍՏՄ, միութենական, ինքնավար հան–րապետությունների գերագույն Դ–ները, մարզային, երկրամասային, Մոսկվայի ու Լենինգրադի քաղաքային դատարաննե–րը, ինքնավար մարզերի և ազգային օկ–րուգների դատարանները, շրջանային (քա–