Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/312

Այս էջը սրբագրված չէ

մեզոզոյան և կայևոզոյան։ Դ–ի ընթաց–քում առաջացած ապարները կազմում են խ ու մ բ։

ԴԱՐԱՉԻՉԱԳ, տես Ծաղկաձոր։

ԴԱՐԱՎԱՆԴ (ֆրանս․ terrasse, լատինե–րեն terre – հող), ռելիեֆի ձև, հորիզո– նական կամ մեղմաթեք հարթակ գետա–հովիտների, լեռների, բլուրների լանջե–րին, վերևից և ներքևից սահմանափակ– ված սաևդղավանդերով։ Առավել տարած–ված Դ–ները լինում ևն գետային, ծովային, լճային ծագման։ Դ․ առաջանում է ևաև դենուդացիայի հետևաևքով։ Դ–ևերը օգ–տագործվում եև գյուղատնտ․ հանդակնև– րի, ճանապարհների կառուցման տեղա–մասերի և այլ նպատակների համար։ ԴԱՐ ԱՎԱՆ ԴՈՒՄ, հողի էրոզիան կանխող և հողի կայունությունը պահպանող գյու–ղատնտեսական միջոցառում։ Դ–ման օգ–նությամբ լանջերը վերածվում են հորիզո–նական կամ քիչ թեքության հողահարթակ–ների՝ հնարավորություն ստեղծելով ար–դյունավետ օգտագործելու լանջերի հո–ղերը գյուղատնտ․ բույսերի մշակության համար։ Կան Դ–ման կատարային, աստիճանային և խրամա–տային ձևեր։ Կատարային ձևը կիրառ–վում է 0,02–0,12 թեքությաև լանջերում՝ ստեղծելով 25–40 սմ բարձրության լայ–նակի արգելաթմբեր (հողահարթակներ)։ Արգևլաթմբերի միջև եղած հեռավորու– թյուևը կախված է լանջի թեքության աս–տիճանից ու տատանվում է 20–50 մ սահ–մաններում։ Աստիճանայինը կիրառվում է 0,12–0,25 թեքության դեպքում, լանջի հողը կտրվում Է, փոխադրվում, կառուց–վում են արգելաթմբեր, որոնց միջև եղած հեռավորություևը 2,5–3 մ Է։ Ւփստ զառի–թափ լանջերում կարելի է կառուցել քարե շարվածքով հենապատեր։ Խրամատային ձևը օգտագործվում է սակավազոր հու– մուսայիև շերտով ծածկված լանջերում՝ բազմամյա տևկարկևեր մշակելիս։ Խրա–մատից հաևված եևթահողի շևրտը օգտա– Հ արգելաթմբեր պատրաստելու համար, իսկ խրամատները լցնում են հումուս պարունակող հող։ ՏՍՍՏ–ում Դ․ կիրառվում է լեռնային, նախալեռնային շրջաևևերում․ իրացված հողատարածու–թյուններում մշակում են խաղող և պըտ– ղատու ծառեր (տես Դարավանդ, էրոզիա հողերի)։

ԴԱՐԱՎՈՐ ՀԱՎԱՍԱՐՈՒՄ, տես Բնութա–գրիչ հավասարում։

ԴԱՐԱՔՈՎ (ն․ Փարախեթի), հայաբնակ գյուղ Վրացական ՍՍՏ Ծալկայի շրջանում, շրջկենտրոնից 15 կմ արևմուտք։ Կոլտըև– տեսություևը զբաղվում է հացահատիկի և կարտոֆիլի մշակությամբ, անասնապա–հությամբ, այգեգործությամբ, մեղվաբու–ծությամբ ու թռչնաբուծությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, ևրկու գրադա–րան։ Տիմնադրել են Կարինի նաևանգից եկածները, 1830-ին։ ԴԱՐԲ (ն․ Թերփ), գետ Տայկական ՍՍՏ Ազիզբեկովի շրջանում, Արփայի ձախ վտակը։ Երկարությունը 22 կմ է․ ավազա–նը՝ 164 կմ2։ Սկիզբ է առնում Զանգեզուրի լեռնաշղթայի հս․ լանջերից, 2960 մ բարձ–րությունից։ Սնումը ձնանձրևային է, հորդացումը՝ մայիսին։ Տարեկան միջին ծախսը 1,18 մ*/վրկ է․ տարեկան հոսքը՝ 37,2 մլն է/3։

ԴԱՐԲԱՌՈՒ, Դ ա ր բ ա ռ ու դ, հայա– բընակ գյուղ Իրանի Ռեզայեի (նախկին Ուրմիայի) գավառի Բարանդուզ գավա–ռակում, Բաբառուդ գետի ափին։ 190 բն․ (1969)։ Զբաղվում են երկրագործությամբ և անասնապահությամբ։

ԴԱՐԲԱՍ (մինչև 1946-ը՝ Դարաբաս), գյուղ Տայկակաև ՍՍՏ Սիսիանի շրջանում, Լո– րաձոր գետակի մոտ, շրջկենտրոնից 11 կմ հարավ–արևելք։ Կոլտևտեսություևև զբաղ–վում է աևասնապահությամբ, պտղաբու–ծությամբ, հացաևատիկի մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, հիվանդանոց։ Դ–ի մա–սին առաջին տեղեկությունները վերաբե–րում են 844-ին։ Դ–ում և շրջակայքում պահպաևվել եև Աստվածածիև և Ս․ Ստե– փանոս եկեղեցիները, քարայրեր, խաչ–քարեր, գերեզմանոցներ։

ԴԱՐԲԱՍ, դատական ատյան Կիլիկիայի հայկական պետությունում։ Տես Ատյան դատական։

ԴԱՐԲԻՆ», շաբաթաթերթ։ Տրատարակ– վել է 1911-ին, Թիֆլիսում։ Խմբագիր–հրա– տարակիչ՝ Գ․ Տեր–Ղևոնդյան։ Լուսաբա–նել է դպրոցական և մանկավարժական կյանքը, տպագրել գիտական, մասնավո–րապես, քաղաքատնտեսական նյութեր։ Թարգմանաբար լույս է ընծայել եվրոպա–կան գրողների երկերից, հաղորդևլ լու–րեր միջազգային իրադրության մասին։ Ունեցել է ֆելիետոնների, երգիծական մանրապատումների և հայտարարություն–ների բաժիններ։

ԴԱՐԲԻՆՅԱՆ Աղասի Արտակի (ծն․ 2․10․ 1906, Վան), ֆրանսահայ հասարակական գործիչ։ Ա․ Դարբխնյանի որդին։ 1930-ին ավարտել է Փարիզի էլևկտրամեխանիկա– կան ուսումնարանը։ Ֆրանս, բանակի կազմում մասնակցել է երկրորդ համաշ–խարհային պատերազմին։ 1950-ից Դ․ Ֆրանսահայ մշակութային միության վար–չության անդամ է։ Գնահատելի ավանդ ունի ֆրանսահայ համայնքի և Սովետական Տայաստաևի մշակութայիև կապերի զար– գացմաև գործում, նախաձեռնել և Տայրե– ևիք է ուղարկել հայ մշակույթի բազ–մաթիվ արժեքներ (Տ․ Այվազովսկու, Տ․ Գյուրջյանի, Տ․ Ալխազյանի գեղ․ գործեր, Ա․ Չոպանյանի, Վ․ Մալեզյանի, Սիամանթոյի, Սեմայի արխիվները, ձե–ռագրեր ևև)։

ԴԱՐԲԻՆՅԱՆ Արտակ Մկրտիչի (1․3․1878, Վաև – 17․2․1950, Փարիզ), հայ հրապա– րակագիր, հասարակական գործիչ։ Ավար–տել է Վանի Ս․ Թարգմանչաց վարժարանը 1893-ին, մտել Արմենական կազմակերպու–թյան շարքերը։ 1894-ին ընդունվել է Գևորգյաև ճեմարան, որն ավարտելուց հետո եղել է ուսուցիչ Սալմաստի (Իրան) ազգային վարժարանում, 1905-ից՝ Վարա– գա վարժարանի տեսուչ։ Մասնակցել է վանի 1915-ի ինքնապաշտպանական կռիվ–ներին, ընտրվել վասպուրականի ժամա–նակավոր կառավարության նահանգապե– տի դիվանապետ։ 1916–18-ին Թիֆլիսում խմբագրել է «Վան–Տոսպ», 1919–20-ին՝ Երևանում «Տայաստանի ձայն» թերթերը, այնուհետև գնացել է Կ․ Պոլիս, որտեղից էլ 1922-ի վերջերին՝ Փարիզ և մշտակաև բնակություն հաստատել այնտեղ։ Երկար տարիներ աշխատակցել է ռամկավար ազատական կուսակցության պաշտոնա–թերթ «Ապագա»-ին։ 1946–48-ին գլխա–վորել է ֆրանսահայերի ներգաղթի կենտ–րոնական հանձնաժողովը։ Գրել է «Վանի նահանգը ներկայումս» («Մուրճ», 1904) աշխատությունը։ 9–․ Գույամջյան

ԴԱՐԲԻՆՅԱՆ Լևոև {սնկանոսի [29․5․1905, գ․ Ալաստան (այժմ՝ Վրաց․ ՍՍՏ Ախալ– քալաքի շրջանում) – 28․12․1943, Կո– րոստիշև (Ուկրաինա)], Սովետական Միու– թյաև հերոս (ետմահու, 10․1․1944), գվար–դիայի գևդապետ։ ՍՄԿԿ անդամ 1928-ից։ 1927-ին ավարտել է Երևաևի Ա․ Մյասևի– կյանի անվ․ հայկ․ միացյալ ռազմ, դպրոցը, 1934-ին՝ «Վիստրել» դասընթացները (Մոսկվա)։ Սովորել է Մ․ Ֆրունզեի անվ․ ռազմ, ակադեմիայում։ Տայրենական մեծ պատերազմի սկզբին կռվել է Կենտրոնա–կան, ապա՝ Տարավ–Արևմտյան ռազմա–ճակատներում։ Եղել է գնդի հրամանա–տար, դիվիզիայի հրամանատարի տեղա–կալ։ 1943-ին մասնակցել է Վորոնեժի և Առաջին ուկրաինական ռազմաճակատ–ների ռազմ, գործողություննևրին։ Աչքի է ընկել Խարկովի ազատագրման, Դնեպ– րի գևտանցման, Կիևի, Ֆաստովի համար մղված մարտերում։ 1943-ի դեկտեմբերին Դ–ի ղեկավարած 69-րդ մեքենայացված բրիգադը ճեղքեց թշնամու ամրություն–ները Կիևից արմ․ և հևարավորություև ստեղծեց ազատագրելու Կորոստիշև քա–ղաքը։ Այդ գործողություևևերի ժամանակ Դ․ ծանր վիրավորվեց և մահացավ՝ ետ–մահու արժաևանալով Սովետական Միու–թյան հերոսի կոչման։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 2, Կարմիր աստ–ղի, Տայրենական մեծ պատերազմի 1-ին աստիճանի շքանշաններով։ Ե․ խաւեյան