Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/318

Այս էջը սրբագրված չէ

մարված ցեղերի պահպանումը կյանքի պայքարում» (1859)։ Դ․ ցույց տվեց, որ բույսերի և կենդանիների տեսակները փոփոխական են․ այժմյան օրգ․ ձևերը բնական ճանապարհով առաջացել են նախկին տեսակներից, և կենդանի բնու–թյան մեջ դիտվող նպատակահարմարու–թյունը ստեղծվել ու ստեղծվում է բնա–կան ընտրությամբ։ 1868-ին Դ․ հրատա– րակեց երկրորդ հիմնական աշխատությու–նը՝ «Ընտանի կենդանիների և մշակովի բույսերի փոփոխությունները» (հ․ 1–2), որտեղ, մարդու համար արհեստական ընտ–րությամբ ստեղծված օգտակար կենդա–նիների ու բույսերի մասին տեղեկություն–ներից բացի, տեղ են գտել նաև փաստա–կան ապացույցներ օրգ․ ձևերի էվոլյու–ցիայի մասին։ «Մարդու ծագումը և սեռա–կան ընտրություն» (1871), «Մարդու և կենդանիների զգայությունների արտա–հայտումը» (1872) գրքերում Դ․ ապացու–ցեց մարդու կենդանական ծագումը։ Գրել է նաև բուսաբանական աշխատություն–ներ։ Տայ իրականության մեջ Դ–ի ուսմուն–քին առաջին անգամ անդրադարձել է Ս․ Երեմյաևը «Տարվինակաևություն կամ Տեսակաց ն մարդուս ծագման խնդիրը» աշխատությամբ (Վնտ․, 1898)։ Այնուհետև լույս են տեսել Ն․ Տաղավարյանի «Տար– վինականություն» (Կ․ Պոլիս, 1901), Ս․ Яш- լաղյանի «Դարվինիզմ» (Թիֆլիս, 1894, 1904, ԷյրԱաՆ, 1926) գրքերը՜․ 1936-ին Ն․ Մարգսյաեը առաջին անգամ հայերեն թարգմանեց «Տեսակների ծագումը բնա–կան ընտրության միջոցով կամ հարմար–ված ցեղերի պահպանումը կյանքի պայ–քարում» գիրքը։ Տես նաև Դարվինիզմ։ Երկ․ Շուրջերկրյա ճանապարհորդություն «Բիգլ» նավով, Ե․, 1949։ հիշողություններ իմ մտքի ն բնավորության պատմության մասին (ինքնակենսագրություն), Ե․, 1959։ Տեսակնե–րի ծագումը, Ե․, 1963։ Գրկ․ Тимирязев К․ А․, Чарльз Дарвин и его учение․ Избр․ соч․, т․ 2, М․, 1957; Некрасов А․ Д․, Чарльз Дар–вин, М․, 1957․ Լ․ Կիրակոսյան

ԴԱՐՎԻՆ (Darwin) Զորջ Տովարդ (9․7․ 1845, Դաուն, Լոնդոնի մոտ – 7․12․1912, Քեմբրիջ), անգլիացի աստղագետ և մա–թեմատիկոս։ Լոնդոնի թագավորական ըն–կերության անդամ (1879), Պետերբուրգի ԳԱ թղթ–անդամ (1907)։ Չ․ Դարվինի որ–դին։ Ավարտել է Քեմբրիջի համալսարա–նը, որի բնափիլիսոփայության ամբիոնի պրոֆ․ է եղել 1883-ից։ Մշակել է ծովային մակընթացությունների նախահաշվարկի մեթոդները, հետազոտել մակընթացու–թյունների ու մակընթացային շվւման ազ–դեցությունը որպես տիեզերածնային գոր–ծոն՝ ևրկնային մարմինների Էվոլյուցիայի պրոցեսում։ Առաջարկել է կրկնակի աստ– ղերի գոյացման իր վարկածը և մակըն–թացային շփման իր տեսության հետ այն կիրառել Երկիր–Լուսին համակարգի նկատմամբ՝ եզրակացնելով, որ Լուսինը գոյացել է Երկրից պոկվելու ճանապար–հով։ Զբաղվել է ևաև երեք մարմևի խընդ– րի պարբերական լուծումների ուսումնա–սիրությամբ, այդ խնդրի մեկ դեպքի հա–մար թվային մեթոդով գտել պարբերական ուղեծրևրի մի շարք ընտանիքներ։

ԴԱՐՎԻՆԻԶՄ, Երկրի օրգանական աշ–խարհի Էվոլյուցիայի (պատմական զար–գացման) մատերիալիստական տեսու–թյուն՝ հենված Չ․ Դարվինի հայացքների վրա։ Դարվինի Էվոլյուցիոն ուսմունքի հիմք հանդիսացան «Բիգլ» նավով շուրջ–երկրյա ճանապարհորդության ընթացքում կատարած հետազոտությունները, ինչպես նաև կենսաբանության և սեչեկցիայի նվա–ճումները։ 1858-ին, Լոնդոնում, Լիննեյ– յան ընկերության նիստում կարդացած զեկուցման մեջ Դարվինն առաջին ան–գամ շարադրեց բնական ընտրության տեսության հիմնական դրույթները։ Այդ նիստում լսվեց նաև Ա․ քհոլլեսի զեկու–ցումը, նրա կարծիքները համընկան Դար–վինի մտքերի հետ։ Երկու զեկուցումներն Էլ տպագրվեցին Լիննեյյան ընկերության ամսագրում։ Ուոլլեսն ընդունեց, որ Դար– վինը Էվոլյուցիոն տեսությունը մշակել է իրենից ավելի վաղ ու առավել հիմնովին և ի պատիվ Դարվինի իր հիմնական աշ–խատությունն անվանեց «Դարվինիզմ» (1889)։ 1859-ին, «Տեսակների ծագումը բնական ընտրության միջոցով կամ հարմարված ցեղերի պահպանումը կյանքի պայքա–րում» գրքում Դարվինը ցույց տվեց, որ ընտանի կենդանիների և մշակովի բույ–սերի վերափոխումը տեղի է ուևենում առանձին օրգանիզմների ևատկանիշների աննշաև փոփոխությունների հիմաև վրա, արհեստական ընտրությամբ։ Նույնանման պրոցես կատարվում է բնության մեջ, որտեղ կենդանիների ու բույսերի օրգա–նիզմում առաջացած ժառանգական փո–փոխությունները բնական ընտրության են ենթարկվում, և գոյության պայքարում հաղթում են տվյալ միջավայրում ավելի հարմարված ձները։ Այսպիսով, Դարվինը կենսաբանության պատմության մեջ առա–ջինն ստեղծեց Էվոլյուցիոև տեսությունը՝ մատերիալիստորեն բացատրելով կենդա–նի էակների նպատակահարմարությունը։ Դարվինի տեսությունը լայն ճանաչում գտավ։ Չ․ Դարվինը նշել է փոփոխականության երկու տիպ․ որոշակի և անորոշ։ Առաջինն օրգանիզմի հարմարողական ռեակցիան է արտաքին միջավայրի գործոնների նկատմամբ։ Անորոշ փովւոխություններն առաջանում են արտաքին միջավայրի գործոնների ազդեցությամբ, բայց չու–նեն հարմարողական բնույթ։ Տաջորդ սերունդներում որոշակի փոփոխություն–ները, որպես կանոն, անևեւոանում են, եթե չկան դրանք առաջացնող գործոններ, իսկ անորոշ փոփոխությունները, անկախ միջավայրի պայմաններից, փոխանցվում են սերնդից սերունդ։ Դարվինը էվոլյու–ցիայի համար հիմնականը համարում Էր անորոշ վւոփոխությունը, որը հենված Է խաչաձևմաև ժամանակ առաջացող մու–տացիաների ն նրանց կոմբինացիաների վրա։ Միևնույն միջավայրում ապրող ան–հատներն իրենց կենսաբանությամբ որ–քան մոտ են, այնքան մեծ է նրանց միջն ընթացող մրցությունը, և ավելի շատ անհատներ են ոչնչանում։ Մի քանի սերունդ հետո տեղի է ունենում հատկա–նիշների ճյուղավորում՝ ղիվերգենցիա, որը, իր հերթին, առաջացնում է նոր տե–սակներ (տես Տեսակառաջացում)։ Գոյու–թյան պայքարում ոչնչանում ն ապրում են (ընտրվում են) ոչ աոանձին հատկանիշներ, այլ այդ հատկանիշները կրող անհատնե–րը։ Տետևաբար, Էվոլյուցիայի կարող է ենթարկվել միայն ւցուցոււյացիանճ տըվ– յալ միջավայրում ապրող, միևնույն տե–սակին պատկանող, մշտապես միմյանց հետ խաչաձնվող խումբը։ Օրգանիզմների կառուցվածքի աստիճանական փոփոխու–թյունը արտաքին միջավայրի պայման–ներում, վերջին հաշվով, առաջացնում է նոր տեսակներ։ Այսպիսով, ժառանգական փոփոխությունը էվոլյուցիայի միայն նյու– թըն է, իսկ հիմնական շարժիչ գործոնը բնական ընտրությունն է։ Դարվինը բա– ցահայտեց օրգ․ էվոլյուցիայի շարժիչ ուժե–րը։ Կենսաբանության հետագա զարգա–ցումը խորացրեց և լրացրեց նրա պատկե–րացումները, որոնք ժամանակակից Դ–ի հիմքը հանդիսացան։ Դ–ի զարգացումը խթանեց կենսաբանության տարբեր բնա–գավառների առաջընթացը։ ժամանակա–կից Դ․ կարնոր ուղենիշ է ինչպես կենսա–բանության, այնպես էլ գյուղատնտեսու–թյան և բժշկագիտության համար։ Դ․ ունի սկզբունքային մեթոդոլոգիական նշա–նակություն, քանի որ ամբողջովին կանգ–նած է դիալեկտիկական մատերիալիզմի դիրքերում՝ նպաստելով ժամանակակից բնագիտության փիլ․ ն մեթոդոլոգիական պրոբլեմների մշակմանը։ Գրկ․ Գաբրիելյան Ռ․ Բ․, Ակնարկ–ներ դարվինիզւ/ի ն բիոլոգիական ւ/տքի սյաա– մությաև հայ գրականության մեջ, Ե․, 1963։ Тимирязев К․ А․, Краткий очерк теории Дарвина, 5 изд․, М․, 1963; Современ–ные проблемы эволюционной теории, Л․, 1967; Правдин Ф․Н․, Дарвинизм, М․, 1968; Шмальгаузен И․И․, Проб–лемы дарвинизма, Л․, 1969․

ԴԱՐՎԻՇ (Անդրե Աևրուկյան, Ս ն ր յ ու գ ի ն, ծն․ 1896, Թեհրան), հայ նկարիչ։ Նախնական կրթությունն ստա–ցել է ծննդավայրի ֆրանս․ վարժարա–նում։ Մասնագիտացել է ինքնակրթու–թյամբ, կրել պարսկ․ մանրանկարչու–թյան ազդեցությունը։ 1922-ին եղել է Անդրկովկասում, որոշ ժամանակ ապրել Թիֆլիսում, անդամակցել «Տայ արվես–տագետների միությանը»։ Ապա, ծննդա–վայրում, շուրջ ինը տարի նկարազարդել Է«Շահնամե»-ն, ստեղծել 416 նկար, որոնք ցուցադրվել են Ֆիրդուսու ծննդյան 1000-ամյակի տոնակատարության օրե–րին (1934)։ Այդ աշխատանքի համար Դ–ին շնորհվել է «Արվեստի և գիտության» շքանշան։ Մյուս նշանակալի գործը խայ– յամի քառյակների 140 նկարազարդում–ներն են։ Անեատական ցուցահանդեսներ է ունեցել Տնդկաստանում («Շահնամե»-ի նկարազարդումներից 100-ը գնել է £ոմ– բևյի թանգարանը), Բեռլինում, Բրյուսե–