Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/32

Այս էջը սրբագրված չէ

VII․ Տնտեսա–աշխարհագրական ակ* նաբկ 34 VIII․ Զինված ուժերը 35 IX․ Առողջապահությունը • ․ • • • 35 X․ Լուսավորությունը 36 XI․ Գիտությունը և գիտական հիմ–նարկները 36 XII․ Մամուլը, ռադիոն և հեռուստա–տեսությունը 38 XIII․ Գրականությունը 38 XIV․ ճարտարապետությունը և կերպ– արվեստը 39 XV․ Երաժշտությունը 39 XVI․ Բալետը 39 XVII․ Թատրոնը 40 XVIII․ Կինոն 40 I․ Ընդհանուր տեղեկություններ ԳԴՏ սոցիալիստական պետություն է Կենտրոնական Եվրոպայում։ Սահմանա–կից է ԳՖՏ–ին, Չեխոսլովակիային, Լե– ևաաոանին։ Տս–ից ողողվում է Բալթիկ ծովով, որտեղ նրա կղզիներից խոշոր–ներն են Ռյուգենը, Ուզևդոմը և Պյոլը։ Տարածությունը 108,2 հզ․ կմ2 է․ բնակչու–թյունը՝ 16925 հզ․ (1975)։ Մայրաքաղաքը՝ Բեռլին։ Բաժանված է 15 օկրուգների։ ԳԴՏ–ի տերիտորիայում է Արևմտյան Բեռ– լինը։ II․ Պետական կարգը Սահմանադրությունն ընդունվել է 1968-ին։ Պետ․ իշխանության բարձրա–գույն օրենսդիր մարմինը ժող․ պալատն է, որն ընտրվում է համընդհանուր, հա–վասար և ուղղակի ընտրական իրավուն–քով, գաղտնի քվեարկությամբ։ ժող․ պա–լատում ներկայացված ևև քաղ․ կուսակ–ցությունները և հասարակական կազմա–կերպությունները։ Իշխանության բարձ– րագույև գործադիր մարմինը կառավարու–թյունն է (մինիստրների խորևուրդ)։ Դա–տական համակարգը բաղկացած է գերա–գույն դատարանից, օկրուգային, շրջա–նային և հասարակական դատարաննե–րից։ III․ Բնությունը Երկրի հս․ մասը (200–300 կմ լայնու–թյան և 150–200 մ բարձրության) Միջին Եվրոպական հարթավայրն է ռելիեֆի ակումուլյատիվ սառցադաշտային և ջրա– սառցադաշտային ձևերի ու դրանք իրա–րից բաժանող հովիտների գերակշռու–թյամբ։ Տարթավայրի հս–արլ․ մասը մո– րենային բլուրներով ալիքավոր դաշտա–վայր է, հվ–ում տարածվում է Մեկլենբուրգ– յան մերձլճային հարթավայրը՝ վերջնա– մորենային թմբերով։ Ավելի հվ․ ձգվում է ավազոտ ցածրադիր հարթավայրերի գոտին՝ ճահճապատ ձորակներով։ Միջին Եվրոպական հարթավայրի հվ․ ծայրա–մասը կազմում է մորենների հարավային թումբը։ Տվ․ շրջանները զբաղեցնում են գետերով կտրտված միջին բարձրության լեռները, արմ–ում՝ Տարց լեռների արլ․ մասը, հվ–արմ–ում՝ Թյուրինգյան անտա–ռը, հվ–ում՝ Տանքային լեոների հս․ լան–ջերը՝ ԳԴՏ–ի ամենաբարձր Ֆիիսոելբերգ գագաթով (1213 մ)։ Երկրաբանական կառուցվածքը և օգտա–կար հանածոները։ Երկրի տարածքի հվ․ մասը պատկանում է Էպիհերցինյան պլատ–ֆորմին, որի ծալքավոր հիմքը կազմված է մինչքեմբրյան և պալեոզոյան ստրուկ–տուրաներից, հս․ մասի հիմքը՝ Արևելա– Եվրոպական մինչքեմբրյան պլատֆոր–մին, ծածկված եիիտասարդ նստվածքա–յին ապարներով։ Ցածրադիր վայրերում զարգացած է աղային տեկտոնիկան։ Տվ․ շրջաններում դենուդացիայի ենթարկված պալեոզոյան ծալքավոր ստրուկտուրա–ները կայնոզոյում ակտիվացման հետևան–քով վերակազմվել են բեկորային և հորս– տային բարձրացումների (Տանքային լեռ–ներ, Տարց ևն)։ Կան գորշ ածխի, կալիու–մական աղերի, պղնձային թերթաքարերի, գազի և նավթի խոշոր կուտակումներ, բազմամետաղների, երկաթի և ուրանի հանքավայրեր։ Կլիման բարեխառն է* հս–ում և հս– արմ–ում՝ ծովային, մնացած շրջաններում՝ անցումային՝ ծովայինից ցամաքայինի։ Տունվարի միջին ջերմաստիճանը հս–ում –0,1°Շ–ից 0,6°C է, արլ–ում՝ –1,5°C, հվ․ լեռնային շրջաններում՝ –4°C, –5°C, հու– լիսինը՝ առափնյա շրջաններում 16°Շ–ից 17°C, երկրի միջին մասում՝ 17,5°Շ–ից 18,5°C, լեռներում՝ 15°Շ–ից 16°C։ Տարե–կան տեղումները 480–650 մմ են, լեռնե– րում՝ 900-1100 մմ։ Ներքին ջրերը։ ԳԴՏ–ի տարածքը պատ–կանում է Էլբա, Օդեր, Վեգեր, Մայն (Տռե– նոսի վտակը) գետերի և Բալթիկ ծովի ավազաններին։ էլբայի առավել խոշոր վտակներն են Տաֆելը՝ Շպրեի հետ, Զաա– Վարչական բաժան ու մը Օկրուգ Տարածությու–նը կմ2 Բնակչությունը հզ․ մարդ (1971-ի գնա– հաամամբ) Վարչական կենտրոնը Բեռլին, ԳԳՀ–ի մայրա–քաղաքը 403 1084,9 Գերա 4004 738,7 Գերա Դրեզդեն 6738 1871,5 Դրեզդեն Ջուլ 3856 552,3 Զուլ էրֆուրտ 7348 1255,2 էրֆուրտ Լայպցիգ 4966 1489,6 Լայպցիգ Կարլ Մարքս Շտադ 6009 2044,8 Կարլ Մարքս Շտադ Կոտբուս 8262 860,9 Կոտբուս Հալլե 8771 1922,4 Հալլե Մագդեբուրգ 11525 1317,2 Մագդեբուրգ Նոյբրանդենբուրգ 10793 636,9 Նոյբրանդենբուրգ Շվերին 8672 596,5 Շվերին Պոտսդամ 12568 1131,0 Պոտսդամ Ռոստոկ 7074 860,5 Ռոստոկ Օդերի Ֆրանկֆուրտ 7185 678․7 Օդերի Ֆրանկֆուրտ լեն՝ Վայսե–էլստերի հետ, Ունստրուտը, Շվարցե–էլստերը, Մուլդեն։ Կառուցված են ջրամբարնևր և ՏԷԿ–եր։ Շատ գետեր միացված են ջրանցքներով։ Առավել խո–շոր լճերն են՝ Մյուրիցը, Շվերիներ–Զեն, Պլաուեր–Զեն, Կումերովեր–Զեն։ Տողերը։ Գերակշռում են պոդզոլային հողերը, ապա գորշ և մոխրագույն ան–տառային և հումուսակարբոնատային քար–քարոտ հողերը, կրաքարերի վրա հան–դիպում են ռենձիններ։ Տարցի արլ․ ու հս․ նախալեռների և Թյուրինգյան ավա–զանի հարթավայրերի լյոսային և լյոսա– նման ավազակ ավերի վրա զարգացել են սևահողերը։ ճահճային և տորֆաճահճա– յին հողերը ինտենսիվորեն չորացվում են։ Բուսականությունը։ Տարածության 27,3% –ը անտառածածկ է։ Գերակշռում են սոճին, հաճարենին, կաղնին, բրգաձև սոճին,, բոխին, Մեկլենբուրգյան մերձ– լճային շրջանում՝ հաճարենին, կաղնին, կեչին, ավազահողերում՝ սոճին։ Տնա– գույն սառցադաշտային հարթավայրերում (մակերեսային թույլ ջրհոսքի տեղերում) մասամբ անտառապատ ճահիճներ, ճահ–ճուտներ են։ Կենդանական աշխարհի ներ–կայացուցիչներից լավ են պահպանվել եղ–ջերուն, այծյամը, վարազը, գորշ նապաս–տակը, կուղբը, վայրի կատուն, կզաքիսը։ Շատ են թռչուններն ու կրծողները։ Ջրա–վազաններում հանդիպում են ծածան, լին, պերկես, բրամ, գայլաձուկ, օձաձուկ, կարմրախայտ։ IV․ Բնակչությունը ԳԴՏ–ի ազգային կազմը միատարր է․ 99%–ից ավելին գերմանացիներ են (1976)։ Միակ ազգային փոքրամասնությունը սլա– վոնալեզու լուժեցիներ են կամ սոր– բերը, որոնք ապրում են երկրի արլ–ում (Կոտբուս և Դրեզդեն օկրուգներ)։ Տա– վատացյալների մեծ մասը (մոտ 86%-ը) բողոքական (լութերական) Է, մնացածը՝ առավելապես կաթոլիկ։ Պաշտոնական տոմարը Գրիգորյանն է։ Բնակչության միջին խտությունը 1 կմ2 վրա մոտ 158 մարդ է։ Քաղաքային բնակչությունը կազ–մում է 74% ։ Նշանավոր են Բեռլին, Լայպ– ցիգ, Դրեզդեն, Կարլ Մարքս Շտադ, Մագ– դեբուրգ, Տալլե, Էրֆուրտ, Ռոաոոկ քա–ղաքները։ V․ Պատմական ակնարկ Ի պատասխան Արևմտյան Գերմանիա–յի իմպերիալիստական շրջանների և արմ․ տերությունների օկուպացիոն իշխանու–թյունների կողմից արմ–գերմ․ պետու–թյան՝ Գերմանիայի․ Ֆեդերատիվ Հանրա–պետության (ԳՖՏ) ստեղծման (1949-ի սեպտեմբեր), Գերմանիայի ժող․ խոր–հուրդը 1949-ի հոկտ․ 7-ին ևռչակեց Գեր–մանական Դեմոկրատական Տանրապե– տությունը (ԳԴՏ)։ ԳԴՏ–ի պրեզիդենտ ընտրվեց Վ․ Պիկը։ 1949-ի հոկտ․ 12–ին կազմավորվեց ԳԴՏ–ի ժամանակավոր կա–ռավարությունը 0․ Գրոտևոփ գլխավո–րությամբ։ Սովետական կառավարությու–նը ԳԴՏ–ին հանձնեց Սովետական զին–վորական վարչության կառավարչական ֆունկցիաները։ 1949-ին ԳԴՏ ճանաչեցին և նրա հետ դիվանագիտական հարաբե–րություններ հաստատեցին ՍՍՏՄ, Լեհաս–տանը, Չեխոսլովակիան, Տունգարիան,