Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/325

Այս էջը սրբագրված չէ

հետազոտություններում հետևողականո–րեն կիրառել է հեռանկարային պատկե–րումը։ Տվել է պրոյեկտիվ երկրաչափու–թյան հիմնական թեորեմաներից մեկը (Գեզարգի թեորեմ ա), ըստ որի, եթե երկու եռանկյունիների համապա–տասխան կողմերը հատվում են մի ուղղի վրա գտնվող երեք կետերում, ապա հա–մապատասխան գագաթները միացնող ուղիղները կհատվեն մի կետում։ ԴԵ&ՈԴՈՐԱ5ԻԱ (դեզ․․․ և լատ․ odora- tio – հոտ), հոտազերծում, գա–զանման նյութերի արհեստական հեռա–ցումը կամ քողարկումը, որոնք առաջա–նում են օրգանական նյութերի (արտա–թորանքներ, սննդամթերքներ, դիակներ նն) նեխման քայքայումից։ Տոտազերծող նյութերը լինում են նեխումը կանխող, հոտերը կլանող կամ քողարկող։ Դ–ի համար օգտագործում են երկաթարջասպ, քլորակիր, ֆորմալին, կալիումի պեր–մանգանատ, ցինկի քլորիդ, փայտակուպր, կլանող նյութերից՝ փայտածուխ, տորֆ։ Դ–ի նպատակով երբևմն օդը հագեցնում են օզոնով։ ԴԵձՈՒՐԲԱՆԻ&Մ (<ֆրանս․ դեզ․․․ և լատ․ urbanus – քաղաքային), XX դարի քաղաքաշինության ուղղություն, որ ժըխ– տում է խոշոր քաղաքների դրական սո–ցիալական դերը և քարոզում դրանց սահ–մաններից բնակչության ապակենտրոնա–ցում։ Ի հայտ է եկել քաղաքի և գյուղի հակասությունների սրման և կապիտա–լիստական քաղաքի ճգնաժամի պայման–ներում։ Դ–ի գաղափարները արտացոլվել են տակավին XIX դ․ սկզբի սոցիալական ուտոպիաներում (փոքր կոմունաներ բնու–թյան մեջ), անգլիացի սոցիոլոգ Է․ Տոուար– դի «Վաղը» (1898) աշխատության մեջ (քա– ղաք–այգու գաղափարը) ևն։ Առավել հետե– վողականորեն դրանք ձևակերպվել են Ֆ․ Լ․ Ռայտի «Անհետացող քաղաքը» (1932) գրքում և քաղաքի նրա նախագծում (1935), ուր առաջարկվում էր բնակելի և հասարակական շենքեր տեղադրել գյուղատնտ․ վայրերում։ Երկրորդ հա–մաշխարհային պատերազմից հետո Դ–ի գաղափարները մասամբ արտացոլվել են քաղաք–արբանյ ակների նախագծևրում։ Տես նաև Ուրբանիզմ։ ԴԵձՕՔՍԻՌԻԲՈՋ, ածխաջուր, պատկա–նում է դեզօքսիշաքարներին։ Մտնում է դեզօքսիռիբոնուկլեինաթթվի կազւքի մեջ (տես Նուկչեինաթթոններ)։ Մոլ․ զանգվածը 134,1 է, բյուրեղներ են, է հլմ․ 78–82°C։ Կառուցվածքային ֆորմուլաև է– H н2>с с СН2ОН / ll носн но хн

ԴԵՋՕՔԱԻՌԻԲՈՆՈհԿ ԼԵԻՆԱԹԹՈՒ (ԴՆԹ), տես Նակէեինաթթաներ։

ԴԵԺՆԵՎ Սեմյոն Իվանովիչ (մոտ 1605– 1673-ի սկիզբ, Մոսկվա), ռուս ճանապար– հորդ–ծովազնաց։ XVII դ․ 40-ական թթ․ Մ․ Ստադուխինի և այլոց հետ մասնակցել է Սիբիրի ծայր հյուսիսում կազմակերպ–ված արշավներին, 1643-ին՝ ծովով հասել Ս․ Ի․ Դեժնև Կոլիմա գետը։ 1648-ին Պոպովի հետ Կո– լիմայից Չուկոտի թերակղզու մոտով առա–ջին անգամ նավարկել է Բերինգի ծովով՝ փաստորեն հայտնաբերելով Բերինգի նե–ղուցը։ Տետագա տարիներին շարունակել է ծառայությունը Սիբիրի ևս–ում։ Կազմել է Անադիր գետի և Անյույի մի մասի գծա–գիրը։ 1664–65-ին և 1672-ից ապրել է Մոսկվայում։ Նրա անունով են կոչվել Ասիայի ծայր հս–արլ․ հրվանդանը և Բե–րինգի ծովի արմ․ ափի ծովախորշը։

ԴԵԺՆԵՎԻ ՀՐՎԱՆԴԱՆ, Ասիա մայր ցա–մաքի հյուսիս–արևելյան վերջավորությու–նը Չուկոտի թևրակղզում (հս․ լայնու–թյան 66°05՚, արմ․ երկայնության 169°40՝)։ Դ․ հ․ 741 մ բարձրությամբ, հարթ գագա–թով, մեկուսացված, դեպի ծովը զառիթափ իջնող լանջերով լեռնային զանգված է։ Դ․ հ․ է անվանել Ա․ Է․ Նորդենշելղը 1879-ին, ի պատիվ Ս․ Ի․ Դեժննի, որը Պոպովի հետ առաջին անգամ, 1648-ին, շրջանցեց այդ հրվանդանը։ Դ․ հ–ում է գտնվում Ուելեն բնակավայրը։

ԴԵԻԶՄ (<լատ․ deus – աստված), փի–լիսոփայական ուսմունք, ըստ որի, աստ–վածն անդեմ նախասկիզբ է, որն ստեղ–ծել է աշխարհը, բայց չի միջամտում նրա հետագա կյանքին և օրենքներին։ Տիմնա– դիրն է Տ․ Չերբերին (XVII դ․)։ Սկզբնա–կան շրջանում Դ․ կրել է առաջադիմական բնույթ՝ հաճախ լինելով աթեիզմի ու ազատամտության յուրօրինակ դրսևորում։ Դ–ի գաղափարները պաշտպանել են և՛ մատերիալիստները, և՝ իդևալիստները։ Դեիստները մերժում էին միստիկան, կրո–նական շատ դոգմաներ, խնդիր էին դնում ստեղծելու «բնական կրոն», «բանականու–թյան կրոն», հանդես էին գալիս հանուն խղճի ազատության, գիտության զարգաց–ման։ Բայց հետագայում Դ․ կորցրեց առա–ջադիմական իր բնույթը։ Դ–ին ևարել են Ջ․ Լոկը, Զ․ Թոլանդը, Ի․ Նյուտոնը, Ֆ․ Մ․ Վոլտերը, ժ․ ժ․ Ռուսոն, Գ․ Վ․ Լայբնի– ցը, Գ․ Է․ Լեսսինգը, Մ․ Վ․ Լոմոնոսովը, հայ իրականության մեջ՝ Մ․ Նալբանդյա– նը (վաղ շրջանի երկերում) և XIX դ․ հայ այլ մտածողներ։

ԴԵԼԱԿՐՈՒԱ (Delacroix) Ֆերդինանդ Վիկ–տոր Էժեն (26․4․1798, Սեն–Մորիս, Փա–րիզի մոտ – 13․8․1863, Փարիզ), ֆրան–սիացի նկարիչ։ 1816–22-ին սովորել է կլասիցիստ Պ․ Ն․ Գերենի մոտ։ Դ․ առա–ջին քայլերից համակվել է ռոմանտիզմի ոգով, դարձել նրա առաջադիմական, որոշ գործերով՝ նաև հեղափոխական միտում–ների արտահայտիչը։ «Քիոսի կոտորա–ծը» (1823–24, Լուվր, Փարիզ) և «Տունաս– աանը Միսսոլունգիի փլատակների վրա» (1827, Գեղեցիկ արվեստների թանգա–րան, Բորդո) նկարներում պատկերել է հույների տառապանքը թուրք, լծից, նրանց պայքարը ազգային անկախության հա–մար։ Պաշտոնական ակադեմիզմին Դ․ հակադրել է հուզախռով, պայքարող ար–վեստ։ Առնական, վեհանձն, խորը և կըր– քոտ կերպարներ ստեղծելու նպատակով Դ․ դիմել է Շեքսպիրի, Գյոթեի, Բայրոնի, Սքոթի ստեղծագործություններին։ «Ֆա– ուստի» (1827–28) և «Տամլետի» (1834– 1843) վիմագրություններն արժանացել են Գյոթեի գովեստին։ 1830-ին, Տուլիսյան հեղափոխության անմիջական տպավո–րության տակ, Դ․ ստեղծել է «Ազատու–թյունը բարիկադների վրա» (Լուվր) կտա–վը։ Ֆրանսիական մեծ հեղափոխությանն են նվիրված 1831-ի նրա երկու նկարնե–րը՝ «Բուասսի դ’Անգլան Կոնվենտում» Է․ Դելակրուա․ Ինքնանկար (1829, Լուվր, Փարիզ) (Գեղեցիկ արվեստների թանգարան, Բոր–դո) և «Միրաբոն ու Դրյո–Բրեզեն» (Նոր Կարլսբերգյան գլիպտոդարան, Կոպեն– հագևն)։ 1832-ին ճանապարհորդել է Ալ– ժիրում և Մարոկկոյում, ստեղծևլ Արևել–քը պատկերող կտավներ («Ալժիրի կա–նայք», 1833–34, Լուվր, ևն)։ Դ–ի արվես–տի ռեալիստական միտումները վառ կեր–պով արտահայտվել են դիմանկարներում («ինքնանկար», 1829, «Ֆ․ Շոպեն», 1838, ևրկուսն էլ՝ Լուվրում), բնանկարներում, նատյուրմորտներում, որմնանկարներում (Բուրբոնյան, 1833–47, Լյուքսեմբուրգ– յան, 1845–47, պալատներում և այլուրյ։ Դ–ի ստեղծագործությունը XIX դ․ համաշ–խարհային արվեստի բարձունքներից Է։ Է․ Դ և լ ա կ ր ու ա․ «Քիոսի կոտորածը» (1823–24, Լուվր, Փարիզ)