Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/326

Այս էջը սրբագրված չէ

Նա առաջիններից էր․ որ կիրառեց գույնի տարրալուծման սկզբունքը, լրացուցիչ տո–ների, երանգավորված ստվերների ու ար–տացոլումների համակարգը՝ մասամբ կան– խելով իմպրևսիոնիստների հայտնադոր–ծումները։ Պատկերազարդումը տես 216–217 էջե–րի միջև՝ ներդիրում։ Երկ․ Мысли об искусстве, о знаменитых художниках, пер․ с франц․, М․, 1960; Днев–ник Делакруа, пер․ с франц․, т․ 1–2, М․, 1961․ Գրկ․ Гастев А․ А․, Делакруа, М․, 1966․

ԴԵԼԱՎԵՐ (Delaware), նահանգ ԱՄՆ–ում, Ատլանտյան օվկիանոսի ափին։ Տարածու–թյունը 5,3 հզ․ կմ2 է․ բնակչությունը4 548 հզ․ (1970)։ Վարչական կևնտրոնը՝ Գո–վեր, արդյունաբերական կենտրոնը և նավահանգիստը՝ Ուիլմինգտոն։ Ինդուս– տրիալ–ագրարային նահանգ Է։ Զարգացած է քիմ․ արդյունաբերությունը («Դյուպոն դե Նեմուր» մոնոպոլիա)։ Կան նավաշինա–կան, ավտոհավաքման, հաստոցաշինա–կան, ռետինի, սննդի, տեքստիլ, ռազմ, արդյունաբերության ձեռնարկություններ, պողպատի արտադրություն, մետաղա–մշակություն։ Գյուղատնտեսությունն ին–տենսիվ է» մերձքաղաքային բնույթի։

ԴԵԼԲՐ6ՈՒԿ (Delbriick) Բերթոլդ (26․7․ 1842, Պուտբուս – 3․1․1922, Ենա), գեր–մանացի լեզվաբան, երիտքերական։ Ենա– յի համալսարանի սանսկրիտի և համե–մատական լեզվաբանության պրոֆեսոր (1870–1913)։ «Շարահյուսական հետա–զոտություններ» (հ․ 1–5, 1871–88) աշ–խատությամբ դարձել է համեմատական շարահյուսության հիմնադիրը։ «Նորագույն լեզվաբանություն» (1885), «Լեզվի ուսում–նասիրության ներածություն» (1880), «Լեզվի ուսումնասիրության հիմնական հարցերը» (1901), Կ․ Րրուգմանի հետ հրատարակած՝ «Տնդեվրոպական լեզու–լս/?/? հաւ1ԵԱատակաԿ քերականության հի–մունքներ»^ շարունակությունը կազմող «Տնդեվրոպական լեզուների համեմատա–կան շարաևյուսություն»-ը (և․ 1–3, 1886– 1900) ուսումնասիրություններում անդրա–դարձել է հնչյունական և ձևաբանական փաստևրի քննությանը, քննադատել օրեն–քի՝ բացառություն չճանաչելու գաղափա–րը, վւորձել վևրականգնել հնդեվրոպական անվանական ու բայական կարգևրի իմաս–տային սահմանները, նախադասություն–ների զանազան տիպերը, շարադրևլ շա–րահյուսական հարցերի ուսումնասիրման պատմությունը։

ԴԵԼԵԿԼՏՈհձ (Delescluze) Լուի Շարլ (1809–1871), ֆրանսիական մանրբուր–ժուական հեղափոխական, լրագրող։ 1848-ի հեղափոխության մասնակից։ Խըմ– բագրել է «Ռևոլյուսիոն դեմոկրատիկ է սոսիսղ» («Revolution ctemocratique et sociale») թերթը։ Գաղտնի հանրապետա–կան ընկերություններին մասնակցելու, Երկրորդ կայսրության դեմ ելույթների համար քանիցս (1854, 1868, 1870) բան–տարկվել ու աքսորվել է։ 1871-ի մարտի 26-ին Դ․ ընտրվել է Փարիզի կոմունայի անդամ, եղել է նրա գործադիր և զինվո–րական հանձնաժողովների անդամ, ռազմ, մինիստրությանը կից քաղաքացիական պատգամավոր։ Զոհվել է բարիկադների վրա, Փարիզում վերսալցիների դեմ վեր–ջին մարտերում։ ԴԵԼԻ, Տնդկաստանի մայրաքաղաքը և Գելի միութենական տերիտորիայի վար–չական կենտրոնը։ Գտնվում է երկրի հս–ում, Գանգես գետի Զամնա վտակի աջակողմյան ափին, Արավալի բլրաշարի ստորոտում (216 մ բարձրության վրա)։ Կլիման մուսոնային Է։ Տուլիսի միջին ջերմաստիճանը ЗГС է, հունվարինը՝ 14,2°C, տարեկան տեղումները՝ 660 г/г/։ Դ․ վարչականորեն բաժանվում է 3 մասի՝ Գ–ի մունիցիպալ կորպորացիա (Տին Դ․), Նոր Դ․ (Նյու Դելի), զինվորական ավան (ֆորւո)։ Ազգային կազմի տեսակետից բնակչությունը համեմատաբար միատարր է։ Իասում են հինդու, ինչպես նաև փենջա– բի, ուրդու և այլ լեզուներով։ Տարածու–թյունը 400 կւէ2 է, 3,6 մլն բն․ (1971)։ խտու–թյունը՝ 1 կմ2 վրա մոտ 9 հզ․ մարդ։ Դ․ Տնդկաստանի հնագույն քաղաքնե–րից է։ Տայտնի է հղել Ինդրապրաստհա անունով։ Դ․ է կոչվում 736–ից, երբ հին փոքր քաղաքի մոտ կառուցվեց Դհիլիկա (Գելի) քաղաքը։ 1206-ին դարձել է Գևլիի սուլթանության, 1526-ին՝ Մողոլական կայսրության մայրաքաղաքը։ 1803-ին զավթել են անգլիացիները։ Եղել է Սիփայ– ների ապստամբության (տես Հնդկական ժողովրդական ապստամբություն 1857– /859) կենտրոն։ 1911-ին Բրիտանական Տնդկաստանի մայրաքաղաքը Կալկաթա– յից տեղափոխվեց Դ․ (Տին քաղաք), որից հետո սկսվեց Նոր Գ–ի կառուցումը։ Տընդ– կաստանի անկախությունից (1947) հետո մայրաքաղաք Դ–ի դերը, որպես վարչա–կան, տնտ․ և մշակութային կենտրոնի, խիստ մեծացավ։ Դ․ Տնդկաստանի հս– արմ․ «դարպասի» դեր է կատարել, դար–ձել առևտրա–տրանսպորտային կարե– վոր կենտրոն։ Երկաթուղային, ավտոմո–բիլային և օդայիև հաղորդակցություն–ների հանգույց Է։ Կա տեքստիլ, կարի, տրիկոտաժի, կաշվի–կոշիկի, ապակու–կե– րամիկայի, ինչպես և մետաղամշակման և մեքենաշինական արդյունաբերություն, պոլիգրաֆիա։ Տին քաղաքում (Շահ– ջահանաբադում) մասամբ պահպանվել են դարպասավոր պարիսպները, Գլխավոր մզկիթը (1644–58), Լալ–Քիլա ամրոցը՝ երեք պալատով (1639–48) ու Մարզար– տյա մզկիթով (մոտ 1660)։ Տին քաղաքից հվ․ Փիրոզաբադի (1351–88) և Պուրան– Քիլ բևրդապալատի (հիմնվել է 1540-ին) ավերակներն են։ Նոր Դ․ խոշոր շրջան է՝ հրապարակներով, այգիներով ու պուրակ–ներով և նրանցից շառավղաձև տարած–վող լայն փողոցներով։ Այստեղ են գըտ– նըվում կառավարական շենքերի համա–կառույցը (1912–30), «Տնդկաստանի դարպասը» (հուշարձան՝ I և II համաշխար–հային պատերազմներում զոհված զին–վորների հիշատակին), ազգային մարզա–դաշտը, Զանտար Մանտար աստղադի–տարանը (1725), Լաքշմի Նարայան տա–