Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/33

Այս էջը սրբագրված չէ

Ռումինիան, Բուլղարիան, ՉԺՏ, Ալբա– նիան, ԿԺԴՏ, 1950-ին՝ ՄԺՏ, 1957-ին՝ Տարավսլավիան, 1963-ին՝ Կուբան։ ԳԴՏ–ի կազմավորումը շրջադարձային կեւո հանդիսացավ գերմ․ ժողովրդի կյան–քում։ Գերմանիայի պատմության մեջ առաջին անգամ ստեղծվեց խաղաղասեր ու դեմոկրատական պետություն, ուր մեկ–ընդմիշտ վերջ գտան ֆաշիզմը, միլիտա– րիզմը, ռևանշիզմն ու ռասայական ատե–լությունը։ ԳՍՄԿ ղեկավարությամբ բան–վոր դասակարգը, գյուղացիության և աշ–խատավորական այլ խավերի հետ դաշ–նակցած, ձեռնամուխ եղավ ԳԴՏ–ում սո–ցիալիզմի հիմքերի ստեղծմանը՝ միա–ժամանակ իրականացնելով անցում հա– կաֆաշիստական–դեմոկրատական պետ․ իշխանությունից բանվորա–գյուղացիական իշխանության՝ որպես պրոլետարիատի դիկտատուրայի ձևի։ ԳԳՏ հարկադրված էր հաղթաևարել Գերմանիայի պառակտ–ման հետ կապված դժվարությունները։ Տանրապետությունը կտրվել էր հումքի բազաներից (քարածխի, երկաթի և բազ–մաթիվ գունավոր մետաղների հանքերը մնացել էին ԳՖՏ–ում)։ Չնայած ժող․ տնտեսության մեջ առաջ էին եկել ան–համամասնություններ, տնտեսության վե–րականգնման և զարգացման երկամյա (1949–50) պլանը կատարվեց ժամկետից շուտ, և ԳԳՏ գերազանցեց մինչպատե–րազմյան Գերմանիայի համապատասխան տերիտորիայի արդյունաբերական զար–գացման մակարդակը։ Այնուհետև առա–ծին հնգամյակի (1951–55) կատարման հետևանքով արդ․ արտադրությունը կըրկ– նակի անգամ գերազանցեց 1936-ի մա–կարդակը․ ստեղծվեցին մետալուրգիա և ծանր մեքենաշինություն, զգալիորեն ընդ–լայնվեցին գորշ ածխի հանույթը, քիմ․ արտադրանքի թողարկումը ևն։ ԳԴՏ–ի հաջողությունները մեծապես պայմանավորված են Սովետական Միու–թյան և սոցիալիստական մյուս երկրների աջակցությամբ և օգնությամբ։ 1950-ի մա–յիսին սովետական կառավարությունը կի– սով չափ կրճատեց ԳԴՏ–ի ռեպարացիոն վճարումները, իսկ 1954-ից լրիվ դադա–րեցրեց դրանց գանձումը, զեղչեց ԳԴՏ–ի տերիտորիայում ժամանակավորապես սո–վետական զորքեր պահելու հետ կապված ծախսերը՝ հասցնելով դրանք հանրապե–տության պետ․ բյուջեի եկամուտների 5%–ին (հետագայում ՍՍՏՄ–ը ամբողջո–վին հրաժարվեց այդ միջոցներից)։ Սոցիա–լիզմի հիմքերի կառուցումը ԳԴՏ–ում իրա–կանացվում էր դասակարգային դաժան պայքարի պայմաններում։ Թշնամական տարրերը ստանալով Արևմտյան Գերմա–նիայի, ԱՄՆ–ի և իմպերիալիստական այլ երկրների աջակցությունը՝ փորձում Էին օգտագործել սոցիալիստական շինարա–րության դժվարությունները և վերականգ–նել կապիտալիստական կարգերը ԳԴՏ–ում։ Այդպիսի մի փորձ էր 1953-ի հունիսի 17-ի հակահեղափոխական խռո–վությունը, որը ձախողվեց բանվոր դասա–կարգի և ամբողջ բնակչության ջանքե– րով, սովետական բանակի օգնությամբ։ 1955–56-ի սահմանագլխին ԳԴՏ թևա–կոխեց իր պատմության նոր փուլը։ «Ո՛վ ում» հարցն արդեն լուծվևլ էր հօգուտ 3, ՃՍՃ III ^ատոր սոցիալիստական ուժերի, և ԳՍՄԿ 3-րդ կոնֆերանսը հավանություն տվեց ժող․ տնտեսության զարգացման երկրորդ հըն– գամյա (1956–60) պլանին, որի գլխավոր խնդիրը գիտատեխնիկական առաջադի–մության համար պայքարն Էր։ Կոնֆերան–սը գտավ, որ սոցիալիստական վերափո–խությունները կարող են իրագործվել խա–ղաղ ճանապարհով՝ մասնավոր կապիտա–լիստական ձեռնարկություններում պևտու– թյան մասնակցությաև և արհեստավոր–ների արտադրական կոոպերատիվների ստեղծման միջոցով։ Գյուղատնտեսության սոցիալիստական վերափոխումը իրակա–նացվում էր հողի մասնավոր սեփականու–թյան պահպանմամբ հանդերձ, թույլա–տրվում էր կուլակի մուտքը կոոպերատիվ, եթե նա կատարում էր կանոնադրության պահանջները։ 1950-ական թթ․ վերջերին երկրի սոցիալ–տնտ․ կառուցվածքը հիմ–նովին փոխվեց։ Սոցիալիստական սեկ–տորը որոշիչ դարձավ արդյունաբերու–թյան մեջ, տրանսպորտում և առևտրում։ Տաջող էր ընթանում գյուղատնտեսության կոոպերացումը։ Վերջ տրվեց շահագործ–մանը և գործազրկությանը։ Միջոցա–ռումներ ձեռնարկվեցին պետ․ մարմին–ների աշխատանքը բարելավելու և աշ–խատավորական լայն մասսաներին պե–տության կառավարման մեջ ընդգրկելու ուղղությամբ։ 1960-ի սեպտևմբերին ստեղծվեց Պետական խորհուրդը (ժող․ պալատի անդամներից, ԳՍՄԿ, դեմոկրա–տական կուսակցությունների, այլ մասսա–յական կազմակերպությունների ներկա–յացուցիչներից), որի նախագահը դար–ձավ Վ․ Ուչբրիխաը (այն ժամանակ ԳՍՄԿ ԿԿ–ի առաջին քարտուղար)։ Արևմտյան Բեռլինից ԳՖՏ–ի քայքայիչ գործունեությունը խափանելու և սեփա–կան անվաաևգությունն ապահովելու նպա–տակով ԳԴՏ, Վարշավայի պայմանագրի պետությունների ևամաձայնությամբ, 1961-ի օգոստոսին միջոցներ ձեռնարկեց Արևմտյան Բեռլինի հետ իր սահմանների ապահովությունն ու վերահսկողությունն ուժեղացնելու ուղղությամբ, որոնք բա–րերար հետևանքներ ունեցան ԳԴՏ–ի հե–տագա զարգացման համար։ ԳՍՄԿ VI համագումարը (1963-ի հունվար) ընդու–նեց սոցիալիզմի ծավալուն կառուցման ծրագիր։ ժող․ տնտեսության զարգացման հեռանկարային (մինչև 1970-ը) ծրագիրը նախատեսում էր կարևորագույն գիտա–տեխնիկական, տնտ․ և սոցիալական խըն– դիրների լուծում։ Մեծ թափ ընդունեցին սոցիալիստական մրցությունը, նորարարա–կան շարժումը։ ԳՍՄԿ VII համագումարը (1967-ի ապրիլ) մատնանշեց զարգացած սոցիալիստական հասարակարգ ստեղ–ծելու ևետագա խնդիրները։ 1968-ին հա–մաժողովրդական հանրաքվեով ընդուն–վեց ԳԴՏ–ի նոր, սոցիալիստական սահ–մանադրությունը։ 1969-իև հանրապետու–թյունը նշեց իր 20-ամյակը։ Երկու տասնամ–յակի ընթացքում արդ․ արտադրանքի ծա–վալը աճել էր 5 անգամ, ազգային եկամու–տը՝ ավելի քան 4 անգամ։ ԳՍՄԿ VIII համագումարը 1971-ի հու–նիսին հավանություն տվեց 1971–75-ի հնգամյա պլանի խնդիրներին, որոնք նախատեսում էին ժողովրդի նյութա–մշա– կութային կենսամակարդակի հետագա բարձրացում՝ սոցիալիստական արտա–դրության զարգացման բարձր տեմպերի, գիտատեխնիկական առաջընթացի ն աշ–խատանքի արտադրողականության աճի հիման վրա։ ԳՍՄԿ ԿԿ–ի առաջին քարտու–ղար ընտրվեց Է․ Հոնեկերը, ԳՍՄԿ նա–խագահ՝ Վ․ Ուլբրիխտը։ ԳՍՄԿ IX համա–գումարը (1976-ի մայիս) ընդունեց ԳԴՏ–ի ժող․ տնտեսության զարգացման 1976– 1980-ի դիրեկտիվները և խնդիր դրեց շա–րունակել զարգացած սոցիալիստական հասարակարգի կառուցումը՝ նախադրյալ–ներ ստեղծելով աստիճանաբար կոմու–նիզմին աևցնելու համար։ Տամագումարն ընդունեց կուսակցության նոր ծրագիր։ ԳԴՏ զարգացնում և ամրապնդում է եղբայրական կապերը Սովետական Միու–թյան ու սոցիալիստական մյուս երկրնե–րի հետ։ ՍՍՏՄ–ի և ԳԴՏ–ի իրավահավա– սար հարաբերությունները ձևակերպվել են 1955-ի սեպւո․ 20-ի պայմանագրում։ 1964-ի հունիսին ԳԴՏ և Սովետական Միությունը կնքեցին բարեկամության, փոխօգնության և համագործակցության պայմանագիր (նորոգվել է 1975-ի հոկտ․ 7-ին)։ ԳԴՏ–ի արտաքին քաղ․ առաջին քայլերից էր երկկողմ դեկլարացիաների ստորագրումը (1950-ի ամռանը) Լեհաս–տանի, Չեխոսլովակիայի, Տունգարիայի, Բուլղարիայի և Ռումինիայի հետ։ 1950-ի հուլիսի 6-ին Զգոժելեցկի պայմանագրով կարգավորվեց ԳԴՏ–ի և Լեհաստանի սահ–մանը՝ Օդեր–Նայսե գծով։ 1957-ին ԳԴՏ Լեհաստանի, Չեխոսլովակիայի, Տունգա– րիայի և Բուլղարիայի հետ կնքեց բարե–կամության, ևամագործակցության և փոխ–օգնության պայմանագրեր, որոնք կարևոր դեր խաղացիև բազմակողմանի համա–գործակցության համար Վարշավայի պայ–մանագրի (որի անդամն է ԳԴՏ 1955-ի մայիսից) և Տնտ․ փոխօգնության խորհրդի (որի մեջ ԳԴՏ մտել է 1950-ի սեպտեմբե– Րի{0 շրջանակներում։ 1967-ին ԳԴՏ այդ–պիսի նոր պայմանագրեր կնքեց Լեհաս–տանի, Չեխոսլովակիայի, Տունգարիայի և Բուլղարիայի հետ։ Մշտապևս ընդլայնվում ու բազմակող–մանի բնույթ են ընդունում ԳԴՏ–ի հարա–բերությունները զարգացող երկրների հետ։ Տանրապետությունը տնտ․ և տեխ․ օգնու–թյուն է ցույց տալիս Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի շուրջ 60 եր– կըրների՝ այնտեղ կառուցելով ավելի քան 360 ձեռնարկություն ու օբյեկտ։ 1972-ին ԳԴՏ դիվանագիտական հարաբերություն–ներ ուներ ավևլի քան 30 ևրկրների հետ (1976-ին՝ 121), որը նշանակում էր Տաչշ– աայնի դոկւորինայի ձախողումը։ ԳԴՏ մշտապես հանդես է եկել հօգուտ եվրո– պակաև անվտանգության ապահովման, ԳՖՏ–ի հետ հարաբերությունների նոր–մալացման։ Արևմտյան Գերմանիայում Բրանդ–Շեելի կոալիցիոն կառավարության ստեղծումից հետո (1969) ԳԴՏ վերստին նախաձեռնություն հանդես բերեց Եվրո–պայի կենտրոնում լարվածությունը մեղ–մելու նպատակով։ ԳԴՏ հավանություն տվեց ՍՍՏՄ–ի և ԳՖՏ–ի (1970-ի օգոաո․ 12), Լեհաստանի և ԳՖՏ–ի (1970-ի դեկտ․ 7) միջև կնքված պայմանագրերին, ողջու– նեց Արևմտյան Բեռլինի վերաբերյալ