զանիզմների վրա։ Դ–ի աճման տարբեր վւուլերում բուժիչ նյութերի քանակը և բաղադրությունը կարող է խիստ տարբեր լինել։ Տավաքած Դ․ սովորաբար չորաց–նում են հատուկ չորանոցներում կամ ստվե–րում (բացառությամբ մի քանիսի, որոնց թարմ հումքից ստանում են եթերային յուղեր և հյութեր)։ Չորացած Դ․ օգտա–գործում են թուրմևր, եփուկներ պատրաս–տելու համար, քիմիա–դեղագործական ար–դյունաբերության մեջ (մեծ մասամբ մա–քուր ներգործող նյութ ստանալու համար)։ Բոլոր դեղամիջոցների 30% –ը ունի բու–սական ծագում։ ՍՍՏՄ ֆլորայի մոտ 2500 տեսակը ունի դեղագործական նշանա–կություն։ ՍՍՏՄ–ում տարեկան օգտագործ–վում է մոտ 220 տեսակ Դ–ի ավելի քան 30000 տ հումք։ Դ–ի անվանակարգի մոտ 75%-ը (հումքի մոտ 50%–ը) վայրի է, մնացածը՝ մշակովի։ Մշակվում են մոտ 40 տեսակ Դ․՝ հաչվեն, կակաչը, կատվա–խոտը, դաղձը, շիկատակը, եղեսպակը, կարմիր մատնոցուկը ևն։ Դեռևս մ․ թ․ 3000 տարի առաջ Դ․ օգտագործել են Տին Ասորեստանում, Եգիպտոսում, Տնդկսա– տանում, Չինաստանում, միջին դարերում՝ Տայաստանում, Վրա ստանում, այլ ևրկրնե– րոii։Upni Աչի իբն–Սինան (Ճ1դ․) «Կանոն բժշկության»-ում հիմնավորել է բժշկու–թյան բնագավառում Դ–ի օգտագործումը։ Դ–ի բուժիչ հատկությունների մասին հայ մատենագրության մեջ առաջին գրա–վոր վկայությունն է թողել Եզնիկ Կողբա– ցին, իսկ որպես դեղամիջոցներ օգտա–գործել են Մխիթար Հերացին և Աւէիրդով– չաթ Ամասիացին։ ՏՍՍՏ հարուստ ֆլո–րան առատ է Դ–ով։ Դրանք կարելի է խմբավորել մարդու օրգանիզմի վրա ունե–ցած առավելագույն ներգործությամբ։ Սիրտ–անոթային համակարգի հիվանդու–թյունների դեպքում գործածվող Դ–ից են կուժկոտրուկը, ծխաբույսը, եղեսպակը, մատնոցուկը, նյարդային համակարգի հիվանդությունների դեպքում՝ շիկատակը, սև բանգին, կատվախոտը, դաղձը ևն։ Արյան բարձր ճնշումը իջեցնող միջոց են սխտորը, ճնճղապաշարը, մորենին, ընկու– զենին։ Միզամուղ հատկություն ունեն կուժկոտրուկը, կռատուկը, ճարճատուկը, դաշտային ձիաձետը, գիհին, եգիպտացո–րենը։ Լեղամուղ են՝ մասրենին, եգիպտա–ցորենը, կանթեղախոտը, անթառամը։ Ստամոքսային հիվանդություննևրի դեպ–քում օգտագործվում են տուղտը, նշենին, հորթալեզուն, ոսկեհազարուկը, հոնը, մա–տուտակը, եզան լեզուն, խատուտիկը, շնչառական ուղիների հիվանդություննե–րի դեպքում՝ տուղտը, խուլ եղինջը, դաղ–ձը, ուրցը, տատրակը։ Քրտնաբեր հատկու–թյուն ունեն ազնվամորին, թաևթրվենին, լորենին։ Ցավամոքիչ են՝ ընձախոտը, շիկատակը, արջընկույզը, սև բանգին, կակաչը։ Գրկ․ Золотницкая С․ Я․, Ле–карственные ресурсы флоры Армении, т․ 1–2, Е․, 1958–65․ Պ․ Սերորյան․
ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, ֆարմացիա (հուն․ фардахеСос – դեղաձևի օգտագոր–ծում), դիսցիպլինների համալիր, ուսում–նասիրում է բժշկության և անասնաբուժու–թյան պրակտիկայում օգտագործվող դեղա–միջոցների, պատրաստուկների որոնման, 22, ձՍձ III 6ատոր հայթայթման, մշակման, պատրաստման, ստանդարտավորման, պահպանման և բացթողման հարցերը։ Դ․, դեղաբանության հետ մեկտեղ, կազմում է դեղաձևերի վերա–բերյալ գիտություն՝ դ և ղ ա գ ի տ ու– թյուն։ Երկար ժամանակ բուժումը և դեղերի պատրաստումը նույն մարդն էր կատարոււք։ Դեղամիջոցների քանակի մե–ծացմանը և դեղերի պատրաստման տեխ–նոլոգիայի զարգացմանը զուգընթաց ան–ջատվեց բժշկի և դեղագործի գործունեու–թյունը։ VIII ղ․ Միջագետքում (Բաղդադ), այնուհետև Եվրոպայի մի շարք երկրնե– րում նոր դեղամիջոցների ուսումնասիր–ման, պարզ ու բարդ պատրաստուկնևրի վերամշակման հետ կապված բոլոր աշ–խատանքները կենտրոնացվեցին դեղա–տներում։ Եվրոպայում XIII դ․ հրապա–րակվեցին բժիշկների և դեղագործնևրի պարտականություններն ու իրավունքնե–րը կանոնավորող օրևնքներ, սահմաևվեց բժշկական և դեղագործական կրթության ևատուկ կարգ։ XIX դ․ 2-րդ կեսին հիմնվեց դեղանյութերի ազդևցության մասին գի–տությունը՝ դեղաբանությունը, և ձևավոր–վեց դեղագիտական հատուկ առարկա՝ ֆարմակոգնոզիա (ուսումնա–սիրում է բուսական և կենդանական ծագ–ման դեղահումքը)։ Դ․ հասկացությունն այդ շրջանում ընդգրկում էր դեղագիտու–թյունը և ֆարմակոգնոզիան, բայց սահ–մանափակվում էր լոկ դեղատնային տեխ–նոլոգիայի և քիմ․ դևղանյութերի ուսում–նասիրման հարցերով։ XIX դ․ վերջին Ռուսաստանի համալսարաններում գոյու–թյուն ունեին Դ–յան և ֆարմակոգնոզիայի ամբիոններ, սակայն չկար դեղագործա–կան կանոնավոր կրթություն (միայն Պե– տերբուրգի բժշկա–վիրաբուժական ակա–դեմիային կից, 1808–80-ին, գործում էր դեղագործական բաժին, որը դեղա–գործներ էր պատրաստում բանակի հա–մար)։ Ռուսաստանի գիտական Դ–յան ներկայացուցիչներն են Տ․ Լովիցը (1757– 1804), Վ․ Սևերգինը (1765–1826), Ա․ Նե– լյուբինը (1785-1858), Ա․ Իովսկին (1796– 1854-ից ևետո), Վ․ Տիխոմիրովը (1841 – 1915) և ուրիշներ։ 1918-ի դեկա․ 28-ի դեկրետի համաձայն ազգայնացվեցին բո–լոր դեղատները։ Ստեղծվեց Սովետական Ռուսաստանի բնակչության դեղօգնությու– նը, դեղերի լիարժեքությունը և բարձր–որակությունն ապահովող նոր համակարգ։ Դեղաբանական ակտիվ նյութերի ստաց–ման և առողջապահական պրակտիկայում արժեքավոր դեղանյութերի ներդրման հա–մար բացվեցին գիտահետազոտական ինստ–ներ, ստեղծվեց քիմիա–դեղագոր–ծական արդյունաբերություն։ ՍՍՏՄ բժըշ– կական բուհերում կազմակերպվեց դե–ղագործական կրթության նոր համակարգ, որտեղ, բացի ֆարմակոգնոզիայից, առա–ջատար առարկաներ էին համարվում դե–ղագործական քիմիան, դեղաձևերի ստաց–ման տեխնոլոգիան, դեղաբանությունը, դատական քիմիան ևն։ Դեղագործական բարձրագույն կրթություն (պրովիզորի կո–չում) ստանում են դեղագործական ինստ– ներում և բժշկական ինստ–ների դեղա–գործական ֆակուլտետներում, միջին կըր– թություն (պրովիզորի օգնականի կոչում)՝ դեղագործական ուսումնարաններում։ Տայաստանում դեղագործական արդյու–նաբերությունը զարգացավ և դեղագոր–ծական ուսումնական հաստատություն–ներ հիմնվեցին սովետական կարգերի հաստատումից հետո։ 1925-ին Երևանի բժշկական ուսումնարանում բացվեց Դ–յան բաժին, ավելի ուշ, քիմիական տևխ– նիկումում՝ քիմիա–դեղագործական ֆա–կուլտետ։ 1941-իև Երևանում ստեղծվեցին դեղագործական, 1966-ին՝ վիտամինային պրևպարատևերի, 1968-ին՝ Տոկտեմբեր– յանի եթերային յուղերի գործարանները։ 1955-ից Երևանում գործում է Ա․ Մնջոյա– նի անվ․ նուրբ օրգանական քիմիայի ինստ–ը։ 1972-ին Երևանի բժշկական ինստ–ում բացվևց դեղագործությաև ֆա–կուլտետ, իսկ 1974-ին կազմակերպվեցին դեղերի տեխնոլոգիայի և դեղագործական քիմիայի ամբիոնները։ Դեղագործական բուհերի գիտահետազոտական աշխատանքների պլանները կոորդինացվում են ՍՍՏՄ ԲԳԱ պրոբլեմային ևանձնաժողովում և համա–ձայնեցվում դեղագործական գիտահետա–զոտական ինստ–ների, դեղագործական գործարաննևրի փորձառական լաբորա–տորիաների պլանների հետ։ Գիտական և գործնական Դ–յան հարցերը լուսաբան–վում են «Ֆարմացիա» («Фармация»), «Սովետսկայա ֆարմացիա» («Советская фармация»), «Ֆարմացիա ի ֆարմակո– յոգիա» («Фармация и фармакология»), «Վեստնիկ ֆարմացիի» («Вестник фар–мации») և «Ւփմիկո–ֆարմացևտիչեսկիե պրեպարատի» («Химико-фармацевтиче- ские препараты») ամսագրերում։ Բժըշ– կա–դեղագործական օրենսդրության հիմ–նական կոդեքսը «ՍՍՏՄ պետական ֆար–մակոպեա»^ է։ Գրկ․ Государственная фармакопея СССР, 10 изд․, М․, 1968; Международная фарма–копея, 2 изд․, Женева, 1969; Муравьев И․ А․, Технология лекарств, М․, 1971; Машковский М․ Д․, Лекарственные средства, ч․ 1–2, 7 изд․, М․, 1973․ Թ․ Թադնոսյան
ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐ, հիվանդությունների բուժման կամ կանխարգելման համար օգտագործվող նյութեր։ Մինչև XIX դ․ որ–պես Դ․ գործածել են բուսական, կենդա–նական կամ հանքային ծագման նյութերը։ Քիմիայի զարգացումը հնարավորություն ընձեռեց պարզելու Դ–ի կազմությունը և իրականացնելու դրանց սինթեզը։ Դ–ի քիմ․ կազմության, դեղաբանական ակ–տիվության և ազդեցության մեխանիզմի պարզաբանման շնորհիվ ստացվեցին բնա–կան ալկալոիդներին, հորմոններին հա–մանման նյութեր և արդյունավետ պատ–րաստուկներ։ Դ․ նախքան բժշկական պրակտիկայում գործածելը փորձարկ–վում են կենդանիների վրա։ Դասակարգ–վում են ըստ քիմ․ կազմության, ֆիզիո–լոգիական համակարգերի վրա ունեցած ներգործության, կիրառման բնագավա–ռի և ազդևցության հիմնական տեսակնե–րի։ Նախապատվությունը հաճախ տըր– վում է խառը դասակարգմանը, երբ հաշվի են առնվում տարբեր չափանիշներ, օրի–նակ, նարկոտիկ, նեյրոլեպտիկ, ցավա–զրկող, հակաջղաձգային, սիրտ–անոթա–յին, միզամուղ նյութեր, հորմոնային պատ–