Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/341

Այս էջը սրբագրված չէ

ժաբվել է անցյալի վերապրումներից և գրել նոր գործեր, որոնք պատկերում են սոցիալիստական հեղափոխության առա–ջացրած տեղաշարժերը։ «Տանգստի տա–նը» (1924), «Կայարանի Ակոբը» (1925), «Սաթոն» (1929), «Մերկե» (1929) և այլ պատմվածքների հերոսները նոր պայման–ներում վերածնվում են, գիտակցում աշ–խատավորի իրենց իրավունքն ու մարդ–կային արժանապատվությունը։ Տնի ու նորի պայքարին և այդ ֆոնի վրա նոր մարդու ձնավորման ու վերափոխման հարցին են նվիրված «Ռաշիդ» (1929), «Նիգյար» (1930) վիպակները։ Բեղմնավոր է ևղել Դ–ի գրիչը նան դրա–մատուրգիայի բնագավառում։ 1923-ին գրել է «Քաջ Նազար» կատակերգությու–նը (1923-ին բեմադրվել է Երնանի պևտա– կան թատրոնում, 1924-ին՝ Թիֆլիսի և Բաքվի հայկ․ թատրոններում, 1940-ին նկարահանվել է)։ Նոր սկզբունքներով մշակելով ժող․ հեքիաթը՝ Դ․ ընդգծել է նրա քաղ․ բովանդակությունը, ոչնչացնող ծաղրի ենթարկել պատահականորեն իշ–խանության գլուխ անցած բախտախըն– դիրներին։ «Քաջ Նազար»-ը հայ դրամա–տուրգիայի մնայուն գործերից է։ 1930-ա– կան թթ․ սոցիալիստական շինարարու–թյան համար մասսաների պայքարի գե–ղարվեստական մարմնավորմանն են նվիր–ված «Ֆոսֆորային շող» (1932), «Նա– պոլեոն Կորկոտյան» (1934), «Կապու– տան» (1938) պիեսները։ Այս գործերում առանձնապես ընդգծված է բացասական երնույթների դեմ վճռականորեն պայքա–րելու անհրաժեշտությունը։ Տայ դրամա–տուրգիայի աչքի ընկնող նմուշներից է «Երկիր հայրենի» (1939) պատմա–հերոսա– կան դրաման։ Տայրենական մեծ պատերազմի օրե–րին Դ–ի ստեղծագործությունը տոգոր–վեց հայրենիքի պաշտպանության գաղա–փարով։ Պատերազմի առաջին օրերին նա նորից դիմեց պոեզիային, գրելով «Վե՛ր կաց, սի՛րտ իմ» (1941), «Տայրե– նիքի հետ» (1941) բանաստևղծություն– ները։ Սովետական ժողովրդի անպար–տելի ուժը, հաղթանակի հասնելու կամ– քըն ու տոկունությունը արտահայտված են պատերազմական շրջանի պատմվածքնե–րում ու հոդվածներում։ Դ–ի ստեղծագոր–ծության գլուխ–գործոցը այդ տարիներին գրած «Վարդանանք» պատմավեպն է, որի առաջին գիրքը լույս տեսավ 1943-ին, երկրորդը՝ 1946-ին։ 1951-ին հրատարակ–վեց վերամշակված տարբերակը։ Տայ պատմավիպագրության մեջ «Վարդա–նանք»^ նոր որակ է։ Այստեղ մարք–սիստական պատմահայեցողության դիր–քերից պատմությունը դիտվում է ոչ թե անհատ հերոսների, այլ ժողովրդի պատմություն, ցույց են տրվում դասա–կարգային ներհակությունները, բացա– հայտվում հարնան ժողովուրդների հետ բարեկամության արմատները։ Վեպի հիմ–քում ընկած է հայրենիքի պաշտպանու–թյան վճռական պահին ձևավորված եր–կու հակադիր ուղղությունների գործունեու–թյունը։ Մի կողմում սպարապետ Վար– դան Մամիկոնյանն է և Վարդանանք, որոնք, հենվելով ժողովրդի հայրենասի–րության ն ուժի վրա, թշևամուն հակա– դրում են ժողովրդի հավերժելու կամքը, դուրս գալիս կևնաց ու մահու պայքարի, մյուս կողմում մարզպան վասակն է և նրա համախոհները՝ ժողովրդի ընդհա–նուր շահերին հակադրվելու իրևնց քաղա–քականությամբ, որը և նրանց հասցնում է կործանման։ Տայրենական պատերազմի ավարտից հետո սովետական մարդկանց ստեղծա–գործ աշխատանքին են նվիրված «Տա–նուն կյանքի» (1949), «Տուշ–աղբյուր» (1950) և այլ պատմվածքներ։ Տայրենի հողի վրա սեփական տուն ունենալու պանդուխտ հայ մարդու երազանքն է ար–տահայտված «Տուն» (1949) պատմված–քում։ Կյանքի վերջին տարիներին Դ․ գրել է «Մեսրոպ Մաշտոց» վեպը, որն անավարտ է մնացել։ Դ․ մանուկների համար գրել է «Պույպույ մուկիկը» (1934), «Արջուկ–լրջուկ» (1944), «Ծտապար» (1947) և այլ աոեղծագործու– թյուևնևր։ Թարգմանել է Ն․ Գոգոլի «Մե–ռած հոգիներ»-ի առաջին հատորը (1950)։ Գրել է գրականագիտական, լեզվաբա–նական, պատմագիտական, արվեստա–բանական ևոդվածներ։ Դ–ի ստեղծագոր–ծությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։ Պարգևատրվևլ է Լեևինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան–ներով։ Երկ․ Երկ․ Ժող․, հ․ 1–8, 1955–63։ Վարդա–նանք, գիրք 1–2, Ե․, 1968։ Անծանոթ էշեր» Ե․, 1974 (գրական ժառանգություն, հ․ 7)։ Գրկ․ Մկրաչյան ՞Հ․, Գրական դեմ–քեր, Ե․, 1953։ Նալբանդյան Վ․, Վար–դանանց պատերազմը և Դ․ Դեմիրճյանի «Վարդանանքը», Ե․, 1955։ Դերենիկ Դեմիր– ճյան, 1877 – 1956 (մատենագիտություն), Ե․, 1957։ Տ ա խ ու մ յ ա ն Տ․, Դերենիկ Դե–միրճյանի դրամատուրգիան, Ե․, 1958։ Մ ու– ր ա դ յ ա ն Տ․, Դերենիկ Դեմիրճյան, Ե․, 1961։ Բաղդասարյան Ա․ Գ․, Դերե–նիկ Դեմիրճյանի ստեղծագործական աշխա–տանքը և վարպետությունը, Ե․, 1973։ Թ ա մ– ր ա զ յ ա ն Տ․, Դերենիկ Դեմիրճյան, Ե․, 1976։ Ս– Հովհաննիսյան

ԴԵՄԻՐՃՅԱՆ Երվանդ (1870, Կ․ Պոլիս– 1938, Փարիզ)), հայ նկարիչ։ 1885–90-ին սովորել է Կ․ Պոլսի Գեղարվեստի դպրո–ցում, 1893–94-ին՝ Փարիզի ժուլիան ակա–դեմիայում։ 1896-ից հաստատվել է Եգիպ–տոսում։ 1934-ին ցուցադրվել է Կահիրեի Սալոնում։ Ստեղծել է բնանկարներ և ժաևրային պատկերներ։ «Արվեստաևոցի մուտքի մոտ։ Կաևիրե» (1897) և «Փարիզի շրջակայքը» (1908) կտավները գտնվում են Տայաստանի պետական պատկերա–սրահում։

ԴԵՄԻՐՃՅԱՆ Կամո Սերոբի (ծն․ 27․9․ 1928, Երնան), սովետական գիտնական, էլեկտրատեխնիկ։ Տեխ․ գիտ․ դ–ր (1969), պրոֆեսոր (1969), ՍՍՏՄ ԳԱ թղթ– անդամ (1976)։ ՍՄԿԿ անդամ 1963-ից։ Ավարտել է (1953) Լենինգրադի պոլի–տեխնիկական ինստ–ը (1947–49-ին սո–վորել է Երնանի Կ․ Մարքսի անվ․ պո– լիտեխ․ ինստ–ում)։ 1975-ից նույն ինստ–ի էլեկտրատեխնիկայի տեսական հիմունք–ների ամբիոնի վարիչն է։ Դ՜Ի գիտական գործունեությունը նվիրված է էլեկտրա– էներգետիկայի տեսական սկզբունքային պրոբլեմների լուծմանը, որոնք գործնա– Կ․ Ս․ Դեմիրճյան կան լայն կիրառություն են գտնում ժող․ տնտեսության մեջ։ Դ–ի աշխատանքները էլեկտրական և մագնիսական դաշտերի տեսության բնագավառում հատուկ նշա–նակություն են ստանում՝ կապված գեր–հաղորդականության օգտագործմամբ էլեկտրաէներգետիկական սարքավորում–ների ստեղծման հևտ։ Երկ․ Моделирование магнитных полей, Л․, 1974 (совм․ с Л․ Р․ Нейманом); Теорети–ческие основы электротехники, 2 изд․, Л․, 1975 (в двух томах)․

ԴԵՄԻՐՃՅԱՆ Կարեն Սերոբի (ծն․ 17․4․ 1932, Երևաև), սովետական կուսակցա– կաև և պետական գործիչ, Տայաստանի կոմունիստական կուսակցության Կենտ– Կ․ Ս․ Դեմիրճյան րոնական կոմիտեի առաջին քարտուղար (1974-ից)։ ՍՄԿԿ անդամ 1955-ից։ 1954-ին ավարտել է Երևաևի Կ․ Մարքսի անվ․ պոլիտեխնիկական ինստ–ի մեխա–նիկական ֆակուլտետը, 1961-ին՝ ՍՄԿԿ Կենտկոմին կից բարձրագույն կուսակ–ցական դպրոցը։ Բուհն ավարտելուց հետո աշխատել է Լենինգրադում, գիտահետա–զոտական ինստ–ում, սկզբում որպես ավագ ինժեներ–կոնստրուկտոր, ապա՝ խմբի ղեկավար։ 1955-ից աշխատել է Երե– վանի էլեկտրատեխնիկական գործարա–նում։ Այնտեղ եղել է գլխավոր տևխնոլո– գիական բաժնի տեխնոլոգ, արտադրա–մասի ավագ վարպետ, պետ, կուսակցա–կան կոմիտեի քարտուղար, գլխավոր ին– ժեներ, դիրեկտոր։ 1966–72-ին կուսակ–ցական ղեկավար աշխատանք է վարել ՏԿԿ Երնանի քաղաքային կոմիտեում, քարտուղար, երկրորդ քարտուղար։ 1972-ին ընտրվել է ՏԿԿ Կենտկոմի քարտուղար, 1974-ի նոյեմբերին՝ առաջին քարտուղար։ ՏԿԿ Կենտկոմի անդամ է 1966-ից, բյուրոյի անդամ՝ 1972-ից։ ՍՄԿԿ XXV համագումարում ընտրվել է ՍՄԿԿ Կենտկոմի անդամ։ ՏՍՍՏ VII – IX գու–մարումների Գերագույն սովեաի դե–պուտատ է։ Պարգևատրվել է Աշխատան–քային կարմիր դրոշի երկու (1966, 1971) ն Տոկտեմբերյան հեղափոխության (1976) շքանշաններով։