Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/343

Այս էջը սրբագրված չէ

բի Գ․ ա–ի իրականացումը։ Սովետական քաղաքացիներին դրա համար տրվում են անհրաժեշտ նյութական միջոցներ՝ տպա–րան, թուղթ, համապատասխան շենքեր, կապի միջոցներ նն։ Դեմոկրատական մյուս ազատությունների հետ մեկտեղ ՍՍՏՄ Սահմանադրությամբ ապահովվում են սո–վետական քաղաքացիների մի շարք այլ իրավունքներ (բնակարանի և անձի ան–ձեռնմխելիություն, նամակագրության գաղտնիություն, միտինգների և միու–թյունների ազատություն նն)։ Դ․ ա–ի անշեղ իրականացումը սոցիալիստական երկրներում ապահովվում է սոցիալիզմի տնտ․ ն քաղ․ հիմքերով։ Կ․ Մանուկյան

ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱ (ԴԵՀՖ), երիտասարդական կազմակեր–պությունների միջազգային միավորում, որտեղ համախմբված է երիտասարդու–թյունը՝ անկախ քաղ․ն կրոնական հայացք–ներից, ռասայական և ազգայիև պատկա–նելությունից։ Տիմնվել է 1945-ի նոյեմբ․ 10-ին, Լոնդոնում։ Պայքարում է խաղաղու–թյան, երիտասարդության իրավունքների, ժողովուրդների անկախության համար, իմ–պերիալիզմի, գաղութատիրության, ֆա–շիզմի և ռասայականության դեմ։ 1976-ին ԴԵՏՖ–ի մեջ մտնում էր 105 երկրի ավելի քան 200 երիտասարդական կազմակեր–պություն։ Սովետական երիտասարդությա–նը ԴԵՏՖ–ում ներկայացնում են Տամ– ԼԿԵՄ–ը ն ՍՍՏՄ երիտասարդական կազմակերպությունների կոմիտեն։ Ֆեդե–րացիայի նախաձեռնությամբ գումարվել են միջազգային կոնֆերանսներ՝ նվիր–ված երիտասարդության խնդիրներին, մի–ջազգային խաղաղությանը, եվրոպական անվտանգությանը նն։ ԴԵՏՖ–ի բարձ–րագույն մարմինը Ասամբլեան է (մինչն 1957-ի օգոստոսը՝ Կոնգրեսը), գործադիր մարմինները՝ Գործկոմը և Բյուրոն։ Ամեն–օրյա գործունեությունը իրականացնում է Քարտուղարությունը (գտնվում է Բու– դապեշտում)։ ԴԵՏՖ հրատարակում է «Աշխարհի երիտասարդությունը» ամսա–գիրը և «ԴԵՏՖ–ի ևորություններ» թերթը (անգլ․, իսպ․, ֆրանս․)։ Երիտասարդու–թյան և ուսանողների համաշխարհային փառատոների նախաձեռնողը ն ակտիվ մասնակիցն է։ 1947-ից դրանք անցկաց–վել են «Տանուն խաղաղության և բարե–կամության», 1968-ից՝ «Տանուն համե–րաշխության, խաղաղության և բարեկա–մության» ևշանաբաևով։ Առաջին փառա–տոնը տեղի է ունեցել Պրագայում, 1947-ին (մասնակցել է 17 հզ․ մարդ, 71 երկրից), 2-ՐԴԸ՝ Բուդապեշտում, 1949-ին (11 հզ․ Ցույց Բեռլինում՝ երիտասարդության և ուսա–նողների 10-րդ համաշխարհային փառատոնի ժամանակ (1973-ի օգոստոս) մարդ․ 82 երկրից), 3-րդը՝ Բեռլինում, 1951-ին (26 հզ․ մարդ, 104 երկրից), 4-րդը՝ Բուխարեստում, 1953-ին (30 հզ․ մարդ, 111 երկրից), 5-րդը՝ Վարշավայում, 1955-ին (30 հզ․ մարդ, 114 երկրից), 6-րդը՝ Մոսկ– վայում, 1957-ին (34 հզ․ մարդ, 131 երկ–րից), 7-րդը՝ Վիեննայում, 1959-ին (18 հզ․ մարդ, 112 երկրից), 8-րդը՝ Տելսինկիում, 1962-ին (16 հզ․ մարդ, 137 երկրից), 9-րդը՝ Սոֆիայում, 1968-ին (20 հզ․ մարդ, 138 երկրից), 10-րդը՝ Բեռլինում, 1973-ին (20 հզ․ մարդ, 140 երկրից)։

ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ, Տամառուսասաանյան դե– մոկրատական խորհրդակ– ց ու թ յ ու ն, տեղի է ունեցել 1917-ի սեպ–տեմբերի 14–22 (սեպտ․ 27 – հոկտ․ 5)-ին, Պետրոգրադում։ Տրավիրել են էսեռնևրն ու մենշևիկները Ռուսաստանում աճող համազգային ճգնաժամը թուլացնելու և բուրժ․ ժամանակավոր կառավարության դիրքերն ամրապնդելու նպատակով։ Մաս–նակցել է 1582 պատգամավոր (սովետնե–րից, արհմիություններից, բանակից ու նավատորմից նն), որոնցից 532 Էսեռ, 142 մենշևիկ, 136 բոլշևիկ, 55 տրուդովիկ ևն։ Կոռնիչովշչինայի ջախջախումից ևետո կորցնելով մեծամասնությունը սովետնե–րում, համաձայնողականները փորձում էին Սովետների համառուսաստանյան II համագումարի հրավիրումը նենգափոխել Դ․ խ–յամբ և ստեղծել բուրժ․ նոր կոալի–ցիոն կառավարություն։ Նրանք ձգտում էին երկիրը դնել բուրժ․ պառլամենտա–րիզմի ռելսերի վրա, կասեցնել բուրժուա– դեմոկրատական հեղափոխության վերա–ճումը սոցիալիստականի։ Վ․ Ի․ Լենինը բոլշնիկյան ֆրակցիային կոչ արեց Դ․ խ–յան ամբիոնն օգտագործել համաձայնո–ղականներին դիմակազերծ անելու հա–մար։ Բոլշևիկյան ֆրակցիայի դեկլարա–ցիան, որ հրապարակվեց սեպտ․ 18 (ևոկտ․ 1)-ին, խստորեն քննադատեց էսեռա–մեն– շևիկյան պարագլուխների համաձայնողա–կան քաղաքականությունը և պահանջեց Սովետների համառուսաստանյան համա–գումարի անհապաղ հրավիրում, ամբողջ իշխանության հանձնում սովետներին, հո–ղի սեփականատիրության վերացում ու հողի հանձնում գյուղացիներին, արդյու–նաբերության կարևոր ճյուղերի ազգայնա– ցում ևն։ Քվեարկությունը ցույց տվեց, որ ոչ միայն պրոլետարիատը, այլն գյու–ղացիության մեծ մասը դեմ է կոալիցիա–յին։ Տամաձայնողականների շարքերում ծագած տարաձայնությունների պատճա–ռով Դ․ խ․ կանգնեց փակուղու առջև։ Բուր–ժուազիայի հետ կոալիցիան խրախուսող էսեռա–մենշևիկյան բանաձնը հավաքեց ընդամենը 183 ձայն (813 դեմ, 80 ձեռն–պահ)։ Դ․ խ․ անզոր գտնվեց լուծելու իշխանության հարցը։ Սեպտ․ 20 (հոկտ, 3)-ին որոշվեց խորհրդակցության բոլոր խմբերից ու ֆրակցիաներից առանձնաց–նել համեմատական ներկայացուցչու–թյուն ն կազմել մի մշտական մարմին՝ Դեմոկրատական խորհուրդ (նախապառ– լամենտ), որին պետք է փոխանցվեին Դ․ խ–յան ֆունկցիաները։ Դ․ խ–յան ձախո–ղումը զինված ապստամբության լենինյան կուրսի ճշմարտացիության մի նոր ապա– ցույց Էր։ Գբկ․ Լենին Վ․ Ի․, Ինչպես ապահովել սահմանադիր ժողովի հաջողությունը (Մա–մուլի ազատության մասին), Երկ․, հ․ 25։ Ն ու յ ն ի, Կպահե՞ն արդյոք բոլշնիկներն իրենց ձեռքում պետական իշխանությունո․ Երկ․, հ․ 26։

ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻԶՄ», ռեֆոր–միստական տեսություն, ըստ որի սոցիա–լիզմը արդի դարաշրջանում կորցնելով դասակարգային–պրոլետարական բնույ–թը, դասակարգերի «հաշտության» հի–ման վրա վերածվել է «ընդհանուր դեմո–կրատական» հոսանքի, իսկ մարքսիզմ– լենինիզմը սոցիալիստական, կոմունիս–տական շինարարության, բանվոր դասա–կարգի հեղափոխական պայքարի իրա–կանացման ընթացքում դարձել է «սոցիա–լիզմից կտրված ճյուղ»։ Դասակարգային բովանդակությամբ «Դ․ ս․» աջ օպորտու–նիզմի ն ռնիզիոնիզմի հակակոմունիստա–կան միտումների հետևողական արտահայ–տությունն է, աջ սոցիալ–դեմոկրատիայի գաղափարական հիմքերի տրամաբանա–կան զարգացումը (տես նաև Ավստրո– մարքսիզմ, Օպորտունիզմ, Ռևիզիոնիզմ, Աչ սոցիաւիստներ)։ «Դ․ ս․» հասկացություևը ռեֆորմիստա–կան գրականության մեջ գործածվում է XIX դ․ վերջերից։ Դրանով նշանաբանվել է «պետական սոցիալիզմի» ուղղություն–ներից մեկը, որը բուրժուա–դեմոկրատա– կան պետությունը նախընտրում էր միա–պետությունից։ XX դ․ սկզբներից սոցիալ– դեմոկրատիայի աջ առաջնորդները առաջ են քաշում կոմունիզմին հակադրվող սո–ցիալիզմի իրենց ըմբռնումը։ «Դ․ ս․» հան–դես է գալիս պրոլետարիատի դիկտատու–րայի դեմ, ռնիզիայի է ենթարկում մարքս– լենինյան հայացքները կապիտալիստա–կան հասարակության մասին։ II համաշ–խարհային պատերազմից հետո պետ․ մոնոպոլիստական կապիտալիզմի զար–գացման նոր երևույթները, որոնք հատկա–պես պայմանավորված են գիտա–տեխ․ հեղափոխությամբ, ներկայացվում են որ–պես կապիտալիզմի «ձևափոխություն»։ Մինչև 1950-ը ձևավորվեց «Դ․ ս․»-ի արդի դոկտրինան, որը հռչակեց, այսպես կոչ–ված՝ «մաքուր» սոցիալիստական հասա–րակություն, ուր կբացակայեն արտա–դրության միջոցների հասարակական սե–փականությունը, բանվոր դասակարգի և նրա քաղաքական ավանգարդի ղեկավա–րությամբ իրականացվող աշխատավոր–ների իշխանությունը, մարքս–լենինյան գաղափարախոսությունը։ «Դ․ ս․»-ի տե–սաբաններ Բ․ Կաուցկին (Ավստրիա), Տ․ Տեյթսքելը, Զ․ Քոուլը, Ա․ Քրոսլենդը, Տ․ Լասկին, Տ․ Մորիսոնը, Ջ․ Մտրեյչին, Մ․ Ֆիլիպսը (Մեծ Բրիտանիա), Ն․ Թոմա– սը (ԱՄՆ), Ֆ․ Շտեռնբերգը (ԳՖՏ) սոցիա–լիզմը մեկնաբանում են իբրև հասարա–կական և անձնական կյանքի բոլոր ոլորտ–ներում կիրառվող սոցիալ–բարոյական իդեալ, որը ձևավորվում է ռեֆորմիստա– կաև միջոցառումների շնորհիվ և կոչված է յուրաքանչյուր առանձին դեպքում ապա–հովելու «առավել լրիվ դասակարգային ներդաշնակություն», «առավել հնարավոր համընդհանուր բարօրություն», «ազգային եկամտի առավել արդարացի բաշխում» և դրանով իսկ նպաստելու բուրժուական