Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/351

Այս էջը սրբագրված չէ

բը։ Տերմինն օգաագործել է անգլիացի Փիլիսոփա Ի․ Բենտամը։ Գ․ բժշկական, բուժաշխատողնե–րի մասնագիտական էթիկա, վարքագծի սկզբունքներ, որի նպատակն է բարձրաց–նել բուժման արդյունավետությունը։ Ներ–առնում է բժշկ․ գաղտնիքների պահպան–ման, բուժաշխատողների միջև փոխհարա–բերությունների ստեղծման, հիվանդի կյանքի և առողջության հանդեպ պատաս–խանատվության զգացման հարցերը։ Ըստ Դ–ի, բուժաշխատողը պարտավոր է առա–վելագույն ուշադրություն ցուցաբերել հի–վանդի նկատմամբ, ներդնել բոլոր գիտե–լիքները նրա առողջությունը վերականգ–նելու, տառապանքները մեղմացնելու հա–մար, հաղորդել առողջության վերաբերյալ միայն օգտակար տեղեկություններ (տես Պսիխոթերապիա), նրա ներկայությամբ խուսափել հիվանդության մասին այնպիսի դատողություններից, որոնք կարող են առաջացնել յատրոգենային (բժշկի խոս–քից առաջացած) հիվանդություններ։ Դ–ի միջազգային կոդեքսը հաստատել է Մի–ջազգային բժշկական ընկերությունը 1949-ին, ժննում։

ԴԵՈՎԼԵԹՅԱՆ Ղուկաս Ներսեսի (Ղ ու– կաս Աղբար, 1860–1915), հայ ազա–տագրական շարժման գործիչ, Շապին– Գարահիսարի հերոսամարտի ղեկավար։ Ծնվել է ջուլհակի ընտանիքում։ 1890-ից մասնակցել է ֆիդայական շարժմանը։ 1894-ին մտել է հնչակյան կուսակցության շարքերը։ 1896-ին թուրք, իշխանություն–ները դատապարտել են մահվան, որը փո–խարինվել է ցմահ բանտարկությամբ։ Ազատվել է 1908-ին, երիտթուրքական հև– ղափոխությունից հետո։ Չվստահելով երիտթուրքերի քաղաքականությանը՝ Դ․ իր հայրենակիցներին հորդորել է զինվել և պատրաստ լինել դիմագրավևլու ամեն մի անակնկալ։ 1915-ի Մեծ եղեռնի օրհա–սական օրերին կազմակերպել է Շապին– Գարահիսարի ինքնապաշտպանությունը (տես Շւացին–Գւսրւսհիասրի հերոսամարտ 1915) և հերոսաբար զոևվել մարտում։ Հ․ Մուրադյան «ԴԵՊԻ ԵՐԿԻՐ», գրականության և արվես–տի պարբերագիրք։ Լույս է տեսել 1945– 1947 և 1949-ին, Տալեպում։ Խմբագրական կազմ։ Տայրենաբաղձ հայերի ընդհանուր միության, հետագայում՝ սովետական Տայաստանի հետ մշակութային կսպի հալեպահայ ընկերակցության հրատարա–կություն։ Նպաստել է հայրենադարձու–թյանը։ Տպագրել է սփյուռքահայ գրողնե–րի հայրենասիրական գործերը, նմուշներ արաբ, ն սովևտական գրողներից։ Աշխա–տակցել են Վահե–Վահյանը, Զ․ Մելքոն– յանը, Ս․ Սեզան, Ա․ Նաճարյանը և ուրիշ–ներ։ «ԴԵՊԻ ԼՈՒՅՍ», գրական–քաղաքական ամսաթերթ (սկզբում՝ շաբաթաթերթ)։ Տրատարակվել է 1950–53-ին, Ստամբու– լում։ Խմբագիրներ՝ Ռ․ Մաշոյան, Մ․ Կո– պելյան։ Տպագրել և գրախոսել է ստամ– բուլահայ բանաստեղծներին ու արձակա–գիրներին, ծանոթացրել սփյուռքի գրող–ներին։ Լայն տեղ է հատկացրել սփյուռքի արվեստագետներին, լուսաբանել մշակու–թային ընկերությունների աշխատանքը, տպագրել լուրեր Սովետական Suijuiuinui- նի մշակութային և գիտական առաջընթա–ցի մասին։ «Դ․ լ․»-ի հրատարակիչները լույս են ընծայել նաև «Դեպի լույս» գրա–կան մատենաշար (4 գիրք)։ «ԴԵՊԻ ՀԱՄԱՏԱՐԱԾ ԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ», ամսագիր գրաճանաչություն սովորողների համար։ ՏՍԽՏ լուսժողկոմատի օրգան։ Լույս է տեսել 1931–32-ին, Երևանում։ Խմբագիրներ՝ Ս․ Ստեփանյան, Ս․ Դավ–թյան, Ե․ Թերզյան։ Նպաստել է հանրա–պետությունում գրագիտության տարած–մանը՝ լուսաբանել լիկկայանների աշխա–տանքը, տպագրել տնտ․, հասարակական– քաղաքական բնույթի հանրամատչելի զրույցներ, բանաստեղծություններ, ակ–նարկներ, բնությանն ու կենդանական աշխարհին վերաբերող նյութեր։ Աշխա–տակցել են Սիմակը, Ա․ Եղիազարյանը, Ս․ Մովսիսյանը, Ռ․ Գաբրիելյանը, Տ․ Անդ– րիասյանը և ուրիշներ։ Հ․ Ֆեւեքյան ԴԵՊՈ (ֆրանս․ depot, բառացի՝ պահևստ, ամբար), շարժակազմի (լոկոմոտիվ, վա–գոն, ևրկաթուղու ն մետրոպոլիտենի մո–տորավագոն, տրամվայ, տրոլեյբուս) շա–հագործումն ու նորոգումն ապահովող ձեռնարկություն։ Քաղաքային տրանսպոր–տի շարժակազմի համար ընդունված է նան պարկ անվանումը (օրինակ, տրամ–վայի, տրոլեյբուսի պարկ)։ Կան մասնա– գիտացւ|ած (լոկոմոտիվային, վագոնա–յին ևն) և խառը Դ–ներ․ վերջինում տար–բեր շարժակազմեր (էլևկտրսսքարշեր, ջեր– մաքարշեր են) շահագործվում են միա–ժամանակ։ Շարժակազմը սպասարկող առավել խոշոր ձեռնարկություններ են լոկոմոտիվային և վագոնային Դ–ները։ Լոկոմոտիվային Դ–ները լինում են հիմնական և շրջադարձայիև (կամ շրջաղարձման կետեր)։ Տիմնականն ունի շարժակազմի գրանցված պարկ (լոկոմո–տիվների որոշակի քանակություն), պլա–նային կարգով հսկում է նրա վիճակը և կատարում զանազան նորոգումներ։ Դ–ի արտադրական գործունեությունը բնութա–գրվում է շարժակազմի քանակով, տարե–կան ընդհանուր վազքով, պարբերական նորոգումներով, փոխադրումների ծավա–լով և ինքնարժեքով։ Շրջադարձային Դ–ները նախատեսված են լոկոմոտիվների հանդերձավորման, զննման և հայտնա–բերված անսարքությունների վերացման համար։ Վագոնային Դ–ները կա–տարում են մարդատար և ապրանքատար վագոնների ընթացիկ, տարեկան, միջին և գործարանային նորոգումներ։ Բաղկա–ցած են մի շարք ւ^րտադրամասերից և ծառայական շենքերից (հիմնականը վա–գոնների հավաքման արտադրամասն է)։ Մետրոպոլիտենի Դ–ներն ունեն շարժակազմի կանգնեցման մեծ թվով գծեր ամեն տեսակ նորոգումների (հիմնական Դ․), զննումների ու այլ աշխատանքների (կանգնեցման Դ․) համար։ Տրամվայի և տրոլեյբուսի Դ–ները նույնպես ունեն կանգ–նեցման գծեր, որտեղ նորոգում են վա–գոնները։ ՏՍՍՏ–ում, Անդրերկաթուղու Երնանի բաժանմունքում կա 2 հիմնական լոկո մոտիվային Դ․՝ Երևանում ու Լենինակա– նում, շրջաղարձման 2 կետ՝ Սանաևի– նում ու Մասիսում։ Լենինականի Դ․ կա–ռուցված է ուղղանկյունաձև, կատարում է անդրերկաթուղու բոլոր Դ–ների էլեկ–տրագնացքների բարձրացումային նո–րոգումը, իր պարկի շարժակազմերի պար–բերական զննումները, նորոգումները և ապահովում գնացքների Փոխադրումը մի շարք ուղեմասերում (Լենինական–Սա– նահին, Սանահին–Թբիլիսի, Լենինա - կան–Մասիս ևն)։ Լենինականի Դ–ին է ենթարկվում Սանահինի շրջաղարձման կետը՝ իր գրանցված պարկով։ Երևանի լոկոմոտիվային Դ․ կատարում է միայն իր գրանցված պարկի պարբևրական զննում–ներն ու նորոգումները, ապահովում գնացքների փոխադրումը Երևան–Սևան, Երևան–Նորաշեն և այլ ուղեմասերում։ Երնանի լոկոմոտիվային Դ–ին է ենթարկ–վում Մասիսի շրջաղարձման կետը։ Լենի– նական կայարանում կա նաև մեկ վագո–նային Դ․, որը կատարում է բեռնատար վագոնների ընթացիկ և գործարանային նորոգումներ։ Նրան են ենթարկվում ՏՍՍՏ երկաթուղային կայարանների գնացքների տեխ, զննման, անվտանգության, վագոն–ների հանդերձավորման և լվացման, բեռ–նարկղերի նորոգման բոլոր կետերը։ Գրկ․ Общий курс железных дорог, под ред․ И․ В․ Модзолевского, 3 изд․, М․, 1960․ Գ․ Բաբա յան

ԴԵՊՈՋԻՏ (լատ․ depositum – պահպան–ման տրված իր), 1․ բանկերի և խնայ– դրամարկղերի պահպանմանը տրված նյու–թական արժեք (սովորաբար դրամ կամ արժեթուղթ)։ Դ․ լինում է ժամկետային և ցպահանջ։ ՍՍՏՄ–ում Դ–ի օպերա–ցիաներն իրականացնում են դատական, նոտարական, մաքսային, բուժական և այլ հիմնարկները, որոնց ևամար Պետ–բանկը բացում է դեպոզիտային գումար–ների հատուկ հաշիվ։ Դ․ հանձնված դրա–մական գումարները հայցային վաղեմու–թյան ժամկետը լրանալուց հետո փոխանց–վում են պետբյուջե։ 2․ Դ․ են անվանվում նաև բանկերի և խնայդրամարկղերի ավանդները։

ԴԵՊՈԼԻՄԵՐԱՅՈՒՄ (<^ս․․․և պո)ւմե– րացում), պոլիմերից մոնոմերի անցնելու ռեակցիան։ Պոլիմերացման հակադարձ ռեակցիան է– Դ–ման ենթարկվում ևն որոշ պոլիմերներ (օրինակ, պոլիստիրոլ, պո– լիմեթիլմետակրիլատ)։ Դ․ կատարվում է հիմնականում բարձր ջերմաստիճաննե–րում։ Դ–ման երևույթի հնարավորությունը ապացուցել են Ռ․ Մեսրոբյանը և Ա․ Տո– բոլսկին, 1945-ին։

ԴԵՊՐԵ (Deprez) Մարսել (1843-1918), ֆրանսիացի ֆիզիկոս և Էլեկտրատեխնիկ, Փարիզի ԳԱ անդամ (1886)։ Տեսականորեն հիմնավորել է Էլեկտրաշարժիչի օգգ–ի անկախությունն արտաքին շղթայի դի–մադրությունից (1880)։ 1882-ին կառուցել է առաջին փորձնական Միսբախ–Մյուն– խեն (երկարությունը՝ 57 կմ, լարումը՝ 1500–2000 վ), այնուհետև Կրեյ–Փարիզ (երկարությունը՝ 56 կմ, լարումը՝ 5000– 6000 վ) հաստատուն հոսանքի Էլեկտրա– հաղորդման գծերը։

ԴԵՊՐԵՍԻԱ, 1 գեոմորֆոլոգիա– յ ու մ, երկրի մակերնույթի յուրաքան–չյուր իջեցումը, նեղ իմաստով՝ ծովի մա–կարդակից ցածր տեղադրված իջվածք կամ գոգավորություն։ Դ–ները լինում են չոր (օրինակ, Թուրֆանի իջվածքը), ջրով լե–