Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/355

Այս էջը սրբագրված չէ

բազմաշարք։ Տիմևականում կիրառվում են բարձր (15–20 Մն/մ2) և միջին (2- 8 Մն/il2) ճնշման սառնարանային ցիկ–լերով տեղակայանքներում՝ գազի չավւա– վոր ծաւ|այային ծախսերի դեպքում։ Նկ․ 2․ կենտրոնաձիգ ռեակտիվ տուրբադետանդերի սխեման․ /․ գազի պարուրաձև մատուցում, 2․ ուղղիչ ծայ– րափողակային ապարատ, 3․ ռոտոր, 4․ կողմ– նատար դիֆուզոր Տուրբադեաանդերներն ան–ընդհատ գործողության թիակավոր մեքե–նաներ են, որոնցում հոսքն անցնում է ծայրափողակներով ն ռոտորի պտտվող թիակների համակարգի փողով։ Առաջի–նում պոտենցիալ էներգիայի մի մասը փոխարկվում է կինետիկ Էներգիայի, իսկ երկրորդում հոսքի Էներգիան փոխարկ–վում է մեխանիկական աշխատանքի։ Կախ–ված հոսքի շարժման ուղղությունից՝ լի–նում են․ կենտրոնաձիգ, կենտրոնախույս և առանցքային, ըստ ծայրափողակներում գազի ընդարձակման աստիճանի՝ ակտիվ ու ռեակտիվ, ըստ ընդարձակման աստի–ճանների թվի՝ միա– ն բազմաստիճան։ Տուրբադետանդերները հիմնականում կի–րառվում են ցածր ճնշման (0,4–0,8 Մն/մ2) սառնարանային ցիկլերով տեղակայանք–ներում՝ գազի զգալի ծավալային ծախսերի (40–4000 մտ/ժ) համար։

ԴԵՏԵԿՏԻՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (լատ․ de- tectio – բացահայտում), ժամանակակից արկածային գրականության տեսակ, որ–տեղ նկարագրվում է խորհրդավոր հան–ցագործությունների բացահայտումը՝ փաս–տերի տրամաբանական վերլուծությամբ։ Դետեկտիվ ժանրի երկերն աչքի են ընկ–նում սյուժետային բազմազան գծերով, սուր հակասություններով ու բախումնե–րով, սրընթաց դեպքերով, որոնք ավարտ–վում են խճճված ևանգույցների լուծմամբ (օրինակ, Ա․ Կոնան Դոյլի «Նոթեր Շեր– լոկ Տոլմսի մասին» գիրքը)։ Դ․ գ–յան հիմ–նադիրն է ամերիկյան գրող Է․ Պոն՝ «Սպա–նություն Մորգ վւողոցում» (1841) ստեղ–ծագործությամբ։ Սյուժետային առումով տարբերում են երկու տիպի Դ․ գ․՝ ինտե– լեկտուալ և արկածային։ Առաջինը զար–գանում է հետաքննությունների պրոցե–սի հիման վրա, երկրորդը՝ դրամատիկա–կան նոր Էպիզոդների, նոր հանցագործու–թյունների նկարագրությամբ։ Դ․ գ–յան զարգացման գործում մեծ դեր են խաղա–ցել Է․ Ուոլեսը, Դ․ Լ․ Սևյևրսը, Գ․ Կ․ Չեստերտոնը, Ա․ Քրիստին (Անգլիա), ժ․ Սիմենոնը (Ֆրանսիա) ն ուրիշներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո լայնորեն տարածվել է հակսփնտե– լեկտուալ Դ․ գ․, որը զուրկ է սոցիալա–կան պրոբլեմատիկայից (Մ․ Սպիլեյն, Ս․ Ադամս, Յա․ Ֆլեմինգ)։ XX դ․ կեսերին լայն տարածում գտան Դ․ գ–յան վերափոխ–ված տեսակները, քրեական (Ֆ․ Այլս, Դ․ Սիմսոն, Անգլիա, Պ․ Տայսմիտ, ԱՄՆ), լրտեսական (Է․ Էմբլեր, Լ․ Կարրե, Անգ– լիա), ոստիկանական (է․ Մակ–Բեյն, ԱՄՆ) վեպերը, ինչպես նան գիտաֆանտաստիկ գաղափարի վրա հիմևված դետեկտիվ սյուժեները (Ա․ Ազիմով, ԱՄՆ)։ Սովևտա–կան Դ․ գ–յան սկզբնավորողներն են Մ․ Շահինյանը («Մես–Մենդ») ն Ա․ Ն․ Տոլստոյը («Ինժեներ Գարինի հիպերբո– լոիդը»)։ Արդի կապիտալիստական եր– կըրներում տարածված են, այսպես կոչ–ված, «սուպերմենների» (գերմարդ ան–հատներ) մասին պատմող գրքերը։ Դե–տեկտիվ ժանրը մեծ տարածում ունի նան ժամանակակից կինոարվեստում։ Տես նաև Արկածային գրականություն։

ԴԵՏԵԿՏՈՐ (լատ․ detector – հայտ– նաբերիչ, <detego – հայտնագործում եմ, բացահայտում եմ), էլեկտրական տատա–նումների փոխակերպման, ինչպես նան տարրական մասնիկների, ռենտգենյան ն գամմա–ճառագայթների հայտնաբեր–ման, գրանցման ու դրանց բնութագրա–կան մեծությունների որոշման սարքեր։ Տես Դեւոեկաորներ էչեկտրամագնիսական տատանումների ն Դեւոեկաորներ տար–րական մասնիկների։

ԴԵՏԵԿՏՈՐԱՅԻՆ ՌԱԴԻՈԸՆԴՈՒՆԻՉ, պարզագույն ռադիոընդունիչ, որի մեջ ռադիոկայանից ընդունվող ազդանշան–ները չեն ուժեղացվում, այլ փոխակերպ–վում են ձայնայինի։ Դ․ ռ․ կազմված է տատանողական կոնտուրից, բյուրեղային դետեկտորից (կիսահաղորդչային դիոդ), գլխային հեռախոսից, բլոկավորման կոն–դենսատորից (նկ․)։ Կոնդենսատորի (C) ունակության փոփոխությամբ տատանողա–կան կոնտուրը լարվում է ընդունվող ռա–դիոկայանի կրող հաճախականության ռե–