Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/356

Այս էջը սրբագրված չէ

Օպտիկական (լազերային) կապի գծե–րում ըստ ինտենսիվության մոդուլված լուսային ազդանշանի դետեկտորներ են ֆոտոդիմադրությունները և ֆոտոէլեկ– տրոնային բազմապատկիչները, որոնք չեն զգում (միջինացնում են) լուսային հաճախականությունները, սակայն ար–ձագանքում են լույսի ինտենսիվության փոփոխություններին։ Փուլա– և ևաճախա– մոդուլված լույսի փոխակերպումն ըստ ինտենսիվության մալուլվածի իրագոր–ծում են երկբեկող բյուրևղների և ինտեր– ֆերոմետրերի օգնությամբ։ Գրկ․ Чистяков Н․ И․, Сидоров В․ М․, Радиоприемные устройства, М․, 1974․ Ռ․ Ղազար յան

ԴԵՏԵԿՏՈՐՆԵՐ ՏԱՐՐԱԿԱՆ ՄԱՍՆԻԿ–ՆԵՐԻ, տարրական մասնիկների, ռենտ–գենյան և գամմա–ճառագայթների հայտ–նաբերման, գրանցման և դրանց բնութա–գրական մեծությունների (տարածական կամ ժամանակային կոորդինատներ, արա–գություն, էևերգիա, զանգված նն) որոշ–ման սարքեր։ Դետեկտորների աշխատան–քի հիմքում ընկած են այն երևույթները, որոնք միջավայրով ճառագայթների կամ տարրական մասնիկների անցման հետե– վանք են։ Դետեկտորի աշխատանքային նյութում առաջանում են գրզրռված ն իոնացված ատոմներ, որոնք որոշակի պայմաններում հայտնաբերվում և գրանց–վում են։ Որոշ դետեկտորներում գրանց–վում են մասնիկի անցման ժամանակ առա–ջացած Էլեկտրամագնիսական ճառա–գայթումները։ Դետեկտորներից ստացվող լուսային, Էլեկտրական կամ այլ ազդա–նշանները գրանցվում են հետագա մշակ–ման համար կամ օգտագործվում ուրիշ սարքավորումների աշխատանքը կառա– վարելու համար։ Դետեկտորների կարևոր բնութագրերից են արդյունավետությունը, ժամանակային լուծունակությունը և մեռ–յալ ժամանակը։ Առաջինը ցույց է տալիս աշխատանքային ծավալում մասնիկի գրանցման հավանականությունը։ ժամա–նակային լուծունակությունը ցույց է տա–փս հետագա օգտագործման համար պի–տանի ելքի ազդանշանի ձևավորման ամե–նակարճ ժամանակամիջոցը։ Մեռյալ ժա–մանակը այն ամենակարճ տնողությունն է, որ անհրաժեշտ է դևտեկտորին հաջորդ գրանցմանը պատրաստ լինելու համար՝ առանց արդյունավետության նվազման։ Մյուս բնութագրերից են տարածական լուծունակությունը՝ մասնիկի տարածա–կան կոորդինատների որոշման ճշտությու–նը ցույց տվող մեծություն, ն Էներգետիկ լուծունակությունը՝ մասնիկի անցման կամ կլանման հետևանքով տվյալ դետեկտորում անջատված Էներգիայի որոշման հարա–բերական ճշտությունը (տոկոսներով ար–տահայտված)։ Տարրական մասնիկների պարզագույն դետեկտորներից է իոնացման խցիկը (նկ․ 1)։ Այն կազմված է հեր–մետիկ անոթում տեղադրված և հելիում, արգոն կամ այլ իներտ գազով լցված էլեկ–տրական կոնդենսատորից, որի Էլեկտրոդ–ներին տրվում է 100–1000 г/ պոտենցիալ–ների տարբերություն։ Խցիկով մասնիկի անցման դեպքում գազում առաջացած Էլեկտրոններն ու իոնները Էլեկտրական Մասնիկի հետագիծ ( ՜յոՀ ■ ■՛ ք») Դեպի / [ուժեղացուցիչ R

  • ււ|ւ՛ |բ –V

աա Նկ․ 1․ իոնացման խցիկի սխեման դաշտի ազդեցությամբ շարժվում են դեպի համապատասխան Էլեկտրոդները։ Տո– սանքային իոնացման խցիկում գալվանա–չափով որոշվում է Էլեկտրոնների ու իոն–ների ստեղծած Էլեկտրական հոսանքը։ Իմպուլսային խցիկում ուժեղացումից հե–տո գրանցվում և չափվում է R դիմադրու–թյան վրա առաջացող լարման իմպուլսը։ Անոդ–կաթոդային փոքր լարումների դեպ–քում ոչ բոլոր Էլեկտրոններն են հասնում անոդին՝ նրանց դրեյֆի ժամանակ տեղի ունեցող ռեկոմբինացման պատճառով։ Տա– մեմատաբար մեծ աշխատանքային լա–րումների դեպքում ոեկոմբինացիայի երևույթը համարյա վերանում Է, և ելքի ազդանշանը համեմատական է դառնում առաջնային իոնների թվին։ Ելքի թույլ ազդանշանի (1 մկվ–ւց մինչև 1 մվ) պատ–ճառով իոնացման խցիկն օգտագործվում է ոչ թե առանձին մասնիկների, այլ հիմ–նականում դրանց խմբերի գրանցման և այդ խմբերում մասնիկների թվի որոշման համար։ Տամեմատական հաշվիչը կառուցվածքով նման է իոնացման խցի–կին այն տարբերությամբ, որ այս դետեկ–տորի անոդային թելիկը շատ ավելի բա–րակ է ընտրվում՝ անողին մոտ տարա–ծություններում Էլեկտրական դաշտի գրա– դիենտի մեծ արժեք ապահովելու համար։ Դեպի անոդ շարժվող յուրաքանչյուր էլեկ–տրոն այդ Էլեկտրական դաշտում հասցը– նում է բավականաչափ Էներգիա ձեռք բե–րել և, բախվելով չեզոք ատոմներին, առաջացնել Էլեկտրոն–իոն m նոր զույգ։ Բացի այդ, էլեկտրոնը կարող է նաև գըր– գըռել ատոմները, որոնք, անցնելով իրենց նորմալ վիճակին, էլեկտրամագնիսական քվանտներ են ճառագայթում։ Վերջիններս հասնելով կաթոդին՝ ֆոտոէֆեկտի պատ–ճառով առաջացնում են у հատ նոր էլեկ–տրոն, որոնք իրենց հերթին շարունակում են նույն պրոցեսը։ Այսպիսով, տեղի է ունենում Էլեկտրոնների սկզբնական թվի (no) ավելացում կամ, այսպես կոչված, գազային ուժեղացում։ Վերջնականապես անոդային թելիկին հասնող Էլեկտրոն–ների թվի (ո) հարաբերությունը ո0-ին կոչվում է գազային ուժեղացման գործա–կից (М)․ այն հավասար է 103–104 (եր–բեմն կարող է հասնել մինչև 106 և ավելի)։ Տամեմատական հաշվիչում կարելի է ստա–նալ ելքի բավական մեծ ազդանշաններ (1 մվ–իզ մինչև 1 վ) և ոչ միայն գրանցել առանձին մասնիկներ, այլև չափել նրանց առաջացրած իոնացումը։ Վերջին տարի–ներին լայն կիրառություն են գտել բազ–մաթել համեմատական հաշվիչները, որոնք ունեն հարթ կաթոդներ և դրանց արան–քում իրար մոտիկ շարված բազմաթիվ թելիկներ։ Ամեն թելիկը մի անկախ հաշ– վիչ է և թույլ է տալիս որոշել մասնիկի անցման կոորդինատը։ Բազմաթելիկ հաշ–վիչների մի տարատեսակում՝ դրեյֆային հաշվիչներում թելիկներն իրարից հեռու են (1 սմ և ավելի), և մասնիկի կոորդի–նատը որոշվում Է՝ չափելով իոնացման Էլեկտրոնների դրեյֆի ժամանակը։ Գ և յ գ և ր–Մ յ ու լ լ և ր յ ա ն հաշ–վիչը, որ կառուցվածքով նման է վերո–հիշյալ դետեկտորներին, աշխատում է անոդ–կաթոդ պոտենցիալների ավելի մեծ տարբերությամբ։ Պոտենցիալների որո–շակի շեմային տարբերությունից (V 2․) մեծ լարումների դեպքում գազային ուժե– ղացմաև գործակիցը՝ M^l, և հաշվիչում գազային պարպում է առաջանում, որի հետևանքով հոսանքը զգալիորեն աճում Է։ Այդպիսի հոսանքին Գեյգեր–Մյուլլեր– յան հաշվիչը երկար չի դիմանա, անհրա–ժեշտ է լինում ինչ–որ ձևով հոսանքը ընդ–հատել։ Եթե հոսանքի ընդհատումը կա–տարվում է արտաքինից, ասենք, շատ մեծ R դիմադրության կամ հատուկ ռա– դիոսխեմաների կիրառմամբ, ապա հաշ– վիչը կոչվում է ինքնաչհանգչող, իսկ եթե դա կատարվում է որոշակի քանակու–թյամբ օրգանական գազերի կամ հալո–գենների ավելացումով, ապա հաշվիչը կոչվում է ինքնահանգչող կամ Տրոստի հաշվիչ։ ՅՕ–ական թվականներից լայնորեն կիրառվող Գեյգեր–Մյուլլերյան ինքնա–հանգչող հաշվիչում հոսանքի ընդհատ–ման մեխանիզմը հետևյալն Է․ օրգանական մոլեկուլները կլանում են գրգռված ատոմ– ներից արձակված քվանտները և իրենց հերթին բոլոր ուղղություններով առաքում նոր Էլեկտրոններ, որոնք և «բոցավառում» են հաշվիչի ամբողջ ծավալը։ Ընթանում է հեղեղի զարգացման սկզբնական արագ փուլը։ Սակայն երբ սկսում են կաթոդ հասնել ավելի դանդաղաշարժ իոնները, և հաշվիչի Էլեկտրական շղթայով մեծ հո–սանք է անցնում, ապա նույնիսկ արտա–քին փոքր R դիմադրության վրա պոտեն–ցիալի այնպիսի անկում է տեղի ունենում, որ անոդ–կաթոդ լարումը ավելի փոքր է դառնում, քան դ․-ը։ Այսպիսով գազային պարպումը դադարում Է, և Գեյգեր–Մյուլ– լերյան հաշվիչը հանգչում։ Կայծային հաշվիչը երկու հարթ զուգահեռ Էլեկտրոդներից կազմված փակ անոթ Է, որը լցվում է իներտ գազով և օրգանական նյութի գոլորշիներով։ Կի–րառված լարման շնորհիվ Էլեկտրոդների արանքով (0,1 սմ–ւց մինչև 1 սմ) մասնիկ անցնելիս տեղի է ունենում ուժեղ և արագ կայծային պարպում։ Լուսանկարելու) Էլեկտրական դաշտի ուղղությամբ զար–գացող տեսանելի կայծը, կարելի է որոշել մասնիկի անցման տարածական կոոր–դինատները։ Որոշ դեպքերում, առանց նախօրոք հաշվիչին լարում տալու, հնարա–վոր է կայծ ստանալ՝ Էլեկտրոդների նկատ–մամբ կիրառված բարձր լարման կարճա–տև իմպուլսի շնորհիվ։ Իմպուլսային սնու–ցումը, որը կիրառվում է նաև այլ դետեկ–տորներում («կառավարվող» դետեկտոր–ներ), հնարավորություն է տալիս խուսա–փել ավելորդ և անօգուտ ինֆորմացիայից։ Կայծային խցիկը պարզա–գույն դեպքում կառուցվում է մի քանի իմպուլսային կայծային հաշվիչների հա–