Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/358

Այս էջը սրբագրված չէ

Անցումային ճառագայթ– ման դետեկտորով որոշվում ևն տարրական մասնիկների զանգվածը և էներգիան՝ այնպիսի գերբարձր էներգիա–ների դեպքում, երբ չերենկովյան կամ այլ հաշվիչների ու մեթոդների կիրառումն անհնար է դառնում։ Անցումային ճառա–գայթում առաջանում Է, երբ լիցքավորված մասնիկն անցնում է տարբեր դիէլեկտրիկ թափանցելիություն ունեցող երկու մի–ջավայրերի սահմանով։ Անցումային ճա–ռագայթման գոյությունը տեսականորեն կանխագուշակեցին սովետական ֆիզիկոս–ներ Վ․ Լ․ Գինզբուրգը և Ի․ Մ․ Ֆրանկը (1945)։ Դետեկտորի ստեղծման գործում խիստ կարևոր էին այն առաջին տեսական արդյունքները, որ ստացան Գ․ Մ․ Ղա– րիբյանը, Մ․ Լ․ Տեր–Միքայելյանը և այլ հայ ֆիզիկոսներ ռենտգենյան անցու–մային ճառագայթման վերաբերյալ (1959– 1960)։ Վերլուծելով շերտավոր միջավայ–րերում ռևնտգեևյան անցումային ճառա–գայթման առանձնահատկությունները՝ Ա․ Ի․ Ալիխանյանը, Ֆ․ Ռ․ Տարությունյա– նը, Կ․ Ա․ Իսպիրյանը և Մ․ Լ․ Տեր–Մի– քայելյանը առաջարկեցին (1961) այն հիմ–նական մեթոդները, որոնց հիման վրա Երևանի ֆիզիկայի ինստ–ում կառուցվեց առաջին դետեկտորը, վերջինս օգտագործ–վեց տիեզերական ճառագայթման հետա–զոտման ևամար։ Այդ տիպի դետեկտորի աշխատանքի հիմքում ընկած է այն փաստը, որ շերտավոր միջավայրերով անցնելիս, գերբարձր Էներգիայով մասնիկների առա–ջացրած անցումային ճառագայթման ին–տենսիվությունը առաքված ֆոտոնների անկյունային և Էներգետիկ որոշակի տի–րույթներում բավական արագ մեծանում է մասնիկի Էներգիայի և զանգվածի հա–րաբերության մեծացման հետ։ Տետևաբար, չափելով ճառագայթման ինտենսիվությու–նը, կարելի է որոշել մասնիկների զանգ–վածները (թեթև մասնիկներն ավևլի շատ են ճառագայթում, քան ծանրերը)։ Այս–պես կոչված բնութագրական ռենտգեն–յան ճառագայթների մեթոդի կիրառման դեպքում (նկ․ 7, ա) մասնիկը և շերտավոր Նկ․ 7․ բնութագրական ռենտգենյան ճառա–գայթների (ա) և Էներգաանշատման (բ) մե–թոդով աշխատող անցումային ճառագայթման դետեկտորի սխեման ռադիատորում առաջացած անցումային ճառագայթումը ընկնում են ծանր գազ (քսենոն) պարունակող անոթի մեջ։ Մաս–նիկը գրանցվում է սցինտիլյացիոն СгС2Сз հաշվիչներով, իսկ անցումային ճառա–գայթման ֆոտոնները կլանվում են և գա– զի ատոմների К թաղանթներից էլեկտրոն–ներ պոկում։ Երբ L, М և այլ թաղանթների էլեկտրոնները լրացնում ևն ազատված К թաղանթը, ատոմն արձակում է բնութա–գրական ռենտգենյան ճառագայթման ֆո–տոններ, որոնք գրանցվում են Nal սցին– տիլյացիոն հաշվիչներով։ Այսպես կոչ–ված էներգաանշատման մեթոդով աշ–խատող դետեկտորը (նկ․ 7, բ), որը բաղ–կացած է շերտավոր ռադիատորների և ևամեմատական հաշվիչների զույգերի հա–ջորդականությունից, հնարավորություն է տալիս ինտենսիվ անցումային ճառա–գայթում առաջացնող թեթև մասնիկը տար–բերել ծանրից։ Վերոհիշյալ դետեկտորները հաճախ օգ–տագործվում են ավելի բարդ համակար–գերի, օրինակ, իոնացման կալորիմետրե– րի և զանազան սպեկտրոմետրերի մեջ։ Գոյություն ունի նաև տարրական մասնիկ–ների դետեկտորների մի այլ խումբ (բըշ– տիկային խցիկ, դիֆուզիոն խցիկ, Վիւսո– նի խցիկ, ֆոտոէմուլսիա միջուկային), որը հնարավորություն է տալիս ուսումնա–սիրել արագ մասնիկների և միջուկների փոխազդևցության, անկայուն մասնիկնե–րի տրոհման պրոցեսները։ Գրկ․ Принципы и методы регистрации элементарных частиц, сост․ ред․ JI․K․ Юан и Цзянь-сюн By, пер․ с англ․, М․, 1963; К а- лашникова В․ И․, Козодаев М․ С․, Детекторы элементарных частиц, М․, 1966 {Экспериментальные методы ядерной физики, [ч․ 1]}․ Կ․ Իացիրյան

ԴԵՏԵԿՏՈՒՄ էլ եկ տրամագնի– սական տատան ու մների, էլեկ– տըրական տատանումների փոխակերպում, որի շնորհիվ ստացվում է ավելի ցածր հաճախականության տատանում կամ հաս–տատուն հոսանք։ Դետեկտման ամենա–տարածված տեսակը դեմոդուլումն է, որի նպատակը ազդանշանի, այսինքն՝ ցածր հաճախականության տատանման ստացումն է մոդուլված բարձրահաճախա–յին տատանումից։ Քանի որ մոդուլված տատանումը (տես Մոդուլում տատանում–ների) բարձր հաճախականության տա–տանում է, ապա դետեկտող սարքը պետք է պարունակի ոչ գծային վոլտամպերային բնութագիծ ունեցող բաղադրիչ։ Բացի այդ, բնութագիծը պետք է ասիմետրիկ լինի լարման առանցքի նկատմամբ։ Եթե այդպիսի սարքին, օրինակ, դիողին կի–րառված է ամպլիտուդամոդուլված բավա–կան ուժեղ ազդանշան, ապա դիողի բնու–թագիծը (նկ․ 1-ում տրված է գծիկներով) կարելի է պատկերել ուղղագիծ հատված–ներով։ Դիողի միակողմանի հաղորդա–կանության շնորհիվ նրանով անցնող հո–սանքը իմպուլսային բնույթի է։ Ցածր հա–ճախականության օգտակար ազդանշանը առանձնացնում են էլեկտրական զտիչնե–րով, որոնցից պարզագույնն ակտիվ դի–մադրության և ունակության զուգահևռ միացումն է։ Ընդունված է ուժեղ ազդա–նշանի դետեկտումն անվանել «գծային», քանի որ ազդանշանը գործնականորեն չի աղավաղվում։ Սակայն, եթե ամպլի– տուդամոդուլված ազդանշանը թույլ է, ապա աշխատում է վոլտամպերային բնու–թագծի սկզբնակետին մոտ տիրույթը, և մոտավոր պատկերումը գծա–բեկյալով չի արդարացվում։ Այս տիրույթում, որտեղ հոսանքի և լարման կախումն արտա–հայտվում է քառակուսային օրենքով (քա– ռակուսային Դ․), ազդանշանի զգալի աղա–վաղում է ստացվում։ Տաճախա– և փու– լամոդուլված տատանումների դետեկտ–ման համար ազդանշանը նախապես փո–խակերպում են ամպլիտուդամոդուլվածի, Նկ․ 2 իսկ վերջինս դետեկտում որևէ դետեկտո–րով։ Պարզագույն փոխակերպիչը ռեզո–նանսային տատանողական կոնտուրն է․ եթե կրող հաճախականությունը (օօ0) համընկնում է կոնտուրի ռեզոնանսային բնութագծի ուղղագիծ տիրույթի կենտրո–նին, ապա հաճախամոդուլված ազդա–նշանի հաճախային տարբեր բաղադրիչ–ներ կուժեղացվեն տարբեր չաւիով․ կստաց– վի ամպլիտուդամոդուլված ազդանշան (նկ․ 2)։ Այս եղանակին հատուկ են զգալի աղավաղումներ (ռեզոնանսային կորի ոչ գծայնության պատճառով), ուստի գործ–նականում կիրառվում ևն տարբեր տե–սակի բալանսային սխեմաներ (տես Դե–տեկտորներ էլեկտրամագնիսական տա–տանումների)։ Դ․ կիրառվում է ռադիո–ընդունիչ, հեռուստատեսային սարքերում՝ ձայնային հաճախականության տատա–նումները կամ պատկերի ազդանշաններն առանձնացնելու համար և այլուր։ Գրկ․ Ղազարյան Ռ․ Ա․, N ա լաթ– յ ա ն Ա․ Գ․, Ձեռնարկ ռադիոսիրողների հա–մար, Ե․, 1961։ Стрелков С․ П․, Вве–дение в теорию колебаний, 2 изд․, перераб․, М․, 1964․ Ռ․ Ղազարյան

ԴԵՏԵՐՄԻՆԱՆՏ ( <լատ․ determino –որո–շում եմ), տես Որոշիչ։

ԴԵՏԵՐՄԻՆԻ&Մ ( <լաւո․ determinare – որոշել), փիլիսոփայական սկզբունք, որով ընդունվում է իրականության բոլոր երե–