Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/359

Այս էջը սրբագրված չէ

վույթնեբի, այդ թվում մարդկային կամքի պատճառական պայմանավորվածությու–նը (տես Պատճառականություն)։ Լայն առումով՝ առհասարակ օրինաչաՓության, երևույթների համընդհաևուր փոխադարձ կապի ընդունումը։ Տակառակը՝ ինդեաեր– մինիզմ։ Մեխանիստական (կամ լապլաս– յան) Դ․ բացարձակացնում և համընդհա–նուր սկզբունք է դարձնում մեխանիկա–կան պատճառականությունը՝ ժխտելով պատահականության օբյեկտիվ գոյությու–նը և բոլոր պատճառական կապերը ևա– մարելով անհրաժեշտ։ Դիալեկտիկա–մա– տերիալիստական Դ․ ելնում է մատևրիայի որակապես տարբեր մակարդակների և համապատասխան պատճառական կապե–րի ընդունումից, գտնում է, որ պատճառա–կանության սկզբունքի ընդունումը չի հա–կասում պատահական երևույթների օբ–յեկտիվ գոյությանը։

ԴԵՏՈՆԱՏՈՐ, փշրտող պայթուցիկ նյութի (ՊՆ) լիցք, որը նախատեսված է արկի, ականի, ավիառումբի հիմնական, ինչպևս նաև քայքայիչ լիցքը պայթեցնելու համար (տես Պայթուցիչներ)։ Որպես Դ․ հաճախ օգտագործվում են ՊՆ–երից (տետրիլ, տրոտիլևն) մամլման միջոցով պատրաստ–ված գլանիկներ, որոնք պայթեցման լից–քի ՊՆ–ի համեմատ ավելի զգայուն են դետոնացման նկատմամբ։

ԴԵՏՈՆԱՏՈՒՄ (ֆրանս․ ctetoner – պայ–թել, <լպտ․ detono – շառաչում եմ), պայ–թուցիկ նյութում էներգիայի անջատմամբ և գերձայնային արագությամբ շերտից շերտ ալիքաձև տարածվող քիմիական ռեակցիա։ Դ․ սովորաբար առաջանում է մեխանիկական կամ ջերմային ուժգին ներգործումից (հարված, կայծ, պայ–թյուն ևն)։ Տարվածային ալիքն ստեղծում է Գ–ման ալիքի ավանգարդային ճակատ, որը, շարժվելով մեծ արագու–թյամբ, նյութի չափազանց նեղ շևրտում առաջացնում է ճնշման և ջերմաստիճանի խիստ բարձրացում։ Ալիքի ճակատին ան–միջապես հարող այդ շերտում մեծ արա–գությամբ ընթանում է քիմ․ փոխարկում (նկ․)։ Քիմ․ ռեակցիայից անջատված էներ– Դեաոնացման ալիքի սխեման․ Ա– հարվածող ալիքի ճակատը, Բ– քիմ․ ռեակցիայի գոտին, Գ – ալիքի տարածման ուղղությունը գիան հարվածային ալիքում ապահովում է բարձր ճնշումը։ Լրացնելով էներգիայի պաշարը՝ ալիքը տարածվում է առաջ (հա–մասեռ պայթուցիկ նյութում հաստատուն արագությամբ)։ Դ–ման տարածման արա–գությունը պայթուցիկ նյութը բնորոշող մեծություն է» որը պայթուցիկ, սովորա–բար, պինդ և հեղուկ նյութերում ավելի մեծ է» քան գազերում։ Մեծ արագության ճնշման և ջերմաստիճանի խիստ բարձ–րացման պատճառով առաջանում է պայ–թյուն։ Եթև քիմ․ ռեակցիայի տարածման արագություևը փոքր է ձայնի արագությու–նից, ապա տեղի է ունենում պայթուցիկ նյութի այրում։ Տաճախ հարկ է լինում Դ․ կանխել (ներքին այրման շարժիչնե–րում, հրանոթի փողում և այլուր)։ Բենզին–ների կայունությունը Դ–ման նկատմամբ բնորոշվում է օկտանային թվով կամ նրանց տեսակայնությամբ։

ԴԵՏՐՈՏՏ (Detroit, ֆրանս․ detroit – նեղուց), քաղաք ԱՄՆ–ի հյուսիսում, Մի– չիգան նահանգում։ Գտնվում է Տուրոն և Էրի լճերի միջև, Դեւորոյա գետի ափին։ 1380 հզ․ բն․, արվարձաններով՝ 4,4 մլն (1973)։ Տիմնադրվել է 1701-ին։ Ար–դյունաբերական նշանակությաւքբ 4-րդն է ԱՄՆ–ում։ Ֆինանսական խոշոր կենտրոն է, ավտոմեքենաների ամենախոշոր մա–տակարարն աշխարևում։ Դ–ում են Գե–ներալ մոտորս», «Ֆորդ» և «Կրայսլեր» ավտոմոբիլային մոնոպոլիաների գլխա–վոր ձեռնարկությունները։ Զարգացած են սև մետալուրգիան, քիմ․ արդյունաբերու–թյունը։ Դ․ նաև տանկերի և ռազմա–այւանս– պորտային միջոցների արտադրության խո–շոր կենտրոն Է։ Ունի 2 համալսարան, ար–վեստների ինստ․, ավտոմոբիլի պատմու–թյան թանգարան։ Դ–ում գևրիշխում է շախմատաձև ևատակագծումը, բայց կան նաև շառավղա–օղակաձև պլանավորման գծեր։ Կարևոր կառույցներից են Տանրա– յին գրադարանը, Արվեստների ինստ–ը, Պենոբսկոտ–բիլդինգ 47-հարկանի երկնա–քերը ևն։ Տայերը Դետրոյտում։ Դ–ի հայկ․ համայնքը կազմավորվել է XX դ․ սկզբներին։ 1910-ին գումարված ամե–րիկահայ ներկայացուցչական ժողովի ար–ձանագրության մեջ հիշատակված է, որ Դ–ում և նրա շրջակայքում բնակվել է շուրջ 400 հայ։ Տամայնքը ստվարացել է առաջին համաշխարհային պատերազմից հետո՝ ի հաշիվ Երզնկայից, Կեսարիայից, 1սարբերդից, Սեբաստիայից, Վասպուրա– կանից, Տարոնից, Շապին–Գարահիսա– րից, Կ․ Պոլսից եկած նոր գաղթականնե–րի։ 1930-ական թթ․ Դ–ում և շրջակայքում հայերի թիվը հասել է 12 հզ–ի։ Նրանց մեծ մասը բանվորություն է արել Ֆորդի ավ–տոգործարանում և այլ ձևռևարկություն– ներում, մի մասն էլ զբաղվել է արհեստնե–րով ու առևտրով։ Դետրոյտահայ համայն–քը որակական փոփոխություն է կրել երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ 1977-ին Դ–ում և շրջակայքում կար 40 հզ․ հայ։ Դ–ի համայնքը գործուն դեր է խաղացել ամերիկահայ ազգային կյան–քում։ Տամայնքի կազմաւխրոլմից ի վեր գործել և գործում են հայրենակցական (Տամաքղեցիական, Տամաերզնկացիա– կան ևն) ու մշակութային (Թեքեյան, Տա– մազգային, «Տայ համալսարանականնե–րի», «Առաջադիլքական», 1969-ին ստեղծ–ված «Ալեք Մանուկյան մշակութային հիմ–նադրամ» ևն) միություններ, ակումբներ, թատերախմբեր, երգչախմբեր, ինչպես նաև SPԸՄ–ը, ՏՕՄ–ը։ 1920-ական թթ․ վեր–ջերին կազմակերպվել է «Դեարոյսփ հայ բանվորների դաստիարակչական ակում– Դետրոյտի Ս․ Հովհաննես հայկական եկե–ղեցին (XX դ․, ճարտ․ Ս․ Փիլավյան) Դետրոյտի «Ալեք Մանուկյան» ամենօրյա վար–ժարանի մարզադաշտում բը», որն ունեցել է ընթերցարան և պար–բերաբար հրավիրել է Սովետական Տա– յաստանին նվիրված հավաքույթներ։ Սո–վետական Տայաստանի օգտին մեծ աշխա–տանք է ծավալել ՏՕԿ–ի Դ–ի մասնաճյու–ղը, որի գործն այնուհետև շարունակել է Ամերիկահայ առաջադիմական միության Դ–ի մասնաճյուղը։ Տայկ․ եկեղեցին Դ–ում հիմնադրվել է 1915-ին (շենքը կառուցվել է 1931-ին)։ Կան նաև հայ ավետարանա–կան և կաթոլիկ եկեղեցիներ ու ժողովա–րաններ, որոնց կից գործում են երիտա–սարդական և կանանց կազմակերպու–թյուններ։ 1969-ից գործում է ՏԲԸՄ նա–խաձեռնությամբ բացված հայկ․ ամենօրյա դպրոցը։ Դ–ի Օւևյն նահանգային համալ–սարանում հիմնվել է հայագիտական ամբիոն։ Դ–ի հայ ևամայնքը ակաիվ մաս–նակցել է <Աասոննցի Դավիթ» տանկային շարասյան ստեղծմանը և հայրենադար–ձության օգտին կազմակերպված միջո–ցառումներին։ Դ–ում լույս է տեսել 19 անուն հայևրեն պարբերական (առաջինը՝ «Լուսավորիչ» հանդեսը՝ 1916-ին)։ ԴԵՐ, Դ ա ր (հավանաբար՝ պարսկերեն դուռ, դարպաս բառերից), Տեր, հայա– բընակ գյուղ Նախիջևանի ԻՍՍՏ Օրդու– բադի շրջանում, Արաքսի ձախափնյա հարթավայրային մասում, շրջկենտրոնից 19 կմ հյուսիս–արևմուտք, Նախիջևան– Օրդուբադ խճուղուց հվ․։ Միավորված է Ազայի կոլտնտեսության հետ։ Օգտվում է Ազայի կուլտուր–լուսավորական և առող–ջապահական հիմնարկներից։ Դ․ պատմա–կան Գողթան գավառի հայկ․ գյուղերից է, բայց արաբ, արշավանքնևրի ժամանակ հավանորեն դարձել է նաև արաբ, բնա–կատեղի (պահպանվել են XIII–XIV դդ․ արաբ, մինարեթն ու մզկիթը), իսկ XIV դարից՝ վերստին զուտ հայկ․ բնակավայր։

ԴԵՐԱՆՈՒՆ, գոյականին, ածականին, թվականին, մակբային հարաբերակից խոսքի մաս, որը չի անվանում առարկա,