Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/360

Այս էջը սրբագրված չէ

հատկանիշ, այլ ունի ընդհանուր իմաստ, որ կոնկրետանում է որևէ հարաբերու–թյամբ՝ դիմային, տարածական ևն։ Տա– յերենում աչքի է ընկնում քերականական անմիօրինակությամբ։ Դ–նևրի մի մասին հատուկ է դևրանվանակաև հոլովումը (ես իմ, դու–քո, ով–ում)։ Շատերն ունեն անվանական հոլովում (ինչ–ինչի, բոլոր– բոլորի ևն), իսկ մի շարք Դ–ներ չեն հոլով–վում (այսպես, որևէ, ոմն)։ Անմիօրինա– կություն կա նաև թվի արտահայտության մեջ․ Դ–ների փոքր մասի հոգնակին կազ– մըվում է տարարմատորեն և տարահիմ– քորեն (սուպլետիվ․ ես–մենք), զգալի մասինը՝ անվանական եղանակով (ինչ– ինչեր, մյուս–մյուսներ), իսկ մի մասը հոգնակի չունի։ Ըստ իմաստային ու գոր–ծառական ընդհանուր ևատկանիշի, Դ–ները բաժաևվում ևն 3 խմբի՝ առարկա ցույց տվող (սա, նա, ոմն), հատկանիշ ցույց տվող (այսպիսի, որքան, քանիյ, հատ–կանիշի հատկանիշ ցույց տվող (այսպես, նույնպե ս, ուր, երբևէ)։ Տայերենում առանձն ացնում են անձնական (ես, դու, նա), ցուցական (սա, այդ, այսպիսի), փո–խադարձ (իրար, միմյանց), որոշյալ (բո–լորը, ամեևքը), անորոշ (այլ, ինչ–որ, մի քանի), ժխտական (ոչ ոք, ոչինչ), հարցա– կան–հարաբերական (ինչ, ով, ուր, քանի) Դ–ներ։ Գրաբարում կան նաև ստացական Դ–ներ [քո (քոյ), իւր ևն]։ Գրկ․ Աճաոյան Հ․, Լիակատար քե–րականություն հայոց լեզվի․․․, հ․ 2, Ե․, 1954։ Աբրահամյան Ս․, Արդի հայերենի դերանունները, Ե․, 1956։ Ջ ա հ ու կ յ ա ն Գ․, ժամանակակից հայերենի տեսության հի–մունքները, Ե․, 1974։ Ս․ Աբրահամյան

ԴԵՐԱՍԱՆ, գեղարվեստական կերպարի անձնավորողը թատերական, էստրադա–յին ու կրկեսային ներկայացումներում և կինոյում։ Դ․ վերարտադրում է մարդկային վարքագիծը գրական տեքստի (թատրո–նում և կինոյում) կամ երգային–երաժշտա– կան նյութի (օպերայում, բալևտում և Էստրադայում), իր անհատական հոգե– ֆիզիկական Էության, ինտոնացիայի, շարժման ու դիմախաղի միջոցով (տես Դերասանական արվեստ)՝․ ԴԵՐԱ ՍԱՆԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ, կատարողա–կան արվեստի տեսակ՝ մարդկային վար– քագծ ի գեղարվեստական աևձնավորու– մը բեմական–հրապարակային իրադրու–թյան մեջ, պայմանական հանգամանքնե–րում։ Դ․ ա–ի դրսնորման ոլորտներն են դրամատիկական թատրոնը, օպերան, օպերետը, տիկնիկային թատրոնը, բա–լետը, Էստրադան, կրկեսը, կինոն։ Այդ արվեստի որոշիչ առանձնահատկություն–ների ց մևկը ստեղծագործության ընթացքի ու արդյունքի համաժամանակյա գոյու–թյունն է և ստեղծագործողի ու ստեղծա– գոր ծության առարկայական նույնությու–նը։ Բա ցառություն է կինոարվեստը՝ ստեղ–ծագործ ական պահի պատկերաժամանա– կային ու հնչյունական ամրակայումը, և մասամբ՝ տիկնիկային թատրոնը, ուր բովանդակության տեսողական կողմը միջ–նորդավորվում է տիկնիկով։ Մյուս բոլոր դեպքերում բովանդակությունն անձնա–վորվում է անմիջականորեն կատարողի հոգեֆիզիկական անհատականության, մարդկային արտահայտության բոլոր դըր– սևորումների միջոցով, բեմական խոսքի (օպերայում՝ վոկալ արվեստի, բալետում՝ պարի), դիմախաղի ու շարժման օրգանա–կան միասնությամբ։ Այստեղ ըստ հարկի դեր ունեն գրիմը, զգեստավորումը, որոշ դեպքերում՝ դիմակը։ Դ․ ա․ է նաև մնջա–խաղը (պանտոմիմ), որը նախատեսում է միայն տեսողական ընկալումը։ Դ․ ա–ի արդյունքը բեմական կերպարն Է՝ կեն–դանի իրականության փաստ, որ դրված է թատերային պայմանական միջավայ–րում և իմաստավորված է նրա պարտա–գրած հոգեբանական, ֆիզիկական, գե–ղարվեստական ու գաղափարական խըն– դիրներով։ Դ․ ա–ի երկու Էական սկզբունք–ներն են գործողությունը և ցույցը (տես Բեմական գործողություն), որոնք լինե– ]ով դերասանական անձնավորման ներ–քին ու արտաքին հայտանիշները, ներ–կայանում են օրգ․ միասնությամբ։ Դերա–սանը ստեղծագործում է դրամատուրգիա–կան և կենսական նյութերի հիման վրա միաժամանակ։ Դրամատուրգիական ու բեմական կերպարները օբյեկտիվ բովան–դակային պլանում ներհամաձայն են, բայց բեմական կերպարն ինքնուրույն է կենսական նյութի հետ ունեցած հարա–բերությամբ, որպես դերասանի անհատա–կան ստեղծագործություն։ Այստեղ որոշիչ ևն կատարողի խառնվածքը, բնավորու–թյունը, երևակայությունը, հիշողությու–նը, դիտողականությունը, աշխարհայացքը, գաղափարա–գեղարվեստական նպատակ–ները, ինչպես և բեմադրողի մտահղացու–մը (տես Ռեժիսորական արվեստ), ներ–կայացման մեջ առաջացող բեմական հան–գամանքները ևն։ Դ․ ա․ սկզբնավորվել է հնագույն կրո– նակենցաղային ծեսերում, ժողովրդական խաղերում և սինկրետիկ բանահյուսու–թյան մեջ, իսկ որպես պրոֆեսիոնալ ար–վեստ ձևավորվել ու զարգացել է հին արևելյան (Տնդկաստան, Չինաստան, ճա–պոնի ա) և անտիկ թատրոններում (Տու– նաաոան, Տռոմ)։ Որպես գրականությու–նից անկախ երևույթ՝ իմպրովիզացիա, Դ․ ա․ զարգացել է վաղ միջնադարյան մշակույթի օրրաններում՝ Ասորիքում, Բյուզանդիայում, Տայաաոանում։ Դերա–սանական իմպրովիզացիայի արվեստը ծաղկել է միջնադարյան Եվրոպայի երկըր– ներում և զարգացման բարձրագույն աս– տիճանի հասել Իտալիայում (տես Կոմե–դիա դեՀ արտե)։ Վերածննդի դարաշըր– ջանի թատրոնը Եվրոպայում ստեղծել է դերասանական պրոֆեսիոնալիզմի նոր որակ՝ բեմական զործողությաև ազատու–թյանը միացնելով գրական դրամայի կա–յուն խոսքային նյութը։ Դ․ ա․ որպես գե–ղարվեստական համակարգ, գիտակցվել է կլասիցիզմի դարաշրջանում։ Կլասիցիս– տական խաղաոճը ենթադրում էր հանդի–սավոր ու երգային խոսք, կեցվածքի ու շարժման մոնումենտալություն և պայմա–նականություն։ Լուսավորության դարա–շրջանի (XVIII դ․) Դ․ ա–ի հիմքում դրվում է բանական մարդու անձնավորման իդեա–լը և ռացիոնալիզմը, որը հետզհետե դուրս է մղվում դերասանական խաղի անմիջա–կանությամբ ու հուզականությամբ։ XIX^ առաջին կեսի Դ․ ա․ բնութագրվում է ռո–մանտիկական խաղաոճի գերիշխանու– թյամբ, որը թելադրում էր գործողության շարժուն և տպավորիչ ձևեր, պաթետիկ և հուզականորեն հագեցված խոսք (դե–րասաններ Է․ Քինը Անգլիայում, Ֆրե– դերիկ Լեմեթրը Ֆրանսիայում, Պ․ Մո– չալովը Ռուսաստանում)։ XIX դ․ երկրորդ կեսի և XX դ․ սկզբի Դ․ ա–ում հերթագա–յում են դասական ռեալիզմը, նատուրա–լիզմը, հոգեբանական ռեալիզմը և պայ–մանական խաղի նորագույն ձևերը։ XIX դ․ Դ․ ա–ի խոշոր ներկայացուցիչներն են Թ․ Սալվինին, Է․ Ռոսսին, Է․ Դուզեն (Իտա–լիա), Մունե Սյուլլին, Ս․ Բեռնարը (Ֆրան–սիա), Է․ Պոսարտը, Լ․ Բառնայը (Գերմա–նիա), Տ․ Իրվինգը, Է․ Տերրին (Անգլիա), Ա․ Օլդրիջը (ԱՄՆ), Մ․ Շչեպկինը, Վ․ Դա– վիդովը, Մ․ Սավինան, Վ․ Կոմիսարժևսկա– յան (Ռուսաստան) և ուրիշնևր։ Ռեալիս–տական Դ․ ա–ի որոնումևերում մեծ դեր են խաղացել Ա․ Անտուանի «Ազատ թատ–րոնը» Փարիզում և Գեղարվեստական թատրոնը Մոսկվայում, ուր հասունացել է հոգեբանական ռեալիզմի՝ Կ․ Ստանիս– լավսկու տեսությունը, որպես դերասանի մասնագիտական ուսուցման ընդհանուր մեթոդոլոգիա։ Սովետական հանրապե–տությունների ազգային դերասանական դպրոցները, սեփական ավանդներով հան–դերձ, զարգացևլ են այս ուղղությամբ։ Սովետական Դ․ ա–ում մեծ ավանդ ունեն Գեղարվեստական թատրոնի արտիստ–ներ Ի․ Մոսկվինը, Ն․ Խմելյովը, Մ․ Չեխո– վը, Ե․ Վախթանգովի դպրոցի դերասան–ներ Բ․ Շչուկինը, Ռ․ Սիմոնովը, Ց․ Ման– սուրովան, ինչպես և Ա․ Թաիրովի ու Վ․ Մեյերխոլդի թատրոնների առաջատար դերասանները։ Սովետական Դ․ ա–ի ժա–մանակակից ներկայացուցիչներից են Ն․ Չերկասովը, Ի․ Սմոկտուևովսկին, Ցու․ Բորիսովան, Մ․ Ուլյանովը, Ս․ Ցուրս– կին, Ե․ Եվստիգնեևը և ուրիշներ։ Ներ–կայիս արևմտաեվրոպական թատրոնում Դ․ ա․ բարձր զարգացման են հասցրել Լ․ Րարրոն, ժ․ Վիլարը, Մ․ Կազարեսը, ժ․ Ֆիլիպը (Ֆրանսիա), Ջ․ Գիլգուդը, Վ․ Լին, Լ․ Օլիվիեն, Պ․ Սկոֆիլդը (Անգ– լիա), Ե․ Վայգելը (ԳԴՏ) և ուրիշներ։ Դ․ ա–ի ինքնատիպ համակարգեր գոյություն ունեն Արևելքի (Բիրմա, Տնդկաստան, Չինաստան, ճապոնիա ևն) թատրոննե–րում։ Դ․ ա․ զարգացել է նաև երաժշտա–կան թատրոնում, կինոյում, Էստրադա–յում, կրկեսում (տես Օպերա, Օպերետ, Բաչետ, Կինոարվեստ, էստրադա, Կրկես)։ Տայ իրականության մեջ Դ․ ա–ի ավանդ–ները սկզբնավորվել են հեթանոսական շրջանում, մ․ թ․ ա․ И–I դդ․, ի դեմս իմպ– րովիզացիոն–հրապարակային թատրոնի դերասանների՝ գուսանների, կատակնե–րի։ Գրական դրաման և կլասիցիզմն այս–տեղ սկզբնապես բեմական արտահայ–տություն են ստացել XVII –XVIII դդ․ դպրոցական թատրոնում, որի պատմական դերն ավարտվել է XIX դ․ առաջին կեսով։ Պրոֆեսիոնալ Դ․ ա–ի սկզբնավորումը հայ իրականության մեջ կապված է «Արամյան թատրոնի» և նրա ղեկավար Տ․ Գասպար– յանի անվան հետ։ Այնուհետև, XIX դ․ 60– 70-ական թթ․ ձևավորվել են արևմտահայ և արևելահայ դերասանական դպրոցնե–րը․ առաջինը՝ սենտիմենտալ–ռոմանտի– կական, երկրորդը՝ կենցաղային–ռեալիս–