կիչ, որից մոա 1000-ը՝ հայ։ Տայերն այս–տեղ են գաղթել Արցախից, Շամախիից և Ղզլարից։ Նրանք Գ–ում հիմնել են եկե–ղեցի (Ս․ Աստվածածին), Մարիամյան անունով դպրոց և ընթերցարան։ Դ–ի և շրջակա գյուղերի հայ բնակիչների մի մասը 1800–1810-ին գաղթել է ուրիշ վայրեր։
ԴԵՐԲԻ (անգլ․ Derby) ձիարշավային մըր– ցումներ ցեղական 3-ամյա զտարյուն հեծ–կան ձիերով՝ 2400 մ տարածության վրա։ Առաջին անգամ կազմակերպել է լորդ Դերբին (որից էլ Դ․ անունը), 1778-ին Անգլիայում։ Ռուսաստանում անցկացվել են 1886-ին։ ՍՍՏՄ–ում Դ–ի մրցումներին վիճարկվում է «Տամամիութենական մեծ մրցանակ»։ Մի շարք երկրներում, ինչպես և ՍՍՏՄ–ում, Դ․ են կոչվում 4-ամյա վար–գաձիերով անցկացվող մարզաշրջանի գըլ– խավոր մրցումները ես, ԳՖՏ–ում նաև՝ ար–գելքների հաղթահարման խոշորագույն մրցումները։
ԴԵՐԵԲԵՅՈՒԹ8ՈՒՆ (ձորապետություն, հովտատիրություն), կիսանկախ գավառ–ներ օսմանյան Թուրքիայում, որոնք կա–ռավարում էին քուրդ, թուրքմեն, ավշար խաներն ու բեկերը։ Պետությունը չէր ճանաչում Դ–ների իրավունքները։ Նրանք հարկ չէին վճարում Բ․ Դռանը, իսկ զորք տալիս էին ըստ ցանկության։ Դ–ներ կա–յին Անատոլիական և Ռումելիական փա* շայություննէրում։ Արևմտյան Տայաստա– նի գավառներում Դ–ներ էին Զուլամերկը, Դերսիմը, Խոշաբը, Զեզիրե–Բոհտանը, Բալուն ևն, ինչպես նաև Սեբաստիայի և Կիլիկիայի մեծ մասը։ Սուլթան Մահմուդ II, Եգիպտոսի դեմ քրդերի ռազմ, ուժն օգտագործելու մտադրությամբ, 1834-ին ճանաչեց Դ–ների իրավունքները, կիսան– կախության ֆերմաններ բաժանեց՝ պար–տավորեցնելով զորք տալ պետությանը։ 1840-ական թթ․ սուլթան Աբդուլ–Մեջիդը, վերանվաճելով կայսրության ապստամբ հատվածները, ճնշեց քրդական ապստամ–բությունները և վերջնականապես ոչըն– չացրեց Դ–ները Թուրքիայում։ Հ․ Ղազարյան
ԴԵՐԵԳՈՒՍ Միխայիլ Գորդեևիչ [ծն․ 22․11 (5․12)․1904, գ․ Վեսյոլոե, Խարկովի մարզի Խարկովի շրջան], ուկրաինացի սովետա–կան նկարիչ։ ՍՍՏՄ ժող․ նկարիչ (1963)։ ՍՍՏՄ Գեղարվեստի ակադեմիայի թղթա–կից անդամ (1958)։ ՍՄԿԿ անդամ 1951-ից։ 1923–ՅՕ–ին սովորել է Խարկովի Գեղար–վեստական ինստ–ում (1932–41–ին՝ դա–սատու)։ Գեղանկարչական գործերից են՝ «Կոլտնտեսային տոն» (1935), «Տարաս Բուլբան գլխավորում է զորքը» (1952, եր–կուսն էլ ՈւՍՍՏ կերպարվեստի թանգա– րւսն, Կին)։ Ստեղծել է «Կատերինա» (օֆորտ, 1936–38), «Պատերազմի ճամ–փաներով» (օֆորտ, 1943), «Ուկրաինա–կան ժող․ դումաներ և պատմական երգեր» (օֆորտ, 1947–50) գրաֆիկական շարքե–րը։ Նկարազարդել է Ի․ Պ․ Կոտլյարևսկու, Ն․ Վ․ Գոգոլի և ուրիշների գրքերը։ Ար–ժանացել է Տ․ Շևչենկոյի անվ․ ՈւՍՍՏ պետ․ մրցանակի (1969)։
ԴԵՐԵՆԻԿ ԱՐԾՐՈՒՆԻ (845-885), Վաս– պուրականի գահերեց իշխան 875-ից։ 852-ին, երբ Վասպուրականը գրավել էին Արաբական խալիֆայության զորքերը, Դ․ ուրիշ իշխանների հետ գերության է տար–վել։ 859-ին վերադարձել է գերությունից և խալիֆայի կամքով իշխել է Վասպուրա– կանում։ Դ․ Ա․ հարկադրված է եղել պայ–քար մղել Վասպուրականի զգալի մասին տիրացած Գուրգեն Ապուպելճ իշխանի դեմ։ Վերջինս ընդունել է Դ․ Ա–ու գերիշ–խանությունը, իշխելով միայն իր տիրույթ Մարդաստան գավառում։ Նույն իշխանի միջնորդությամբ Դ․ Ա․ ամուսնացել է Տա– յասաանի իշխանաց իշխան Աշուո Բագրա– ւոունու դստեր հետ։ Անհաջողությամբ է վերջացել Դ․ Ա–ու նոր ընդհարումը Գուր– գեն Ապուպելճի հետ՝ Անձեացյաց գավա–ռի համար։ Տոր՝ Աշուո Արծրունու գե–րեդարձությունից հետո Դ․ Ա․ շարունակել է իշխել Վասպուրականում, բայց Արծրու– նյաց տոհմապետի իրավունքները վերա–պահվել են հորը։ Վերջինիս մահից հետո՝ 875–ից Վասպուրականում Դ․ Ա․ իշխել է միանձնաբար։ Նրա օրոք երկիրը բարգա–վաճել է, դադարել են օտար ցեղերի աս–պատակումները, ընդարձակվել են Վաս– պուրականի սահմանները, կախման մեջ են գցվել Տերի և Սալմաստի ամիրաները, կատարւյել են շինարարական աշխատանք–ներ (սկսվել է Վանի միջնաբերդի պալա–տի կառուցումը)։ Քաղ․ ասպարեզից դուրս վանելով Տարոնի իշխան Աշուո Կյուրա–պաղատ Բագրատունուն՝ Դ․ Ա․ դարձել է Տվ․ Տայաստանի ամենաազդեցիկ գործի–չը և Տայաստանի իշխանաց իշխան Աշոտ Բագրատունու մրցակիցը։ Խալիֆայությու–նում 880-ական թթ․ կարծիք էր ստեղծվել, որ Դ․ Ա․ հարմար թեկնածու է Արմինիայի (Տայաստանի, Վրաստանի և Աղվանքի) կառավարչի պաշտոնի համար։ Ստե– փանոս Օրբելյանի հավաստմամբ, Դ․ Ա․ ուրիշ իշխանների հետ խնդրել է խալիֆա–յին՝ Տայոց թագավոր ճանաչել Աշոտ Բագ– րատունուն, սակայն Դ․ Ա–ու կենտրոնա–խույս քայլերը հարուցել են Աշոտ Բագրա– տունու դժգոհությունը։ Նրա թելադրանքով Տերի ամիրան սպանել է տվել Դ․ Ա–ուն, երբ վերջինս, առանց թիկնազորի մեկնել էր իր ձմեռանոցը՝ ճվաշ գավառի Մառա– կան ավանը։ Արաբ մատենագիրները Դ․ Ա–ու որդիներին (այդ թվում Վասպուրա– կանի թագավոր Գագիկին) կոչում էին իր անունով՝ «Բանու ալ Դարյանի» («Դե– րենիկի որդիներ»), իսկ Թովմա Արծրու– նին նրանց անվանում է «թագավորի որ–դիներ»։ Գրկ․ Թովմա Արծրունի, Պաւոմու– թիւն Տանն Արծրունեաց, ՍՊԲ, 1887։ ՝Հով–հաննես Դրասխանակերտցի, Պատմութիւն Հայոց, Թ․, 1912։ Վ․ Վարդանյան
ԴԵՐԵՆԻԿ ԱՐԾՐՈՒՆԻ, Աշոտ Դերե– ն ի կ (ծն․ թ․ անհտ․– 958), Վասպուրա– կանի թագավոր՝ մոտ 943-ից։ Տաջորդել է հորը՝ Գւսգքւկ Արծրունուն։ Տարևան երկրների նկատմամբ վարել է չեզոք քա–ղաքականություն։ Դ․ Ա–ու օրոք Վասպու– րականի թագավորությանը շարունակում էին սպառնալ Ատրպատականի Սալարյան ամիրաները, որոնց Դ․ Ա․ հարկ է վճարել։ Սալարյանների կողմից տապալված, ծա–գումով քուրդ Դայսամ իբն–Իբրահիմ ամի–րան 953-ին Դ․ Ա–ու ռազմ, օժանդակու–թյամբ երկու անգամ փորձել է տիրել Ատրպատականին, բայց պարտվել և ապաստանել է Դ․ Ա–ու մոտ, որին պահ էր տվել նաև իր գանձերը։ Սակայն, երբ Ատրպատականի ամիրան պաևանջել է հանձնել Դայսամ իբն–Իբրահիմին, Դ․ Ա․ ստիպված կատարել է նրա ցանկությունը։ Դ․ Ա․ քաղ․ սերտ կապերի մեջ է եղել Դվինին տիրացած Շադդադյան քուրդ ամիրաների հետ՝ ընդդեմ Ատրպատակա–նի տերերի։ 954–ին, երբ Ատրպատականի զորքը գրավել է Դվինը, վերջինիս ամի–րան՝ Շադդադյան Մուհամմադը, մերձա–վորներով ապաստանել է Դ․ Ա–ու մոտ։ Դ․ Ա․ երբեմն նույնացվել է Անձևացիք գավառի տեր Դերենիկի հետ, որը, սա–կայն, իշխել է միայն հիշյալ գավառում, այն էլ ավելի ուշ ժամանակ՝ 990–1021-ին։ Գրկ․ Վարդանյան Վ․ Մ․, Վասպու– րականի Արծրունյաց թագավորությունը, Ե․, 1969։
ԴԵՐԺԱՎԻՆ Գավրիլա Ռոմանովիչ [3(14)․ 7․1743, գ․ Սոկուրա, Կազանի նահանգ– 8(20)․7․1816, Նովգորոդ], ռուս բանաս–տեղծ։ Կայսրուհու՝ Եկատերինա II-ի կող–մից նշանակվել է Օլոնեցկի (1784) և Տամբովի (1785–88) նահանգապետ, կայսրուհու գրասենյակի քարտուղար (1791–93), սենատոր, ապա՝ արդարա–դատության մինիստր(1802–03)։ Դ–ի ստեղ–ծագործություններից են «Ներբող իշխան Մեշչերսկու մահվան առթիվ» (1779), «Ներ–բող Ֆելիցային» (1782), «Աստված» (1784), «Իշխողներին և դատավորներին» (1787), «Մուրզայի տեսիլքը» (1789), «Աշունը Օչա– կովի պաշարման ժամանակ» (1798)։ Դ․ միաձուլել է ներբողի և երգիծանքի տար–րերը, հաղթահարել կլասիցիզմի պոե–տիկան, նպաստել ռուս, պոեզիայի զար–գացմանը։ Երկ․ Соч․,т․ 1–9, СПБ, 1864–83; Сти–хотворения, М․, 1958․ Գրկ․ Белинский В․ Г․, Сочинения Державина, Полн․ собр․ соч․, т․ 6, М․, 1955; Западов А․ В․, Державин, М․, 1958․
ԴԵՐԺԱՎԻՆ Վլադիմիր վասիլևիչ 1(14)․11․ 1908, Ներեխտա (այժմ՝ Յարոսլավլի մար– զում–5․10․1975, Մոսկվա], ռուս սովետա–կան բանաստեղծ, թարգմանիչ։ 1936-ին լույս է ընծայել բանաստեղծությունների ժողովածու։ Տայտնի են Խաքանիից, Ֆիր– դուսուց, Սաադիից, Նավոիից, Ֆրանկոյից, Փշավելայից, Ռայնիսից կատարած նրա թարգմանությունները։ Թարգմանել է Տ․ Թումանյանի «Անուշ» պոեմը, մասնակցել «Սասունցի Դավիթ» էպոսի թարգմանու–թյանը։
ԴԵՐԻՎԱՑԻԱ հիդրոտեխնիկ ա– յ ու մ (լատ․ derivatis – մի կողմ տանե–լը, թեքելը), կառույցների համախումբ, որոնց միջոցով ջուրը գետից, ջրամբարից ուղղվում է ՏԷԿ, պոմպակայան (մոտեցող Գ․ Ռ․ Գերժավին