Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/364

Այս էջը սրբագրված չէ

Դ․) կամ հեռացվում դրանցից (հեռացող Դ․)։ Լինում է անճնշումային և ճնշումա–յին։ Երբ ջրի մակարդակի տատանումները նրա հավաքման կամ հեռացման տեղում զգալի են, կիրառվում է միայն ճնշումային Դ․, իսկ մակարդակի փոքր տատանումնե–րի (1–3 մ) դեպքում՝ ինչպես ճնշումային, այնպես էլ անճնշումային։ Նայած Դ–ի տե–սակին, ջրի արագությունը փոփոխվում է լայն սահմաններում՝ 1,5–6 մ/վրկ։ ժա–մանակակից դերիվացիոն ջրտարների երկարությունը հասնում է մի քանի տաս–նյակ կմ–ի, թողունակությունը՝ ավելի քան 2000 մ3/վրկ։

ԴԵՐԻՎԱՑԻՈՆ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ, տես ՀիդրոԷչեկտրակայան’․

ԴԵՐՁԱԿՈՒԹՅՈՒՆ, արհեստ։ Տնուց տա–րածված էր նան Տայաստանի գրեթե բոլոր գավառներում։ Ըստ արաբական աղբյուր–ների, հայկ․ գործվածքները և զգեստները վաճառվել են Տայաստանի և այլ երկրների շուկաներում։ Անիում պեղված դերձակի արհեստանոցից գտնվել են մատնոց և ասեղ։ Դերձակների արհեստանոցները կառուցվել են առանձին շարքերով։ Ֆեո–դալներն ու հոգևորականները հագել են ֆեոդալական աստիճանակարգում իրենց բռնած տեղի համեմատ հատուկ զգեստ–ներ, որոնք կարել են պալատական կամ վանքապատկան դերձակնևրը։ Թագավո–րական կամ իշխանական զորքերի հանդեր–ձանքը կարել են մասնագիտացված ար–հեստավորներ։ Տնում Դ–յամբ զբաղվել են բացառապես տղամարդիկ։ Մինչև XIX դ․ վերջերը ևագուստները կարել են ձեռքով, այնուևետե՝ մեքենայով։ 1880-ին մեքե–նայով կարող դերձակների թիվը միայն Վասպուրականում հասել է շուրջ 100–ի։ Այժմ Տայաստանում կան բազմաթիվ կա–րի արհեստանոցներ և ֆաբրիկաներ։ (Տես Կարի արդյունաբերություն)։ Գրկ․ Աււաքելյան Բ․, Քաղաքները և արհեստները ՝Հայաստանում IX–XIII դդ․, հ․ 1, Ե․, 1958։ Ն․ Ավագյան

ԴԷՐՁՅԱՆ Տաքար Թադ1ւոսի [8․2․1903, գ․ Տամզաչիման (այժմ՝ ՏՍՍՏ Գուգարքի շրջանում) – 1952], գվարդիայի գնդա–պետ, դիվիզիայի հրամանատար։ ՍՄԿԿ անդամ 1927-ից։ 1928-ին ավարտել է Անդրկովկասյան միացյալ հետևակային ռազմ, դպրոցը (Թիֆլիս), 1937-ին՝ Սահ–մանապահ զորամասերի բարձրագույն դպրոցը (Մոսկվա), ապա սովորել Մ․ Ֆրունզեի անվ․ ռազմ, ակադեմիայում։ Տայրենական մեծ պատերազմի ժամանակ մասնակցել է Լենինգրադի պաշտպանու–թյանը, 1943–44-ին Տյուսիս–արևմտյան և Երկրորդ ուկրաինական ռազմաճակատ–ներում եղել է գնդի հրամանատար, գվար–դիական դեսանտային դիվիզիայի հրա–մանատարի տեղակալ, 1945-ին՝ հրաձգա–յին դիվիզիայի հրամանատար։ Դ–ի զորա–միավորումը մարտնչել է Մոլդավիայում, Ռումինիայում, Տունգարիայում, Ավաո– րիայում, Չեխոսլովակիայում։ Պարգե– վատրվել է Տայրենական պատերազմի 1-ին, Սուվորովի 2-րդ աստիճանի, Կար–միր դրոշի 3, Կարմիր աստղի, ինչպես նաև ամերիկյան 2 շքանշաններով։ Մ․ Սահակյան

ԴԵՐՍԱՏԻՆ ( <հուն․ SepiiccTLVog – կաշ–վե), մաշկալաթ, նիարոցելյուլոզային ծածկույթով (թաղանթով) գործվածքից պատրաստված արհեստական կաշի։ Օգ–տագործվում է կահույքի երեսքաշման, գրքեր կազմելու, գալանտերեային առար–կաներ պատրաստելու համար։

ԴԵՐՈՆ, գյուղ Արևմտյան Տայաստանում, Վանի վիլայեթի Բերկրի–Աբաղա գավա–ռում։ 1909-ին ուներ 30 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Բնակիչները տե–ղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Նրանց մի մասը զոհվել է, մյուսը՝ բնակություն հաստատել Արևելյան Տայաստանում։

ԴԵՐՋԱՆ (Մ ա ն ա ն ա ղ ի, այժմ՝ Թ ու զ– լ ա), գետ Տայկական լեռնաշխարհում, Արևմտյան Եփրատի ձախ վտակը։ Երկա–րությունը մոտ 87 կմ Է։ Սկիզբ է առնում Այծպտկունք լեռան լանջից, 3094 մ բարձ–րությունից։ Սնումը ձնաանձրևային է, հորդացումը՝ մայիսին։

ԴԵՐՋԱՆ, Տեր ջան, Թերջան, գա–վառ Մեծ Տայքի Բարձր Տայք նահանգում, Արևմտյան Եփրատի վերին հովտում։ Տա– մապատասխանում է այժմյան Էրզրումի վիլայեթի Թերջանի սանջակին։ Կենտրոնն էր Մամախաթուն ավանը։ 1909-ին Դ․ ուներ 231 գյուղ, 31-ը՝ հայաբնակ։ Արև–մուտքում սահմանակից էր Եկեղյաց, արլ–ում՝ Կարնո, հս–ում՝ Սպերի, հվ–ում՝ Մանանաղի գավառներին։ Տարածքը՝ մոտ 2575 կմ2, ընդգրկելով Դերջանի և Աղկա– լայի դաշտերը։ Լեռներից նշանավոր են Մարիամը, Պախրը, Խաչդաղը, Խալխալը։ Կլիման խիստ ցամաքային է, ամռան և ձմռան ջերմաստիճանների տատանումը՝ մեծ։ Ձմռանը տեղում է առատ ձյուն՝ ան–անցանելի դարձնելով լեռնային ճանա–պարհները։ Դ․ հայտնի է արգավանդ վա– րելահողերով։ Դ–ի հայ և թուրք բնակչու–թյունը զբաղվում էր երկրագործությամբ (ցորեն, գարի, կորեկ, կտավատ) և անաս–նապահությամբ։ Ամբողջ Բարձր Տայքում հռչակված էր Դ–ի ցորենը; Դ․ հայերի բնօրրաններից է։ Ստրաբոնն այն հիշատակում է Դերքսենե անունով։ Այնուհետև նա հաղորդում է, որ Արտաշես Ա թագավորը (189–160 մ․ թ․ ա․) Մեծ Տայքի մեջ է միավորել Կարինիտեսը (Կարինը) և Դերքսենեն։ Արշակունիների թագավորության շրջանում ևս Դ․ եղել է Տայաստանի կազմում։ Ագաթանգեղոսը Դ․ հիշատակում է որպես քրիստոնեու–թյան տարածման առաջին վայրերից մե–կը, իսկ Մովսես Խորենացին հաղորդում է, որ Մեսրոպ Մաշտոցը հայերեն այբու–բենը սովորեցնելու համար Դ–ում վերա–կացու է նշանակել Գինդ եպիսկոպոսին։ Դ․ Տայաստանի առաջին բաժանմամբ (387) անցավ Բյուզանդիային, սկզբում մտավ Ներքին Տայքի մեջ, իսկՏուստինիա– նոս 1-ի (527–565) անցկացրած վարչա–կան բաժանումից հետո՝ Առաջին Տայ–քի մեջ, որը կառավարում էին հույն ստրատեգները կամ մագիստրոսները։ Տուստինիանոսի՝ բյուզանդականացման քաղաքականության հետևանքով Դ–ի հայ նախարարները զրկվեցին ժառանգական պաշտոններից։ Տայաստանի բաժանումից հետո էլ պարսկա–բյուզանդական մրցակ–ցությունը Դ–ի համար ռազմ, ընդհարում–ներով շարունակվեց։ 591-ին Տայաստանը երկրորդ անգամ բաժանվեց Բյուզանդիա–յի և Պարսկաստանի միջև։ Նոր բաժան–մամբ Տայաստանի մեծ մասը, այդ թվում Դ․, անցավ Բյուզանդիային։ Օգտվելով Սասանյան Պարսկաստանի և Բյուզան դիայի հակամարտությունից և թուլացու–մից՝ VII դ․ երկրորդ կեսին արաբներո ներխուժեցին Տայաստան։ 652-ին բյուգան–դական կայսր Կոնստանս II-ը, որ գտնը– վում էր Դ–ում, Սեբեոսի տվյալներով՝ 100 հզ․ զորքով հարձակման անցավ արաբ–ների դեմ։ Դ–ում կայսրին ներկայացան արաբ, պատգամախոսները և նրան հանձ– նեցին Ասորիքի արաբ կառավարիչ Մոա– վիայի պաշտոնական գրությունը, որտեղ ասված Էր՝ «Տայք իմ են, անդ մի երթար, ապա թէ երթաս՝ ես գամ ի վերայ քոյ, և առնեմ զքեզ, որ անդրէն փախչել ոչ կարես»։ Կայսրը դրան պատասխանեց՝ «Աշխարհն իմ, և ես երթամ․ դու եթե գաս ի վերայ իմ՝ Աստուած արդարութեան դա– տաւոր է» (Ս և բ և ո ս, Պատմութիւն, Ե․, 1939, էջ 141)։ Չնայած սկզբնական անհաջողություններին, VII դ․ վերջին արաբներին հաջողվեց տիրել Տայաստա–նի մեծ մասին, այդ թվում Դ–ին։ Ստեփան Տարոնացու վկայությամբ, 966-ին մահա–ցավ Տարոնի իշխան Աշոտ Բագրատունին, Բյուզանդիան գրավեց Տարոնը և նրան միացնելով Դ–ի, Մանանաղի, Տաշտյանքի և Պաղնատուն գավառները՝ ստեղծեց բյու–գանդական բանակաթեմ։ 1054-ին թուրք– սելջուկները Տուղրիլի գլխավորությամբ ավերեցին Դ–ի գյուղերը, սրի մատնեցին նրանց բնակիչներին։ «Իսկ այն կոտորա–ծը,– գրում է Արիստակես Լաստիվեր– ցին,– որ եղավ Դերջան և Եկեղյաց գա–վառներում ու նրանց միջասահմաննե–րում, ոչ ոք չի կարող նկարագրել․․․» (Արիս– տակես Լաստիվերցի, Պատմություն, Ե․, 1971, էջ 58)։ 1243-ին Դ․ գրավեցին մոն–ղոլները, 1402-ին՝ Լենկթեմուրի զորքերը, 1407-ին՝ Կարա–Կոյունլուները։ 1435-ին 4արա–4ոյունլոՕարը ավնրելով Դ․, նրա բնակչությանը բռնագաղթի ենթարկեցին Այրարատի ու Սյունիքի նահանգները։ 1473-ին օսմանյան թուրքերը Դ–ում պար–տության մատնեցին Ակ–Կոյունլուներին և Դ․ միացրին իրենց պետությանը։ Այնու–հետև, XVI–XVII դդ․ թուրք–պարսկ․ պա–տերազմների ժամանակ հաճախ ավեր–վել է Դ․, իսկ բնակչությունը՝ գերեվար–վել։ 1555-ի և 1639-ի թուրք–պարսկ․ պայ–մանագրերով Դ․ վերջնականապես ան–ցավ Թուրքիային։ Թուրք, տիրապետու–թյունը ծանր լուծ էր հայ ժողովրդի, ընդ որում՝ Դ–ի բնակչության համար։ Թուրք բռնակալները, բազմազան հարկերից բա–ցի, ենիչերիների զորամասերը համալրելու համար քրիստոնյաներից բռնությամբ խլում էին նրանց փոքրահասակ արու զա–վակներին։ Առաքել Դավրիժեցին հաղոր–դում Է, որ դերջանցի Մաղաքիա վարդա–պետը, տեսնելով իր հայրենակիցների ողբն ու կոծը, գնում է Կոստանդնուպոլիս և իր աշակերտ, պատրիարք Աստվածա–տուր Ցաղուբյանի միջնորդությամբ վերաց–նել տալիս այդ անմարդկային սովորույ–թը։ 1829-ի օգոստոսին ռուսական զորքերը, գեներալ Պասկևիչի հրամանատարու–թյամբ, գրավեցին Դ․։ Սակայն սեպտեմ–