Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/370

Այս էջը սրբագրված չէ

ները կարող են առաջացնել ախտաբա–նական ռեակցիաներ ու հիվանդություն–ներ։ Լինում է բազմաթիվ ձևերի, առավել տարածվածներն են՝ էքս ու դատի վ– կատարային Դ․, հաճախ հանդի–պում է մանկական հասակում, արտահայտ–վում է լորձաթաղանթների և մաշկի վրա ցաների (հատկապես եղնջացան) առա–ջացումով, ստամոքս–աղիքային համակար–գի խանգարումներով, շնչառական ուղի–ների ալերգիական հիվանդություններով (բրոնխիտ, բրոնխային հեղձուկ) (տես Աչերգիա) և նյարդային գրգռվածությամբ։ Նյարդ ա–ա րթրիկական, դըպ– րոցահասակ երեխաների օրգանիզմը հակ–ված է հոդերի, լյարդի, երիկամների հի–վանդությունների, նյութափոխանակու–թյան խանգարումների (ճարպակալում, պոդագրա)։ Լիմֆատիկ ո–հ ի պ ո– պլաստիկական Դ․ (թի*միկո–լիմ– ֆատիկական վիճակ), բնորոշվում է նա–խադպրոցական հասակի երեխաների ներ–զատիչ գեղձերի (ուրցագեղձ, հարվահա–նագեղձ, վահանագեղձ ևն) գործունեու–թյան խանգարումներով։ Տատուկ խումբ են կազմում հևմոռագիական Դ–ները (տես Արյոննահոսային նախա–տրամադրված ություն)։ Օրգանիզմի հակ–վածությունը ժառանգական անփոփոխ հատկանիշ չէ, այն կարելի է նվազեցնել, երբեմն նույնիսկ վերացնել։ Ֆ․ ԱղամաԱան

ԴԻԱԹԵՐՄԻԱ (հուն․ Տա – միջով և Оёр- |ւղ – տաքություն), Էնդոթերմի ա (<հուն․ evSoftepjLiia – ջերմակլտնում), թերմոպենետրացիա (հուն, дёр- |ւղ և լատ․ penetrare – թափանցել), էւեկտրաբուժության մեթոդ, հյուսվածք–ների և օրգանների տաքացումը բարձր հաճախականություն (1,6 Մհց) և Յա ուժ ունեցող հոսանքով։ Մեթոդն առա– ջարկել է չեխ բժիշկ Ռ․ Ցեյնեկը, 1905-ին, իսկ «Դ․» տերմինը՝ գերմանացի բժիշկ Ֆ․ Նահելշմիդը։ Մարմնի օրգաններն ու հյուսվածքներն օժտված են տարբեր էլեկ–տրահաղորդականությամբ․ ամենամեծ դիմադրությունն ունեն մաշկային, ճար–պային, ոսկրային ու մկանային հյուս–վածքները (սրանք ավելի ուժեղ են տա–քանում), ամենափոքրը՝ արյունով և ավի–շով հարուստ օրգանները՝ թոքեր, լյարդ, ավշային հանգույցներ (ավելի թույլ են տաքանում)։ Ջերմային ազդեցություննե–րից բացի բարձր հաճախականության հոսանքը օրգանիզմում առաջացնում է առանձնահատուկ պրոցեսներ, որոնց էությունը բացահայտված չէ։ Ենթադրվում է, որ հոսանքի ներգործմամբ բջջային իոնները տեղաշարժվում են, իոնների սահմանային որոշ կոնցենտրացիաների դեպքում կոլոիդները քայքայվում են, և բջիջն անցնում է գրգռված վիճակի։ Դ–ի հիմնական ազդեցությունը արտահայտ–վում է ֆիզիոլոգիական ռեակցիաներով, բարձրանում է վեգետատիվ նյարդային համակարգի ակտիվությունը (ավիշի, ար–յան շրջանառության, նյութափոխանակու–թյան արագացում, լեյկոցիտների ակ–տիվության ուժեղացում), զգացող նյար–դերի գրգռման շեմքը, թուլանում են կմախ–քային և ներքին օրգանների մկանները։ Այդ պատճառով Դ․ կիրառում են միզածո– րանի, լեղուղիների, լեղապարկի և ար–քան անոթների կծկումներից առաջացող այլ հիվանդությունների, ինչպես նաև նյարդերի, նյարդարմատների ոչ թարա–խային բորբոքումների, մկանների և հո–դերի ցավերի դեպքում։ Գ․ Մկրտչյան

ԴԻԱԼԵԿՏԻԿԱ, փիլիսոփայական ուս–մունք բնության, հասարակության և մտա–ծողության (իմացության) զարգացման առավել ընդհանուր օրինաչափություննե–րի մասին։ «Դ․» տերմինը ծագել է հունա–րեն бюсХеххинл էտ%՝ղ արտահայտությու–նից, որ նշանակում է բանավիճելու ար–վեստ, որևէ դրույթի ճշմարտության մեջ համոզելու այն եղանակը, երբ հարց ու պատասխանի միջոցով աստիճանաբար ճշգրտվում է քննարկվող դրույթը, որո– շակիացվում են օգտագործվող հասկա–ցությունները։ Այսպիսով, ճշմարտությունը ներկայանում է ո՛չ միանգամից տրված՝ բացարձակ ու վերջնական, այլ որպես ընթացք՝ հակասությունների առաջացման ու հաղթահարման միջոցով ծնվող, այսին– քըն՝ ոչ վերջնական, հարաբերական։ Տա– րաբերականության, ընթացքի ու հակա–սականության այս հատկանիշներով է ընդ–հանրացվել «Դ․» տերմինը՝ վերագրվելու] ամեն մի ուսմունքի, որն այդ հատկանիշ–ներով է բնութագրում մեր մտածողությու նը՝ մեր պնդումներն աշխարհի մասին, կաւյ հենց աշխարհը։ Աշխարհի նկատմամբ այդ–պիսի հայացք է մշակել Հերակւիտը․ սս «տարերային» Դ․ է, քանի որ հիմ– նըված է անմիջական հայեցողության (դի–տումների) վրա։ Ի տարբերություն Տերակ– լիաի, էլեական դպրոցի ներկայացուցիչ– ները՝ կշռադատության հարց ու պատաս–խանի եղանակի ևայտնաբերողները, աշ–խարհի իսկական էությունը համարել են նրա ամբողջականությունը, միասնակա–նությունը, որը պետք է ընդունել իբրե նախապես տրված՝ այս իմաստով «ան–շարժ», քանի որ անվերջը (ամբողջը) չի կարող ստացվել որպես վերջավոր մասե–րի գումար, անընդհատը՝ դիտվել ընդհա–տի միակցություն, շարժումը՝ դադարի պահերի շարք։ Զենոն էլեացու ձևակեր–պած համապատասխան աւցորիաները գնահատվել ևն որպես «բացասա–կան» Դ․։ Սոփեստներն առավել ուշա–դրություն են նվիրել ճշմարտության հա–րաբերականությանը (հասկացություննե–րի ճկունությանն ու պնդումների ոչ բա–ցարձակությանը), օգտագործել այս հան–գամանքն իրենց «համոզման արվեստում»։ Տրա մա բանական –ռելյատիվիստ ական այս ուսմունքը Տեգելն անվանել է «ս ու– բ յ և կ տ ի վ», «արտաքին» Դ․, իսկ Սոկրատեսի ու Պչատոնի Դ․՝ «իսկա–կան», «օբյեկտիվ», քանի որ հաս–կացությունների վերլուծությունը և մտքի առաջընթացը հակասությունների միջո–ցով ծառայում են ո՛չ թե պարզապես հա–մոզմանը, այլ բուն առարկաների ընդ–հանրական էության («օրենքի», «սկզբուն–քի») հայտնաբերմանը։ Ստեղծված ավան–դույթին համապատասխան, Արիստոտեչի տրամաբանության մեջ Դ․ առնչվում է այնպիսի մտահանգումների հետ, որոնց սոսկ տրամաբանական ձևն է ճշմարիտ (կանոնավոր), իսկ նախադրյալների ճըշ– մարտությունն անհրաժեշտաբար չի հիմ– նավորված (հարաբերական է՝ պատահա–կան, անկայուն, անցողիկ), ի տարբերու–թյուն անալիտիկայի, որը հետազոտում է ապացուցողական՝ բացարձակ ճշմարիտ կանխադրույթներից ելնող կշռադատու–թյունը․ այս ըմբռնումն արտացոլել է նաև Դավիթ Անհաղթը՝ Արիստոտելին մեկ–նելիս (Դաւիթ Անյաղթ, «Մեկնութիւն ի Վերլուծականն Արիստոտէլի», 1967, պրակ 1)։ Միջնադարում, երբ նախադրյալ–ների ճշմարտության հարցը հանվեց տրամաբանության իրավասությունից, «Դ․» տերմինով երբեմն նշանակում էին տրա–մաբանությունն առհասարակ՝ որպես ուսմունք մտածողության ձևական պայ–մանների մասին։ Այս իմաստով «Դ․» տերմինը գործածվել է մինչև XVIII դ․։ XIX դ․ հայ տրամաբաններից Պողոս էմ– մանուելյանը ևս այն օգտագործել է իբրև ձևակաև տրամաբանության համանիշ։ Անալիտիկայի և Դ–ի համանման հարա–բերակցություն կա Կանտի ուսմունքում։ Անալիտիկայի բնագավառը հայեցողու–թյան մեջ տրված (փորձով հավաստվող) առարկաների նկատմամբ դատողականու–թյան (ձևական տրամաբանություն) կի–րառումն է (որ համընկնում է փորձնական բնագիտության ոլորտին), իսկ Դ․ բանա–կանության հավակնությունն է՝ տրամա–բանական մտաևայեցողական ճանապար–հով պնդումներ արտածելու առարկանե–րի (աշխարհի) արտափորձային («վեր– ֆիզիկական») էության մասին, բայց դրա քննական վերլուծությունը՝ «տրանսցեն–դենտալ» Դ․, ցույց է տալիս, որ այդ դեպ–քում անխուսափելի է դառնում անլուծելի հակասությունների առաջացումը (տես Անտինոմիա), որովհետև բանականու–թյունը, դուրս գալով առանձինի և վերջա–վորի ոլորտից, հավակնում է ճանաչելու համընդհանուրն ու անվերջը (վերջավո՞ր, թե՛ անվերջ է աշխարհը, կա՝ արդյոք աշխարհի վերջնական սուբստանցային հիմք ևն)։ Ի տարբերություն Կանտի, Տե– գելը գտնում էր, որ այդ հակասություննե– րըն ամենևին չեն վկայում բանականու–թյան համար աշխարհի ճանաչելիության սահմանափակությունը։ Դրանք օբյեկտիվ են․ հակասական է աշխարհի ընդհանրա–կան էությունն ինքը, և բանականության խնդիրը հենց այն է, որ քննի իրականու–թյունն իր հակասական բնորոշումների (վերջավորի ու անվերջի, ընդհատի ու անընդհատի) միասնության մեջ։ Այս առու–մով Տեգելը Դ․ հակադրում էր մետաֆի–զիկային, որը, իբրև դատողականության համար բնորոշ ձևակաև–տրամաբանական մոտեցում, առարկաները դիտում է դրանց խիստ որոշակի ու միակողմանի բնութա–գրումներով։ Մետաֆիզիկայի այս տեսա–կետը հաղթահարվում է զարգացման դիա–լեկտիկական ըմբռնման (պատմականու–թյան սկզբունքի) շնորհիվ, աշխարհը զար–գացող ամբողջականություն դիտելիս պարզվում է, որ առարկաների անջրպետ– վածությունը միմյանցից (դրանց խստիվ բաժանումը տեսակների ու սեռերի՝ ըստ որոշակի հատկանիշների) հարաբերա–կան է․ որակները փոխարկվում են միմ–յանց։ Զարգացման աղբյուրը հակասու–թյունն է․ որակական ամբողջականության (աշխարհի կամ նրա հարաբերականորեն