Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/372

Այս էջը սրբագրված չէ

բըռնումը (տես Պատմական մատերիա՜ էիզմ)․ դրանով ոչ միայն վերացվեց նախորդ մատերիալիզմի էական սահմա–նափակությունը, այլև պայմանավորվեցին դիալեկսփկա–մատերիալիստական ուս–մունքի որոշիչ առանձնահատկություն–ները․ մարդու և հատկապես նրա գիտակ–ցության ու ճանաչողության սոցիալական էության բացահայտումը, դրանց խարսխու– մը մարդու հասարակական–պատմական վերափոխիչ գործունեության վրա (որ–պես իմացության հիմքի, նպատակի ու ճշմարտության չափանիշի) և, միաժամա–նակ, մարդկային մտածողության ակտի–վության մատնանշումն ու իմացության (մասնավորապես գիտության) հարաբե–րական ինքնուրույնության բացահայտու–մը։ Ուստի, Դ․ մ․ իր խնդիրն է համարում ոչ միայն աշխարհի բացատրումը և դրա համար փիլ․ մեթոդի մշակումը, այլև աշ–խարհի վերափոխումը։ Դ․ մ–ի տեսան–կյունից էապես ւիոխվում է փիլ․ հարաբե–րությունը բնագիտության և հասարա–կական գիտությունների նկատմամբ։ Դ․ մ․ մերժում է նախորդ փիլ․ բնափիլիսո– փայական նկրտումները (տես Բնափիփ– սոփայություն, Գոյաբանություն)։ Ըստ Դ․ մ–ի, փիլ․ տեսություն է աշխարհի (բնության, հասարակության և իմացու–թյան) զարգացման առավել ընդհանրա–կան օրինաչափությունների մասին և անմիջականորեն մասնակցում է աշխարհի գիտական պատկերի ստեղծմանն ու ար–ժեքավորմանը։ Նրա հետ համագործակ–ցելով և նրա իսկ կոնտեքստում ձևա–վորվում են հիմնական գիտությունների աշխարհայացքային, իմացաբանական և մեթոդաբանական ընդհանրական նախա– դըրյալներն ու սկզբունքները (զարգաց–ման, դետերմինիզմի, ամբողջականության սկզբունքները, հարաբերականության, լրացումայնության գաղափարները ևն), մշակվում են ընդհանրական բնույթի տե–սությունները՝ տարածության ու ժամա–նակի, համակայպա–կաասցվածքային, սե– միոտիկական նն։ Աշխարհայացքային, իմացաբանական ու մեթոդաբանական այս ֆունկցիաների իրականացմանն են ծառա–յում փիլ․ կատեգորիաների ու սկզբունք–ների համակարգը, հատկապես մատերիա–լիստական դիալեկտիկայի օրենքները (տես Քանակական փոփոխություններից որակականին անցնեչու օրենք, Հակա–դրությունների միասնության և պայքարի օրենք, Բացասման բացասման օրենք) և կատեգորիաները։ Տիշյալ առանձնահատկությամբ Դ․ մ․ շարունակում է դասական փիլ․ լավագույն ավանդույթները և տարբերվում է նույն–պես XIX դ․ կեսերին ասպարեզ իջած պոզիտիվիզմից ու նեոկանտականությու–նից, ինչպես և արդի գիտաբանական փիլ․ ուղղություններից, որոնք, հռչակե– լով «կոպեռնիկոսյան հեղաշրջում»՝ նույն–պես ընդդեմ մտահայեցողական փիլ․ ու բնափիլիսոփայության, միաժամանակ մերժեցին փիլ․ աշխարհայացքային–իմա– ցաբանական խնդիրները և այն սահմա– նափակեցին նրա մեթոդաբանական՜տրա–մաբանական և արժեբանական ֆունկցիա–ներով։ Դ․ մ ի իմացաբանությունը արտա–ցոլման տեսություն է, որը, սակայն, ընդգծում է ճանաչող սուբյեկտի ակտիվու–թյունը, ինչպես և իդեալականի որակական յուրահատկությունը, աբստրակցիաների միջնորդված բնույթը, որ հնարավո–րություն է ընձեռում հաղթահարելու սեն–սուալիզմի սահմանափակությունները զգայությունների ըմբռնման հարցում և խուսափելու իմացության տրամաբանա–կան միջոցների ռացիոնալիստական գե–րագնահատումից։ Դ․ մ–ի համաձայն, օբ–յեկտիվ ճշմարտությունը հասանելի է, այսինքն՝ աշխարհը ճանաչելի է, մարդ–կային գիտելիքներն ունեն օբյեկտիվ բո–վանդակություն, աշխարհն այնպիսին է, ինչպես այն տրված է աշխարհի գիտական պատկերում՝ նրա պատմական զարգաց–ման ու հեռանկարի մեջ։ Այս թեզի հաստա–տումը և ագնոստիցիզմի հերքումը, ըստ Դ․ մ–ի, տեսության հարց չէ, այլ պրակտի–կայի․ մարդու հասարակական–արտադրա– կան գործունեությունը՝ իբրև հատկապես վերափոխիչ գործունեություն, որում առար–կայանում է մարդկային իմացությունը, պատմականորեն վկայում է մարդու գի–տելիքների օբյեկտիվ բովանդակությունը։ Այս առումով ճշմարտությունը ընթացք է, փորձնական նյութի տեսական–տրամա– բանական վերլուծություն, վերացար–կումների և ընդհանրացումների մի ամբողջ շղթա, որի մեջ «փորձ–տեսություն» հա–րաբերությունը փոխադարձ է։ Պատմա–կանության սկզբունքի հայեցակետից ի հայտ են գալիս օբյեկտիվ ճշմարտության հարաբերականության և բացարձակու–թյան պահերը։ Արդի դիալեկտիկա–մա– տերիալիստական գրականության մեջ, իմացության պրոցեսի դիալեկտիկայի ուսումնասիրությունների ևետ միասին, նշանակալի են գիտության մեթոդաբանու–թյանը և տրամաբանությանը նվիրված հետազոտությունները։ Ինչպես ամեն փիլ․, Դ․ մ․ ես ունի կու–սակցական, դասակարգային բնույթ։ Այն բանվոր դասակարգի գիտական փիլ․ աշ–խարհայացքն է, կոմունիստական կուսակ–ցության ծրագրի, ստրատեգիայի և տակ–տիկայի փիլ․ հիմքը (տես նաև Մարքսիզմ– չենինիզմ հոդվածը)։ Գյւկ․ Մարքս Կ․, Քաղաքատնտեսու–թյան քննադատության շուրջը, Ե․, 1948։ Ն ու յ ն ի, Թեզիսներ Ֆոյերբախի մասին։ Մարքս Կ․, Էնգելս Ֆ․, Ընտիր երկ․, հ․ 1, Ե․, 1972։ Էնգելս Ֆ․, Անտի–Դյու– րինգ, Ե․, 1967։ Նույնի, Բնության դիա–լեկտիկա, Ե․, 1969։ Ն ու յ ն ի, Լյուդվիգ Ֆոյերբախը և գերմանական կլասիկ փիլիսո–փայության վախճանը, Ե․, 1972։ М а р к с К․ и Энгельс Ф․, Немецкая идеология, Соч․, 2 изд․, т․З; Լենին Վ․ Ի․, Մատե–րիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմ, Երկ․, հ․ 14։ Ն ու յ ն ի, Փիլիսոփայական տետրեր, Երկ․, հ․ 38։ Ն ու յ ն ի, Կարլ Մարքս, Երկ․, հ․ 21։ Ն ու յ ն ի, Մարքսիզմի երեք աղբյուրները և երեք բաղկացուցիչ մասերը, Երկ․, հ․ 19։ Ն ու յ ն ի, Դարձյալ պրոֆմիությունների, ըն–թացիկ մոմենտի և Տրոցկու ու Բուխարինի սխալների մասին, Երկ․, հ․ 32։ Պ լ և խ ա ն ո վ Գ․ Վ․, Materialusmus militans, Փիլիսոփայա–կան ընտիր երկ․, հ․ 3, Ե․, 1964։ Ленин и современное естествознание, М․, 1969; Копнин П․ В․, Диалектика, логика, наука, М․, 1973; Основы марксистско-ленин–ской философии, 2 изд․, М․* 1973․ Տես նաև Դիաչեկւոիկա հոդվածի գրականու–թյունը։ Համ․ Գևորգյան

ԴԻԱԼԵԿՏԻԿԱԿԱՆ ՄԵԹՈԴ, տես Դիա– չե կտիկ ական մատերիաչիզմ, Դիաչեկտի– կա։

ԴԻԱԼԵԿՏԻԿԱԿԱՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, փիլիսոփայական ուսմունք, որն իրակա–նությունը և նրա ճանաչողությունը ներ–կայացնում է որպես օրինաչափորեն ըն–թացող զարգացման, լինելիության պրո–ցես՝ ընդհանրական կատեգորիալ ձևերի ծավալման տեսքով։ Դ․ տ․ ելնում է դիա–լեկտիկայի, իմացության տեսության և տրամաբանության համընկնման գաղա–փարից․ ըստ Դ․ տ–յան, կատեգորիաները ոչ միայն իմացության (մտածողության) ձևեր են, այլն «աշխարհի հանգուցակե–տեր», որոնք միմյանց են փոխարկվում և ծավալվում դիալեկտիկական անցում–ներով։ Այսպիսի ըմբռնմամբ, Դ․ ւո–յան մոտեցման նմուշներ են հին հունական դիալեկտիկների մտակառուցումները, ևատկապես Պլատոնի ուսմունքը։ Դ․ տ–յան ամբողջական շարադրանքը, թեև իդեալիզմի դիրքերից, տվել է Տեգելը։ Տեգելի Դ․ տ–յան պատմական նշանակու–թյունը դիալեկտիկական մեթոդի մշակու– մըն է, հատկապես՝ հետազոտության առարկան մտակառուցելու գաղափարը, երբ ճանաչողությունն ընթանում է վերա–ցական ընդհանրական հասկացություն–ներից ու սահմանումներից դեպի առար–կայի վերարտադրությունն իր կոնկրե–տությամբ։ Այս կերպ է կառուցված Կ․ Մարքսի «Կապիտալ»-ը, որի մեջ, սա–կայն, հեղինակը, ի տարբերություն Տե– գելի, կատեգորիաների ծավալումը ներ–կայացրել է որպես իրական զարգացման իդեալական արտապատկերում։ Բնութա–գրելով Դ․ տ․, Վ․ Ի․ Լենինը նույնպես այն ըմբռնում է որպես ճանաչողության (առարկայի մասին ճշմարիտ պատկերա–ցում կազմելու) դիալեկտիկական մե–թոդ (Լենին Վ․ Ի․, Երկ․, հ․ 32, էջ 102- ЮЗ)։ Դ․ տ․ փիլ․ ուսմունք է, ուստի նրա անվան մեջ «տրամաբանություն» տերմի–նը, նրա համադրումը (իսկ երբեմն էլ հակադրումը) ձևական տրամաբանությա–նը կարող են ըմբռնելի լինել միայն որո–շակի ենթատեքստում, երբ ավանդական տրամաբանությունը ևս մտածողության (կշռադատության) մասին ուսմունքից բա–ցի, ընդգրկել է նաև ընդհանուր փիլ․, իմացաբանական և մեթոդաբանական ըմ– բըռնումներ ու խնդիրներ, դիտվել որպես «օրգանոն»։ Իսկ ձևական տրամաբանու–թյունը բուն իմաստով կոնկրետ գիտու–թյուն է և արդեն համադրելի չէ փիլ․ ուս–մունքին՝ Դ․ տ–յանը։ Սովետական փիլի–սոփաների մեծամասնությունը, հետևելով դասականների ավանդույթին, Դ․ տ․ քըն– նում է որպես իմացության պրոցեսի դիա–լեկտիկայի մաս, որպես դիալեկտիկայի տրամաբանական ֆունկցիա։ Գրկ․ Մարքս Կ․, Քաղաքատնտեսու–թյան քննադատության շուրջը (առաջաբանը և Ֆ․ էնգելսի գրախոսականը), Ե․, 1948։ Էն–գելս Ֆ․, Անտի–Դյուրինգ, Ե․, 1967։ Ն ու յ– ն ի, Բնության դիալեկտիկա, Ե․, 1969։ Լե–նին Վ․ Ի․, Դարձյալ պրոֆմիությունների, ընթացիկ մոմենտի և Տրոցկու ու Բուխարինի սխալների մասին, Երկ․, հ․ 32։ Гегель Г․, Наука логики, т․ 1–3, М․, 1970–72; Г а 6- риельян Г, Г․, Марксистская логика как диалектика и теория познания, Е․, 1963;