Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/376

Այս էջը սրբագրված չէ

նոս սրբերի անունով)։ Գլխավոր մզկիթն է Ուլու–Զամին, որը հևում Ս․ Աստվածածնի եկեղեցին էր (հիմնված 629–ին, Տերակլես կայսեր օրոք)։ Արաբ արշավանքների ժա–մանակ հրկիզված այս եկեղեցին վերա–նորոգել են Աշուո Ա Բագրատունին և Մովսես եպիսկոպոսը։ Վենեսփկցի ճա–նապարհորդ Ռամուսիոսը 1507–ին գրում է, որ այդ եկեղեցին ուներ 60 խորան, մեծ ու գեղեցիկ զանգակատուն, ընդար–ձակ հրապարակը զարդարված էր մար–մարե կրկնահարկ սյուներով, որոնց վրա հանգչում էր ավելի քան 300 կամար։ Ռամուսիոսը եկեղեցին նմանեցնում էր Վենետիկի Ս․ Մարկոս պալատին։ Դ–ի մզկիթներից նշանավոր է նաև Գուրշուն– լու–ջամին, որը հնում հայոց Կաթողիկե եկեղեցին էր։ Պատմիչ Առաքել Դավրի– ժեցին գրում է, որ եկեղեցին մզկիթի է փոխվել 1518-ին, թուրքական փաշայի հրա–մանով։ Մզկիթների են փոխվել նաև Ս․ Գևորգ, Ս․ Երրորդություն, Ս․ Տովհաննես եկեղեցիները, որոնց մասին խոսում է վենեսփկցի Ռամուսիոսը։ Տնադարյան կա–ռույցներից է ընդերկրյա ուղին, որը Բու– դաղա կոչվող շուկայի մոտից տանում է քաղաքից դուրս՝ մինչև Գոռների գլուխ անունով հայտնի այն տեղը, ուր մահմե–դական տիրողները նետում էին մահա–պարտներին։ Տարբեր ժամանակներում Դ–ում հայերի կողքին բնակություն են հաստատել ասո–րիներ, հրեաներ, արաբներ, քրդեր, թուրք–մեններ, թուրքեր։ Դեռևս վաղ միջնադա–րում Դ․ հայ մշակույթի կենտրոն էր։ Այս–տեղ է գրել Տայոց մարզպան Վահան Մա– միկոնյանին հղած իր հռչակավոր Թուղթը V դ․ մատենագիր Ղազար Փարպեցին։ Մինչև XX դ․ սկիզբը Դ–ի բնակչության մեջ մեծամասնություն կազմող հայերը զգալի դեր էին խաղում տնտ․ և մշակու–թային կյանքում։ Նրանք զբաղվում էին արհեստներով, առևտրով, երկրագործու–թյամբ։ Դ–ի մոտ գտնվող հանքերից ար– օա/ա&վոււ/ էիե աեագ, պղինձ, երկաթ։ Մերձավոր Արևելքի շուկաներում հռչակ–ված էր Դ–ի ոսկերիչների, ջուլհակների, ներկարարների, կաշեգործների, դերձակ–ների արտադրանքը։ Գ․ Սրվանձտյանցը 1884-ին գրում է, որ Դ–ի հայոց գերեզմա–նոցում բազմաթիվ տապանաքարերի վրա քանդակված էին արհեստավորական գոր–ծիքներ և նշաններ։ Դ–ի շուրջը տարած–ված էին շիկահողային բերրի դաշտերը, որոնք հնուց ի վեր հիշատակվում են որ–պես «ցորենի շտեմարաններ»։ Տայերը զբաղվում էին նաև ձկնորսությամբ՝ Տիգ– րիսում։ Դ–ի շուկայում վաճառվում էին հաց, բրինձ, կտավատ, խեժ, մեղր, սուրճ, ձուկ, մրգեր։ XIX դ․ վերջին Դ–ում կար 7 հայկ․ վարժարան, որից երկուսը պատ–կանում էր եկեղեցուն, մյուսները համա–պատասխանաբար՝ Անձնվեր, Տայրենա– սիրաց, Մեսրովբյան, Պաաանյաց և Տա– մազգային ընկերություններին։ 1890-ական թթ․ պատմական թեմաներով ներկայա–ցումներ է կազմակերպել Պատանյաց ըն–կերությունը։ XIX դ․ վերջին Դ–ում ապրում էր շուրջ 10 հզ․ հայ։ Նրանց մի մասը դարձավ 1895-ի համիդյան ջարդերի զոհ։ Դ–ի ֆրանսիական փոխհյուպատոս Մեյրիեն գրում է, որ ջարդերը սկսվեցին նոյեմբե–րի 1-ին և տևեցին մի քանի օր։ Միայն առաջին 3 օրում համիդյան ջոկատները տեղի խուժանի հետ ոչնչացրին ավելի քան 3 հզ․ մարդ, կողոպտվեց ու հրկիզվեց մոա 2000 տուն, 2500 խանութ ու կրպակ։ Շուրջ 5000 հայի հաջողվեց փրկվել եկե–ղեցիներում և օտարերկրյա հյուպատոսա–րաններում։ Puijg նրանք էլ բնաջնջվեցին 1915-ին՝ Մեծ եղեռնի ժամանակ։ Այժմ Դ․ Թուրքիայի համանուն վիլայեթի կենտ–րոնն է։ 138,7 հզ․ բն․ (1970)։ Ունի սննդի և ջուլհակային արդյունաբերության ձեռ–նարկություններ, ավտոհավաքման գոր–ծարան։ Երկաթուղային կայան է և խճու–ղային ճանապարհների հանգույց։ Գրկ․ Ինճիճյան Ղ․, Սաորագրութիւն Հին ՝Հայաստանեայց, Վնա․, 1822, էջ 74 – 84։ Ն ու յ ն ի, Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, մաս 1, Ասիա, հ․ 1 (Նոր Հայաստան), Վնա․, 1806, էջ 211–219։ Ալի շան Ղ․, Տեղագիր Հայոց Մեծաց, Վնա․, 1855, էջ 44։ Սրվանձտյ անց Գ․, Թորոս աղբար, Կ․ Պոլիս, 1844, էջ 194–243։ Ռ և կ լ ու է․, Լազիսաան, Հայաստան և Քուրդիստան, Վաղ– պատ, 1893, էջ 77 – 79։ էվլիյա Չելեբի, Թուրքական աղբյուրներ, հ․ 3, Ե․, 1967, էջ 179 – 187։ Հովհաննեսյան Մ․, Հա–յաստանի բերդերը, Վնտ․, 1970, էջ 134 – 154։ Геноцид армян в Османской империи, сбор–ник документов и материалов, под ред․ М․ Г․ Нерсисяна, Е․, 1966․ Մ․ Կաւովւսսան

ԴԻԱՐԲԵՔԻՐԻ ՎԻԼԱՅԵԹ (հայկական աղ–բյուրներում՝ նաև Տիգրանակեր– ւո ի վիլայեթ), վարչական միավոր օսմանյան Թուրքիայում։ Ստեղծվել է XVI դ․, կենտրոնն էր Դիարբեքիր քաղաքը։ Ընդգրկում էր պատմական Տայաստանի Աղձնիք նահանգի զգալի մասը, Չորրորդ Տայքը (հետագայի Խարբերդի վիլայե–թը) և Տյուսիսային Միջագետքի որոշ շրջաններ։ Վիլայեթի տարածքը 1514-ին պարսիկներից նվաճել են օսմանյան թուր–քերը։ Մինչև թուրք, նվաճումն այնտեղ մեծամասնություն էին կազմում բնիկնե–րը (հայեր, ասորիներ)։ Սուլթան Սելիմը Դ․ վ․ վերադարձրեց քրդական ցեղախմբե–րին՝ ստանալով նրանց զինված աջակցու–թյունը պարսիկների դեմ։ Քրդական վաչ– կատուն ու ռազմատենչ ցեղախմբերը իշ– խելու, զենք կրելու և այն անարգել գոր–ծածելու իրավունք ունեին։ Դ․ վ–ի մեծ մասի վրա Թուրքիայի սուլթանի իշխանու–թյունը ձևական էր։ Երկրի իրական տե–րերը քրդական բեգերն էին, որոնք հար–կատու և հաշվետու չէին կենտրոնական կառավարությանը։ XVI դարից մինչև 1840-ական թթ․ Դ․ վ–ի թուրքահպատակ գավառներն (սանջակներ) էին՝ Ամիդ, Տանիի, Մայաֆարկին, Տարբերդ, Սին– ջար, էսֆերիդ, Սևերեկ, էրկանի, Անադե, Տիսնի Քեոյ, ճապաղջուր, Սաղման, Ջեր–միկ, Կուլբ, Իլքիս, Բենեբեկ, Բերդակ։ Սանջակների մի մասը սուլթանները աս–տիճանաբար որպես ժառանգություն ավել էին քուրդ բեգերին։ Վիլայեթի օջակլք կամ յուրդլուք համարվող գավառներն էին՝ Սաղման, Կուլբ, Միհրանի, Թերջիլ, Աթակ, Բերդակ, ճապաղջուր, Զերմեկ։ Սկզբում այս գավառների քուրդ կառա–վարիչները ենթակա էին թուրք, պետու–թյանը միայն պատերազմների ժամանակ (զորք էին տրամադրում)։ Տետագայում այդ ենթակայությունից ևս ազատվեցին։ Դ․ վ–ում կային նաև հինգ հյուքումեթու– թյուններ (իշխանություններ)՝ էգիլ (Ան– գեղ–տուն), Բալու, Զեզիրե–Բոհտան, Տա– զո, Գենչ։ XVIII դ․ Դ․ վ–ի մեջ մտցվեցին նաև Խոշաբի և Տեքյարիի հյուքումեթու– թյունները։ Դ․ վ–ում շուրջ 300 տարի պահ–պանվեցին նաև հայկ․ երկու անկախ լեռ– նահամայնքներ՝ Սավուրը և Իսյանը, որոնք ունեին ընտրովի հայ կառավարիչ–ներ։ Նրանց բնակչությունը զենքով պաշտ–պանում էր իր անկախությունը։ Դ․ վ–ի և ողջ Թուրքիայի ասիական մասում տի–րող անիշխանական վիճակը շարունակ–վեց մինչև XIX դ․ առաջին կեսերը։ Մահ– մուդ II սուլթանը 1834-ին վւորձեց հպա–տակեցնել քրդական խանությունները,