Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/377

Այս էջը սրբագրված չէ

սակայն հաջողության չհասավ։ Նրա հա–ջորդ Աբդուլ Մեջիդը բանակի վերակա–ռուցումից հետո ձեռնամուխ եղավ Թուր–քիայի արլ․ վիլայեթների, հատկապես Դ․ վ–ի վերանվաճմաևը։ Մինչ այդ Րիթլի– սի խանությունը և մի շարք այլ գավառներ, այդ թվում Տեքյարին, անջատել էին Դ․ վ–ից։ 1843-ին Դ․ վ–ում սկսվեց քրդական ապստամբություն Բեդր–խան Բեյի գլխա–վորությամբ և տարածվեց Թուրքիայի քրդաբնակ շրջաններում։ Թուրք, բանակը, հայ և քուրդ աշխարհազորայինների օգ–նությամբ, 1847-ին ճնշեց ապստամբու–թյունը և մեկընդմիշտ վերացրեց քրդական յուր լուկները, օջակլքները, հյուքումե– թությունները։ Դ․ վ․ վերանվաճվեց, նրա տերը դարձավ փաշան, քրդական ցեղա–խմբերը զրկվեցին նախկին արտոնություն–ներից։ Դ․ վ․ ենթարկվեց վարչական փո–փոխության՝ փոքրացվեց։ Նրա ենթակա–յությունից հանվեցին իյարբերդը, Բիթլի– սը, Տեքյարին, պատմական Աղձնիքի մյուս բոլոր այն գավառները, որոնք մինչ այդ Դ․ վ–ի կազմում էին։ 1864–67–ին կատարվել է վարչական նոր փոփոխու–թյուն։ 1868–ին Դ․ վ–ի կազմում էին Դիար– բեքիրի, Մուշի, Վանի, Տեքյարիի, Զեզիրե– ․Բոհաանի, Բիթլիսի սանջակները։ Քանի որ վերացվել էին քրդական անկախ իշխա– նություններր, սուլթանական կառավարու–թյունը ընդարձակված Դ․ վ–ին առանց երկյուղի տվեց Քյուրդիստան անունը, որը զայրույթ առաջացրեց հայկ․ շրջան–ներում։ Սկսվեցին բողոքի ցույցեր գավառ–ներում և Կոստանդնուպոլսում։ Նոր անա–խորժություններից խուսափելու նպատա–կով սուլթանը Վանի և Մուշի տարածքը անջատեց Դ․ վ–ից և միացրեց էրզրումի (էրմենիստանի) վիլայեթին։ 1877–78-ի ռուս–թուրք․ պատերազմից հետո, հատկա–պես Բեռլինի կոնգրեսի (1878) ժամանակ, Դ․ վ․ ենթարկվեց մասնակի փոփոխու–թյան, իսկ 1880-ին Տեքյարին անջատվեց Դ․ վ–ից և կազմակերպվեց նոր՝ Տեքյարիի վիլայեթ։ Վարչական նոր բաժանումներ եղան 1886-ին և 1894-ին։ Դ․ վ․ վերջնա–կանապես ձևավորվեց 1896-ին և գրեթե անփոփոխ մնաց մինչև 1915-ի Մեծ եղեռ–նը։ XX դ․ սկզբին Դ․ վ․ ուներ 37500 կմ2 տարածություն, որի սանջակներն էին՝ Դիարբեքիր (հայկ․ աղբյուրներում՝ նաև Տիգրանակերտ), Արղանա–Մադեն և Մար– դին։ Վիլայեթը 1915-ին ուներ 296000 բն․, որից հայ՝ 105000, թուրք՝ 45000, քուրդ՝ 55000, կզլբաշ՝ 27000, եզդի՝ 4000, հույն և ասորի՝ 60000։ 1878-ի մարդահամարի տվյալներով Դ․ վ–ում եղած 150000 հայե–րից մնացել էին 105000, դա հետևանք էր 1890-ական թթ․ ջարդերի և հայերի զանգ–վածային արտագաղթի։ Դիարբեքիրի սան–ջակը ամենամեծն էր վիլայեթում և բա–ժանված էր Սևերեկ, Մայաֆարկին, Նփըր– կերտ կազաների։ Արղանայի սանջակը գրավում էր վիլայեթի հս․ մասը։ Սանջա–կի կենտրոնն էր Արղանա–Մադեն ավանը։ Կազաներն էին Չնքուշ, Զերմեկ և Բալու, որտեղից ստացվում էր բամբակ, բրինձ և հացահատիկ։ Սարդին սանջակն ընկած էր Դ․ վ–ի հվ․ կողմում և ընդգրկում էր նաև Ջեզիրեն՝ Բոհտան ամրոցով։ Դ․ վ–ի բնակչության մեծ մասը դարեր շարունակ զբաղված է եղել խաշնարա– ծությամբ։ XIX դ․ երկրորդ կեսից, հատ–կապես XX դ․ սկզբին այնտեղ զարգացել է արդյունագործությունը, ստեղծվել են մանուֆակտուրաներ (նաև հատուկենտ գործարաններ)։ Զարգացած էին գորգա–գործությունը, բրուտագործությունը, պղնձագործությունը։ 1915–ի հուլիսին թուրք, կառավարությունը Դ․ վ–ից տեղա– հանեց և կոտորեց շուրջ 100 հզ․ հայ։ 1975-ին Դ․ վ–ում ապրում էր մոտ 4000 թրքախոս հայ։ Գրկ․ Անասյան Տ․ Ս․, XVII դարի ազատագրական շարժումներն Արևմտյան ՝Հա–յաստանում, Ե․, 1961։ Ղազարյան Հ․Մ․, Արևմտահայերի սոցիալ–տն տես ական և քա– ղաքական կացությունը 1800–1870 թթ․, Ե․, 1967։ Саркисян Е․ К․, Политика Ос–манского правительства в Западной Армении и державы в последней четверти XIX и на–чале XX вв․, Е․, 1972․ Հ․ Ղազարյան

ԴԻԱՈՒԵԻԻ, Տւսյք նահանգի անվանումը ուրարտական սեպաձև արձանագրություն–ներում։

ԴԻԱՖԻԼՄ (<հուն․ Ցւճ–նախդիր, այս–տեղ՝ փոխանցում սկզբից մինչև վերջ, և ֆիլմ), թեմատիկ ընդհանրություն ունե–ցող կամ (հազվադեպ) տարբեր պոզի–տիվ պատկերներից կազմված (տես Դիա– ւցոզիւոիվ) կարճամետրաժ ֆիլմ։ Նկարա–հանվում է սև և սպիտակ կամ գունավոր կինոժապավենի վրա։ Դ–ի տարատեսակն է միկրոֆիլմը։ Դ․ դիտում են ֆիլմոսկոպով (անհատական օգտագործ–ման համար) կամ դիապրոյեկտորի միջո–ցով՝ պատկերը էկրանի վրա ցուցադրե–լով։ ՍՍՏՄ–ում Դ․ արտադրում է «Դիա–ֆիլմ» ստուդիան, որ հիմնադրվել է 1930-ին, Մոսկվայում։

ԴԻԱՖՐԱԳՄԱ (<հուն․ бшфра^^а–միջ–նապատ), 1․ о պ տ ի կ ա յ ու մ, օպտի–կական համակարգերում (հեռադիտակ, մանրադիտակ, սպեկտրոսկոպ, կինո– և լուսանկարչական ապարատ) լուսային փնջերը լայնական կտրվածքով սահմա–նափակող անթափանց արգելք, որի չա–փերը և դիրքը պայմանավորում են պատ–կերի լուսավորվածությունն ու որակը, տեսադաշտը և հարթության վրա պատ–կերվող տարածության խորությունը։ Դ–ի դեր են կատարում ոսպնյակների, հայե–լիների շրջանակները, աչքի բիբը, սպեկ–տրոսկոպներում՝ ճեղքերը։ Լուսային փունջը առավել սահմանափակող Դ․ ան–վանում են ա պ և ր տ ու ր ա յ ի ն։ Լու–սանկարչական օբյեկտիվներում կիրառ–վում է իրիսային Դ․ (օղակում ամ–րացված մանգաղաձև թերթիկներ, որոնց պտույտով փոփոխվում է օբյեկտիվի բաց–վածքը)։ 2․ էլեկտրոնային (և իոնային) о պ ա ի կ ա յ ու մ, լիցքավորված մաս–նիկների փնջի բացվածքի անկյունը (ապերտուրան) և լայնական կտրվածքը սահմանափակող անցք՝ հաղորդիչ թի–թեղի վրա։ Արտաքին էլեկտրական դաշ–տում տեղադրված V0 պոտենցիալով կլոր Դ․ պարզագույն էլեկտրաստատիկ ոսպ–նյակներից է։ 3․ Ձայնագիտության մեջ, տես Դիֆուզոր և Մեմբրան։

ԴԻԲԵՆԿՈ Պավել Եֆիմովիչ (1889–1938), սովետական ռազմական գործիչ, բանակի երկրորդ կարգի հրամանատար (1935)։ ՍՄԿԿ անդամ 1912-ից։ 1911-ից ծառայել է Րալթիական նավատորմում։ 1917-ին եղել է Ցենարոքաււոի նախագահ, Պետ– րոգրադի Ռազմա՜հեղափոխական կոմի–տեի անդամ, 1918-ին՝ ՌՍՖՍՏ ծովային գործերի ժողկոմ։ Մասնակցել է քաղա–քացիական պատերազմին, Կրոնշտադի խռովության (1921) ջախջախմանը։ 1928– 1938-ին՝ Միջինասիական, Մերձվոլգյան և Լենինգրադյան ռազմ, օկրուգների զոր–քերի հրամանատար։ Եղել է ՍՍՏՄ Ռազ–մա՜հեղափոխական խորհրդի, ՍՍՏՄ Կենտգործկոմի անդամ, ՍՍՏՄ I գու–մարման Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի 3 շքա–նշանով։

ԴԻԲԻՉ &ԱԲԱԼԿԱՆՍԿԻ Իվան Իվանո վիչ (1785–1831), ռուսական գեներալ– ֆելդմարշալ (1829), կոմս (1827)։ Ռուս, ծառայության անցած (1798) պրուսական սպայի որդի։ Ծառայել է գվարդիայում, մասնակցել Ֆրանսիայի դեմ 1805–07-ի պատերազմին։ 1815-ից եղել է առաջին բանակի շտաբի պետ, 1823-ից՝ Գլխավոր շտաբի պետ և կվարտիրմայստերային մասի կառավարիչ (1824)։ Շերվուդի մատ–նության հիման վրա Նիկոլայ I-ին հայտ–նել է դեկաբրիստների՝ նախապատրաստ–վող ապստամբության մասին և անձամբ ղեկավարել նրանց ձերբակալությունը 2–րդ բանակում։ 1828–29-ի ռուս–թուրք․ պատերազմի ժամանակ փաստորեն ղե–կավարել է Բալկանյան ճակատի ռազմ, գործողություննևրը, իսկ 1829-ի փետր․ 9՜ից գլխավոր հրամանատարն էր (Վիտ– գենշտեյնի փոխարեն)։ Դեմ էր Րալկան– ներում ազգային–ազատագրական պատե–րազմ սկսելուն։ Եղել է 1830–31-ի Լեհա–կան ապստամբությունը ճնշող զորքերի գլխավոր հրամանատար։ Գործուն մաս–նակցություն է ունեցել Երևանի մարզի գաղութային կառավարման կանոնները կազմելուն։ Դ․ վայելել է Ալեքսանդր I և Նիկոլայ I կայսրերի վստաևությունը․ ապաշնորհ, կաբինևտային ստրատեգ էր, պրուսական ռազմ, դպրոցի սան, փառա–մոլ և բանսարկու։ Մահացել է խոլերայից։

ԴԻԳԱԼԱ, Դ ի գ յ ա լ ա, գյուղ Իրանի Ռեզայե (նախկին Ուրմիայի) գավառում։ 1916-ին ուներ 161 հայ (20 տուն) բն․, որոնք զբաղվում էին երկրագործությամբ և անաս–նապահությամբ։ Գյուղի մոտ կա մի բլրակ, որ նշանավոր հնատեղի է։ Գյուղի հայ բնակիչները 1928–30-ին տեղափոխվեք են այլ վայրեր։

ԴԻԳԵՆԻՍ ԱԿՐԻՏԱՍ», բյուգանդական էպոս, որ ձևավորվել է IX դարի վերջին և X դարի առաջին կեսին, մեզ է հասել էպիկական պոեմի ձևով։Պոեմում փառա–բանվում են Վասիլ «Դիգենիս Ակրի՜ տասի» («Երկածին սահմանապահի») սըխ– րանքները։ Պոեմի հերոսը ծնվել է Կա– պադովկիայում, flmhuij (Եդեսիա)՝ ամի–րա Մուսուրի և բյուգանդական զորավար Անդրոնիկոսի դուստր Իրենեի ամուսնու–թյունից (այստեղից էլ՝ «երկածին» հոր–ջորջումը)։ Մանուկ հասակում ուսում է առել, տասներկու աարեկ անում առյու–ծի և այլ գազանների որս արել։ Ամուս–նացել է զորավար Դուկասի դուստր Եվ– դոկիայի ևետ, բնակվել Եփրատի ափին, սահմանագլխին (այստևղից էլ՝ «սահմա–