Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/38

Այս էջը սրբագրված չէ

փիլիսոփաների միջև։ Անցկացվել են «Մարքս–լենինյան փիլիսոփայությունը և գիաա–աեխնիկական ևեղափոխությունը» (1965), «Մարքսի փիլիսոփայական ուս–մունքը և նրա ժամանակակից նշանակու–թյունը» (1968), «Լենինը և մեր ժամանակի մարքսիստական փիլիսովւայությունը» (1970) փիլ․ կոնգրեսներ։ Փիլ․ ուսումնա–սիրության կենտրոններն են՝ ԳԴՏ ԳԱ փիլ․ ինստ․, ԳՍՄԿ ԿԿ–ին կից հասարա–կական գիտությունների ինստ․ և փիլ․ ֆակուլտետները։ Տրատարակվում են «Դոյչե ցայտշրիֆտ ֆյուր ֆիլոսոֆիեն» («Deutsche Zeitschrift fiir PhilosopMen», 1953-ից) և ԳՍՄԿ ԿԿ օրգան «Այնհայտ» («Einheit», 1946-ից) ամսագրերը։ Պատմաբանների ուշադրու–թյան կենտրոնում են հատկապես բանվոր դասակարգի և նրա կուսակցության պայ–քարի հարցերը։ էական նշանակություն ունեն կոլեկտիվ աշխատությունները, այդ թվում «Գերմանական բանվորական շարժ–ման պատմությունը» (8 հհ․)՝ Վ․ Ուլբրիխ– տի գլխավորած հանձնաժողովի խմբա–գրությամբ, «Գերմանիայի պատմությունը առաջին համաշխարևային պատերազմի տարիներին» եռահատոր աշխատությու–նը՝ Ֆ․ Կլայնի խմբագրությամբ (1968– 1969), «Գերմանիայի բուրժուական կու–սակցությունները․ 1870–1945» երկհա–տորյակը՝ Դ․ Ֆրիկկեի խմբագրությամբ (1968–70)։ Անզիջում գաղափարա–կան պայքար է մղվում գերմ․ ֆաշիզմի և միլիտարիզմի պատմության ուսում–նասիրման բնագավառում։ Դա հատ–կապես վերաբերում է երկրորդ համաշ–խարհային պատերազմի ժամանակաշըր– ջանին։ ԳԴՏ–ի պատմաբանները սովե–տական գիտնականների հետ սերտ համա–գործակցությամբ բեղմնավոր աշխատանք են կատարել Կ․ Մարքսի և Ֆ․ էնգելսի կյանքն ու գործունեությունն ուսումնասի–րելու համար։ Մի շարք աշխատություն–ներ նվիրված են ԳԴ<,-ում ւոեղի ունեցած հակաֆաշիսաական–դեմոկրաաական վե–րափոխումներին, սոցիալիստական հեղա–փոխությանը, սոցիալիստական շինարա–րության խնդիրներին։ Մեծ տեղ է հատ–կացվում անտիկ աշխարհի քաղ․, տնտ․, սոցիալական և գաղափարական զարգաց–ման պատմության ուսումնասիրությանը՝ կապված ժող․ մասսաների դերի հետ (Վ․ Տարտկե, 6ո․ Տերման, Լ․ Վելսկոպֆ և ուր․)։ Լ․ Շւոերնի, է․ Մյուլլեր–Մերտեն– սի, Մ․ Շտայնմեցի, Գ․ 6ո․ Բարտմուսի և ուրիշների աշխատությունները նվիրված են ֆեոդալական հասարակարգի, Գեր– մանիայում պետականության առաջաց–ման և այլ խնդիրների լուսաբանմանը։ Ուսումնասիրվում է սլավոնական ժողո– վուրդների պատմությունը, հատկապես գերմ․ ժողովրդի և Ռուսաստանի ժողո– վուրդների պատմական կապերը։ Մեծ տեղ են զբաղեցնում ՍՄԿԿ–ի և ԳՍՄԿ–ի մարտական դաշինքին, ԳԴՏ–ի և ՍՍՏՄ–ի բազմակողմանի ևամագործակցությանը նվիրված աշխատությունները։ ԳԴՏ–ի պատմաբաններն ուսումնասիրում են գա–ղութատիրության (առաջին հերթին գերմ․), Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամև– րիկայի ժողովուրդների ազատագրական պայքարի պատմությունը, նրանց ժամա– նակակից զարգացումը (Վ․ Մարկով, Մ․ Կո– սոկ, Գ․ Շտյոկեր և ուրիշներյ։ Աշխատու–թյուններ են նվիրված XIX– XX դդ․ արաբ, ժողովուրդների ազգային–ազատագրական շարժմանը։ Պատմական խնդիրների մշակմամբ են զբաղված մի շարք հետազոտական ինստ– ներ և բուհեր։ Պատմական հետազոտու–թյունների պլանավորման և կոորդինաց–ման նպատակով 1969-ին ԳՍՄԿ ԿԿ–ին առընթեր մարքսիզմ–լենինիզմի ինստ–ին կից ստեղծվել է Պատմ․ գիտության խոր–հուրդ։ Մեծ աշխատանք է կատարում գերմ․ պատմաբանների ընկերությունը (հիմն․ 1958-ին)։ Տնտեսագիտության զարգա–ցումը տեղի է ունենում մարքսիզմ–լենի– նիզմի ուսմունքի, սոցիալիզմի կառուց–ման՝ ՍՍՏՄ և մյուս սոցիալիստական երկրների փորձի օգտագործման հիման վրա։ Տնտեսագիտական տեսության և տնտ․ քաղաքականության զարգացումը սերտ կապված է Գ– Ռաուայի, Վ․ Լյոշ– ների, Ֆ․ Զելբմանի, Ֆ․ Էլսների, Ցու․ Կու– չինսկու հետազոտությունների հետ։ 1950–60-ական թթ․ լույս ընծայվեցին 0․ Ռայնհոլդի, Ա․ Լեմնիցի, Ի»․ Կոցիոլե– կի, Գ․ Միտտագի և ուրիշների՝ սոցիա– ւիզմի քաղաքատնտեսությանը, համաշ–խարհային սոցիալիստական սիստեմին, պետական–մոնոպոլիստական կապիտա–լիզմին նվիրված հետազոտությունները։ Սոցիալիզմի տնտեսագիտական պրոբլեմ–ների ուսումնասիրությունը ներառել է սոցիալիզմի տնտ․ օրենքների գործողու–թյան ևետազոտումը, տնտեսության պլա–նավորման և կառավարման համակար–գերի հետագա կատարելագործումը, հա–սարակական արտադրության և աշխա–տանքի արդյունավետության բարձրացու–մը, սոցիալիստական ինտեգրացման հար–ցերը։ Գիտական հևտազոտությունները տարվում են համալսարաններում, ընդ–հանուր եւ ճյուղային գիտահետազուոական և ուսումնական ինսա–ներում ու բարձրա–գույն դպրոցներում (տնտեսագիտական ուսումնասիրությունների 12 կենտրոն)։ Տնտեսագիտական գիտելիքների տարած–մանը նպաստում են ընդհանուր գիտական, ինչպես նաև ավելի քան 10 պարբերական տնտեսագիտական ամսագրեր։ Իրավագիտություն․ ժողովըր– դական իշխանության տարիներին լայնո–րեն զարգացել է պետության և իրավուն–քի մասին գիտությունը։ Կարևոր նշանա–կություն է ստանում սոցիալիստական պետության՝ սոցիալիստական արտադրա–կան հարաբերությունների պայմաններում քաղաքի և գյուղի աշխատավորների իշ–խանության ուսումնասիրությունը։ Դեմոկ–րատական հանրապետության տարինե–րին ներկայացուցչական մարմինների գոր–ծունեության վերլուծությամբ զարգացման բարձր մակարդակի է ևասցվել պետական կառավարման խնդիրներին նվիրված գի–տությունը։ Մշակվում են հասարակական երևույթներ կանխագուշակող գիտական մեթոդներ (Մ․ Բենյամին, Գ․ Էգլեր), պլանայնությանն ու տնտեսության ղև– կավարմանը նվիրված հարցեր (է․ Ֆենշ, Օ․ Առնոլդ)։ Դեմոկրատական իշխանու–թյան տարիներին սերտ համագործակ– ցություն է ստեղծվել ԳԴՏ–ի և սոցիալիս–տական մյուս երկրների, այդ թվում նաև ՍՍՏՄ իրավաբանների միջև՝ պետության և իրավունքի խնդիրների ուսումնասիր–ման բնագավառում։ XII․ Մամուլը, ռադիոն և հեռուստա–տեսությունը Պարբերական մամուլի թվով և նրա տպաքանակով ԳԴՏ աշխարհում գրավում է առաջատար տեղերից մեկը։ 1970-ին լույս է տեսել 40 օրաթերթ՝ 7 մլն տպաքա–նակով, 30 շաբաթաթերթ ու հանդես' 7,5 մլն տպաքանակով։ Տրատարակվում է ԳՍՄԿ (Գերմանիայի սոցիալիստական միասնական կուսակցություն) 15 օրաթերթ, այդ թվում՝ «Նոյես Դոյչլանդ» («Neues Deutschland», 1946-ից, Բեռլին)։ Օրաթեր–թեր են հրատարակում նաև Գերմանիա–յի քրիստոնեա–դեմոկրատական միությու–նը, Գերմանիայի ազգային–դեմոկրատա– կան կուսակցությունը, Գերմանիայի լի– բերալ–դեմոկրատական կուսակցությունը, Գերմանիայի դեմոկրատական գյուղացիա–կան կուսակցությունը։ Արհմիութենական «Տրիբյունե» («Tribune») օրաթերթը լույս է տեսնում 1945-ից, Բեռլինում։ Լուժից– յան ազգային փոքրամասնության համար հրատարակվում է «Նովա Դոբա» («Nowa Doba») օրաթերթը։ Թերթեր և հանդեսներ են լույս ընծայում նաև ավետարանական և կաթոլիկական եկեղեցիները։ Տրատա– րակվում է 513 մասնագիտական հանդես։ Մամուլի գործունեության մեջ մեծ դեր է խաղում «Ալգեմայներ Դոյչեր նախրիխ– տենդինստ» հեռագրական գործակալու–թյունը։ Ռադիոհաղորդումները վարում են 6 հիմնական և 10 տեղական ծրագրերով, 12 լեզուներով (գերմ․, ռուս․, աևգլ․, ֆրանս․, չեխ․, լեհ․, հունգ․, ռում․, բուլղ․, արաբ․, իտալ․, իսպաներեն)։ XIII․ Գրականությունը Երկրորդ համաշխարհային պատերազ–մից հետո հակաֆաշիստ գրողներն ակ–տիվորեն ներգրավվեցին Գերմանիայի պատմության մեջ բանվորների ու գյու–ղացիների առաջին պետության՝ ԳԴՏ–ի կառուցման գործում։ Շարունակելով գերմ․ դասական գրականության, քննադատա–կան ռեալիզմի և XX դ․ հեղափոխական– պրոլետարական գրականության ավան–դույթները՝ գրողները հաջողությամբ զար–գացնում են սոցիալիստական ռեալիզմի ազգային գրականությունը։ Տայտնի են քննադատական ռեալիզմի խոշոր ներկա–յացուցիչներ Թ․ Մաննի, Տ․ Մաննի, Կ․ Ֆոյխթվանգերի ստեղծագործություն–ները։ Առաջավոր գրական հասարակայ– նությանը հարեցին հին մտավորականու–թյան լավագույն ներկայացուցիչները՝ Ա․ Ցվայգը, Տ․ Ֆալլադան, Բ․ Քելերմանը– ԳԴՏ–ի ազգային սոցիալիստական գրա–կանության կազմավորմանը նպաստեց «Կուլտուրբունդ»–ի հիմնադիր ու պրեզի–դենտ 6ո․ Ռ․ Բեխերի կազմակերպչական ու գրական գործունեությունը։ Գեղագի–տական մտքի վրա մեծ ազդեցություն թո–ղեցին նրա «Պոեզիայի պաշտպանություն» (1952), «Բանաստեղծական խոստովա–նանք» (1954), «Պոեզիայի ուժը» (1955) գրքերը։ ԳԴՏ–ի մշակույթի զարգացման մեջ հսկայական ավանդ է ներդրել