Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/382

Այս էջը սրբագրված չէ

ԴԻԶԵՆՏԵՐԻԱ (հուն․ SuoevtepCa,<6ua– խանգարում և svxepov – աղիք), մարդ–կանց ն կենդանիների սուր կամ քրոնիկա–կան կրկնվող վարակիչ հիվանդություն, ուղեկցվում է հասա աղիքի ախտահարու–մով։ Դ․ մ ա ր դ ու, տարբերում են բակ–տերիային և ամեոբային (տես Ամեոբիազ)։ Բակւոերիայինի հարուցիչները Գ–ային բակտերիաների խմբի՝ հատ–կապես Ֆլեքսների և Զոնեի ցուպիկներն են, որոնք ապրում են հիվանդի հաստ, սիգմայաձև և ուղիղ աղիքների ստորին հատվածների լորձաթաղանթի ծալքերում, երբեմն՝ բջիջների մեջ։ Տարուցիչն ար–տաքին միջավայր է ընկնում հիվանդի կղանքի միջոցովս երկար ժամանակ պաև– պանում իր կենսունակությունը (հատկա–պես՝ ջրի, կաթի և զանազան սննդամթերք–ների մեջ)։ Դ–ի ակտիվ տարածողներն են ճանճերը, նպաստող գործոնները՝ բնակ–չության սանիտարական կուլտուրայի ցածր մակարդակը և հիգիենայի կանոննե–րի խախտումը։ Դ–ով հաճախ հիվանդա–նում են մինչև 2 տարեկան երեխաները։ Տարուցիչը մարդու օրգանիզմ է թափան–ցում ջրի, սննդի և կեղտոտ ձեռքերի միջոցով։ Ստամոքսի թթվային պարունա–կության ազդեցությամբ Դ–ի բակտերիա–ների մի մասը ոչնչանում է, մնացածը անցնում աղիքները՝ առաջացնելով բոր–բոքային և մեռուկացման պրոցեսներ (հա–ճախ լորձաթաղանթի կատարային փո–փոխություններ, երբեմն՝ մակերեսային Էրոզիաներ կամ խոցեր)։ Դ–ի բակտերիա–ների մահացման և կենսագործունեության ընթացքում առաջանում են թունավոր նյու–թեր՝ տոքսիններ, որոնք ներծծվում են հաստ աղիքի լորձաթաղանթով, թափան–ցում արյան մեջ և առաջացնում օրգանիզ–մի ընդհանուր թունավորում։ Տիվանդու– թյան գաղտնի շրջանը 2–3 (1–6) օր Է։ Տիվանդությունն սկսվում է դողով, որո–վայնի ստորին հատվածի ցավերով, հա–ճախակի հեղուկ կղանքով և փսխումնե–րով։ Առաջին օրվա վերջում կղանքում հայտնվում է լորձ, իսկ երբեմն արյան հետքեր կամ մակարդուկներ։ Երկրորդ օրվա ընթացքում կղումը դառնում է հա–ճախակի (10–15 անգամ և ավելի), լի–նում է կղման կեղծ ցանկություն (նքոց–ներ)։ Ուղիղ աղիքից երբեմն արտադրվում է չնչին քանակությամբ լորձ՝ արյան բծե– րով։ Ախտորոշում են հաստ աղիքի ստո–րին հատվածի լորձաթաղանթի դիտման (տես Աղեդիւոում) և կղանքի բակտերիա– լոգիական հետազոտության հիման վրա։ 2–3-րդ օրերին ախտանիշները ցայտուն են արտահայտվում, ջերմությունը հաս–նում է 38–39,5°C, խանգարվում են ախոր–ժակը ն քունը։ ժամանակին և ճիշտ բու–ժումից ևիվանդության 4-րդ օրը կղանքը նվազում Է, հաջորդ օրերին անհետանում են լորձը և արյունը։ Սակայն 1–2% հնա–րավոր է հիվանդության անցումը Դ–ի քրոնիկական ձնի։ Նման դեպքում սրա–ցումները կրկնվում են 3–4 ամիսը մեկ և տևում 2–3 շաբաթ։ Բ ու ժ ու մ ը․ հիվանդների անհապաղ հոսպիտալացում վարակիչ հիվանդանոց–ներում, անտիբիոտիկաբուժություն (լևո– միցետին, տետրացիկլին), քիմիաբուժու– թյուն (նիտրոֆորաններ), սուլֆանիլամի– դային պատրաստուկներ, Էնտերոսեպ– տոլ։ Կանխարգել ու մը․ բնակավայ–րերի ջրամատակարարման և կոյուղու ցանցի սանիտարական պայմանների բա–րելավում, անձնական հիգիենայի պահ–պանում, սննդամթերքի խոհարարական ճիշտ մշակում։ Բացիլակիր աշխատակից–ների անհապաղ արգելում աշխատելու սննդի արդյունաբերությունում, պարե–նային խանութներում, ջրամատակարար–ման ցանցում և մանկական հիմնակու–թյուններում, մանկական կոլեկտիվներում բակտերիաֆագերի օգտագործում։ Դ․ կենդանիների, խոզերի և ոչխարների վարակիչ հիվանդություն, որի բնորոշ նշանը հյուծող լույծն է։ Վարակի աղբյուրը հիվանդ կենդանիներն են։ Ի–1 ո զ և ր ի Դ–ի հարուցիչը vibrio suis մանրէն է։ Տիվանդությունը տարած–վում է շատ արագ։ Գաղտնի շրջանը 10– 15 օր է։ Դառների անաէրոբային Դ–ի հարուցիչը սպոր առաջացնող Clos–tridium per fringens ցուպիկն է։ Տիվանդա– նում են հիմնականում 1–5 օրական դառ–ները՝ մասսայական ծնի ժամանակ։ Գաղտնի շրջանը մի քանի ժամ է։ Տիվանդ գառները մեծ մասամբ սատկում են։ Կեն–դանիների Դ․ տնտ․ մեծ վնաս է պատճա–ռում։ Տիմնական կանխարգելիչ միջոցա–ռումը զոոհիգիենայի կանոնների պահ–պանումն է։ Բուժում են անտիբիոտիկ–ներով (գառներին ներարկում են նաև հատուկ շիճուկ)։ Գրկ․ Ավեւոյան Ս․, Դիզենտերիան և պայքարը նրա դեմ, Ե․, 1963։ Չիլինգար– յան Ս․ Վ․, Դիզենտերիան և պայքարը նրա դեմ, Ե․, 1972։ Ковалева Е․ П․, Ди–зентерия (Эпидемиология и профилактика), М․, 1973․ Հ․ Գևորգյան ԴԻ&ՅՈՒՆԿՑԻԱ (լատ․ disjunctio– բա–ժանում), տրամաբանական գործողու–թյուն, բովանդակային մտածողության մեջ «կամ» շաղկապի օգտագործման ընդհան–րացված արտահայտությունը։ «Կամ»–ը ըմբռնվում է երկու իմաստով՝ միացնող («կամ а, կամէ), կամ երկուսը միասին») ն բացառող («կամ а, կամ b, բայց ոչ եր–կուսը միասին»)։ Սրան համապատասխան ավանդական տրամաբանության մեջ դիտ–վում են միացնող բաժանարար և բացա–ռող բաժանարար դատողություններ, իսկ մաթ․ տրամաբանության մեջ՝ թույլ և խիստ Դ–ներ։ Դասական երկարժեք ասույթների տրամաբանության մեջ թույլ Դ–ի միջոցով ցանկացած երկու A և В ասույթներից ստացվում է նոր ասույթ՝ AvB (A կամ В), որը ճշմարիտ է, երբ ճշմարիտ է A-ից կամ B-ից մեկը, խիստ Դ–ի միջոցով А և B-ից կազմված նոր AvB ասույթը (կարդացվում է «կամ A, կամ В») ճշմարիտ է, երբ ճշմարիտ է A-ից կամ B-ից մեկն ու մեկը (բայց ոչ երկուսն էլ միասին)։ Թեև մյուս տրամաբանական գործողու–թյունների նման (կոնյունկցիա, իմւկփկա– ցիա ևն) Դ․ նս միայն մոտավոր է արտա–հայտում «կենդանի» մտածողության մեջ կիրառվող «կամ» շաղկապի իմաստը, այ–նուհանդերձ, այն հնարավորություն է ընձեռում ձնայնացնելու ն ճշգրտելու մտածողության զգալի բնագավառ։

ԴԻԶՐԱՅԵԼԻ (Disraeli) Բենջամին, լորդ Բիկոնսֆիլդ (1804–1881), անգլիական պետական գործիչ և գրող, պահպանողականների պարագլուխ ն գաղափարախոս։ Ակնառու դեր է խաղացել տորիների կուսակցությունը պահպանողականի (տես Պահպանողականներ Ա ն գ լ ի ա յ ու մ) վերափոխելու գործում։ 1868-ին ն 1874– 1880-ին եղել է պրեմիեր–մինիստր, վարել է էքսպանսիոնիստական քաղաքականություն։ Իր գլխավոր խնդիրներից մեկը համարել է Ռուսաստանի դեմ պայքարը։ Բեռլինի կոնգրեսում (1878) Բիսմարկի օգնությամբ Դ․ վերանայել տվեց Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագիրը, որի հետնանքով մի շարք սլավոնական ն հայաբնակ մարզեր նորից ընկան թուրք. տիրապետության տակ։ Նրան է պատկանում «․․․Մեզ համար կարևորը հայկական վտանգի դեմ [Թուրքիայում՝ խմբ․] պաշտպանվելու միջոցներ գտնելն է» արտահայտությունը, որը պարզում է նրա գլխավորած անգլ․ պահպանողական կառավարության իմպերիալիստական քաղաքականությունը Հայկական հարցում։ Օսմանյան կայսրության ամբողջության պահապանի կեցվածքը չխանգարեց Դ–ին զավթելու (1878) Կիպրոս կղզին։ Աֆղանստանի դեմ 1878–80-ի գաղութային պատերազմում Անգլիայի պարտությունը և անգլ․ տիրապետության դեմ Տրանսվաալի բուրերի 1880-ի ապստամբությունը նպաստեցին Դ–ի կառավարության տապալմանը։

Հետադեմ ռոմանտիզմի հետևորդ Դ․ իր վեպերում («Վիվիան Գրեյ», 1826–27, «Կոնտարինի Ֆլեմինգ», 1832, «Քոնինգսբի», 1844, «Տանկրեդ», 1847, «էնդիմիոն», 1880 ևն) իդեալականացնում է արիստոկրատիային՝ նրան պատկերելով որպես աշխատավորների «պաշտպանի»։ Նրա ստեղծագործությունները համակված են պահպանողականությամբ, երբեմն նաև՝ միստիկայով։ Ջ․ Թորոսյան

ԴԻԷԼԵԿՏՐԻԿ ԸՆԿԱԼՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ, դիէլեկտրիկների բևեռանալու ունակությունը բնութագրող մեծություն։ Р= иЕ առնչության մեջ (E-ն էլեկտրական դաշտի լարվածությունն է, P-ն՝ դիէլեկտրիկի բևեռացումը), համեմատականության к գործակիցը Դ․ ը․ է։ Ինչպես դիէլեկտրիկ թափանցելիությունը (ɛ), այնպես էլ Դ․ ը․ բնութագրում են նյութի դիէլեկտրիկ հատկությունները։ x-ն e-ի հետ կապված է к= £ * առնչությամբ։

ԴԻԷԼԵԿՏՐԻԿ ԹԱՓԱՆՑԵԼԻՈՒԹՅՈՒՆ, միջավայրի դիէլեկտրիկ հատկությունները բնութագրող մեծություն։ D = ɛE՝ առնչության մեջ (E-ն էլեկտրական դաշտի լարվածությունն է, D-ն՝ էլեկտրական ինդուկցիան միջավայրում) համեմատականության ɛ գործակիցը Դ․ թ․ է։ Սովորաբար, դիէլեկտրիկներում թույլ էլեկտրական դաշտերի առկայության դեպքում, Դ․ թ․ կախված չէ դաշտի լարվածությունից։ Միջատոմային դաշտերի հետ համեմատելի էլեկտրական ուժեղ դաշտերում, իսկ որոշ դիէլեկտրիկների (օրինակ, սեգնետոէլեկտրիկներ) դեպքում նաև սովորական դաշտերում D-ի կա–