Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/386

Այս էջը սրբագրված չէ

Գիլիջանի հանրախանութը լիանուն հղած գրության մեջ խնդրում էր միջոցներ ձեռնարկել Դ–ի բնակիչների անվտանգությունն ապահովելու ևամար։ Մեծ կարևորություն ուներ հատկապևս Դ–ի կիրճի պաշտպանությունը, որիև մաս–նակցում էին բնակիչները։ Նրանք ռու–սական բանակին գործուն օժանդակու–թյուն են ցույց տվել նան երևանյան արշա–վանքի ժամանակ։ Ա․ Ս․ Գրիբոյեդովը, Թիֆլիսից Երնան իր ուղևորության մա–սին գրած նամակում, հիշատակում է Դ–ի կիրճն անցնելու հետ կապված դժվարու–թյունները և 1829-ի փետրվարի 2-ին Դ–ում իր գիշերելը։ «Լեռնային Տայասաան» առողջարանը Դ․ և նրա շրջակայքը հարուստ են հնա–գիտական ու ճարտարապետական հու–շարձաններով (մ․ թ․ ա․ I հազարամ–յակ – մ․ թ․ XII–XIII դդ․)։ Քաղաքա–մերձ տարածքում են գտնվում (Աղստն գետի աջ ափին) Ռեդկին լագերի, Կամոյի փողոցի վրա՝ Գոլովինոյի ու Խրտանոցի դամբարանադաշտերը։ Ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերի դամբարաններ կան կա–հույքի ֆաբրիկայի, հյուրանոցի, ռադիո– տեխնիկումի մոտերքում, քաղաքի այլ շրջաննևրում։ Նախապես Դ․ կառուցապատվել է տա– րերայնորևն, առանց պլանի։ Սկզբնական շրջաևի բնակիչները կառուցել են հաստ պատերով (կավահողի շաղախով), հո– ղածածկ հարթ կտուրով և հողե հատա–կով տներ։ 1830–35-ին, երբ Անդրկով–կաս արտաքսված ռուսների (մալական–ներ) մի մասը բնակություն հաստատեց Դ–ի շրջակայքում, սկսվեց նրանց և բնիկ–ների կենցաղային սովորույթների ու ար–հեստների վւոխընդօրինակում։ Տիմնվե– ցին սղոցարաններ, դարբնոցներ, աղյու–սի ու կղմինդրի արտադրամասեր, դրսից ու ներսից կրի շաղախով սվաղված և սպիտակեցված, երկթեք, կղմինդրածածկ կտուրով, փայտե առաստաղով ու հատա–կով, զարդաքանդակ պատշգամբով տներ։ Դ–ում քաղաքաշինական մեծ աշխատանք է կատարվել սովետական շրջանում։ Ըստ գլխավոր պլանի, որ կազմվել է 1961-ին (ճարտ–ներ Ռ․ Գրիգոբյան և Ս․ Ավետիս– յան՝ մասնակցությամբ Տ․ Իսաբեկյանի և Ի»․ Վաթինյանի), ստեղծվել են նոր թա–ղամասեր (Զրհողեր, Թախտա, Ուսանո–ղական, Կաղնի խաչ) ու փողոցներ, կա–ռուցվել են ՏՍՍՏ կոմպոզիտորների ստեղ–ծագործական տունը, քաղաքային զբոս– այգիև, մարզադահլիճը, արհեստական լիճը, կամուրջներ, Տայաստանում սովե–տական կարգերի 50-ամյակին նվիրված հուշարձան–կոթողը, բնակելի, հասարա–կական, վարչական, արդ․ և այլ բնույթի բազմաթիվ շենքեր։ Սկսվևլ է ՍՍՏՄ կինե–մատոգրաֆիստների՝ 200-տեղանոց ստեղ–ծագործական տան շինարարությունը։ Կա–ռուցապատվում է վարչական կենտրոնը։ Պատկերազարդումը տես 385-րդ էջից առաջ՝ ներդիրում։ Գրկ․ Մ ա ր դ ո վ ց և վ Դ․ Լ․, Ուղևորու– թիւն յԱրարաա․․․, թրգմ․ ռուս․, Վնւո․, 1895։ Сагиян Г․ М․, Дилижан–горноклима–тологический бальнеологический курорт ССР Армении, М․, 1934; Кайцакян А․ Г․, Дилижан․ Горноклиматологический курорт, Е․, 1952․ 1°․ Վաթինյան

ԴԻԼԻՋԱՆ», հանքային ջուր, հիդրոկար– բոնատ–նատրիումային կազմի։ Տանքա– յին աղբյուրները գտնվում են Դիլիջան քաղաքի արևմտյան մասում, Բլդան գե–տի ձախ ափին։ Բնական հանքային ջրի բաղադրությունը հետևյալն է' H2Si03 0,067 С022,1Мз,2 НС03 78 Cl 13 Tu5oC․ (Na + K)83Cal3 Ջրում կան նաև սուլֆատներ և մագնե–զիում, ինչպես նան երկաթի, ստրոնցիու–մի, լիթիումի, ցինկի, բրոմի և պղնձի միկրոտարրեր։ «Դ․» «Բորժոմի» հանքա–յին ջրից տարբերվում է սուլֆատների ավե–լի շատ պարունակությամբ։ Շշալցվում ն օգտագործվում է ստամոքս աղիքային հի–վանդությունների բուժման համար։

ԴԻԼԻՋԱՆ», երկօրյա թերթ, ՏԿԿ Դիլի– ջանի քաղաքային կոմիտեի և աշխատա– Կոմպոզիաորների ստեղծագործական տան կոտեջները «Դիլիջան» թերթի գլխագիրը վորների դեպուտատների քաղաքային սո–վետի օրգանը։ Լույս է տեսնում 1958-ից (ընդհատվել է 1963–64-ին), Դիլիջանում։ Լուսաբանում է կուսակցական կազմակեր–պությունների, արդ․ ձեռնարկություննե–րի, շինարարության, քաղաքային տնտե–սության աշխատանքները, առանձին ուշա–դրություն նվիրում առողջարանային քա–ղաքի կյանքին, շրջանի բնության և պատ–մական ու հնագիտական հուշարձանների պահպանությանը։ Պատմում է Մայիսյան ապստամբությանը և Տայրենական մեծ պատերազմին դիլիջանցիների մասնակ–ցության, ՍՍՏՄ ժողովուրդների բարեկա–մության, քաղաքի անվանի մարդկանց մասին։ «Դ․» մշտական տեղ է հատկաց–նում մշակութային, կրթական ու մարզա–կան կյանքին, հաղորդում գիտության ու տեխնիկայի, բժշկության նորույթներ։ «Դ․» հաջորդել է «Ստալինյան արշավ» (1934– 1951) շրջանային թերթին։ Աղստեի հովիտը արգելոցի տարածքում

ԴԻԼԻՋԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ, գտնը վում է Տայկական ՍՍՏ Իջևանի շրջա–նում։ Զբաղեցևում է Աղստև գետի վե–րին հոսանքի ավազանը՝ Տալաբի արլ․, Միափորի ևս–արմ․ և Արեգունի լեռնա–շղթայի հս–արլ․ լանջերը, մոտ 24000 հա տարածություն։ Կազմակերպվել է 1958-ին, բուսական և կենդանական աշխարհի պահ–պանման, հարստացման և տեղական պայ–մաններում նոր տեսակների ստացման նպատակով։ Անտառներն առաջին կարգի են, ունեն հողապաշտպան, ջրակարգա–վորիչ, գիտական և տնտ․ նշանակություն։ Տիմնական ծառատեսակներն են հաճա– րենին, կաղնին, բոխին, լորենին, հացե– նին, թեղին, սոճին, գիհին։ Դ․ պ․ ա–ում են երրորդական դարաշրջանի մնացորդ կարմրածառի (մահիկի) պուրակները, որոնցից Աղնաբաթինը (Գետիկի ավազան)