Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/387

Այս էջը սրբագրված չէ

ամենախոշորն է Անդրկովկասում։ Արգե–լոցն ունի հարուստ կենդանական աշ–խարհ։ Տանղիպում են գորշ արջ, այծյամ, գորշուկ, քարի կզաքիս, անտառային կա–տու, աղվես, լուսան, պարսկական սկյուռ, սողուններ, երկկենցաղներ, թռչուններից՝ կովկասյան ցախաքլոր, լեռնային հնդկա–հավ, գորշ կաքավ, անտառային կտցար, կեռնեխ, աղավնիներ։ Կլիմայավարժեց–վում են ուսուրական բծավոր եղջե–րուն, ազնվացեղ եղջերուն և վայրի խոզը։ Դ․ պ․ ա–ում են գտնվում Պարզ և Տզրկաց լճերը, Տաղարծինի, Գոշի, Ջուխտակ և այլ վանքեր։ Կատարվում են բուսական և կենդանական աշխարհի բարելավման գիտական հետազոտություններ։ Արգելո–ցը գտնվում է ՏՍՍՏ Մինիստրների սովե–տի Անտառային տնտեսության պետական կոմիտեի համակարգում։ Գր․ Գրիգորյան Եղջերուները արգելոցում

ԴԻԼՄԱՆԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 1915, տեղի է ունեցել ռուսական և թուրքակաև զորքե–րի միջև, ապրիլի 17– 18-իև, Ռւրմիա լճի շրջանում, Դիլման գյուղաքաղաքի մոտ (Իրան), առաջին համաշխարհային պատե–րազմի ժամանակ։ Թուրք, հրամանատա–րությունը Իրանի, ապա և Աֆղանստանի վրա ճնշում գործադրելու, նրանց Ռուսաս–տանի և Անգլիայի դեմ պատերազմի մեջ ներքաշելու նպատակով ապրիլի սկզբնե– րին ռազմ, մեծ ուժեր շարժեց դեպի թուրք– իրան․ սահմանը։ Տաջողության դեպքում թուրքերը մտադիր էիև գրավել Ատրպա– տականը, ապա Նախիջևանի վրայով շարժվել Սիսիաև–Գորիս–Շուշի և դուրս գալ Գյանջա (այժմ՝ Կիրովաբադ)՝ կազ–մալուծելով Կովկասյաև ռազմաճակատի թիկուևքը։ Խալիլ բեյը իր հրամանատա–րության ներքո ունենալով 3-րդ հավաքւտւ– կան դիվիզիան, ոստիկանական և սահ–մանապահ զորախմբեր, ինչպես նաև քըր– դակաև հեծյալ գևդեր, 12 հրանոթ, հար–ձակում ձեռնարկեց Դիլմանի ուղղությամբ, որի շրջակայքում էիև տեղավորված ռուս․ 4-րդ կորպուսի զորամասերը գեն․ Չեռ– նոզուբովի հրամանատարությամբ։ Դիլ– մանի պաշտպանությունը ուժեղացնելու համար ռուս, հրամանատարությունը այն–տեղ ուղարկեց 5-րդ, 6-րդ Կովկասյան հրաձգային և 1-իև Սուևժեև–Վլադիկավ– կազյաև կոզակային գնդերը և գեն․ Նա– զարբեկովին նշանակևց Դիլմանի շրջա–նում գործող զորամասերի ընդհանուր հրամանատար։ Մինչ ռուս, զորամասերը զբաղված էիև իրևնց ուժերի կենտրոնա–ցումով, թուրք, զորքերն անցան հարձակ–ման և գրավեցին Դիլմանը (ապրիլի 16-ին)։ Առաջինը թուրքերի հետ ընդհարվեց ռուս, բանակում գործող հայկ․ կամավորական ջոկատը Անդրանիկի հրամանատարու - թյամբ։ Խալիլ բեյը Անդրանիկից պահան–ջեց առանց կռվի ճանապարհ տալ դեպի խոյ, բայց վճռական մերժում ստացավ։ Ապրիլի 18-ի առավոտյան թուրքերը ան–ցան հարձակման, և սկսվեց ճակատա–մարտը։ Թեև ուժերը անհավասար էին (հայերը շուրջ 1300 զինվոր, թուրքերը՝ 1600 սվին), կամավորները կռվեցին հերո–սաբար և դիմադրեցին՝ մինչև վրա հասած ռուս, զորքերի հետ մտաև Դիլման։ Ապ–րիլի 19-ին ռուս, զորքերը անցան հակա–հարձակման, սկսվեցին թուրք, նահան–ջող բանակի երկարատև հետապևդում– ևերը։ Դ․ ճ–ում Անդրանիկի և նրա կամա–վորների քաջագործության մասին գովես–տով են գրել գևներալներ Չեռնոզուբովը, Տրուխինը և ուրիշևեր, իսկ գեև․ Նազար– բեկովը ևշել Է․ «Դիլմանի համբավավոր ճակատամարտը շահողը զորավար Անդ–րանիկն էր»։ Դ․ ճ–ում թուրքերի կրած պարտությամբ ձախողվեցին Անդրկովկաս ներխուժելու և Իրաևն ու Աֆղանստանը Անտանտի դեմ հանելու գերմանա–թուրք․ ռազմա–քաղ․ պլաննևրը։ Գրկ, Корсун Н․ Г․, Первая мировая война на Кавказском фронте, М․, 1946; А ру- т ю н я н А․ О,, Кавказский фронт 1914– 1917 гг․, Е․, 1971․ Ա․ Հարությունյան ԴԻԼԱ (Diels) Օտտո (1876–1954), գեր–մանացի օրգանիկ–քիմիկոս։ Ավարտել է Բեռլինի համալսարանը (1899)։ Բեռլինի (1906-ից) և Քիլի (1916-ից) համալսարան–ների պրոֆեսոր։ 1927-իև մշակել է առանց ածխածնային կմախքը փոփոխելու օրգ․ միացությունների դեհիդրման եղանակ՝ օգտագործելով սելենը։ Դեհիդրել է խո– լէսթերինը և այլ ստերիններ։ 1928-ին Կ․ Աչդերի հետ հայտնաբերել է դիենային սինթեզը և այդ եղանակով ստացել բազ–մաթիվ օրգ․ միացություններ, որի ևամար 1950-ին (Կ․ Ալդերի հետ) արժանացել է նոբելյան մրցանակի։

ԴԻԻՈԳԱՄԻԱ (<հուն․ SCxa–2 մասի, առանձին և yajiog – ամուսնություն), ծաղիկների փոշանոթների և սպիի ոչ– միաժամանակյա հասունացում, որը կարե– վոր նշանակություն ունի խաչաձև փոշոտ–ման համար։ Առաջինը ևկատել է Ա․ Տ․ Բոլոտովը (1780)։ Որոշ ծաղիկներում սկզբում հասունանում են փոշանոթները (պրոտանդրիա), մյուսներում՝ սպին (պրոտոգինիա)։ Դ․ դիտվում է ո՝չ միայն երկսեռ, այլև միասևռ միատուև և երկ–տուն բույսևրում։ Պրոտանդրիան նկատ–վում է բարդածաղկավորների, շուշան– ազգիների ըևտանիքի գրեթե բոլոր բույ–սերում։ Պրոտոգիևիան հազվադևպ հան– դիպում է խաչածաղկավորների, վարդազ– գիների, գորտնուկազգիների ընտանիք–ներում։

ԴԻՒՏԱՈՒ, Մեծ Կովկասի Կենտրոնական մասի բարձր գագաթներից մեկը Կաբար– դինա–Բալկարական ԻՍՍՏ–ում, Վրացա–կան ՍՍՏ սահմանի մոտ։ Գտնվում է Կող–քային շղթայի վրա, Թերեքի ավազանի Չերեք–Ղուլամ գետի ակունքներում։ Բարձ–րությունը՝ 5203 է/։ Կազմված է բյուրեղա–յին ապարներից։ Զարգացած է ալպինիզ–մը։ ԴԻԿԻ Ալեքսեյ Դենիսովիչ (1889–1955), ռուս սովետական ռեժիսոր և դերասան։ ՍՍՏՄ ժող․ արտիստ (1949)։ Լավագույն բեմադրություններից են՝ Ռժեշևսկու և Կացի «Օլևկո Դունդիչ»-ը, Սիմոնովի «Ռուս մարդիկ» (Վախթաևգովի անվ․ դրամատի–կական թատրոն), Գորկու «Քաղքենիներ» (Փոքր թատրոն), Սալտիկով–Շչեդրինի «Ստվերներ» (Մոսկվայի Պուշկինի անվ․ դրամատիկական թատրոն), դերերից՝ գե–ներալ Գոռլու] (Կոռնեյչուկի «Ռազմա–ճակատ»)։ խաղացել է Մ․ Ի․ Կուտուզովի, Պ․ Ս․ Նախիմովի դերերը համանուն կի–նոնկարներում։ Արժանացել է ՍՍՏՄ պետ․ մրցանակների (1946, 1947, 1949, 1950)։ Ա․ Դ․ Դ ի կ ի ն Նախիմովի ղերում («Ծովակալ Նա– խիմով» ֆիլմում, 1947)

ԴԻԿՏԱՏՈՐ (լատ․ dictator,<dicto – թհ– լադրել, կարգադրել), 1․ հին Իտալիա–յի լատինական մի շարք քաղաքնե–րում անսահմանափակ լիազորություն–ներով ամեն տարի ընտրված կառավարիչ և Լատիևակաև միության ղեկավար։ 2․ Տին Տռոմի հանրապետության շրջանում եր–կիրն արտաքին վտանգից կամ ներքին երկպառակությունից դուրս բերելու նպա–տակով նշանակված՝ արտակարգ լիազո–րություններ ունևցող պաշտոնատար անձ (մագիստրոս)։ Դ․ նշանակվում էիև սկզբում միայև պատրիկներ, իսկ մ․ թ․ ա․ 356-ից՝ նաև պլեբեյնևր։ Մ․ թ․ ա․ 44-ին Դ–ի պաշ–տոնը վերացվել Է։

ԴԻԿՏԱՏՈՒՐԱ (լատ․ dictatura–անսահ–մանափակ իշխանություն), հասկացու–թյուն, որը բնութագրում է իշխանության իրականացման կարգը պետությունում։ Օգտագործվում է երկու իմաստով․ 1․ պե–տական իշխանության էություն, որը տըն– տեսապես իշխող դասակարգին ապահո–վում է քաղ․ իշխանությամբ։ 2․ Իշխանու–թյան իրականացման եղանակ (Դ–յին ռեժիմ, Դ–յին մեթոդ)։ Դ․ հատուկ է պե–տության բոլոր ձևերին։ Ինչպես միա–պետության, այնպես էլ հանրապետու–թյան օրոք, այն արտահայտում է իշխա–նության իրականացման Էությունը, որը