Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/398

Այս էջը սրբագրված չէ

ղըբյալին՝ |p| = el։ Դ․ մ–ի միջոցով որոշ–վում է դիպոլի էլեկտրական դաշտը R>1 պայմանին բավարարող կետերում, ինչ–պես նաև արտաքին էլեկտրական դաշտի ազդեցությունը նրա վրա։ Մոլեկուլը նույնպես կարելի է համարել լիցքերի հա–մակարգ, որի Դ․ մ․՝ H=ewl(e^ այս–տեղ 10՜10 լ․ CGSE միավոր կարգի էֆեկ–տիվ լիցք է, իսկ 1-ը դրական և բացասա–կան լիցքերի «ծանրության կենտրոննե–րի» հեռավորությունը, այն մոլեկուլի չա–փերի՝ 10՜8 սմ կարգի մեծություն է)։ Լից–քավորված մասնիկների կամայական հա–մակարգից հեռու դրա Էլեկտրական դաշ–տը որոշվում է տարբևր մ ու լ տ ի պ– լետներով՝ լրիվ լիցքով, Դ․ մ–ով, քվադրուպոլ մոմենտով ևն։ Սակայն չե–զոք համակարգի էլեկտրական դաշտը, այդ համակարգի չափերի համեմատ մեծ հեռավորությունների վրա, առաջին մո–տավորությամբ որոշում է միայն նրա Դ․ մ․։ Դ․ մ․ մագնիսական, տես Մագ–նիսական մոմենւո։

ԴԻՊՏԻՒ (<հուն․ 61яхихо£ – երկտակ), Տին Տունաստանում և Տռոմում նշագրում–ների երկու մոմապատ տախտակ։ Տես Երկպատկեր։

ԴԻՍԵՐՏԱՑԻԱ (լատ․ dissertatit)–դատո–ղություն, հետազոտություն), գիտական աշխատանք հրապարակային պաշտպա–նության ևամար՝ գիտական աստիճան ստանալու նպատակով։ Տրապարակային պաշտպանության համակարգը ստեղծվել է միջին դարերում, գերմանախոս երկրնե– րի ևամալսարաններում, XVI–XVII դդ․ այն տարածվել է այլ երկրներում։ ՍՍՏՄ–ում Դ–ի պաշտպանությունը սահ–մանվել է 1932-ին։ 1945-ին Դ․ պաշտպա– նածների համար մտցվեց միասնական դիպլոմ, որը շնորհում է միայն Բարձրա–գույն աաեսաացիոն հանձնաժողովը՝․ Դոկ–տորական և թեկնածուական Դ–ները հրա–պարակային պաշտպանության են դրվում բուևի կամ գիտ․ հիմնարկության խորհըր– դում։ Պաշտպանության նևրկայացված Դ–ի հիմնական բովանդակությունը մենագրու– թյան կամ հոդվածների ձնով պետք է հրա–պարակված լինի բուհերի, գիտահետա–զոտական հիմնարկությունների գիտ․ կամ մասնագիտական հանդեսներում, ժո–ղովածուներում, գիտ․ զևկուցագրերում կամ աշխատություններում։ Դ–ի փոխա–րեն պաշտպանության կարող են ներկա–յացվել հրապարակված աշխատություն–ներ, գյուտեր, հայտնադործումներ, նոր մեքենաներ, կառավարման համակար–գեր, սարքեր, սարքավորումներ և տեխնո–լոգիական պրոցեսների ստեղծման վերա–բերյալ ավարտուն գործեր, ինչպես նաև՝ առանց հեղինակակցի գրված դասագրքեր։ Դ․ կարծիքի է տրվում դոկտորականի հա–մար առնվազն 3, թեկնածուականի հա–մար՝ 2 պաշտոնական ընդդիմախոսի և առաջատար ձեռնարկությունների, ԳՏԻ– ների, բուհերի։ Դոկտորական Դ–ի պաշ–տոնական ընդդիմախոսները պետք է լի–նեն համապատասխան մասնագիտության գիտ․ դոկտորներ, թեկնածուականինը՝ մեկ գիտ․ թեկնածու և մեկ գիտ․ դոկտոր։ Դ–ները պահվում են ճյուղային գրադա–րաններում, հիմնարկներում և արխիվնե– րում։ (Տես Գիտությունների դոկտոր, Գիտությունների թեկնածու, Ասպիրան–տուրա)։

ԴԻՍԹԵՆ (<հուն․ 8ւ – կրկնակի և одё- vog – ուժ, հզորություն), միներալ, բա–ղադրությունը՝ Al20Si04, տես Կիանիտ։

ԴԻՍԻՄԻԼՅԱՑԻԱ (լատ․ dissimilis–ոչ– նման, չհամընկնող), կենսաբան ու– թ յ ա ն մեջ, ասիմիլյացիայի հակադարձ պրոցես, որի ընթացքում օրգանիզմի սե–փական (ինչպես և սննդանյութերի հետ ընդունած) օրգանական նյութերը՝ սպի–տակուցներ, ճարպեր, ածխաջրևր, քայ–քայվում են պարզ նյութերի։ Դ–ի կարևոր պրոցեսներից են շնչառությունը, խմորու– մը> ԳէԻԿուԻԱԸ’ որոնք կենտրոնական տեղ են զբաղեցնում նյութափոխանակության մեջ։ Այդ պրոցեսների հետևանքով ան–ջատվում է Էներգիա, որը մասամբ փո–խարկվում է ադենոդին ֆոսֆորաթթուների Էներգիայի։ Դ–ի վերջնական նյութերն են՝ ջուրը, ածխաթթու գազը, ամոնիակը, որոնք կենդանինևրի օրգանիզմից արտա–զատվում են արտաքին միջավայր։ Բու–սական օրգանիզմներում ՇՕշ–ը մասամբ, իսկ Իա3-ը ամբողջովին օգտագործվում են օրգ․ նյութերի կենսասինթեզի համար։ Ասիմիլյացիայի և Դ–ի անխզելի կապով ապաևովվում է օրգանիզմի հյուսվածքնե–րի անընդհատ նորոգումը։ Այսպես, մար–դու արյան ալբումինի մոլեկուլների կեսը 10 օրը մեկ փոխարինվում է նոր մոլե–կուլներով, իսկ Էրիթրոցիտները նորե–րով են փոխարինվում մոտ 4 ամիսը մեկ։ Ասիմիլյացիայի ն Դ–ի ինտենսիվության հարաբերությունը փոփոխվում Է՝ կապված օրգանիզմի զարգացման, հասակի և ֆի–զիոլոգիական առանձնահատկություննե–րի ևետ։ Օրգանիզմի աճման ու զարգաց–ման շրջանում գերակշռում է ասիմիլյա–ցիան, առաջանում են նոր բջիջներ, հյուս–վածքներ և օրգաններ, ավելանում է մարմնի քաշը։ Քաղցի և ախտաբանական որոշ պրոցեսների ժամանակ Դ․ գերա–կշռում է ասիմիլյացիային, որը հանգեց–նում է մարմնի քաշի անկման։

ԴԻՍԻՄԻԼՅԱՑԻԱ (լեզվաբանության մեջ), տես Տարնմանում։

ԴԻՍԻՊԱՏԻՎ ՀԱՄԱԿԱՐԳ, մեխանիկա–կան համակարգ, որի լրիվ մեխանիկական Էներգիան (պոտենցիալ ն կինետիկ Էներ–գիաների գումարը) շարժման ընթացքում նվազում Է՝ վերածվելով Էներգիայի այլ տևսակների (օրինակ, ջերմային)։ Այդ պրոցեսը կոչվում է դիսիպացիա (<լատ․ dissipatio – ցրում) և կատարվում է դի–մադրության (շփման) ուժերի առկայու–թյան դեպքում։ Իրականում բոլոր համա–կարգերը դիսիպատիվ են և դրանցից յուրաքանչյուրը միայն առանձին դեպքե–րում կարելի է համարել պահպանողական համակարգ։ Դ․ հ–ի շարժումներն ուսում–նասիրվում են դինամիկայի սովորական հավասարումների միջոցով, միայն այն տարբերությամբ, որ հաշվի են առնվում նաև դիմադրության ուժերը։ Դիսիպատիվ ն ոչ–պահպանողական հա–մակարգերը չեն նույնացվում, որովհետև վերջինում հնարավոր է ոչ միայն Էներ–գիայի ցրում, այլև ներհոսք դրսից։ Այդ իսկ պատճառով, ոչ–պահպանողական հա–մակարգում (երբ համակարգի ցրված Էներգիան հավասարվում է դրսից ստա–ցած Էներգիային) կարող են առաջանալ ինքնատատանումներ։ Էներգիայի ցրում կատարվում է և ոչ– մեխանիկական համակարգում։ Օրինակ, տատանողական կոնտուրում Էլեկտրա–կան հոսանքի տատանումները դիմա–դրության հետևանքով մարում են՝ վեր–ածվելով ջոուլյան ջերմության։

ԴԻՍԼՈԿԱՑԻԱ երկրաբան ու թյան մեջ, ապարների առաջնային տեղադ ր– ման խախտում ևրկրակեղնում։ Լինում է երկու տեսակ Դ․՝ ծալքավոր (պլիկատիվ) (տես Ծաչքավորություն), երբ ապար–ների շերտերը ճմլվում են տարբեր ծալ–քերի մեջ առանց հարթության խզման և ճեղքերով տեղաշարժման, և խզումնային (դիզյունկտիվ) (տես խզումնային խախ–տումներ), երբ շերտերը կտրտված ու մասնատված ևն և տեղաշարժված ճեղ–քերով։ Ծալքավոր Դ–ները երկայնակի ձգված (անտիկլիևալներ և սինկլինալ– ներ) կամ կարճ ծալքեր են (բրախիան– տիկլինալներ և բրախիսինկլինալներ), երբևմն ունեն գմբեթների ու գոգա–վոր ճկվածքների տեսք։ Ծալքավորված ապարների զանգվածները սովորաբար առաջացնում են ավելի բարդ կառուց–վածքներ՝ անտիկփնորիումներ և սին– կչինորիումներ։ Խզումնային Դ–ներ են վրաշարժերը, վարնետվածքները, վեր– նետվածքները, գրաբենները, հորստերը ևն։ Դ–ները հետևանք են գլխավորապես երկրակեղևի տեկտոնական շարժումների (տեկտոնական Դ–ներ)։ Փոքր մասշտաբի Դ–ներ կարող են առաջանալ ապարի ծա–վալի փոփոխմամբ (օրինակ, երբ անհիդ– րիտը փոխարկվում է գիպսի), ինչպես և աղային տեկտոնիկայի պրոցեսների ազ–դեցությամբ, սառցադաշտերի գործունեու–թյամբ (գլյացիո–դիսլոկացիաներ) ն ապարների սողքի ժամանակ (սողքային Դ–ներ)։

ԴԻՍԼՈԿԱՑԻԱ ֆ ի զ ի կ ա յ ու մ, տես Բյուրեղների արատներ։

ԴԻՍԿԱՆՏ (ուշ լատ․ discantus – խոտոր–վող երգեցողություն), 1․ XII դարից լա–տինական հիմներգության մեջ հանպատ–րաստից կատարվող զարդարուն մեղեդի, որ երգում էին հիմնական մեղեդիից (հիմնից) բարձր՝ որպես նրա դեկորա–տիվ լրացում (կոնտրապունկտի պարզ տեսակներից մեկը)։ 2․ XIII դարից՝ միաս–նական ռիթմի և կոնսոնանս հնչման վրա հիմնված ևռաձայնության տեսակ։ 3․ Երգ–չախմբում վերին ձայնի և ձայևաբաժնի հին անվանումը (սոպրանոն, որի բանա–լին կոչվել է նաև դիսկանտի բանալի)։ 4․ Պատանի երգիչների բարձր ձայն (տես նաև Աչտ) և որևէ վոկալ անսամբլում այդ ձայնի երգելիք բաժինը։

ԴԻՍԿՐԻՄԻՆԱՆՏ (<լատ․ discriminans– անջատող, տարբերող), f(x) = a0xn+ + aixn_1-b • • • + an_ix+ ап=0 (ао^=0) հանրահաշվական հավա– սարման, a02n՜2 (xi–xv)2 ար– տահայտությունն է, որտեղ Xi-երը հա–վասարման արմատներն են։ Դ․ սիմետ–րիկ ֆունկցիա է և հավասարվում է 0-ի միայն այն դեպքում, երբ f(x)^ ունի գեթ մեկ բազմապատիկ արմատ։ Դ․ կարելի