Արմավիրի հուն․ արձանագրություննե–րից մեկում (մ․ թ․ ա․ Ill–II դդ․) տվյալ–ներ կան հայոց արքունիքում սելնկյան դեսպանին ընդունելու վերաբերյալ։ Եր– վանդունիները դաշնակիցներ են որոնել Սելնկյաևների դեմ, հովանավորել հակա– սելեկյան ուժերը Մարաստանում ն Կա– պադովկիայում։ Արտաշեսյանները Դ․ դարձրել են պետ․ գործունեության բնա–գավառ։ Տայ Դ․ աչքի է ընկել հատկապես Տիգրան Բ Մեծի և Արւոավազդ Բ–ի օրոք։ Երվանդունիների և Արտաշեսյանների շրջանում Դ–յան նպատակը աքեմենյան ն սելնկյան տիրակալների վարչական գործունեության հետևանքների վերացումն էր,՝հայկ․ հողերի միավորումը մեկ միաս–նական պետության մեջ, իսկ Արշակունի– ների, հետագայում նաև Բագրատունինե– րի շրջանում՝ պետական ինքնուրույնու–թյան սահմանների ամբողջականության ապահովումը։ Երկրի արտաքին քաղ․ խըն– դիրները (պետության սահմանների ըն–դարձակում, պարսկ․ ու հռոմ․ հարձա–կումների կանխում) Տիգրան Բ Մեծը լուծել է այս կամ այն երկրի հետ կայուն դաշ–նակցություն հաստատելու, իսկ երբեմն՝ տարածքային ժամանակավոր զիջումների միջոցով [70 հովիտների ժամանակավոր զիջումը պարթններին (մ․ թ․ ա․ 95), հայ– պոնտական դաշինքը՝ ընդդեմ հռոմեա–ցիների (մ․ թ․ ա․ 94), Արտաշատի պայմա–նագիրը (մ․ թ․ ա․ 66) ևն]։ Երբ սրվեցին պարսկա–հռոմեական հակասություննե–րը, Պարթև Արշակունիների հետ կնքված զինակցությամբ հայ Արշակունիներին հաջողվեց ստիպել Տռոմին զորքերը դուրս բերել Տայաստանից, Տրդատին ճանաչել թագավոր, նույնիսկ պատերազմ–ներից ավերված երկրի տնտեսությունը վերականգնելու միջոցներ տրամադրել։ Տրդատ Գ–ի օրոք դիվանագիտական կա–րևոր քայլ էր քրիստոնեության հռչակու–մը որպես պետ․ կրոն (301), որով Տայաս– տանը տարամերժվեց Պարսկաստանից ու Տռոմից՝ դրսնորելով ինքնուրույն քաղ․ գործունեություն ծավալելու վճռականու–թյուն։ Տաշվի առնելով արտաքին–քաղա– քական իրադրությունը՝ հայ Դ․ վարել է նաև զինված չեզոքության քաղաքակա–նություն։ Այդ չեզոքությունը, ինչպես և ռազմաքաղաքական դաշինքից դուրս գա– լըն ու մուտք գործելը դիտվել է որպես ուժերի հավասարակշռությունն ապահովե–լու անհրաժեշտ պայման։ Տավասարա– կշռության պահպանման, պատերազմնե–րից խուսափելու՝ քաղ․ գործիչների մտա–հոգության մասին է վկայում Արտավազդ Ե–ի նամակը պարսից Շապուհ 1–ին, որով նա դիվանագիտական նրբությամբ պա–հանջել է ազատ արձակել հռոմ․ կայսր Վալերիանոսին՝ գիտակցելով Պարսկաս–տանի և Տռոմի միջև հակասությունների սրման վնասակար հետևանքները Տա–յաստանի համար (Տրեբելիոս Պոլիոն, «Վալերիանոսի մասին»)։ Անկախության, ազգային ինքնուրույնության համար Պարսկաստանի դեմ պայքարը Տայաս– աանում հատկապես սրվել էր V դ․։ Տայ նախարարները պարսիկների կրոնափո–խության պահանջին դիմակայելու նպա–տակով դաշնակցել են վրացիների ու աղվանների, բանակցություններ վարել Բյուզանդիայի ու հոների հետ (տես Հայ– հոնական դաշինք 450)։ Նվարսակի պայ–մանագիրը (484) ապահովեց Տայաստանի ինքնուրույն զարգացումը, Դվինի 506-ի և 554–ի ժողովներում (տես Դվինի ժողով– ներ) քաղկեդոնականությունը մերժելու շնորհիվ՝ հայ եկեղեցու, Տայաստանի քաղաքական անկախությունը ինչպես նաև արաբ, տիրապետության շրջանում 652–ին Թեոդորոս Ռշտունու գլխավորու–թյամբ կնքված հայ–արաբական պայմա–նագրով՝ Տայաստանի ներքին ինքնու–րույնությունը։ ճկուն Դ–յան արդյունք էր 885-ին Տայաստանի անկախության նվա–ճումը և Աշոտ Ա Բագրատունուն թագավոր հռչակելը։ «Պայման խաղաղության» դաշ–նագրով Տայաստանի անկախությունը ճանաչեց նաև Բյուզանդիան, որտեղ այդ ժամանակ իշխում էր Մակեդոնական կամ Տայկական դինաստիան։ Աշոտ Ա կարո–ղացել է բնականոն հարաբերություններ պահպանել Բյուզանդիայի և Արաբական խալիֆայության հետ։ Դիվանագիտական միջոցներով ֆեոդալական կենտրոնա–խույս ձգտումների դեմ ևաջող պայքար են ծավալել Աշոտ Բ Երկաթը, Աշոտ Գ Ողոր–մածը, Գագիկ Ա։ XI դ․ Դ․ ծավալվել է Կիլիկիայի հայկա–կան պետությունում։ Դ․ այնտեղ գլխա–վորում էր Մեծ իշխանը (հետագայում՝ թագավորը)։ Նա է ընդունել և հղել դես–պաններ ու դեսպանություններ, հայտա–րարել պատերազմ, կնքել հաշտություն կամ դաշինք։ Թագավորի օգնականը ջանց–լերն էր։ Դիվանագիտական վավերագրե–րը կազմվել են հայերեն և պայմանադիր կողմի լեզուներով (հուն․, լատ․, իտալ․, ֆրանս․, արաբ, ևն)։ Դ․, որպես կանոն, գործել է կրոնական սահմանափակում–ներից անկախ, իսկ անհրաժեշտության դեպքում կրոնն օգտագործել քաղ․ նպա–տակներով։ Չնայած Տռոմն ու Բյուզան–դիան, իսկ խաչակիրների ժամանակ եվ–րոպական պետություններն ու Տռոմի պապը մերժում էին այլադավան երկրների հետ քաղ․ դաշինքը, հայ քաղ․ գործիչնե–րը, նկատի ունենալով խաչակիրների ագ–րեսիայի հնարավորությունը, անհրա–ժեշտ էին հասարում դաշնակցությունը այլադավանների հետ։ Իկոնիայի և Եգիպ–տոսի հետ հաշտ ապրելու անհաջող փոր–ձերից հետո Կիլիկիայի հայկ․ պետու–թյունը ձգտել է նրան հակադրել արևմըտ– յան պետություններին և մոնղոլական իշ–խանություններին՝ օգտագործելով այս–պես կոչված «Դաշանց թուղթ»՜ը։ Տիմնա– կան նպատակը համարելով ոչ միայն ինքնուրույնության ապահովումը, այլև պետականության մնացուկների պահպա–նումը, նրանց միավորումը մեկ ընդհանուր պետության սահմաններում՝ Կիլիկիայի հայկ․ պետությունը դիվանագիտական գործունեությունը ծավալում էր ողջ ևա– յության անունից։ Օտար պետություննե–րի հետ հարաբերությունները բարելավե–լու, պատերազմը կանխելու համար ակ–տիվ գործունեություն է ցուցաբերել եկե–ղեցին։ Ամիրա Աֆշինի հետ, որը, խախ–տելով հավատարմության երդումը, ներ–խուժել էր Տայաստան, խաղաղությունը վերականգնելու բանակցություններ է վարել կաթողիկոս Գևորգը։ Կաթողիկոս Պողոս Ա Լևոն Զ–ին խորհուրդ էր տալիս օգտագործել Մելիք–էլ՜Մշրւսֆ Շաբանի հետ համագործակցելու բոլոր հնարավո–րությունները՝ խոչընդոտելու համար նրա ներխուժումը Տայաստան։ Նույնիսկ խա–չակրաց արշավանքների շրջանում հայ եկեղեցին այլադավան երկրների հետ քաղ․ դաշինքի ստեղծումն անհրաժեշտու–թյուն է համարել։ Մահմեդական պետու–թյունների հետ համագործակցելու հա–մար եվրոպական պետությունները հա–ճախ դիմել են Տայաստանի միջնորդու–թյանը։ Տայկ․ Դ․ ղեկավարվել է պետու–թյունների միջև ավանդական դարձած սկզբունքներով։ Ըստ Սմբատ Սպարա–պետի, միջազգային ճանաչում ստացած այդպիսի սկզբունքներ էին՝ «Մեծ սեր»-ը և «Անարատ սեր»-ը։ Տայ դիվանագետ–ները ձգտել են դրանք տարածել քոչվոր ցեղերի մեջ, քարոզել քրիստոնեական գաղափարներ՝ աստծու անունից համոզե–լով չթալանել, չսպանել, ագահություն չանել, ուրիշի գույքին չտիրել։ Երբ բարո–յական ազդակներն արդյունք չեն տվել, նրանք ձեռնարկել են ավելի գործուն միջոցներ։ Կիլիկիայի հայ թագավորները ոչ միայն ձգտում էին դաշնակցել մոնղոլ–ների հետ և նրանց համախմբել գլխավոր թշնամիների՝ սելջուկ–թուրքերի և եգիպ–տական մամլուքնեբի դեմ, այլև նույնիսկ քրիստոնեություն տարածել նրանց մեջ։ Մոնղոլական բանակին սննդամթերք մա–տակարարելու, ապա և զորք տրամադրե–լու պարտավորությամբ, հայ դիվանա–գետներին հաջողվել է կանխել մոնղոլնե–րի մուտքը Կիլիկիա (տես Հայ–մոնղոչա– կան դաշինք 1254)։ Առատ նվիրատվու–թյունները, արտաքնապես մոնղոլների գերիշխանության ճանաչումը ասպատա–կություններից խուսափելու կարևոր մի–ջոցներ էին։ Տայ Դ․ շատ դեպքերում պատերազմը համարել է աղետ, պետությունների միջև վեճերի լուծման ծայրահեղ միջոց։ «Բա–րի ծառայությունը», «իրավացիությունը», միջնորդությունը, հատկապես բանակ–ցությունները (դեսպանությունների, նա–մակագրության, առաքելությունների մի–ջոցով) քաղ․ հարաբերությունների կար–գավորման միջոց է համարվել։ Կրոնի հարցեր շոշափող բանակցություններին մասնակցել են քահանայապետներ՝ հա–ճախ թագավորի ղեկավարությամբ։ Ար–տաքին քաղ․ տարաձայնությունները լու–ծելու համար հայ թագավորները երբեմն դիմել են այլ պետությունների միջնոր–դությանը, երբեմն էլ՝ իրենք հանդես եկել միջնորդի դերում։ Մամլուքնեբի նոր արշավանքը կանխելու նպատակով դես–պանների միջոցով հաշտության պայմա–նագիր կնքելու հնարավորությունը բա–ցառված համարելով՝ Լևոն Գ թագավորը ստիպված դիմել է «տաճարականներ» օրդենի ղեկավարի միջնորդությանը։ Առա–վել պատասխանատու բանակցություննե–րը թագավորները վարել են անձամբ։ ժամանակագիրները վկայում են հռոմ․ և բյուզանդ․ կայսրերի, պարսից արքա–ների և հարևան այլ երկրների տիրակալ–ների հետ թագավորների հանդիպումնե–րի մասին։ Կիլիկիայի հայկ․ թագավորնե–րը հանդիպել ևն արևմտա եվրոպական
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/405
Այս էջը սրբագրված չէ