Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/410

Այս էջը սրբագրված չէ

Վ․ Պաուչիի ոչ–ռհլյատիվիսաական քվան–տային հավասարմանը։

ԴԻՐԵԿՏՈՐԻԱ (ավելի ստույգ՝ Գործա–դիր դիրեկտորիա, Directoire executif)» ֆրանսիական հանրապետու–թյան4 1795-ի նոյեմբերի 4-ից 1799-ի նոյեմբերի 10-ի կառավարությունը։ Բաղ–կացած էր 5 անդամից (դիրեկտորներիցյ, որոնց ընտրում էին Տինգևարյուրի խոր–հուրդը և Ավագների խորհուրդը։ Դ–ի կա–ռավարությունը արտահայտում էր խոշոր բուրժուազիայի շահերը։ Նրա ներքին քաղաքականությունն ուղղված էր հեղա–փոխական շարժման դեմ, իսկ արտաքինը ուներ զավթողական բնույթ։ Քաղ․ պայ–քարում, «ճոճվելով» մևրթ ձախ, մերթ աջ, Դ․ հարուցեց խոշոր բուրժուազիայի դըժ– գոհությունը, որը երազում էր իր տիրա–պետող դրությունը պաշտպանող ամուր իշխանություն։ Ֆրանս, զորքերի 1799-ի անհաջողություննևրը էլ ավելի խախտեցին Դ–ի դիրքերը։ Նապոլեոն Բոևապարտի՝ Բրյումերի 18-ի պետ․ հեղաշրջումով վերջ տրվեց Դ–ի գոյությանը և Ֆրանսիայում հաստատվեց ոազմաբուրժ․ դիկտատուրա։

ԴԻՐԻԺԱԲԼ (<ֆրանս․ dirigeable – կա–ռավարվող), օդից թեթև, ինքնաշարժ, կառավարվող թռչող սարք, որը հնարա–վորություն ունի մնալ օդում՝ նրա վրա ազ–դող աերոստատիկ ուժերի ներգործու–թյան շնորհիվ։ Դ․ տարբերվում է ազատ թռչող աերոստատներից կառավարող ղե–կի և շարժիչի անհրաժեշտությամբ։ Դ–ի հիմնական մասերն են․ գազով (սովորա–բար ջրածնով կամ հելիումով) լցված եր–կարավուն իրանը (քթի մասում կլորավուն, Կիսակոշտ համակարգի դիրիժաբլի սխե–մա․ /․ ցոուկամասի ուժեղացում, 2․ գոտիներ, 3․ արտա–քին թաղանթ, 4․ ներսի կախոցի մետաղաճոպաններ, 5․ գա–զով և օդով լցված ծավալը հատվածախցերի բաժանող դիաֆ– րագմա (միջնորմ), 6․ դիտման պատուհան, 7․ կողային կա–յունարար, 8․ վերևի և ներքևի կայունարարներ, 9․ բարձրու–թյան ղեկ, 10․ուղղության ղեկ, //․ մոտորների գոնդոլներ* 12․ երկայնակի ֆերմա, 13․ բենզինի բաքեր, 14․ բալոնիկ– ներ, 15․ մարդատար գոնդոլ, 16․ մեղմիչ ետևի մասում սրված՝ լավ շրջահոսման համար), շարժիչ կամ շարժիչների մի ամ–բողջ բլոկից կազմված, հորիզոնական շարժում և սավառնում առաջացնող պտու* տակային հանգույցը, պոչաթները, հո–րիզոնական և ուղղաձիգ ղեկերը, գոնդոլ–ները (մեկ կամ մի քանի՝ անձնակազմի, ուղևորների, շարժիչների ու սարքավոր–ման համար)։ Դ–ները լինում են վւափուկ, կիսակոշտ և կոշտ համակարգի։ Տարբեր համակարգի Դ–ների ծավալը, մինչև երկ–րորդ ևամաշխարևային պատերազմը, 1 հգ–ից մինչև 200 հզ․ г/3 էր (գերմ, ԼԶ–129-ը՝ 200 հզ․ է/3, 1936, ԼԶ–127-ը՝ 112 հզ․ է/3, որը հայտնի է «Գրաֆ Ցեպե– լին» անունով, 1928 ևն)։ 60-ական թթ․ հանդես եկան սռնիական դասավորման Դ–ների նախագծեր՝ ատոմային շարժիչ–ներով (օրինակ, «Պրոյեկտ Մորզե»-ն ԱՄՆ –ում՝ 340 հզ․ U3, 150 կմքժ արագու–թյամբ, 400 ուղևորի համար), որոնք, սակայն, լայն կիրառում չգտան։ 70-ական թթ․ կեսերին նորից թափ առավ միջին տարողության, բայց նախապատերազմյան Դ–ների (100–135 կմքժ միջին արագու–թյամբ) համեմատ ավելի արագաշարժ կոնստրուկցիաների (150–180 կմ/ժ արա–գությամբ) նախագծումը, դրանք գլխա–վորապես նախատեսված ևն ևեռավոր, դժվարամատչելի շրջանների կապի ու մատակարարման, ծովում նավթահանքե– րի հետախուզման համար։ Տես նաև Օդանավարկություն։

ԴԻՐԻԺՈՐ (<ֆրանս․ diriger – ուղղու–թյուն տալ, ղեկավարել), նվագավար, երաժշտական ստեղծագործության կոլեկ–տիվ կատարումը (նվագախումբ, երգչա–խումբ, օպերային և բալետային խմբեր ևն) ղեկավարող անձ։ Դ․ ապահովում է կատարման անսամբլային ներդաշնակու– թյւԱնը և տեխ․ կատարելությունը, ձգտում կոլեկտիվին հաղորդել իր գեղարվեստա–կան նպատակները, ստեղծագործության իր մեկնաբանումը։ Դ–ի տեխնիկան հիմ– նըված է ձեռքերի շարժումների հատուկ մշակված համակարգի վրա․ Էական է նաև նրա հայացքը, դիմախաղը։ դ–ից պահանջ–վում է երաժշտա–տեսական պատրաս–տականություն, նուրբ լսողություն, երա– ժըշտական լավ հիշողություն, ինչպես և մեծ կամք։ Կատարման ժամանակ Դ․ կանգնում է դիրիժորական նոտակալի առջև (Ռ․ Վագներից սկսած՝ մեջքով դահլիճին), ձեռքում դիրիժորական փայ–տիկ (առաջին ան–գամ օգտագործել է Ի․ Մոգելը, 1812, Վիեննա) կամ ա՜ ռանց փայտիկի։ Տայ նշանավոր Դ– ներից են՝ Կ․ Սա– րաջևը, Ա․ Մելիք– Փաշաևը, Մ․ Թավ– րիզյանը, Ա․ Տեր– Տովհաննիսյանը, Մ․ Մալունցյանը և ու–րիշներ։ Տես նաև խմբավար, Կապեի մայսաեր, Կոնցերտ՜ ւէայաոեր։

ԴԻՐԻԻւԼԵ (Dirichlet) Պետեր Գուստավ Լըժյոն (13․2․1805, Դյուրեն – 5․5․1859, Գյոթինգեն), գերմանացի մաթեմատիկոս։ Բեռլինի (1831–55) և Գյոթինգենի (1855-ից) համալսարանների պրոֆեսոր։ Աշխատանքները վերաբերում ևն թվերի տեսությանը և մաթ․ անալիզին։ Ապացու–ցել է ամբողջ թվերից կազմված և փոխա–դարձաբար պարզ առաջին անդամ և տար–բերություն ունեցող թվաբանական պրոգ–րեսիայում անվերջ թվով պարզ թվերի գոյության թեորեմը։ ճշգրիտ ձևակեր–պել և հետազոտել է շարքերի պայմանա–կան զուգամիտության հասկացությունը։ Տվել է վերջավոր թվով Էքստրեմում ունե–ցող ֆունկցիան Ֆուրիեի շարքով ներկա– յացնելու հնարավորության խիստ ապա–ցույցը։ Տետազոտություններ ունի նաև մեխանիկայի և մաթեմատիկական ֆիզի–կայի բնագավառներում։ ԴԻՐՏ գար եջրի, գարեջրի արտա–դրության մնացուկ։ Օգտագործվում է որ–պես կեր։ Թարմ Դ․ պարունակում է 76,8% ջուր, 5,8% պրոտեին, 1,7% ճարպ, 3,9% թաղանթանյութ, 10,7% անազոտ մզված– քային նյութեր և 1,1% մոխիր։ կգ Դ․ համարժեք է 21,2 կերային միավորի և պարունակում է 4,2 կգ մարսելի պրոտեին։ Դ* տալիս են գլխավորապես բտվող տա–վարին, օրական մինչև 25 կգ, խոզերին՝ 5,5–6 կգ։ Երկար պահելու համար չո–րացնում են և օգտագործում խտացրած կերերի հետ։

ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ԿԱՆՈՆ, О ր ի և ն– տացման կանոն, օրինաչափություն օրգ․ քիմիայում, որոշում է տեղակալման կարգն արոմատիկ օղակում տեղակալիչի (դիրքորոշողի) առկայության դեպքում։ էլեկտրոֆիլ արոմատիկ տեղակալման ժա–մանակ I կարգի տեղակալիչները կամ ակտիվացնող խմբերը (OH, OR, OCOR, NH2, NHR, ալկիլխմբեր, հալոգեններ ևն) նոր մուտք գործող խմբին ուղարկում են օղակի օրթո– և պարա– դիրքերը, II կարգի տեղակալիչները կամ ապակտի– վացնող խմբերը (S03H, N02, COOH, COOR, CN ևն)՝ մետա– դիրքը (տես Մե– тш~, օրթոպարա–)։ Իսկ մեղմ բնույ–թով տեղակալիչների (NO, RCO, СНСЬ, CH2NO2 ևն) դեպքում նկատվում է խառը դիրքորոշում։ Դիրքորոշման էֆեկ–տը պայմանավորված է տեղակալիչի ազ–դեցության ներքո մոլեկուլում Էլեկտրոնա–յին խտության վերաբաշխմամբ, որն իրա–կանացվում է պարզ և զուգորդված կա–պերով։ I կարգի տեղակալիչները մեծաց–նում են օղակի հատկապես օրթո– և պա– րա– դիրքերի Էլեկտրոնային խտությու–նը, իսկ II կարգի տեղակալիչները՝ ընդհակառակը, վւոքրացնում են; Արոմա– աիկ օղակում մի քանի տեղակալիչների առկայության դեպքում դժվար է կանխա– տեսել տեղակալման ուղղությունը և գնա– հատել տարբեր իզոմերների հարաբերու–թյունը խառնուրդում։ Տեղակալման ուղ–ղությունը, իզոմերների հարաբերությու–նը, դիրքորոշման Էֆեկտը (ռեակցիայի ընտրողականությունը) կախված են ռեակ–ցիայի ջերմաստիճանից, փոխազդող նյու–թի, լուծիչի և կատալիզատորի բնույթից և տարածական գործոններից։ Նուկլեո– ֆիլ արոմատիկ տևղակալման դեպքում նկատվում է քննարկված տեղակալիչների հակառակ դիրքորոշման Էֆեկտ, իսկ ռա– դիկալային տեղակալման դեպքում տեղա– կսքլիչի փոփոխումից օղակի ակտիվա–ցում կամ ապակտիվացում չի նկատվում։ Դ․ կ–ի գործնական նշանակությունը հատ– կապևս մեծ է կիրառական օրգ․ քիմիա–յում՝ ներկերի, դեղանյութերի, հոտավետ նյութերի, սինթետիկ խեժերի և այլ նյու–թերի արտադրության պրոցեսում։ Դ․ կ․ քիմիայի տեսության հիմնական դրույթնե–րից մեկն Է, նրանով են զարգացել ն ստուգ–վել նյութի վւոխազդման ունակության և մոլեկուլում ատոմների փոխադարձ ազ–դեցության բազմաթիվ ընդհանուր հար–ցերը։ Դ․ կ․ հնարավորություն է տալիս