Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/413

Այս էջը սրբագրված չէ

րողնեբի կարծիքով Կոէհհսգենեի Նհմրուդ լեռան սրբաաևդիները և աստվածևերի արձանները, որոնք պահպանվել են, կա–րող են գաղաՓար աալ հայկ․ սրբատեղի–ների և սատկածների մասին։ Այսպևս, Կոմմագենեի՝ գլխավոր աստվածը՝ Օրո– մազդը (հայկ․ Արամագդը), ևամադրված է հուն․ Զևսին, Արտագենսը (հայկ․ Վա–հագնը)՝ Տերակլեսին։ Տայկ․ առասպելներում, զրույցներում և գրավոր աղբյուրներում բացի անձնա–վորված, մարդակերպ ասէովածներից հի–շատակվում ևն նաև զանազան մտացածին, երևակայական էակներ՝ հրեշներ (Վիշապ, Շահպետ, Շուտիկ, Պայ, Պարիկ, Տուշ– կապարիկ), բանական և հոգեղեն էակներ, չար ու բարի ոգիներ (Տարալեզ, Քաջ, Տավերժահարս, Թուխս, Խաժակ, Ալ, Առ– նակ), որոնք անշուշտ մտել են հայկ․ դի–ցաբանական ըմբռնումների մեջ։ Գրկ․ Էնգելս Ֆ․, Ընտանիքի, մասնավոր սեփականության և պետության ծագումը, Ե․, 1965։ է մին Մ․, Տնախօսութիւնք ի վերայ հայկական հեթանոսութեանն, Արմաշ, 1875։ Կոստանյան Կ․, Տայոց հեթա–նոսական կրոնը, Վաղ–պատ, 1879։ Ա լ ի– շ ա ն Ղ․, Տին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց, Վնտ․, 1895։ Գ և լ ց և ր Տ․, Հետազոտություն հայ դիցաբանության, Վնտ․, 1897։ Կ ա ր ի և ր Ա․, Տեթանոս Տա–յաստանի ութ մեհյաններն․․․, Վնն․, 1899։ Ս սր–ման լ յ ա ն Ի*․, Տին Տայաստանի կուլ–տուրան, հ․ 1, Ե․, 1931։ Բարթիկյան Մ․, Դիցապաշտ Հելլադան կամ Տելլեն Դիք, Աթենք, 1936։ Ղափանցյան Գ․, Արա Գեղեցիկի պաշտամունքը, Ե․, 1945։ Մ ե– [ ի ք–Փ ա շ ա յ ա ն Կ․ Վ․, Անահիտ դիցու–հու պաշտամունքը, Ե․, 1963։ Ա բ և ղ յ ա ն Մ․, Երկ․, հ․ 1, Ե․, 1966։ ՛Հայ ժողովրդի պատ–մություն, հ․ 1, Ե„ 1971։ Բ ա տ ի կ յ ա ն Լ․, Մկրտիչ Էմինը հայ հեթանոսական մշա–կույթի մասին, «ԲԵՏ», 1974, Mb 1։ Ի» ը ր– լ ո պ յ ա և Գ․, Տայկական դիցաբանության սոցիալական իմաստասիրությունը, «Գիտա–կան աշխ․ միջբուհական ժողովածա>, 1974, Mb 1։ Лосев А․ Փ․է Античная мифоло–гия в ее историческом развитии, М․, 1957; Золотарев А․ М․, Родовой строй и первобытная мифология, М․, 1964; Шах- нович М․ И․, Первобытная мифология и философия, JI․, 1971; Тренчени- Вальдапфель И․, Мифология, пер․ с венг․, М․, 1959; Лев и-С т р о с с К․, Структура мифов, «Вопросы философии», 1970, Mb 7; The mythology of all races, v․ 1–12, Boston, 1916–28; L e v i-S t r a- uss C․, MyUiologiques, t․ 1–4, P․, 1964– 1971; Kirk G․ S․, Myth, its meaning and functions in ancient and other cultures, Berk-Los Angeles, 1970․

ԴԻՑԳԵՆ (Dietzgen) Յոզեֆ (9․12․1828, Բլանկենբերգ – 15․4․1888, Չիկագո), գեր–մանացի բանվոր, Փիլիսոփա։ ինքնու–րույն հանգել է մատերիալիստական դիա–լեկտիկային։ 1869-ից ս–դ․ կուսակցության անդամ, Ինտերնացիոնալի բաժանմունք–ներից մեկի կազմակերպիչը Գերմանիա– յում։ Դ–ի մատևրիալիզմը և աթեիզմը գլխավորապես ձևավորվել է Լ․ Ֆոյերբա– խի, իսկ 1867-ից՝ Կ․ Մարքսի և Ֆ․ Էն– գելսի գաղափարական ազդեցությամբ։ Տանդես է եկել որպես մարտնչող մա–տերիալիստ, մետաֆիզիկական Փիլի–սոփայության, իդեալիզմի և կրոնի հակա–ռակորդ։ Պաշտպանևլ է հասարակության կառուցման սոցիալիստական սկզբունքը։ Դ․ թույլ է տվել նաև ռելյատիվիստական և գռեհիկ մատերիալիստական կարգի որոշ սխալներ, որոնք օգտագործևլ են մախիստները՝ դիալեկտիկական մատե–րիալիզմի դեմ պայքարում։ Նշելով Դ–ի սխալները՝ Վ․ Ի․ Լենինը գանում էր որ «․․․ ընդհանուր աոմամբ և ամբողջությամբ Ի․ Դիցգենը մատերիալիստ Է» (Երկ․, հ․ 19, Էջ 77)։ Երկ․ Избранные философские сочинения, М․, 1941․ Գրկ․ Ավե տիս յան Կ․ Մ․, Իոսիֆ Դիցգեն, Ե․, 1973;

ԴԻՑԻԱՆԴԻԱԱԻԴ (ցի անգուանիդին), NH2 I ․ HN = C–HN–CN, օրգանական միա–ցություն։ Անգույն բյուրեղներ են, հալման ջերմաստիճանը՝ 209°C, լավ է լուծվում սպիրտում և հեղուկ ամոնիակում, վատ՝ ջրում (100 <7 ջրում՝ 4,1 գ) և եթերում, չի լուծվում բենզոլում։ Տալման կետից բար– ձըր տաքացնելիս քայքայվում Է՝ առաջաց–նելով մելամին, ամոնիակ ևն։ Պոտաշի հետ 300°C տաքացնելիս փոխարկվում է գուանիդինի աղի, մրջնալդեհիդի հետ գոյացնում է խեժևր, մալոևային Էսթերի հետ՝ պիրիմիդին ևն։ Դ․ ստացվում է կալ–ցիումի ցիանամիդից։ Միջանկյալ նյութ է մելամինի, Էպօքսիդային խեժերի, սին–թետիկ դաբաղանյութերի և պայթուցիկ նյութերի (նիտրոգուանիդին) ստացման համար։ Դ․ սինթեզվում է նաև ՏՄՍՏ–ում (Կիրովական)։

ԴԻՈՒՐԵՋ (հուն, бюирёоо – արտազատել մեզ), մեզի արտազատումը օրգանիզ–մից որոշակի ժամանակամիջոցում։ Բնա–կանոն պայմաններում հասուն մարդու Դ․ 24 ժամում 1000–1800 t/չ Է։ Տես նաև Միզւսզւաոություն։ ԴԻ£ԵՆՍ (Dickens) ՉառլգՀ7․2․1812, Լենդ– պորտ – 9․6․1870, Գեյդսհիլ), անգլիացի գրող,’ XIX դարի անգլիական քննադատա–կան ռեալիզմի ներկայացուցիչ։ Եղել է պառլամենտական սղագիր, թհրթի լրա–նա ղորդ։ Անդրանիկ վեպը՝ «Պիկվիկյան ակումբի ետմահվան հուշերը» (1837), տո–գորված է կենսահաստատ լավատեսու–թյամբ։ 1830–40-ական թթ․ հրատարակած սոցիալական վեպերը գրվել են չարտիս–տական շարժման ձևավորման ու զարգաց–ման տարիներին։ «Օլիվեր Թվիստի ար–կածները» (1838) վեպում պատկերված են լոևդոնյան ևտնախորշերի թշվառու–թյունն ու ոճրի աշխարհը։ «Նիկոլաո Նիկլբիի կյանքն ու արկածները» (1839) վևպում բացահայտել է սոցիալական ևակասությունները, դպրոցական դաս–տիարակության արատավոր մեթոդները։ Միացյալ Նահանգներ այցելելուց հետո գրել է «Ամերիկյան նոթեր» (1842) և «Մար–տին Չեգլվիտի կյանքն ու արկածները» (1844) վեպերը, քննադատ ել Անգյիայի և ԱՄՆ–ի սոցիսդ–քաղ․ կյանքը։ «Դոմբի ն։ որդի» (1848) վեպում ստեղծել է անգլ․ կապիտալիստի, բուրժուա–սհՓականա– աիրոջ կերպարը։ «Դավիթ Կոպպեր– ֆիլղ»-ը (1850, ևայերեն 1-ին հրտ․ 1897) պսակում է Դ–ի սոցիալական վեպերի առաջին շարքը։ 1853-ին գրված «Սառը տուն» բազմապլանային վևպում բացա– հայտված են անգլ․ իրականության բարդ հակասությունները, ազնվականության ռեակցիոն տենդենցները, բուրժ․ քաղ․ կուսակցությունների ներկայացուցիչների գործունեությունը։ «Ծանր ժամանակներ» (1854) վեպում արտացոլված է չարտիստա–կան շարժման Փուլերից մեկը։ Դ․ արտա–հայտել է իր խոր կարեկցանքը աշխատա–վոր մարդու ծանր ճակատագրի հանդեպ և անխնա քննադատել շահագործող դասա–կարգի ներկայացուցիչներին։ Ֆրանս, բուրժ․ առաջին հեղափոխությանն է նվիր–ված «Երկու քաղաքի պատմություն» (1859) պատմավեպը։ Վերջին տարինևրին գրված վեպերում՝ «Մեծ սպասումներ» (1861), «Մեր ընդհանուր բարեկամը» (1865) և «Էդվին Դրուդի գաղտնիքը» (1870, անա–վարտ), սոցիալ–բարոյական թեման միա–հյուսված է դետեկտիվ քրեական ժանրի տարրերին։ Առաջին անգամ հայերեն է թարգմանվել 1882-ին։ Երկ․ Works, v․ 1–23, Bloomsbury, 1937 – 1938; Տարս Ա կեսուր, Թ․, 1882։ Արբեցողի մահը, Թ․, 1885, 1886։ Ծննդյան պատմություն» Շուշի, 1891։ ժլատ Սկրուջը, Թ․, 1897։ Բաս– տիլի կալանավորը, Ե․, 1935։ Պիկվիկյան ակումբի ետմահվան հուշերը, Ե․, 1948։ Դա–վիթ Կոպպերֆիլդ, մաս 1–3, Ե․, 1957–58։ Դոմբի և որդի, Ե․, 1957։ Օլիվեր Թվիստի ար–կածները, Ե․, 1958։ Երգ ծննդյան» Բեյրութ, 1959։ Գրկ․ Сильман Т․, Диккенс․ Очерки творчества, Л․, 1970․ Ս․ Մանուկյան

ԴԻՔԼՈՐԷԹԱՆ, էթիլենքլորիդ, 1,2–դ ի ք լ ո ր է թ ա ն, CICHj–CH2CI, Էթանի դիհալոգենածանցյալ։ Անգույն, քլորոֆորմի հոտով, շարժուն հեղուկ է» հալման ջերմաստիճանը՝ –35,9°C, եռ–մանը՝ 83,5°C, խտությունը’ 1260 կգ/ւէ* (15°Շ–ում)։ Ջրի, սոդայի լուծույթի կամ ևանգած կրի կախույթի հետ տաքացնե–լիս առաջացնում է էթիւենգչիկու։ Ջրում վատ է լուծվում, նրա հետ առաջացնում է 71,5°Շ–ում եռացող ազեոտրոպ խառ–նուրդ (82,0% Դ․)։ Տիմքի կամ ջերմության ազդեցությամբ վերածվում է վինիւաո– րիդի, ամոնիակի հետ գոյացնում է Էթի– լևնդիամին, նատրիումի պոլիսուլֆիդի լուծույթների հետ տաքացնելիս՝ պոլի– սուլֆիդային կաուչուկ (տիոկոլյ։ Դ․ ստա–նում են էթիլենի և քլորի վւոխազդմամբ։ Օգտագործվում է որպես լուծիչ՝ ճարպերի, խեժերի լուծահանման, կաշվի, բրդի մշակ–ման ժամանակ, ներկերի արտադրության մեջ։ Դ․ թունավոյւ է, սահմանային թույ– լատրեյի խտությունը օդում՝ 0,01%։

ԴԻՔՐՈԻԶԱ (դի․․․Կ հուն․ ОСрба – գույն), և ր կ գ ու ն ու թ յ ու ն, ւցւեոքրոիզմի մասնավոր դեպքը։

ԴԻՕՊՏՐԱ (հուն․ бкЗятра), ոսպնյակի կամ ոսպնյակների համա զար գի օպտիկա–կան ոաի միավոր, նշանակվում է՝ դ։