Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/419

Այս էջը սրբագրված չէ

տարածման ժամանակ դիտվող երևույթ, որ պայմանավորված է երկրաչափական օս/աիկայի օրենքների խախտումով; Դիֆ– րակցիան լույսի ալիքային բնույթի ապա–ցույց է, հայտնագործել է իտալացի գիտ–նական Ֆ․ Գրիմալդին (XVII դ․)։ Դ․ լ․ պարզ նկատվում է թարթիչների առաջ պահած մետաղյա խիտ ցանցի կամ գործ–վածքի միջով լույսի հեռավոր փոքրիկ աղբյուրին նայելիս։ Կետային աղբյուրից առաքված լույսը, անցնելով անթափանց էկրանի կողքով, առաջացնում է դիֆրակ–ցիոն լուսավոր–խավար շերտեր՝ համա–կենտրոն օղակների տեսքով (նկ․ 1)։ Դիֆրակցիոն պատկերի տեսքն Էկրանի կամ լուսանկարչական թիթեղի վրա կախ–ված է արգելքների կամ ճեղքերի ձևից, չափից, լույսի աղբյուրի և Էկրանի (լուսա–նկարչական թիթեղի) դիրքից։ Ընդհան–րապես Դ․ լ․ ստացվում է միայն այն դեպ–քում, երբ արգելքների կամ ճեղքևրի չա–փը և ալիքի երկարությունը նույն կարգի մեծություններ են։ Լայն ճեղքերի դեպքում դիֆրակցիա չի դիտվում, որովհետև ուժի մեջ են երկրաչավւական օպտիկայի օրենք–ները, իսկ եթե ճեղքի չսսին ալիքի երկա–րության համեմատ շատ փոքր Է, ապա լույսն առանց շերտեր առաջացնելու տա* Նկ․ 1․ կլոր անցքի միջով (ա) և կլոր Էկրանի շուրշը (բ) լույսի տարածման ժամանակ առա–ջացած դիֆրակցիոն օղակներ ր ածվում է բոլոր ուղղություններով։ Լույ–սի դիֆրակցիայի մոտավոր տեսությունը հիմնված է Հյուգենս–Ֆրենեփ սկզբունքի, վրա։ Պարզագույն դեպքերի քննարկման համար կարելի է օգտվել Ֆրենելի գոտինե– րից։ Եթե կետային աղբյուրից առաքված ալիքների ճանապարհին գտնվող կլոր անցքը բաց է թողնում զույգ թվով գո–տիներ, ապա դիֆրակցիոն պատկերի կենտրոնում ստացվում է մուգ կետ, իսկ կենտ թվով գոտիների դեպքում՝ լուսա–վոր կետ։ Գոյություն ունի լույսի դիֆ–րակցիայի երկու տեսակ, գնդային ալի–քի դիֆրակցիա, երբ անցքի չափը համե–մատելի է Ֆրենելի գոտու չափին (Ֆ ր ե– նելի դիֆրակցիա) և զուգահեռ փնջերում դիտվող դիֆրակցիա, երբ անց–քը շատ փոքր է Ֆրենելի մեկ գոտու հա–մեմատ (Ֆրաունհոֆերի դիֆ–րակցիա)։ Երկրորդ դեպքում անցքից հետո փունջը դառնում՜ է տարամիտող՝ cp~A․/d տարամիտման անկյունով (X-ն ալիքի երկարությունն Է, d-ն՝ անցքի չա–փը)։ Գործնական մեծ նշանակություն ունի ճեղքից ստացվող դիֆրակցիան։ ճեղ–քը մեներանգ լույսի զուգահեռ փնջով լուսավորելիս Էկրանի վրա ստացվում է խավար և լուսավոր շերտերի շարք, որոնց ինտենսիվությունն արագ նվազում Է։ Եթե լույսն ընկնում է ճեղքի հարթությանն ււղղահայաց, ապա շերտերը կենտրոնա–ցնի նկատմամբ դասավորվում են հա– քաչափ (նկ․ 2)։ Լուսավորվածությունը լառնում է նվազագույն այն ф անկյուննե– փ դեպքում, որոնց համար smcp=mljd m=l, 2, 3, ․,․,)։ Լուսավորվածության լլխավոր մաքսիմումը ստացվում է ա=0 սրժեքի դեպքում, երբ sinqp = 0, այսինքն՝ p = 0։ Մեծությամբ առաջինին զիջող հա– >որդ «մաքսիմումները համապատասխա–նում են sinqp=l,43 X/d, 2,46X/d, 3,47X/d i այլ պայմաններից որոշվող ф-ի արժեք–ներին։ Սպիտակ լույսի յլեպքում ստացվում

տարբեր գույների համապատասխանող

Նկ․ 2․ Ֆրաունհո–ֆերի դիֆրակ– ցիան ճեղքից պատկերների համախումբ։ Լույսի դիֆ–րակցիան գործնական կիրառություն ունե–ցող երևույթ Է․ դրա վրա է հիմնված դիֆ–րակցիոն ցանցով սպեկտրային սարքերի (դիֆրակցիոն սպեկտրոմետրեր) գործո–ղությունը։ Դիֆրակցիան որոշում է օպ–տիկական սարքերի (հեռադիտակներ, մանրադիտակներ ևն) լուծունակության սահմանը։ Լույսի դիֆրակցիայով է որոշ–վում նաև լազևիների ճառագայթման տա–րամիտությունը։ Գրկ․ Լանդսբերգ Գ․ Ս„ Օպտիկա, Ե․, 1973 (Ֆիզիկայի ընդհանուր դասընթաց* հ․ 3)։ Горелик Г․ С․, Колебания и волны, 2 изд․, М․, 1959 (глава 9)․ Ա․ Դարբին յան

ԴԻՖՐԱԿՑԻԱ ՄԱՍՆԻԿՆԵՐԻ, միկրո– մասնիկների (Էլեկտրոններ, նեյտրոն–ներ, պրոտոններ, ատոմներ) առաձգա–կան ցրումը բյուրեղներից կամ հեղուկնե–րի ու գազերի մոլեկուլներից, որի դեպ–քում մասնիկների սկզբնական փնջից առաջանում են լրացուցիչ փնջեր, որոնց շեղման անկյունը և ինտենսիվությունը կախված են ցրող նյութի ներքին կառուց–վածքից։ Դ․ մ․ ալիքային երևույթ Է, ուս–տի այն կարելի է բացատրել՝ ելնելով մաս–նիկների երկակի բնույթից, այսինքն' Նկ․ 1․ Էլեկտրոնների դիֆրակցիոն պատկերը Փայլարի բյուրեղից միայն քվանտային տեսությամբ։ Ըստ Բրոյլի հիպոթեզի, ամեն մի մասնիկի շարժում նկարագրվում է ալիքային ֆունկ–ցիայով (տես Դը Բրոյփ աչիքներ)։ Ար–տաքին դաշտերից զերծ տարածության մեջ ազատ մասնիկի դը Բրոյլի ալիքը մենե–րանգ Է՝ X=h/p երկարությամբ, որտեղ հ–ը Պլանկի հաստատունն Է, p-ն՝ մասնի–կի շարժման քանակը։ Ս լարման Էլեկ–տրական դաշտում արագացված Էլեկ–տրոնի դը Բրոյլի ալիքի երկարությունը' X = 12,26/ |/~Ս։ Այդ բանաձևը կիրառելի է վակուումում լույսի արագությունից փոքր արագությամբ շարժվող Էլեկտրոն–ների համար։ ճ–ի արտաևայտությունից երևում Է, որ Ս = 150 վ լարումով արա–գացված Էլեկտրոնի դը Բրոյլի ալիքի երկարությունը մոտ lA Է։ Տետևաբար, այդպիսի Էներգիայով Էլեկտրոնների դիֆ–րակցիա կարելի է դիտել բյուրեղի տարա–ծական ցանցից այնպես, ինչպես ռենտ– Նկ․ 2․ Էլեկտրոնների դիֆրակցիոն պատկերը FeNi բազմաբյուրեղային թիթեղից գենյան ճառագայթների դեպքում (տես Դի ֆրակցիա ռենտգենյան ճառագայթնե–րի)։ Մի քանի հարյուր վոլտ լարման Էլեկ–տրական դաշտում արագացված Էլեկտրոն–ների դիֆրակցիան նիկելի բյուրեղից, որ դիտեցին Կ․ Դեվիսոնը և Լ․ Ջերմերը (1927), դը Բրոյլի հիպոթեզը հաստատող առաջին փորձն Էր։ Պարզվեց, որ մասնիկ–ների ցրման ուղղությունները համընկնում են դը Բրոյլի ալիքի երկարությունն ունե–ցող ռենտգենյան ճառագայթների առա–ջացրած դիֆրակցիոն մաքսիմումների ուղղությանը։ Այսինքն՝ բյուրեղից Էլեկ–տրոնների փնջի ցրման դեպքում առաջա–ցած լրացուցիչ փնջերի ուղղությունները ռենտգենյան ճառագայթների նման բա–վարարում են Բրեգ–Վուլֆի՝ 2dsin0=nA․ պայմանին (նկ․ 1)։ Մետաղյա բազմա–բյուրեղ բարակ թաղանթներում մի քանի տասնյակ հազար վոլտ լարման Էլեկտրա–կան դաշտից արագացված Էլեկտրոնների դիֆրակցիա են դիտել անգլիացի ֆիզի–կոս Զ․ Թոմսոնը և սովետական ֆիզիկոս Պ․ Տարտակովսկին։ Արագացված Էլեկ–տրոններն անցնում էին 103A հաստու–թյան մետաղյա թաղանթներով և ռենտ–գենյան ճառագայթների նման առաջաց–նում դիֆրակցիոն օղակներ (նկ․2)։ Էլեկ–տրոններից հետո դիտվեց ջրածնի, հե–լիումի ատոմների, մոլեկուլների, նեյտ–րոնների և այլ միկրոօբյեկտների դի–ֆրակցիա։ Այդ փորձերը ցույց տվեցին,