Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/421

Այս էջը սրբագրված չէ

կակաև քվանտային գեներատորի ռե–զոնատորում՝ գեներացման գծերի նե–ղացման ն տեղաշարժման համար։ ՍՍՏՄ–ում պատրաստում են խազերի տար–բեր թվով Դ․ ց–եր (1200–300 խազ/ /t/ տեսանելի և ուլտրամանուշակագույն տի–րույթի, 300–0,3 խազ/ /tT ինֆրակարմիր տիրույթի համար)։ Խազերի առավելա–գույն թիվը 2400 խազ/ /t/ է։ Գրկ․ Լանդսբեբգ Գ․ Ս․, Օպտիկա, Ե․, 1973 (Ֆիզիկայի ընդհանուր դասընթաց, հ․ 3)։ Сойер Р․, Экспериментальная спектроскопия, пер․ с англ․, М․, 1953; Борн М․, Вольф Э․, Основы оптики, пер․ с англ․, М․, 1970․ Ն․ ԲադաԱան․

ԴԻՖՈՒԶԱՅԻՆ ՄԻԳԱՄԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ, տես Միգամածություններ։

ԴԻՖՈՒԶԻԱ (<լատ․ diffusio–տարածում, ընդարձակում), շփվող նյութերի փոխա–դարձ ներթափանցման երևույթը՝ մասնիկ–ների ջերմային շարժման հետևաևքով։ Տատուկ է գազհրիև, հեղուկևերին և պինդ մարմիններին։ Դ․ ընթանում է կոն–ցենտրացիայի նվազման ուղղությամբ։ Մասնիկների տեղափոխությունը կոն–ցենտրացիաների տարբերության ազդե–ցությամբ կոչվում է դիֆուզիոն հոսք, որ չափվում է Գ–ի ուղղությանը ուղղահայաց մակերեսով անցնող դիֆուզվող մասնիկ–ների քանակով։ Գ ա զ և ր ու մ տեղի ունեցող բախումների հետևաևքով դի– ֆուզվող մասևիկևերից յուրաքանչյուրն անընդհատ փոխում է շարժման ուղղությու–նը և արագությունը ու թողնում զիգզագա–ձև հետագիծ։ Անկանոն շարժման պատ–ճառով մասնիկի տևղափոխությունն ավելի փոքր է, քան բեկյալով անցած ճանապար–հը։ Մասնիկների դիֆուզիոն ներթափանց–ման արագությունը փոքր է ազատ շարժ–ման արագությունից (օրինակ, հոտի դի–ֆուզիոն տարածման արագությունը շատ ավելի փոքր է մոլեկուլների շարժման արագությունից)։ Մասնիկի տեղափոխու–թյունը ժամանակից կախված փոփոխ–վում է պատահականորեն, իսկ քառա– կուսային միջինը՝ L2, մեծ թվով բախում–ների դեպքում աճում է է ժամանակամի–ջոցին համեմատական․ L2~Dt (D-ն կոչ–վում է Գ–ի գործակից)։ Այս առնչությու–նը, որ ստացել է Ա․ էյնշաեյնը, ճիշտ է Գ–ի յուրաքանչյուր պրոցեսի համար։ Տ և ղ ու կ ն և ր ու մ, մոլեկուլների ջեր–մային շարժման բնույթին համապատաս–խան, Դ․ ընթանում է մոլեկուլների ցատ–կով՝ հավասարակշռության մի վիճակից մյուսը։ Չուրաքանչյուր ցատկին անհրա–ժեշտ էևերգիան պետք է բավարար լինի հարևան մոլեկուլների ձգողությունը հաղ–թահարելու և էներգետիկ տեսակետից նոր, հարմար դիրք գրավելու համար։ Ցատ–կի հեռավորությունը միջին հաշվով չի գերազանցում միջմոլեկուլային հեռավո–րությունը։ Տեղուկի մասնիկների դիֆու– զիոն շարժման համար կիրառելի է Ա․ Էյնշաեյնի մյուս՝ D^ukT առնչությու–նը․ k-ն Բոլցմանի հաստատունն է* T-ն՝ բացարձակ ջերմաստիճանը, ս–ն՝ դիֆուզ– վող մասնիկների շարժունությունը, այ–սինքն՝ մասնիկի շարժման արագության (с) ն շարժիչ ուժի (F) համեմատականու– թյան գործակիցը (c=uF)։ Պինդ մար–միններում Դ–ի ընթացքը պայմա– նավորող հիմնական մեխանիզմները երեքն են․ 1․ բյուրեղային ցանցում հարե– վան ատոմների տեղերի Փոխանակում, 2․ հանգույցում գտնվող ատոմի տեղափո–խությունը միջհանգուցային տարածու–թյուն, 3․ հանգույցներում գտնվող ատոմ–ների տեղափոխություևը չզբաղված հան–գույցներ (թափուր տեղեր)։ Պինդ մարմին–ներում Դ–ի փորձառական ուսումնասիրու–թյան ժամանակ նյութերը դրվում են ևու– սալի կոնտակտի մեջ և երկար ժամանակ պահվում այս կամ այն ջերմաստիճանում։ Այնուհետև Դ–ի ուղղությանն ուղղահայաց հաջորդաբար կտրում են բարակ շերտեր և ուսումևասիրում դիֆուզվող նյութի խտու–թյունը։ Պինդ մարմիններում Դփ գործակ–ցի համար խիստ բնութագրական է կըտ– րուկ (Էքսպոնենտային) կախումը ջերմաս–տիճանից։ Այսպես, ջերմաստիճանը 20°-ից մինչև 300°C բարձրացևելիս պղնձի մեջ ցինկի Դ–ի գործակիցը աճում է 1014 ան–գամ։ Բայց քանի որ պինդ մարմիններում մեծ Էներգիայով մասնիկների թիվը քիչ է (եթե, իհարկե, ջերմաստիճանը շատ ցածր է հալման ջերմաստիճանից), ապա Դ, ավելի դանդաղ է ընթանում, քան գա–զերում կամ հեղուկներում։ Կենսաբանական համա–կարգեր ու մ Դ․ կարևոր դեր է կա–տարում բույսերի և կենդանիների հյուս–վածքների, բջիջների կենսագործունեու–թյան պրոցեսներում (օրինակ, թթվածնի Դ․ թոքերից արյան մեջ և արյունից դեպի հյուսվածքները, մարսողական նյութերի ներծծումը աղիքներից ևև)։ Բջջաթաղան–թի միջով իոնների դիֆուզման տարբեր արագությունը ֆիզիկական գործոններից մեկն Է, որն ազդում է օրգանիզմի բջիջ–ներում տարրերի ընտրողական կուտակ–ման վրա։ Գրկ• Френкель Я«И․ Собр* избр․ трудов, т․ 3, Кинетическая теория жидкостей, М․–Л․, 1959; Гиршфе ль дер Дж․, Кертисс Ч․, Берд Р․, Молекуляр–ная теория газов и жидкостей, пер․ с англ․, М․, 1961; Шьюмон П․, Диффузия в твердых телах, пер* с англ․, М․, 1966,

ԴԻՖՈՒԶԻՈՆ ԱՊԱՐԱՏ, մանրացված կարծր նյութից էքաորակաման եղանակով լուծվող նյութեր արտազատող ապարատ։ Օգտագործվում է սննդի, գլխավորապես շաքարի արդյունաբերության մեջ՝ ճա– կընդեղի նրբաշերտերից կամ մանրաց–ված շաքարեղեգից շաքարահյութ ստա–նալու համար։ Լինում է պարբերական (դիֆուզիոն մարտկոցներ) և անընդհատ գործողության։ ՍՍՏՄ–ում լայնորեն տա–րածված են անընդհատ գործողության ուղղաձիգ (մեկ և մի քանի սյունակաթ– սայով), թեք (տաշտաձև), հորիզոնա–կան (ռոտացիոն) Դ․ ա–ները։ Դ․ ա․ օրա–կան մշակում է 1500-ից մինչև 3000 ա շա–քարի ճակնդեղ։ ՏՍՍՏ սննդի արդյունա–բերության մինիստրության Սպիտակի շա–քարի գործարանում կիրառվում են անընդ–հատ գործողության հորիզոնական Դ․ ա–ներ։

ԴԻՖՈՒԶԻՈՆ Ի»ՑԻԿ, լիցքավորված մաս–նիկների տեսանելի հետքերը (տրեկնե– րը) դիտելու սարք։ Ստեղծել է ամերիկա– ցի ֆիզիկոս Ա․ Լանգսդորֆը (1936)։ Դ․ խ–ում, ինչպես և Վիչսոնի խցիկում, լիցքավորված մասնիկների հետքերն առա–ջանում են գերհագեցած գոլորշու կաթիլ–ներով, իսկ խտացման կենտրոններ եև դառնում մասնիկի շարժման հետագծով առաջացած իոնները։ Դ․ խ–ում գազը գերհագեցման է հասնում խցիկի վերնա– մասի առավել տաք մակերևույթից սառը հատակն ընթացող գոլորշու անընդհատ հոսքի շնորհիվ։ Ի տարբերություն Վիլ– սոնի խցիկի, Դ․ խ–ում գոլորշին միշտ գերհագեցած և անընդհատ զգայուն է իոնացնող մասնիկների նկատմամբ։ Գա–զով լցված խցիկի հատակը սառեցվում է պինդ ածխաթթվով՝ մինչև –60–70°С։ Գազի ջերմահաղորդականության և գա–զի ու խցիկի պատերի կոևվեկցիոն ջեր– Դ ի ֆ ու զ ի․ո ն խ ց ի կ ի ս խ և ման․ /․ վե–րևի ապակին, 2․ մեթիլ սպիրտով (9) լցված մետաղե տաշտակ, 3․ ապակե գլան․ 4․ խցի–կի՝ պինդ ածխաթթվով (5) սառեցվող մետաղե հատակը, 6․ ջերմամեկուսիչ մխոց, 7․ սեղմ–ված զսպանակ, 8․ պարաբոլային հայելի, 10․ լուսանկարչական ապարատ, 11․ Էլեկտրա–կան դաշտ ստեղծող ցանց, S–լույսի աղբյուր մափոխանակման հետևաևքով խցիկում ըստ բարձրության ստեղծվում է ջերմաս–տիճանների մեծ տարբերություն։ Դ․ խ–ի վերին մասը լցվում է հագեցման հասնող առաձգականություն ունեցող մեթիլ սպիր–տի գոլորշով (10–20°Cջերմաստիճանի պայմաններում)։ Դիֆուզիայի հետևան–քով սպիրտի գոլորշիները խտանում են Դ․ խ–ի ևատակին։ Խցիկի ստորին մասում (ջերմաստիճանն այստեղ ավելի ցածր Է) գոյանում է սպիրտի գերհագեցած գոլոր– շու 50–70 մմ հաստության շերտ, որտեղ և ձևավորվում են մասնիկների տեսանելի հետքերը։ Դ․ խ․ օգտագործում են ջրածնի , դեյտերիումի, հելիումի միջուկների և մեծ Էներգիայի մասնիկների (պրոտոն, նեյտ–րոն ևն) փոխազդեցության պրոցեսները (օրինակ, Jt մեզոնների առաջացումը) ուսումնասիրելու համար։ Խցիկը տեղա–վորելով մագնիսական դաշտում (10–