Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/422

Այս էջը սրբագրված չէ

20000 է)՝ կարելի է մեծ ճշտությամբ որո–շել մասնիկի շարժման քանակը։

ԴԻՖՈՒ&ԻՈՆԻձՄ (լատ․ diffusio – տա–րածում), բուրժուական ազգագրության ն հնագիտության մեջ մի շարք միանման դպրոցներ միավորող ուղղություն։ Առաջ է եկել XIX դ․ վերջին, XX-ի սկզբին։ Դ․ մշակույթների զարգացումը բացա–տրում է ոչ թե ինքնուրույն էվոլյուցիայով, այլ գլխավորապես (կամ բացառապես) մշակութային նվաճումների փոխառու–թյուններով, տարածմամբ («դիֆուզիա– յւ վ») և դրաևով ժխտում յուրաքանչյուր ժողովրդի մշակույթի ինքնուրույն զար–գացումը։ Դ–ի կողմնակիցներն էին Լ․ Ֆրո– բենիուսը, Ֆ․ Գրեբները, Ֆ․ Ռաացելը (գերմ․), Ու․ Ռիվերսը (անգլ․) և ուրիշևեր։

ԴԻՖՈԻՋՈՐ, աերոհիդրոդինա– մ ի կ ա յ ու մ, խողովակի հատվածամաս, որտևղ հոսքը դանդաղեցվում (ընդար–ձակվում) է և ճնշումը մեծանում։ Կիրառ–վում է հեղուկների և գազերի տեղափոխ– մաև սարքերում։ Էլեկտրաձայ– նագիտության մեջ՝ բարձրախոսի մեխանիկական տատանողական համա–կարգի մաս, որ նախատեսվում է շրջապա– տող օդում ձայնային ալիքների գրգռման համար։ Լուսատեխնիկայում՝ մեղմ նկարից լուսանկարչական պատկեր ստանալու հարմարանք։ Կավահողի արտադրության մեջ՝ բոքսի– տային մանրված եռակալուկի հոսքային տարալվացման ապարատ։ Սովորաբար այդպիսի 12–14 ապարատներ, հաջորդա–բար միացվելով, կազմում են մարտկոցներ։ Սննդի արդյունաբերության մեջ՝ տես Դիֆուզքւոն ապարատ։

ԴԼՈՒԳՈՇ (Dlugosz) Ցան (1415, ԲԺեզնի– ցա – 19․5․1480, Կրակով), լեհ պատմա–գիր, դիվանագետ։ Սովորել է Կրակովի համալսարանում։ Տեղինակ է պատմական երկերի, որոնցից հիմնականը 12 գրքով «Տարեգրություններ կամ Լեհական փա–ռապանծ թագավորության ժամանակա–գրություն» (լատ․, հայտնի է «Լեհաստանի պատմություն» անունով) աշխատությունն է։ Այն ընդգրկում է Լեհաստանի պատմու–թյունը մինչն 1480-ը ն Լեհաստանի միջ–նադարյան պա ռմագրության կարևոր հու– շարձաևևերից է։ «Տարեգրություևևեր»-ում տեղեկություն–ներ կան XII – XIII դդ․ Տայաստանի և լեհահայ գաղթօջախևերի պատմությաև վերաբերյալ։ Երկ․ Opera omnia, v․ 1–14, Cracoviae, 1863–1887; Грюнвальдская битва (пер․ с лат․), М․–Л․, 1962․ Зги․ Ռ․ Դաշկևիչ ԴՀՈԼ, հարվածային երաժշտական գործիք, երկթաղանթ գլանաձև թմբուկ։ Ուռենու, ընկուզենու կամ սոճու փայտից պատ–րաստված կարմիր, դեղին կամ չներկված գլանաձն ռևզոնատորի երկու բաց կողմը ծածկված է թաղանթով (հիմնականում այծի կաշվով, մեկը հաստ՝ բասային, մյուսը՝ բարակ դիսկանտային)։ Դ–ի բարձ–րությունը 30 սմ Է, տրամագիծը՝ 33 սմ (խոշորներինը՝ 37 սմ և 49 սմ)։ Նվագում եև փայտե երկու (հաստ և բարակ) թա–կիչով կամ ձևռքի մատևերով ու ափերով։ Տևում կիրառվել է նաև որպես ռազմի ևվագարաև, ներկայումս՝ զուռնաների ե դուդուկների եռյակում և այլ անսամբլ–ներում։ И- Քոչարյւսն

ԴՂՅԱԿ, ֆեոդալի ամրացված բնակարան։ Ստեղծվել է ֆեոդալական հասարակար–գի ինքնապարփակ կացութաձնի, ռազմա–կան բախումների և ժող․ ըևդվգումների պայմաններում։ VI–VIII դդ․ կառույցներ են մի քանի շարք ուղղանկյուն պարիսպ–ներով պատած միջինասիական կավա–կերտ քյոշկերը։ IX–Ճ1դդ․ Արևմտյան եվրոպայում ֆեոդալները բնակվել են աշտարակաձև դոնժոններում, որոնք աս–տիճանաբար կատարելագործվել են, շըր– ջապատվել պարիսպներով ու բազմա–պիսի շինություններով։ XII–XIII դդ․ դոնժոնավոր, արլ․ տիպի ոչ–մեծ Դ–ներ են կառուցվել Ապշերոնյաև թերակղզում։ XI–XII դդ․ արեմտաեվրոպական Դ–ները խրամատներով, ամբարտակներով, աշ–տարակավոր պարիսպներով, ամրակուռ դարպասով, շարժական կամուրջով, դահ–լիճով, սենյակներով, բանտով, մատու–ռով ն այլ շինություններով համակառույց–ներ են եղել, որոնց ճարտարապետու–թյունն աչքի է ընկել դարաշրջանի ն ազգա–յին հատկանիշների բազմազանությամբ։ XV–XVI դդ․ այդ Դ–ները դադարել են պաշտպանական դեր խաղալուց։ Կառուցվածքով ու տեղադրությամբ խիստ բազմազան հայկ․ Դ–ները շինելիս հաշվի են առնվել նախաուրարտական ժամանակներից եկող ավանդույթները, ուստի ընտրվել են բնական ամրություն–ներ ունեցող և շրջապատի վրա իշխող հրվաևդաններ, բարձունքներ ու քարափ–ներ, երբեմն էլ ճանապարհներից չնկատ–վող, անառիկ տեղանք։ Դրանց քարա–կերտ, ամրափակ շինությունները ուշա–գրավ տեղ են գրավել միջնադարյան բնա–կելի ամրոցների ու բերդերի համակա–ռույցներում (Ամբերդ, Մաղասբերդ)։ ճարտ․ և ռազմ, առումով կատարյալ շի– նություևևեր են եղել դոնժոևավոյւ Դ–ները (Տիգնիս, Գուսանագյուղ, Կիլիկիայի Կում– կալե)։ XI–XIV դդ․ Կիլիկիայի հայկ․ Դ–ներն ու ամրոցները իրարից հեռու են եղել տեսանելիության սաևմաններում։ Ամ* րությունների մեջ կիրառվել են դեպի վեր նեղացող կլոր աշտարակների (հազվա–դեպ ուղղանկյունների) և պարիսպների կառուցվածքն ու դասավորությունը տեղան–քին համապատասխանեցնելու մայր երկ–րի ավանդույթները։ Ոսկեզօծ, նկարազարդ սենյակներով աշտարակաձև Դ․ Սիսում, Լևոնկլայում և Ամուտա բերդում տեղա–վորված է եղել ևվազ վտանգավոր մասում, իսկ Լամբրոև, Այաս և Կոռիկոս բերդե–րում՝ ամեևախոցելի տեղում։ Կիլիկիայի և Եդեսիայի Դ–ների կառուցողական սկըզ– բունքները խոր ազդեցություն են թողել խաչակիրների XII–XIII դդ․ արևելամիջ– երկրածովյան Դ–ևերի ու դրաևց միջոցով Արևմտյան Եվրոպայի (Կարկասսոն, Էգ– մորտ) ամրաշինության վրա։ Մելիքյան ժամանակաշրջանի (XVII–XIX դդ․) Դ–նե– րից՝ ամարաթներից, ուշագրավ են եղել Մյունիքում և Արցախում կառուցվածնե–րը։ Զրաբերդի (այժմ՝ ԼՂԻՄ Մարտակեր– տի շրջան) Մոխրաթաղ, Մաղավուգ և Թա–լիշ գյուղերի քարակերտ համակառույց–ները դասավորված են ուղղանկյուն բակի շուրջը։ Արտաքին պատը բոլորշի բուր– գերով կամ աշտարակներով պարիսպն է։ Նմգւն հատակագիծ է ունեցել XIII դ․ կառուցված Տասաև–Ջալալյանների Դ․ Գանձասար վանքի մերձակայքում։ Տողի, Ավետարանոցի, Գյուլիստանի, Գյուլա– թաղի (Արցախ), խնածախի, 1սնձորեսկի, Տեղի (Սյունիք) ամարաթները ամրացված բնակավայրերի մեջ են եղել։ Մելիքական Դ–ների ճարտարապետությունը տերերի կենցաղի նման ժող․ բնույթ է կրել։ Ախո–ռը, գոմը, գլխատները, հարթածածկ և թաղակապ սևևյակևերը գյուղակաև շինու–թյուններից տարբերվել են միայն մեծու–թյամբ, ամրությամբ և կահավորմաև հա– րըստությամբ (տես նաև Ամրոց)։ Գրկ, Թորամանյան Թ․, Նյութեր հայցական ճարտարապետության պատմու–թյան, հ․ 1–2, Ե․․ 1942–48։ Խալփա խ– չ յ ա ն Տ–, ՞Հայաստանի պաշտպանական կառույցների հատակագծման կոմպոզիցիոն առանձնահատկությունները, տես՝ Հայկա–կան արվեստ [հ․] 1, Ե․, 1974։ Всеобщая исто–рия архитектуры, т․ 4, Л․–М․, 1966, с․ 101– 105, 397–402․ Ն․ Պապուխյան ԴՄԱԿ, տես Դմակավոր ոչխարներ։

ԴՄԱԿԱՎՈՐ ՈՁիյԱՐՆԵՐ, կոպտաբուրդ, մսաճարպատու ոչխարների ցեղերի խումբ։ Գիտնականների մեծամասնու–թյան կարծիքով Դ․ ո․ առաջացել են ար– գալի վայրի ոչխարից։ Տարմարված են անապատային ն կիսաանապատային պայ–մաններին․ կերի նկատմամբ պահանջ–կոտ չեն, կարող են անցնել երկար տարա–ծություն և օգտագործել աղքատ բուսակա–նությամբ արոտավայրեր։ Դ․ ո․ սրբանա–յին հատվածում ունեն ճարպային կուտա–կում՝ դմակ։ Դմակը կշռում է 12– 16 կգ, իսկ հիսարյան ոչխարներինը՝ 20– 30 կգ։ Դմակը ձևավորվել է Էվոլյուցիայի ըևթացքում։ Բնակլիմայական տարբեր պայմաններին համապատասխան առա–ջացել են Դ․ ո–ի առանձին ցեղեր ու ցեղա–խմբեր, որոնց գերակշռող մասը ունեն մսային բարձր մթերատվություն։ Ամենա– խոշոր Դ․ ո․ հիսարյան, տաջիկական և Էդիլբաևյաև ցեղերև եև։ Այս ցեղերի խոյե–րի կենդանի քաշը 110–130 կգ է, առավե–լագույնը՝ 180 կգ, մաքիներինը՝ 72–85 ն կգ։ Մսի ելքը 53–56% է, առավելա–գույնը՝ 60%։ Բրդատվությունը ցածր է․ գրեթե բոլոր ցեղերի միջինը 2,0–2,2 կգ է։ Բուրդը կոպիտ է, ոչ միատարր, քստա–մազով և մեռած մազերով։ Օգտագործում են գորգագործության մեջ և կոպիտ գործ–վածքներ պատրաստելու համար։ Կաթնա– տըվությունը 100–130 կգ է։ Կաթից պատ–րաստում են այրան և պաևիր։ Դ․ ո․ տա–րածված եև Ղազախական ՍՍՏ–ում ն միջինասիական հանրապետություննե–րում։ Դ․ ո․ կան Արնմտյան Չինաստա–նում, ինչպես նաև Տյուսիսայիև Աֆրիկա– յում, Իրաևում, Աֆղաևսաաևում։ Մ․ Ք արամյան

ԴՄԱՆԻՍԻ, քաղաքատիպ ավաև, Վրացա– կաև ՍՍՏ Դմանիսիի շրջանային կենտրո–նը, հնավայր։ Գտնվում է Մաշավերի գետի ափին, Կազրեթի երկաթուղային կայարանից 30 կմ հվ–արմ․։ Եղել է ստրա–տեգիական և առևտրա–արհեստավորա– կաև կենտրոն միջնադարյան Վրաաոա– նում։ Դ–ի մոտ կան հնագույն բերդաքա–ղաքի մնացորդներ, ուր պահպանվել են VI–VII դդ․ եոաեկեղեցի բազիլիկան (վե–