Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/423

Այս էջը սրբագրված չէ

ըակառուցվհլ է XVII դ․), XIII դ․ քանդա–կազարդ գավիթը և զանգակատան ավե–րակները։ IX դ․ Դ–ին տիրել են արաբնե–րը, XI դ․՝ սելջուկ թուրքևրը, որոնցից 1123-ին քաղաքն ազատագրել է Դավիթ Շինարարը։ Մոնղոլ–թաթարների, պար–սիկների ն թուրքերի արշավանքների հե– տնանքով, սկսած XIV դարից, Դ․ անկում է ապրել (XVIII դ․ կեսերից դարձել է անմարդաբնակ)։ 1936-ից Դ–ում կատար–վում են պեղումներ։ Բացվել են քաղաքի դարպասները, սալարկած փողոցնևր, բաղ–նիքներ, գտնվել մեծ քանակությամբ խե–ցեղեն, ոսկե և արծաթե դրամների գանձ, աշխատանքի գործիքևեր։

ԳԱԻՏՐԻ ԻՎԱՆՈՎԻՁ ԴՈՆՍԿՈՅ (1350- 1389), Վլադիմիրի ն Մոսկվայի մեծ իշ–խան 1359-ից։ Իվաև 1 Դանքւչովիչ Կւսչխ՜ տայի․ թոռը։ Մեծ իշխանության համար պայքարում հաղթահարել է Սուզդալ–Նի– ժեգորոդյան, Ռյազանի և Տվերի իշխան–ների դիմադրությունը։ Նրա օրոք Մոսկ– վայում կառուցվել է առաջին քարե Կրեմ– լը (1367)։ 1375-ին Տվերի իշխանին ստի–պել է ճանաչել իր ավագությունը և միու–թյուն կազմել ընդդեմ Ոսկե Հորդայի։ 1376-ին իր ազդեցությանն է ենթարկել Կամա–Վոլգյան Բուլղարիան։ Մոսկվայի իշխաններից առաջինն էր․ որ բացահայտ պայքար է սկսել թաթարների դեմ։ 1378–ին, Վոժա գետի մոտ ջարդել է £եգիչի, իսկ 1380-ին, Դոնի ափին, Կուլիկովյան դաշ–տում՝ Մամայի զորքերը, որի համար ան–վանվել է Դոնսկոյ (տես Կովիկովյան ճա–կատամարտ 1380)։ Նա առաջինն էր, որ իր իշխանությունը հանձնել է ավագ որ–դուն՝ առանց Ոսկե Տորդայի թույլտվու–թյան։ Դ․ ի․ Դ–ի իշխանությունը կարևոր փուլ էր՝ ապաևովելու Մոսկվայի ղեկա–վար դերը Ռուսիայում։

ԳՄԼՈՒՃ․, հայաբնակ գյուղ Սեբաստիայի վիլայեթի Շապին–Գարահիսար գավառում։ Շրջապատված է գևղեցիկ այգիներով։ XX դ․ սկզբին ուներ 30 տուն բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, այգե–գործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի (Ս․ Տակոբ) և կից վարժարաև՝ 15 աշակերտով։ Բևակիչնե– րը տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։

ԴՅԱԿՈՆՈՎ Իգոր Միխայլովիչ [ծն․ 12․1․ 1915 (30․12․1914), Պետրոգրադ], ռուս սովետական արնելագետ, հայագետ։ Պատմ․ գիտ․ դ–ր (1960)։ Ավարտել է Լե–նինգրադի պետ․ համալսարանը (1938)։ 1937–59-ին աշխատել է Էրմիտաժում, 1954-ից ՍՍՏՄ ԳԱ արնելագիտության ինստ–ի Լենինգրադի բաժանմունքի ավագ գիտաշխատող է– Տեղինակ է շուրջ 200 գիտական աշխատությունների։ Զբաղվում է հին Առաջավոր Ասիայի երկրների և ժողովուրդների (շումերների, բաբելացի–ների, ուրարտացիների, խուրրիների, խե–թերի, մարևրի, պարթնների, հայերի ևև) սոցիալ–տևտեսական պատմության, մշա–կույթի ն լեզվի հարցերով։ Զարգացրել ու հարստացրել է Տին Արնևլքում ստրկա–տիրական հասարակարգի մասին սովե–տական գիտության առաջադրած տեսու–թյունը, համակիր է Տին Արնելքի և Աևտիկ աշխարհի պատմական ուղիների միաս– 4ЦЧУ ՝ ~ 3 =

  • £■ 1 Ь․ ՝I է я աեճ

11է I SIS Ի․ Մ․ Դյակոնով Լ․ Ս, Դյոմին նության գաղափարին։ Առաջ է քաշել նոր տեսություն սեմա–քամյան (աֆրա– սիական) լեզուների հարազատության հա–մակարգի մասին և համակողմաևիորեե ուսումնասիրել խուրրի–ուրարտակաև լեզ–վախումբը։ Տետազոտել ու հրապարակել է կավե սալիկների վրա եղած ուրարտ․ դժվարընթեռնելի սեպագիր առկա վա–վերագրերը՝ էապես լրացնելով ուրար–տերենի և նրա դպրության մասին գիտա–կան պատկերացումները։ Թարգմանել ու մեկնաբանել է «Գիլգամեշ» դյուցազներ–գությունը (1961) և այլ գրական կոթողներ։ Դ–ի «Ասսուրա–բաբելական աղբյուրները Ուրարտուի մասին» (1951) և «Բաբևլոնի, Ասորեստանի ու Խեթական թագավորու–թյան օրենքները» (1952) թարգմանական ժողովածուները կարևոր ձևռևարկ են Տին Արևելքի պատմության ու մշակույթի ուսումնասիրման համար։ Զբաղվել է նաև հայ ժողովրդի ծագման և կազմա–վորման խնդիրներով։ Ըստ Դ–ի, հայ ժո–ղովուրդը կազմավորվել է Տայկական լեռ–նաշխարհի սահմաններում՝ բաղադրա–տարրեր ունենալով թե՛ մեծաքանակ տեղական ցեղերին ու ժողովուրդներին (խուրրի–ուրարտացիներ, խեթա լուվիացի– ներ ևն)՝ իրենց մշակույթներով, լեզվական տարրերով ու մարդաբանական կերպա–րով և թե՝ եկվոր հնդեվրոպական, թրա– կա–փռյուգացիներին հարազատ արմե–նական ցեղերին, որոնք ներդրել են իրենց լեզուն4 որպես ապագա հայոց լեզ–վի կորիզ։ Դ․ նպաստել է նաև Արտաշես Ա–ի արամեական արձանագրություննե–րի ընթերցմանը։ Երկ․ История Мидии от древнейших вре–мен до конца IV в․ до н․ э․, М․, 1956; Урарт–ские письма и документы, М․–JI․, 1963; Языки древней Передней Азии, М․, 1967; Предыстория армянского народа, Е․, 1968․ խեթերը, փռյուգացիները և հայերը, «Տեղե–կագիր ^ՍՍ^ ԳԱ, հաս․ գիա․», 1956, № Ա։ Գրկ․ Саркисян Г; X․, Игорь Ми–хайлович Дьяконов, в сб․; Древний Восток, [часть] 2, Е․, 1976․ Գ․ Սարգսյաէւ

ԴՅԱԿՈՎՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ, Վուգայի և Օկայի վերին ավազաններում, Վալդա– յան բարձրության սահմաններում բնակ–վող ուգրո–ֆիննական ցեղերի մշակույթ (մ․ թ․ ա․ I հազարամյակի 2-րդ կես – մ․ թ․ I հազարամյակի 1-ին կես)։ Դ․ մ․ է կոչվել Դյակովո գյուղի մոտ (Մոսկվայի մերձակայքում) գտնվող քաղաքատեղիի անունով։ Դ․ մ–ին բնորոշ են եղել գետերի ափերին, դժվարամատչելի վայրերում կա–ռուցված ուղղանկյուն (երբեմն՝ կլոր), կիսագետնափոր տներով բնակավայրե–րը, բրոնզե, երկաթե և ոսկրե զենքերը, աշխատանքի գործիքներն ու նախշազարդ խեցեղհնը։

ԳՅՈՐԵՐԱՅՆԵՐ (Dobereiner) Ցոհան Վոլֆգանգ (1780–1849), գերմանացի քի–միկոս։ Ենայի համալսարանի պրոֆեսոր (1810)։ Զբաղվել է պլատինային մետաղ–ների ուսումնասիրությամբ։ 1821–23-ին պարզել է, որ պլատինի վւոշին խթանում է որոշ քիմ․ ռեակցիաներ (օդում Էթիլ– սպիրտի գոլորշիների օքսիդացումը, քա–ցախաթթվի, ջրածնի և թթվածնի խառ–նուրդի պայթյունը)։ 1832-ին ցույց է տվել, որ մանրացված պլատինի առկայությամբ ծծմբային գազը օքսիդանում է ծծմբական անհիդրիդի։ 1835-ին Ի․ Բերցելիուսն այդ երևույթներն անվանեց կատաչիզ։ Դ․ նկա–տել է, որ ատոմական զանգվածների աճ–ման կարգով դասավորված երեք քիմիա–պես նման տարրերի խմբերում՝ արիադ– և ե ր ու մ (Ca–Sr–Ba, Zi–Na–К, Տ–Se–Те, Ս–Вг–Y), միջին անդա–մի ատոմական զանգվածը մոտավորա–պես հավասար է ծայրանդամների ատո–մական զանգվածների կիսագումարին։ Սա տարրերը ըստ ատոմական զանգվածների դասակարգելու առաջին փորձն էր։

ԴՅՈՄԻՆ Լև Ստեպանովիչ (ծն․ 11․1․1926, Մոսկվա), ԱՄՏՄ տիեզերագնաց օդաչու, ինժեներ–գնդապետ, տեխ․ գիտ․ թեկնա–ծու (1963), Սովետական Միության հերոս (1974)։ ՍՄԿԿ անդամ 1956-ից։ 1949-ից եղել է ժուկովսկու անվ․ ռազմաօդային ինժեներական ակադեմիայի ունկնդիր, այնուհետև ադյուևկտ։ 1974-ի օգոստոսի 26–28-ը Գ․ Վ․ Սարաֆանովի հետ, որ–պես բորտ–ինժեներ, թռիչք է կատարել «Սոյուզ–15» տիեզերանավով։ Երկօրյա թռիչքի ընթացքում անձնակազմը գիտա–տեխնիկական Փորձեր է կատարել մանն– րելու և «Սալյուտ–3* ուղեծրային գիտա–կայանին մերձենալու համար։

ԴՅՈՒԱՐ (Dewar) Ջեմս (1842–1923), անգ–լիացի ֆիզիկոս և քիմիկոս։ Լոևդոևի թա–գավորական ընկերության անդամ (1877)։ Անգլիայի Քիմիական ընկերության պրե–զիդենտ (1897)։ Ուսումնասիրել է կարբո– ն ի լային միացությունները Ա օզոնը։ 1871-ին առաջարկել է բենզոլի և պիրի– դինի կառուցվածքային բանաձևերը։ Աշ–խատանքները վերաբերում են ջերմային երևույթների ուսումնասիրմանը։ Մշակել է մետաղների ջերմունակությունը ցածր ջերմաստիճաններում չափելու եղանակ–ներ։ Պատրաստել է նյութի ջերմամեկու–սացումն ապահովող անոթներ (տես Դյուա– րի անոթներ)։ Առաջինն է ստացել հեղուկ ջրածինը և որոշել դրա հաստատունները (1898)։ Ուսումնասիրել է մետաղների Էլեկտրահաղորդականության և ջերմու–նակության ջերմաստիճանային կախումը։ Պ* Կյուրիի հետ Փորձով ապացուցել Է, որ ռադոնի քայքայման դեպքում առաջա–նում է հելիում։

ԴՅՈԻԱՐԻ ԱՆՈԹ, կրկնակի պատերով ջերմամեկուսիչ անոթ։ Ներսի ծավալի և շրջապատի միջև ջերմամեկուսացումն իրականացվում է անոթի կրկնակի պատերի միջև վակուում ստեղծելով (1,33 մն/մ2 = 105 մմ սնդ․ ս․)։ Ճառագայթման ճանապարհով տեղի ունեցող ջերմային կորուստները փոքրացնելու նպատակով պատերը մետաղապատում են (ավելի հաճախ