Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/428

Այս էջը սրբագրված չէ

ներ ու արդ․ կենտրոններ (Գնեպրոձեր– ժինսկ, Մարգանեց, Օրջոնիկիձե, վևրխնե– դնեպբովսկ, Վոլնոգորսկ, Պրիդնեպրովսկ, Ինգուլեց)։ Ինդուստրիալ զարգացման բա–զայի վրա ստեղծվել է Դնեպրոպետրովսկ– Դնեպրոձերժինսկի քաղաքային ագլոմև– րացիան (Դնեպրի աջ ափով՝ 60 կւէ, ձախ ափով՝ 45 կմ ևրկարությամբ, բնակչու–թյան խտությունը 1 կմ2 վրա՝ 260–280 մարդ) և Կրիվոյ ռոգի ավազանում՝ Կրի– վոյ ռոգի ագլոմերացիան (1 կմ2 վրա մոտ 300 մարդ)։ Քաղաքային բնակչությունը 80% է (1976)։ Տնտեսությունը։ Դ․ մ․ Ուկրաինական JUS-ի առավել զարգացած ինդուստրիալ մարզերից է, որտեղ հզոր արդյունաբևրու– թյունը զուգորդվում է զարգացած գյուղա– տնտեսութւան և ւոլաւնւալորւոՒ hhrn։ Սո– ցիաւիստական շինարարության տարինե–րին, հատկապես ետպատերազմյան շըր– ջանում, ստեղծվել է հզոր էլեկտրաէներ– գետիկ բազա, որը դարձել է արդյունա–հանող արդյունաբերության հիմքը։ Ար–դյունահանող ճյուղերում զբաղված է բան–վորների մոտ 20%–ը։ Մարզի էկոնոմիկա–յում կարևոր տեղ են գրավում երկաթա–հանքի արդյունաևանումը, սև մետալուր–գիան։ Զարգացել է մեքենաշինությունը։ Ծանր արդյունաբերության ճյուղերը հիմ–նականում տեղաբաշխված են արդ․ երեք հանգույցներում՝ Գնեպրոպետրովսկ– Գնեպրոձերժինսկի (մետալուրգիական, մեքենաշինական), Կրիվոյ ռոգի (երկա–թահանքի, մետալուրգիական, մեքենա–շինական, շինանյութերի), Նիկոպոլի (մանգանահանքի, մեքենաշինական, շի–նանյութերի)։ Ձևավորվում է նաև Պավլո– գրադյաև հանգույցը (մեքենաշինություն, քարածխի արդյունաբերություն)։ Դնեպրո– ձերժինսկում զարգացել է կոքսաքիմիա– կան և քիմ․, հատկապես ազոտային պա–րարտանյութերի , Գնեպրոպետրովսկում՝ լաքի և ներկերի, ավտոդողերի, շինանյու–թերի և հրակայուն աղյուսի արդյունաբե–րությունը։ Կան ալրաղացներ, յուղի, մսի և կաթի ձեռնարկություններ։ Գյուղատնտեսությունը բնութագրվում է հացահատիկային կուլտուրաների և մսա– կաթնատու անասնապահության բարձր ապրանքայնությամբ, տեխ․ կուլտուրա–ների մշակմամբ, ինչպես նաև զարգացած այգեգործությամբ։ Մարգն ունի երկա–թուղային խիտ ցանց։ Գլխավոր մայրու–ղիները միացնում են Կրիվոյ ռոգի ավա–զանը Գոնբասին, ինչպես նաև Կրիվոյ ռոգը՝ Մերձկարպատներին։ Մեծ նշանա–կություն ունի նաև ավտոմոբիլային, գե–տային և խողովակաշարային տրանս–պորտը։՝

ԴՆԵՍՏՐ, գետ Ուկրաինական ԱԱՏ–ում և Մոլդավական ՍՍՏ–ում։ Երկարությունը 1352 կմ է, ավազանը՝ 72100 կմ2։ Սկիզբ է առնում Կարպատների հս․ լանջերից, 900 */ բարձրությունից։ Թավւվում է Սև ծովի Դնեսարյան ծովալճակը։ ԴՈԲԻ (Dobi) Իշտվան (1898–1968), հունգարական քաղաքական և պետական գործիչ։ Տունգարիայի սոցիալիստական բանվորական կուսակցության (ՏԱԲԿ) ան–դամ 1959-ից։ 1935-ից Մանր գյուղական անտեսաւոևրերի կուսակցության անդամ։ 1948–52-ին եղել է ՏԺՏ Մինիստրների խորհրդի նախագաև, 1952–67-ին՝ ՏԺՏ Նախագահության նախագահ։ Դ․ ՏԺՏ սոցիալիստական աշխատանքի հերոս (1967) էր t «ժողովուրդների միջև խաղա–ղության ամրապնդման» միջազգային լե–նինյան մրցանակի դաՓնեկիր (1961)։

ԴՈԲՐԱՉԻՆՍԿԻ (Dobraczinski) Ցան (ծևէ 1910), լեհ գրող։ Գրել է վեպեր, պատմը– վածքներ, ուղեգրություններ, գիտական աշխատություններ («Անապատը», «Աստ– ղերի ընտրյալները», «Նիկոդիմի նամակ–ները» ևն)։ Լավագույն ստևղծագործու– թյուններից է «Իմաստության բանալին» (1973) վեպը, որը պատմում է Կիլիկիայի Տայոց թագավոր Տեթում Ա–ի և Սմբատ Գունդսապբլի՝ Ղարաղորում կատարած ուղևորության և դրան հաջորդող տարի–ների մասին։

ԴՈԲՐՈԼՅՈԻԲՈՎ Նիկոլայ Ալեքսանդրո–վս [24․1 (5․2)․1836, Նիժնի Նովգորոդ (այժմ՝ Գորկի) – 17(29)․11․1861, Պետեր– բուրգ], ռուս գրական քննադատ, հրա–պարակախոս, բանաստեղծ, հեղափոխա–կան –դեմոկրատ։ Ծնվել է քահանայի ըն–տանիքում։ Սովորել է հոգևոր սեմինա–րիայում, 1853–57-ին՝ Պետերբուրգի գըլ– խավոր մանկավարժական ինստ–ում։ 1856-ից հանդես է եկել <Սովրեմեննիկ> («Современник») ամսագրի էջերում, մեկ տարի անց դարձել նրա քննադատական– մատենագիտական բաժնի ղեկավարը։ Տիմնադրել և խմբագրել է նաև ամսագրի երգիծական բաժինը («Սվիստոկ»)։ 1860– 1861-ին բուժվելու նպատակով ապրել է Արևմտյան Եվրոպայում (գլխավորապես՝ Իտալիայում)՝ շարունակելով ակտիվ գրա–կան աշխատանքը։ Մահացել է թոքախ–տից։ Դ–ի աշխարհայացքը ձևավորվել է Ղրի– մի պատերազմի տարիներին, զարգացման հասել հեղափոխական իրադրության շըր– ջանում (1859–61)։ Նրա լավագույն գրա– կան–քննադատական հոդվածներն են՝ «Ի՜նչ է օբլոմովականությունը», «խավարի թագավորություն», «Լույսի շող խավարի թագավորության մեջ» ևն։ Լինելով Բե– լինսկու, Գևրցենի և Չեռնիշևսկու ևեղա– փոխական գործի անմիջական շարունա–կողը՝ իր ուղին սկսել է մարտնչող հեղա–փոխական դեմոկրատիզմից։ Կեցության ու գիտակցության փոխհարաբերության, բնության զարգացման հարցերը մեկնա– բանևլիս Դ․ հետևողական մատերիալիստ էր, իսկ հասարակության հեռանկարը կա–պում էՐ գյուղացիական հեղափոխության և սոցիալիզմի հետ, որի իրագործմանը ձըգ– տում էր հասնել գյուղական համայնքի միջոցով՝ շրջանցելով կապիտալիստական զարգացման ուղին։ Դա նախամարքսյան Ուտոպիական սոցիալիզմի արտահայտու–թյունն էր։ Դ–ի մտքի խորությունն ու ինքնատիպու–թյունը երևան են ևկել, ամենից ավելի, նրա գրագմւս–գնղագ(ւաակԱա Ոայացքևս– րում։ Նա տվել է Օստրովսկու և Գոնչա– րովի, Տուրգենևի, Շչեդրինի, Դոստոևսկու և շատ ուրիշների ստեղծագործության խոր բնութագրևր։ Ընդհանրացնելով 50-60- ական թթ․ ռուս գրականության փորձը՝ հարստացրել է ռեալիզմի և ժողովրդայնու–թյան տեսությունը մի շարք նոր կողմե–րով։ Առաջադրել է գրականության մեջ «ժողովրդի կուսակցություն» ունենալու խնդիրը, ընդգծել ռեալիստական մեթոդի մեծ ուժը, որն օգնում է բացահայտելու կյանքի ճշմարտությունը, հիմնավորել, այսպես կոչված՝ «ռեալ քննադատության» տեսությունը։ Դ–ի պոեզիան աչքի է ընկնում քաղաքա–ցիական ակտիվությամբ, հեղափոխական կրքոտությամբ։ Բազմաթիվ երգիծական ոտանավորներում ծաղրևլ է ինքևակալա– կան–ճորտատիրական կարգերը, լիբերալ–ների խոսքի ու գործի հակասությունը։ Կ․ Մարքսը և Ֆ․ Էնգելսը Դ–ին և Չեռ– նիշհսկոմւ կոչել են «երկու սոցիալիստա–կան Լեսսինգ», իսկ Վ․ Ի․ Լենինը խոսել է նրանց «հևտևողական, մուժիկական դեմոկրատիզմի» մասին։ Դ–ի առանձին հոդվածներ և բանաստեղ–ծություններ հայերեն թարգմանվել են սկսած XIX դ․ 60-ական թթ․։