դպրի» նոտարի, գրագրի, գրչի, եկեղեցա–կան ստորին պաշտոնյայի} զբաղմունքը, մասնագիտությունը։
ԴՌՆԵՐԱԿ (Leona portae), մարդու և կենդանիների օրգանիզմում երակային բուն, որի միջոցով արյունը ստամոքսից, փայծաղից, աղիքներից և ենթաստամոք–սային գեղձից հոսում է դեպի լյարդ։ Տես նաև Երակներ։ ԴՍԵՂ (1938–69-ին՝ Թումանյան), գյուղ Տայկական ՍՍՏ Թումանյանի շրջանում, Դեբևդ գետի աջափնյա սարավանդի վրա, շրջկենտրոնից 17 կմ հարավ։ Կաթնա– անասնապահական սովետական տնտեսու–թյունն զբաղվում է նաև պտղաբուծու– Դսեղ թյամբ, ծխախոտի, կարտոֆիլի, բանջա–րեղենի մշակությամբ։ Տողերը ոռոգվում են Մարց գևտի ջրևան կայանով։ Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, կուլտու–րայի տուն, կինո, հիվանդանոց, կապի բաժանմունք, ավտոմատ հեռախոսակա–յան, կենցաղսպասարկման օբյեկտներ։ Կա փայտամշակման ֆաբրիկա։ Դ–ում է ծնվել բանաստեղծ Տ․ Թումանյանը, որի հայրենի տունը վերածվել է տուն–թանգա– րանի (տես Թումանյանի տուն –թանգա–րան)։ Տին բնակավայր Է։ Պահպանվել են բազիլիկ (654) և Մամիկոնյան իշխանների հիմնադրած (VII դ․, վերակառուցվել է XIX դ․) եկեղեցինևրը, խաչքարերով ու կոթողներով գերեզմանատունը (VII– XIII դդ․), խաչարձաններ (XI դ․)։ Դ–հ շրջակայքում են Բարձրաքաշ Ս․ Գրիգոր վանքը (XII–XIII դդ․), Քառասնից Ման– կանց վանքը (X–XI դդ․), խաչարձաններ (XI–XIII դդ․), «Միրուն խաչ» խաչքարը (XII դ․)։
ԴՍԵՎԱՆՔ, Դրսեվանք, ճարտա–րապետական հուշարձան ՏՍՍՏ Թուման– յանի շրջանի Տաղպատ գյուղից մոտ 2 կմ արևմուտք, Կայանբերդ ամրոցում։ Դ–ի Ս․ Աստվածածին եկեղեցին՝ արմ–ից միակ մուտքով, արլ–ից աբսիդով, ուղղանկյուն հատակագծով գմբեթավոր փոքր դահ–լիճ Է։ Ըստ արմ․ ճակատի արձանագրու–թյան՝ կառուցել է Տովհաննես եպիսկո–պոսը, 1233-ին։ Չնայած վերանորոգում–ներին, հիմնականում պահպանել է նախ–նական տեսքը (բացառություն է թմբուկը, որ խիստ կրճատված է)։ Գրկ, Ղաֆադարյան Կ․, Տաղբւաո, Ե․է 1963։
ԴՎԱՐԻՈՆԱՍ Բալիս Դոմինիկո [ծն․ 6(19)․ 6․1904, Լիեպայա], լիտվացի սովետական կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, դաշնակահար։ ՍՍՏՄ ժող․ արտիստ (1954)։ Լիտվական ՍՍՏ հիմնի հեղինակներից Է։ ԴՎԻՆ (արաբ․ Դաբիլ, հուն․ Դուվիյ), միջ–նադարյան Տայաստանի մայրաքաղաք– ներից։ Գտնվում էր Այրարատ նահանգի Ոստան Տայոց գավառում (գավառը քա–ղաքի անունով կոչվել է նաև Ոստան Դըվ– նո)։ Ըստ Փավստոս Բուզանդի Դվինը բլրի անունն է, իսկ Մովսես Ւարենացոլ կարծիքով պարսկերեն բառ Է, որ նշա–նակում է բլուր։ Դ–ի ավերակները (հողա–ծածկ) տարածվում են ՏԱՍՏ Արտաշատի շրջանի մի քանի գյուղերի սահմաններում (Վերին Դվին, Ներքին Դվին, Տողաբերդ, Տնաբերդ, Վերին Արտաշատ, Նորաշեն, Բզովան, Այգեստան), իսկ արվարձաննե– րինը՝ ավելի հեռու (Կանաչուտ, Այգե–զարդ)։ Դ․ հիմնադրվել է IV դ․ 30-ական թթ,; Տայոց նոսրով Կոտակ թագավորը (332–338), Արտաշատի անբարենպաստ կլիմայի պատճառով, Դվին բլրի վրա կառուցել է ապարանքներ, արքունիքը տեղափոխել այնտեղ և դրա մևրձակայ– քում անտառներ տնկել (տես Իոսրովի ւցեաական արգեԼոց)։ Արտաշատի բնա–կիչները, հետնելով թագավորին, հետըզ– ևետե տեղափոխվել ևն Դ․։ Արշակունինե– րի անկումից հետո Դ․ շարունակևլ է մե–ծանալ և 428-ից դարձել է Մարզպանական Տայաստանի կենտրոնը։ 450-իև, հայերին ձուլելու նպատակով, բերդապահ պարսիկ Վնդոն Դ–ում հիմնել է զրադաշտական ատրուշան, ավագ եկեղեցին վերածել մեհյանի, սակայն Վարդան Մամիկոնյա– նը զորքով մտել է քաղաք, վերահաստա–տել քրիստոնևություևը։ Տայաստանի նկատմամբ պարսիկների ու բյուզանդա– ցիների կրոնա–դավանափոխական նկըր– տումները ձախողելու նպատակով հայ նախարարները Գյուտ Արահեզացի կա– Դվին․ քաղաքի և միջնաբերդի հատակագիծը թողիկոսին (461–478) հորդորել են կա–թողիկոսական աթոռը Էջմիածնից տե– ղավւոխել Դ․։ Դրա համար քաղաքի կենտ–րոնական թաղում, եռանավ եկեղեցու մոտ, կառուցվել են վեհարան, պաշտո–նատներ, բարձրագույն դպրանոց և այլ շենքեր։ Դ–ում գումարվել են եկեղեցական ժողովներ (տես Դվինի ժողովներ)։ Մարզպանության շրջանում Դ–ում զար–գացել են արհեստներն ու առևտուրը։ Արհեստավորները համախմբվել են ար–հեստակցական կազմակերպություննե–րում, զբաղեցրել առանձին թաղեր ու շարքեր։ Ըստ Անանիա Շիրակացու «Մղո– նաչափք»-ի տվյալների, Դ–ից սկիզբ են առել վեց մայրուղիներ։ Դ․ առնտուր էր անում կովկասյան, փոքրասիական, Տա–րա վային Ասիայի, Տարավային Ռուսաս–տանի, Տարավային Եվրոպայի, Տյուսի– սային Աֆրիկայի, Բյուզանդիայի, Մի– ջագեաքի, միջինասիական և այլ երկրնե– րի ևետ։ Սերտ կապերի մեջ էր հատկապես Վրաստանի հետ, որի համար էլ քաղաքի դռներից մեկը կոչվել է Տփխիս։ Սակայն տնտ․ զարգացմանը խաթարել են արաբ, արշավանքները, քաղաքն ավերվել է, բնակիչները՝ հեռացել։ VII դ․ վերջից, երբ Դ․ դարձել է խալիֆայության Արմինիա վարչական միավորի կենտրոն, արաբ, հարկային ծանր քաղաքականության պատճառով ավելի է վատթարացել դրու–թյունը։ Դ–ից և մերձակայքից հեռացած հայերի տևղերը զբաղեցրել են մահմե–դական ցեղևրը, թուլացել են արհեստ–ներն ու առնտուրը։ Բագրատունիների իշխանության հաստատումից (862), ապա և Տայաստաևի աևկախության վերահաս–տատումից (885) հետո Դ․ նորից տնտ․ մեծ վերելք ապրեց։ Արաբ մատենագիր–ների վկայությամբ, Դ–ում արտադրվել և օտար երկրներ են արտահանվել բրդյա ու մևտաքսյա գործվածքներ, հայկ․ բան–վածքներ, ծածկոցներ, բազմոցներ, գե–ղեցիկ ու թանկարժեք գորգեր, հախճա–պակյա առարկաներ, որդան կարմիր նն, որոնց պահանջարկը շատ մեծ էր օտար երկրներում։ Սակայն XI դ․ վերջին և XII դ․ սկզբին Դ․ ևետզհետե կորցրել է իր դերը, որին նպաստել են Դ–ի արհեստա–վորների ու վաճառականների Անի տեղա– վւոխվելը, ինչպես և օտար ցեղերի ու հարևան իշխանությունների հաճախակի ասպատակություններն ու ավերումները։ Քաղաքը վերջնականապես կործանվել է Զալալ էդ Դինի արշավանքնևրի հետե– վանքով (1225), իսկ մոնղոլ–թաթարների 1236-ի արշավանքից հետո Դ–ի տարած–քում առաջացել են մի քանի գյուղեր։ Դ–ում, բացի հայերից, առանձին թաղե–րում բնակվել են նաև պարսիկներ, ասո–րիներ, հույներ, արաբներ։ Սակայն հա– յևրը մշտապես կազմել են մեծամասնու–թյունը։ Ըստ արաբ մատենագիրների՝ Դ–ի բնակիչները միմյանց հետ խոսել ևն հայերեն; Դ․ իր ծաղկուն շրջանում ունե–ցել է 100 հզ–ից ավելի բնակչություն, որը հիմնականում զբաղվել է արհեստով ու առևտրով, մասամբ՝ որսորդությամբ, ձըկ– նորսությամբ, երկրագործությամբ։ Դ–ում առաջին պեղումները կատարել է Ն․ Մառը (1899)։ 1904–07-ին խաչիկ Դադյանը պեղել է մեծ եկեղեցու արտա–